Seo Taiji & Boys խումբը ձևավորվել է 1991 թվականին՝ Սո Տխեդջիի, Լի Չժունոյի և Յան Հյոն Սոկի կողմից։ Խումբը մեծ ազդեցություն է ունեցել կորեական երաժշտական ինդուստրիայում և հանրաճանաչություն է ձեռք բերել «I Know» (կորեերեն՝ 난 알아요) սինգլի շնորհիվ։ Տարբեր ալբոմներ քննադատվել են, հատկապես «Regret of the Times» (կորեերեն՝ 시대유감) երգը, սակայն երկրպագուների պատասխան գործողությունների արդյունքում՝ 1996 թվականին նախնական գրաքննության մասին օրենքը վերացել է։ Խումբը լուծարվել է 1966 թվականին, իսկ անդամներից յուրաքանչյուրը զբաղվել է անհատական գործունեությամբ։
1998 թվականին Յան Հյոն Սոկը հիմնադրել է YG Entertainment-ը և թողարկել իր առաջին սոլո ալբոմը, որի երգերից մեկը գրել է Սո Տհեջին։ Դա եղել է նրանց առաջին համագործակցությունը՝ խմբի փլուզումից հետո։ Յան Հյոն Սոկը սեփական գործակալությամբ զբաղվում է առավել հայտնի արտիստների պրոդյուսերությամբ, որոնցից առավել հայտնի են Jinusean-ը, Epik High-ը, 1TYM-ը, Se7en-ը, Gummy-ն, BIGBANG-ը, 2NE1-ը և PSY-ը։ Իսկ նոր համալրում կարելի է համարել Լի Հաին, Akdong Musician-ը, WINNER-ը, iKON-ը, Blackpink-ը և Treasure-ը։ 2019 թվականի հունիսի 14-ին Յան Հյոն Սոկը իր եղբոր հետ լքել է ընկերությունը։
2010 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Յան Հյոն Սոկն արդեն ինը տարի է հանդիպում է «Swi Տ.» խմբի նախկին մասնակցի՝ Ին Չժուի հետ, որը տասներկու տարով փոքր է իրենից[4]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին ծնվել է նրանց առաջին աղջիկ երեխան, որի անունն է Յան Յու Չժին[5]։ 2011 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ ընտանիքում համալրում է սպասվում[6]։ Ապրիլի վերջին ծնվել է որդին[7], որն ինչպես հայտարարվել է հպարտ հոր կողմից, կդառնա YG Entertainment-ի ժառանգորդը[8]։