iKON (բոյ բենդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
iKON
네파 따뜻한 세상 캠페인 론칭 발표회 (IKON).jpg
Interkerkelijke Omroep Nederland logo.gif
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն아이콘
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերK-pop, R&B
Գործունեություն2015
ԼեյբլYG Entertainment
Կայքygex.jp/ikon/
yg-ikon.com
Անդամներ
Ջին Հվան (김진환)
Յուն Հյոն (송윤형)
Bobby ( 김지원)
B.I (김한빈)
Դոն Հյոկ (김동혁)
Ջուն Հո (구준회)
Չան Ու (정찬우)
IKon (musical group) Վիքիպահեստում

iKON (հանգըլ՝ 아이콘), YG Entertainment-ին պատկանող հարավկորեական բոյ բենդ, որի կազմի մեջ մտնում են 7 անդամներ. B.I, Bobby, Քիմ Ջին Հվան, Սոն Յուն Հյոն, Քիմ Դոն Հյոկ, Քու Ջուն Հո, Չոն Չան Ու։ Կազմակերպության նախագահը 2014 թվականի սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ խումբը կանվանվի iKON։ Նրա խոսքերով «ICON» (սրբապատկեր) բառամիջի «C» տառը փոխարինվել է «K»-ով, արպես Կորեայի խորհրդանիշ։ iKON-ը պետք է դառնա ոչ միայն Կորեայի, այլ նաև ամբողջ աշխարհի խորհրդանիշը։

Մինչև դեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին «Who Is Next» մրցակցային հաղորդաշարի ժամանակ։ Խումբը կոչվում էր Team В, և անդամներն էին B.I-ն, Bobby-ն, Ջին Հվանը, Ջուն Հյին, Յուն Հյոնգը և Դոնգ Հյոկը։ Երկու խմբերն էլ՝ Team А-ն և Team В-ն, YG Entertainment-ին պատկանող խմբեր էին։ Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հաղթեց Team А-ն դեբյուտ արեց որպես WINNER։

2014 թվականի հունիսին Team В-ն ստացավ երկրորդ շանս․ մասնակցել ևս մեկ «MIX&MATCH» մրցակցային հաղորդմանը։ Team B–ին, որն այդ ժամանակ կազմված էր 6 հոգուց (բոլորը, բացի Չոն Չանուից), միացել են ևս 3 մասնակիցներ՝ Յան Հոնգ Սոկը, Չոն Ջին Հյոնը և Չոն Չանուն։ Հաղորդման իմաստը կայանում էր նրանում, որ ապագա iKON-ը դեբյուտ կանի 7 հոգով։ Նույնանուն կոնֆերանսի ժամանակ հայտարարվել է, որ B.I-ն, Bobby-ն և Ջին Հվանը հաստատ խմբի կազմում են, իսկ մնացածը պետք է պայքարեն, որպեսզի միանան նրանց։ Team B-ն Սեուլում, Պեկինում, Տոկիոյում ունեցել է ֆանմիտինգներ, որտեղ հանդիսատեսը քվեարկել է այս կամ այն մասնակցի օգտին, և այդ քվեարկությունների արդյունքում հաղթել են Ջուն Հյին, Յուն Հյոնգը, Չան Ուն ու Դոնգ Հյոկը։

Խմբի առաջնելույթը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անունը Իսկական անունը Հանգըլ Ծննդյան ամսաթիվը Դիրքը խմբում
Ջինան Քիմ Ջին Հվան 김진환 07.02.1994 գլխավոր վոկալիստ
ՅունՀյոն Սոն Յուն Հյոն 송윤형 08.02.1995 վոկալիստ, վիժուալ
Bobby Քիմ Ջի Վոն 김지원 21.12.1995 ռեփեր, խմբի դեմք
B.I Քիմ Հան Բին 김한빈 22.10.1996 Ավագ, ռեփեր
ԴոնՀյոկ Քիմ Դոն Հյոկ 김동혁 03.01.1997 վոկալիստ
Ջունե Քու Ջուն Հոի 구준회 31.03.1997 Գլխավոր վոկալիստ
ՉանՈւ Չոն Չան Ու 정찬우 26.01.1998 Մակնե, վոկալիստ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Դիրքը վիճակագրություններում Վաճառք
2013 "Just Another Boy" 46 38,028+
2013 "Climax" 12 76,889+
2014 "기다려 (Սպասիր ինձ)" 48 58,881+
2014 "시노시작 (SINOSIJAK)"
2014 "Long time no see"
2015 "My Type"
2015 "Airplane"
2015 "Rhythm TA"
2015 "Apology"
2015 "I Miss You So Bad"
2015 "What's Wrong?"
2015 "Dumb&Dumber"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Gaon Digital Chart". Gaon Chart. Korea Music Content Industry Association. Retrieved 1 December 2014.
  2. Jump up^ Sales of "Just Another Boy (Team B)"
  3. Jump up^ http://gaonchart.co.kr/chart/digital.php?f_chart_kind_cd=T&f_week=45&f_year=2013&f_type=week
  4. Jump up^ Sales of "Climax"։
  5. Jump up^ http://gaonchart.co.kr/chart/digital.php?f_chart_kind_cd=T&f_week=45&f_year=2013&f_type=week
  6. Jump up^ Cumulative sales of "기다려"։