Blackpink House

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blackpink House
블핑하우스
Տեսակհեռուստահաղորդում և reality show?
ԺանրԺամանցային շոու
ՍտեղծողYG Entertainment
Գլխավոր դերերումBlackpink
Սկզբի երաժշտություն
Արտադրող երկիր Հարավային Կորեա
Լեզու(ներ)Կորեերեն
Սեզոնների քանակ1
Սերիաների քանակ12
Գործողության վայրՀարավային Կորեա
Հեռարձակում
ԱլիքJTBC
ՀեռուստաընկերությունJTBC
Սկզբնական եթերՀունվարի 6, 2018 (2018-01-06)Օգոստոսի 17, 2018 (2018-08-17)
IMDbID 11961694

Blackpink House (կորեերեն՝ 블핑하우스, կնռ.` Beulping Hauseu), հարավկորեական ժամանցային շոու, որը հեռարձակվում է Հարավային Կորեայի JTBC հեռուստաընկերության կողմից։ Շոուն պատմում է Blackpink խմբի անդամների մասին և թե ինչպես են նրանք անցկացնում իրենց առօրյա կյանքը։ Շոուի առաջին սերիան հեռարձակվել է 2018 թվականի հունվարի 6-ին JTBC2 ալիքում։ Այն նաև հեռարձակվում է օնլայն` ՅուԹյուբում և V Live-ում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի գործակալությունը` YG Entertainment-ը վերջապես սկսեց խմբի մասին ռեալիթի շոու նկարահանել։ Նախկինում, YG-ն շոուներ էր նկարում իր այլ արտիստների համար, ինչպիսիք են` «BIGBANG TV», «2NE1 TV» և «WINNER TV»: Շոուի թիզերը հրապարակվել է խմբի ՅուԹյուբյան ալիքում 2017 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այն առավել քան մեկ միլիոն դիտումներ հավաքեց, որը երկրպագուների մոտ մեծ ակնկալիքներ առաջացրեց ամբողջ աշխարհում.[3]:

2016 թվականի օգոստոսի 25-ին շոուն առաջին անգամ հայտնվել է Naver TV-ում։ Խումբը ստացավ իր առաջին ռեալիթի շոուն իր դեբյուտից մեկ ամիս անց։ Ծրագրի առաջին մեկնարկը թեստ էր, որն անցկացվել է օգոստոսի 21-ին։ Այս թողարկումից հետո YG-ն հայտարարեց, որ խումբը կթողարկի Blackpink House ծրագիրը, որը կբացահայտի անդամների առօրյա կյանքը և իրական ելույթները[4]։ Սակայն մինչև նոյեմբեր ծրագրի մասին ոչ մի նորություն չկար։ 2017 թվականին YG-ն հրապարակեց «Blackpink TV» հաղորդագրությունը[3]։

2017 թվականի նոյեմբերին, խմբի ՅուԹյուբյան ալիքում, YG-ն վիդեո թիզեր է հրապարակել[5][6]։

Երբ խմբի անդամները հայտնեցին իրենց ցանկությունների մասին, ինչպիսիք են ամառային արձակուրդները և «գլխավոր տնօրենի կրեդիտային քարտը», Յան Հյոն Սոկը աղջիկներին ցույց տվեց մեկ ամյակին նվիրված տորթը և զարմացրեց նրանց։ Բացի այդ, նա նաև հայտարարեց, որ պատրաստել է «Pink Princess House» տունը, որտեղ նրանք կապրեն իրենց հարյուր օրվա հանգստի ժամանակ, որը նրանք անվանում են «100cation»:

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերարջան Սերիաներ Հեռարձակում
Առաջին հեռարձակում Վրեջին հեռարձակում
1 12 Հունվարի 6, 2018 (2018-01-06) Օգոստոսի 17, 2018 (2018-08-17)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[BLACKPINK][新闻]171229 《BLACKPINK HOUSE》正式版预告公开 1月6日首播确定!——IDOL新闻». idol001.com (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  2. «[BLACKPINK][分享]171123 官方宣传来报道 BLACKPINK TV即将来袭!——IDOL新闻». idol001.com (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 «[Oh!쎈 초점] 빅뱅·위너 이어 '블핑TV'..기다렸던 블랙핑크 리얼리티». yg-life (կորեերեն). 2017 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «好期待她們的團綜啊!BLACKPINK將驚喜公開《BLACKPINK TV》» (չինարեն). 2016 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. BLACKPINK (2017 թ․ նոյեմբերի 3). BLACKPINK - ‘블랙핑크 TV (Blackpink TV)’ TEASER. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Ent, Y. G. «[공식입장] YG "블랙핑크 첫 단독 리얼리티 '블핑TV' 론칭"». YG LIFE (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]