R (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
R
Ռոսեի սինգլային ալբոմ
Թողարկված12 մարտի, 2021
Ձայնագրված2018-2020
ԺանրՓոփ
Տևողություն6:15
Լեզուկորեերեն և անգլերեն
ԼեյբլYG Entertainment, Interscope Records
ՊրոդյուսերՋոն Բելիոն, Օջիվոլտա, Յորգեն Օդեգարդ, Թեդի Պաք
Սինգլներ R  ալբոմից
  1. «On the Ground»
    Թողարկվել է՝ Մարտի 12, 2021
  2. «Gone»
    Թողարկվել է՝ Ապրիլի 5, 2021

«R» (ոճավորված է որպես -R-), կորեա-նորզելանդացի երգչուհի և հարավկորեական Blackpink գըրլ բենդի անդամ Ռոսեի դեբյուտային սինգլային ալբոմը։ Այն թողարկվել է 2021 թվականի մարտի 12-ին YG Entertainment և Interscope Records լեյբլների կողմից, նույն օրը խմբի յութուբյան ալիքում հայտնվել է նաև գլխավոր սինգլի ստեղծագործության տեսահոլովակը։ Սկզբնական տարբերակը բաղկացած է երկու երգերից։ Դրանցից առաջինը՝ «Gone» երգն է, որը կատարվել է 2021 թվականի հունվարի 31-ին կայացած առցանց համերգի ժամանակ, իսկ թողարկման գլխավոր սինգլը դարձել է «On the Ground»-ը։ Ավելի քան մեկ օրվա ընթացքում ալբոմը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով (իսկ նրա երգերի վաճառքները առաջին շաբաթվա ընթացքում կազմել են ավելի քան 20 միլիոն օրինակ) և գերազանցել Է Հարավային Կորեայի նախնական պատվերների ռեկորդներից մեկը, ինչպես նաև մի շարք այլ ռեկորդներ։ Թողարկումից հետո առաջին օրը երգը ITunes World չարթում և Հարավային Կորեայի չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ալբոմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։

Ալբոմի երգերի տեքստերը պատմում են բարդ հարաբերությունների և հաջողության հասնելու ճանապարհի մասին, իսկ նրա անվանումը նշանակում է «երգչուհի R-ի ամբողջական անվան» առաջին տառը։

Ի սկզբանե թողարկվել են ալբոմի միայն թվային և սթրիմինգային տարբերակները, ֆիզիկական տարբերակի թողարկումը կայացել է մարտի 16-ին, իսկ ձայնապնակի թողարկումը նախատեսվում է ապրիլի 19-ին։ Վերջին երկու թողարկումներում, ի տարբերություն թվային տարբերակի, երգերի քանակը գործիքային ստեղծագործությունների հաշվին ավելացել են մինչև 4-ը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ խմբի բոլոր մասնակիցների սոլո նախագծերի մասին հայտարարվել է 2018 թվականին։ 2020 թվականի հունիսի 1-ին YG Entertainment-ը հայտարարել են, որ Blackpink խմբի դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումից անմիջապես հետո կներկայացվեն խմբի այլ անդամների սոլո նախագծերը[1], որոնցից առաջինը կլինի Ռոսեի ալբոմը[2]։ Տարվա վերջում Ռոսեն հարցազրույցում հայտնել էր, որ տեսահոլովակի նկարահանումները կսկսվեն 2021 թվականի հունվարի կեսերին[3]։

Առաջին թիզերը հայտնվել է Blackpink-ի պաշտոնական յութուբյան ալիքում 2021 թվականի հունվարի 25-ին[4]։ Ալբոմի թողարկման պահին այն հավաքել է ավելի քան 50 միլիոն դիտում[5]։ Այդ ժամանակ էլ լեյբլում հաստատել են տեղեկությունը, որ ամսվա կեսերին կատարվել են տեսահոլովակի նկարահանումները[1]։ Բացի այդ, նրանք հայտարարել են, որ երգը կկատարվի առցանց համերգի ժամանակ մինչև ալբոմի թողարկումը, բայց միևնույն ժամանակ այն նրա գլխավոր երգը չէ[6]։ Դրանից հետո YG-ն հայտարարել է, որ հիմնական ստեղծագործության ժանրը շատ կտարբերվի խմբի հիմնական ոճից[1][7]։

Առցանց համերգի ժամանակ «Gone» երգի կատարումից մեկ ամիս անց՝ 2021 թվականի մարտի 3-ին, հայտարարվել է, որ ալբոմը կթողարկվի նույն ամսվա 12-ին[8]։ Ռոսեն այսպիսով դառնում էր խմբի երկրորդ մասնակիցը, որը դեբյուտ է կատարել իր սոլո նախագծով (առաջինը եղել է Ջեննիի դեբյուտը «Solo» երգով)[5][9]։ 2021 թվականի մարտի 4-ին Ռոսեի և խմբի սոցիալական ցանցերում հրապարակվել է գլխավոր սինգլի անվան թիզեր լուսանկարները[10][11]։ Բացի այդ, հայտարարվել է ալբոմի բոլոր երեք տարբերակների նախնական պատվերների մասին[12]։

Մարտի 7-ին ՅուԹուբ հարթակում հայտնվել է «On the Ground» երգի թիզերը[13]։ Այնուհետև հրապարակվել է երկրորդ թիզերը[14]։ YG-ն երկու տեսահաղորդումների միջև ընկած ժամանակահատվածում խմբի պաշտոնական թվիթթերում հրապարակել է ալբոմի երգացանկը։ Ձայնագրության մասնակիցների ցուցակը հաստատել է այն լուրը, որ Ռոսեն խմբի պատմության մեջ առաջին անգամ է մասնակցել երգերի տեքստի ստեղծման աշխատանքներին[15]։ Բացի այդ, նա մասնակցել է ալբոմի շապիկի դիզայնի ստեղծմանը[16]։ Ալբոմի լիարժեք թողարկումից մեկ օր առաջ թողարկվել է թիզեր լուսանկարը, որը կոչվում էր «D-DAY»[17][18]:

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլային ալբոմի ձայնագրությունը կայացել է 2018-2020 թվականներին[19]։ 2021 թվականի մարտի 16-ին խմբի յութուբյան ալիքում թողարկվել է ալբոմի ստեղծման մասին կարճամետրաժ ֆիլմ։

Ալբոմի անվանում և երգերի թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի անվանումը կապված է «երգչուհի R-ի ամբողջական անվան» առաջին տառի հետ[20]։ Ինչպես բացատրել է ինքը՝ երգչուհին, այն խորհրդանշում է իր կյանքում նոր փուլի՝ սոլո կարիերայի սկիզբը[7][21]։ «On the Ground»-ը պատմում է հաջողության հասնելու երկար ու դժվարին ճանապարհի[22][23] և երազանքին հասնելու մասին[24]։ Դրանում Ռոսեն պատմում է հասարակ բաների մասին, որոնք կյանքում շատ ավելի կարևոր են՝ ընտանիք, ընկերներ, առողջություն և անձնական երջանկություն, այլ ոչ թե հաջողության չափանիշներ, որոնցով բոլորը սիրում են պարծենալ[25]։ «Gone»-ում Ռոսեն երգում է բարդ սիրո մասին, որը վերջնականապես լքել է իրեն[26], և իր կոտրված սրտի մասին։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երգ ձայնագրելիս նա այս կամ այն կերպարն է խաղում։ Այստեղ, ինչպես նա է ասում, նա կարողացել է պարզապես լինել ինքը[5]։ Inkigayo և My Little Old Boy շուուներում ելույթներից հետո Ռոսեի խոսքերով «On the Ground» երգը ստեղծված է նրանց համար, ովքեր «գտնվում են կյանքի իմաստի կամ կարևոր հարցերի պատասխանների որոնման մեջ», որպեսզի ցույց տան, որ «պատասխանը արդեն գտնվում է ներսում՝ հուգում և այն մեկ այլ տեղ փնտրել պետք չէ»[27]։ Հենց այս սինգլի անվանումը, Ռոսեի խոսքով, ինքն է հորինել և այն համարում է իր՝ երբևէ երգած երգերից ամենահաջողակ տողը։ Այն նշանակում է որ, այն ինչ պետք է Ռոսեին այստեղ՝ «երկրի վրա» կա և պետք չէ ինչ-որ տեղ շտապել անհրաժեշտը գտնելու համար[21]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլային ալբոմի թվային և սթրիմինգ տարբերակները հասանելի են դարձել 2021 թվականի մարտի 12-ին։ Այն թողարկվել է Կորեայի «YG» և «Interscope Records» լեյբլների կողմից, որը դարձել է պաշտոնական դիստրիբյուտոր ամբողջ աշխարհում[28]։ Այդ ժամանակ երգչուհին առցանց հեռարձակում է իրականացրել, որում պատմել է ալբոմի, երգերի և նկարահանումների մասին[29], իսկ հետո հարցազրույց է տվել Apple Music-ի լրագրողին[30]։ Ալբոմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է․ «Ես մարդ եմ, ով բուժվում և շատ բան է սովորում երաժշտության միջոցով։ Այս ալբոմը իմ և իմ ճանապարհի մաին է»[31][32][33]։ Ֆիզիկական կրիչների թողարկումը կայացել է մարտի 16-ին[34][35], իսկ ձայնապնակում նախատեսված է եղել ապրիլի 19-ին[36]։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«On the Ground»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսեն 2019 թվականին

Գլխավոր սինգլի՝ «On the Ground»-ի տեսահոլովակը համացանցում հայտնվել է 2021 թվականի մարտի 12-ին[24][37]։ Տեսահոլովակի ռեժիսորը Խան Սամինն է[38]։ Տեսանյութի վերջում Ռոսեն նայում է իր վաղ տարիքի տարբերակին, որը դաշնամուր է նվագում[39][40]։ Բացի այդ, ինչպես և «As If It’s Your Last» երգի տեսահոլովակում, Ռոսեն հայելու վրա գրում է իր անունը, միայն ավելի համաչափ ձեռագրով։ Սա ցույց է տալիս, որ տեսահոլովակի հիմնական ուղերձը նոր Ռոսեի հակադրությունն էր հնին[33][37]։

Թողարկման օրը հայտնվել է նաև ֆիլմ տեսահոլովակի ստեղծման մասին (որի զգալի մասը նկարահանել է Ջիսուն, որը Ինստագրամում հրապարակվել է մի քանի կադրեր նկարահանումներից[41]), որում երևում է, որ Ռոսեն նույնպես մասնակցել է այդ գործընթացին՝ որպես ռեժիսորի օգնական[42], ինչն ավելի վաղ հայտարարվել էր[31]։ Տեսահոլովակը նկարահանվել է ցուրտ եղանակին, այդ թվում՝ փողոցում, ծաղկների տաքացվող մարգագետնի մեջտեղում։ Տեսարաններից մեկում հետևի ֆոնում երևում է պայթող մեքենա[42]․ մոնտաժի օգնությամբ ավելացվել է նաև ընկնող երկնաքարեր[37]։

Հարավկորեական Maeil Business Newspaper պարբերականի գրախոս Պակ Սե Յոնը գրել է, որ տեսահոլովակը դրական արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհի երկրպագուների շրջանում, քանի որ երգչուհու գեղեցիկ արտաքինը ներդաշնակորեն համադրվում է զգացմունքներով հարուստ դերասանական խաղի հետ։ Դրանում, նրա կարծիքով, հանդիսատեսին գրավում են նաև Ռոսեի կինեմատոգրաֆիկականությունն ու անկեղծությունը[43]։

Տեսահոլովակում Ռոզեն ներկայացել է 10 տարբեր կերպարներով։ Teen Vogue-ից նորաձեւության մասին ամերիկյան հրատարակության տեսաբան Աամինա Հանը, վերլուծելով Ռոսեի զգեստները, գրել է, որ վարդագույն զգեստի և բանակային կոշիկների նախնական խառնուրդը համատեղում է ընդվզման և միաժամանակ նրբագեղության գեղագիտությունը, որոնք բնորոշ են նաև ամբողջ տեսանյութին։ Հաջորդ պատկերը ամբողջությամբ սև է, որը նա համարվում է մահացու գեղեցիկ։ Աամինը հետագա կերպարները անվանել է գեղեցիկ, էլեգանտ, ռոմանտիկ և տեսանյութի գեղեցկությունն ընդգծող[44]։

Տեսահոլովակն առաջին տեղն Է զբաղեցրել Youtube-ի «Ամենադիտվող տեսանյութերի ցանկում»՝ այնտեղ մնալով 12 օր[45][46], և 24 ժամում հավաքել է 41,6 միլիոն դիտում, ինչը ռեկորդ է Հարավային Կորեայի մենակատարների համար[47]։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած տեսահոլովակների համեմատ «On the Ground»-ը 5 անգամ ավելի շատ դիտում է ունեցել[45]։

«Gone»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ ապրիլի 5-ին թողարկվելու է երկրորդ «Gone» սինգլի տեսահոլովակը[48][49]։ Տեսահոլովակը տեղադրվել է BLACKPINK-ի պաշտոնական յութուբյան ալիքում տեղական ժամանակով կեսգիշերին[50][51]։

Տեսանյութը տևում է 3 րոպե 40 վայրկյան։ Այն սկսվում է լողարանում տեսարանով, որտեղ Ռոսեն պառկած է կանաչ վերարկուի մեջ փաթաթված։ Այնուհետև Ռոսեն նայում է իր անցյալի ճանապարհորդությանը։ Տեսահոլովակը պատմում է նրա կյանքի երջանիկ ու տխուր պահերի մասին։ Եթե տեսանյութի սկզբում Ռոսեն անհոգորեն փսփսում է վարդին և ժպտում, ապա վերջում նա բարկությամբ պատռում է բարձերը և կանգնած է բոցավառ բնակարանի մեջ[52]։

Հարավակորեական Munhwa Broadcasting Corporation-ին պատկանող MBC TV-ի հայտնի մշակույթի մասին ազատ հեռուստաալիքի թղթակից Ա Յանգ գրել է, որ նույնիսկ թիզերի յուրաքանչյուր կադրում, լինի դա մի տեսարան լոգարանում, որտեղ աղջիկը փաթաթված է կամ վառվող վարդը ունի իր սեփական, թաքնված պարզ փոխաբերությունը մարդու հայացքից։ Նրա կարծիքով, դրանց առկայությունը ուժեղացնում է խորանալու զգացումը, որը, անշուշտ, հեռուստադիտողը կզգա։ Գրախոսականի կարծիքով՝ աշխատանքը կոչված է հարվածելու իր հեռուստադիտողի բոլորովին այլ զգացողություններին, քան «On the Ground» երգը[53]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 9-ին հայտարարվել է, որ Ռոսեն NBC հեռուստաալիքում կհայտնվի Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուում կենդանի կատարմամբ[54]։ Նույն ամսվա 16-ին նա շոուի ժամանակ կատարել է ալբոմի գլխավոր «On the Ground» սինգլը[55][56]։ Նրա համար Ռոսեն սև-սպիտակ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ պարել է բազմաթիվ պարողների հետ միասին[56]։

Թողարկման օրը SBS հեռուստաալիքը հայտարարել է, որ երգը կկատարվի Inkigayo շոուի ժամանակ կիրակի՝ մարտի 14-ին[57]։ Այդ օրը տեղի է ունեցել կենդանի կատարում, որտեղ առաջին անգամ ցուցադրվել է սինգլի խորեոգրաֆիան (տեսահոլովակում պարեր չեն եղել[37])[58][59]։ Բացի այդ, շոուի ժամանակ երկրորդ անգամ կատարվել է «Gone» երգը[60][61]։ Սակայն հաղթանակ է տարել Brave Girls խումբը[62]։

Ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի երգերի պաշտոնական ժանրը քեյ փոփն է[28], սակայն դրանք ամբողջությամբ կատարվել են անգլերենով (երգչուհին ինքը դա բացատրել է իր ունկնդիրների մեծամասնությանը ավելի մոտ և հասկանալի լինելու ցանկությամբ[5]Rolling Stone պարբերականն ընդգծել է նաև Ռոսեի համար «On the Ground»-ի փորձառությունը՝ նկատի ունենալով նրա «պոլուրեպա» կատարումը, որը աղջկան հատուկ չէ (ինքը՝ Ռոսեն, մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ փորձել է մեկ երգում կատարել ասերգություն[25])[56]։ Գրախոսականները «On the Ground» երգում նկատել են էլեկտրոփոփի[39], սինթի փոփի[40] և EDM-ի ազդեցությունը, իսկ «Gone»-ում՝ սոֆթ ռոքի[40], ալտերնատիվ ռոքի[22] և ինդի ռոքի[63]։

Առևտրային հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 8-ին, նախնական պատվերն սկսվելուց ընդամենը 4 օր անց Ռոսեն սահմանել է ռեկորդ 400 000 օրինակով, ինչը ամենաբարձր արդյունքն է Հարավային Կորեայի կին սոլո կատարողների համար[64]։ Նախնական պատվերները (ալբոմի ֆիզիկական և ձայնապնակի տարբերակներով) շարունակել են ստացվել նաև թվային տարբերակի թողարկումից հետո, և մարտի 15-ին գերազանցել է ևս մեկ ռեկորդ․ ալբոմը գերազանցել է 500 000 նախնական պատվիրված օրինակների նշագիծը (որոնցից 400 հազարը սեղմասկավառակների համար, 52-ը՝ ձայնապնակի սկավառակների, իսկ 48-ը՝ կոմպլեկտների), ինչը ամենաբարձր արդյունքն է Հարավային Կորեայի պատմության մեջ սոլո կատարողների համար[65]։ Կորեական Bugs, Genie և Melon հիթ-շքերթներում ալբոմը և սինգլը զբաղեցրել են առաջատար դիրքեր[43], իսկ երկրի խոշորագույն հիթ-շքերթներից մեկի՝ Hanteo-ի տվյալներով -R--ը թողարկումից հետո առաջին օրը վաճառվել է 282 674 օրինակով, ինչը լավագույն արդյունքն է կին սոլո կատարողի համար[66]։

Ալբոմի գլխավոր «On the Ground» սինգլը ավելի քան 12 միլիոն միավոր առաջնաելույթ է ունեցել «Digital Chart» հիթ-շքերթի 15-րդ[67] (հաջորդ շաբաթ այն հասել է 4-րդ հորիզոնականին՝ ավելի քան 28,2 միլիոն վաճառված օրինակով[68]), Download chart հիթ-շքերթի 5-րդ[69] և Streaming Chart հիթ-շքերթի 52-րդ հորիզոնականում[70] (2 շաբաթ անց բարձրանալով 3-րդ հորիզոնական[71])։ «Gone» երգը հիթ-շքերթներից առաջինում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը՝ ավելի քան 7,5 միլիոն վաճառված օրինակով[67] (հաջորդ շաբաթ բարձրանալով 6-րդ հորիզոնական 18,4 միլիոն վաճառքով[68]), երկրորդում՝ 8-րդ հորիզոնականը[69], երրորդում՝ 87-րդ[70] (երկու շաբաթից բարձրանալով մինչև 11-րդ հորիզոնական[71])։ Իսկ ալբոմը իր երկու տարբերակներով միաժամանակ Retail Album Chart հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին և երկրորդ հորիզոնականները՝ ավելի քան 30 000 օրինակ վաճառքով[72] և 10-րդ հորիզոնականը Ablum Chart հիթ-շքերթում (ավելի ուշ բարձրանալով մինչև 6-րդ հորիզոնական)[73]։

Չինական QQ Music սթրիմինգային ծառայության տվյալներով՝ Չինաստանի տարածքում վաճառվել է ավելի քան 1,3 մլն օրինակ՝ մեկ միավորի համար 6 յուան գնով[74]։ 2021 թվականի մարտի 15-ին ալբոմը հասել է առաջին հորիզոնականին ծառայության հիմնական և հինգ ժանրային հիթ-շքերթներում[75]։ Բացի այդ, երկրում հայտնի jiggwa և Kuwomyujig երաժշտական պորտալներում ալբոմը նույնպես առաջին հորիզոնականն Է զբաղեցրել այդ օրվա լսումների ցուցանիշով[75]։

Թողարկման հաջորդ օրը ալբոմի գլխավոր երգը զբաղեցրել է առաջատարի դիրքը առնվազն 51 երկների ITunes Top Songs հիթ-շքերթում[43][75], ներառյալ ԱՄՆ-ն, ինչպես նաև ITunes World-ում առաջին հորիզոնականը[43]։ «On the Ground» սինգլը թողարկումից մեկ օր անց Spotify Global Top 50 զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ «Gone»-ը՝ 11[45]։ Ընդհանուր առմամբ, մեկ օրվա ընթացքում ալբոմի երգերը լսվել են 6,2 մլն անգամ, ինչը ևս ռեկորդ է․ սա ամենաբարձր արդյունքն է Հարավային Կորեայի կին սոլո կատարողների[66], ինչպես նաև լավագույն արդյունքը երկրի կին կատարողների համար, բացառությամբ BLACKPINK խմբի ցուցանիշների, որի կազմի մեջ ներառվում է նաև Ռոսեն[76]։

Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միություն հիթ-շքերթում «On the Ground» սինգլը թողարկումից մեկ շաբաթ անց զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը[77]։ «Gone» սինգլը այս հիթ-շքերթում զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը[78]։ Բացի այդ,«On the Ground»-ը ընդգրկվել է Իռլանդիայի[79], Կանադայի[80], Ֆրանսիայի[81] և մի շարք այլ երկրների հիթ-շքերթներում։ Բրիտանական հիթ-շքերթում «On the Ground»-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ինչը ռեկորդ է Հարավային Կորեայի կին սոլո կատարողների համար։

Կանադական հիթ-շքերթում «Gone» երգը զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը[80]։ Այն նաև առաջին հորիզոնականն Է զբաղեցրել Մալայզիայի հիթ-շքերթում (առաջ անցնելով «On the Ground»-ից, որը հայտնվել է 2-րդ հորիզոնականում)[82], երկրորդը՝ Սինգապուրի հիթ-շքերթում («On the Ground»-ից անմիջապես հետո)[83] և 6-րդ՝ Նոր Զելանդիայում («On the Ground»-ը այդ երկրի հիթ-շքերթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը)[84]։

Billboard Korea K-Pop Hot 100 հիթ-շքերթում «On the Ground» և «Gone» երգերը թողարկումից հետո երկրորդ շաբաթվա ընթացքում զբաղեցրել են համապատասխանաբար 3-րդ և 5-րդ հորիզոնականները[85]։ Ռոսեն դարձել է երկրորդ կորեացի մենակատար երգչուհին, որը ընդգրկվել է այս հիթ-շքերթում 2NE1-ից CL-ից հետո[86]։ «On the Ground»-ը նաև առաջին հորիզոնականն Է զբաղեցրել Billboard Global 200 հիթ-շքերթում՝ 92,1 մլն հոսքով և 29 հազար վաճառված օրինակով։ Ռոսեն առաջին կորեացի սոլո կատարող արտիստն է, որին հաջողվել է զբաղեցնել առաջին հորիզոնականը գլխավոր ամերիկյան մրցույթի լավագույն հնգյակում[87]։ Global 200 հիթ-շքերթում «Gone» երգը զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը՝ 19,6 մլն հոսքով և մեկ շաբաթում վաճառված 20 հազար պատճեններով։ Billboard Global Excl. U. S. հիթ-շքերթում «On the Ground»-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ 85,7 մլն հոսքով և մեկ շաբաթվա ընթացքում վաճառված 22 հազար օրինակով[88]։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է BTS խմբի «Dynamite» երգը, սա հիթ-շքերթի պատմության մեջ երկրորդ անգամ է, երբ առաջին երկու հորիզոնականները միաժամանակ զբաղեցրել են Հարավային Կորեայի կատարողները (նախկինում դրանք զբաղեցրել են նաև BTS խումբը և BLACKPINK խմբի Ռոսեն)[88]։ «Gone» երգը այս հիթ-շքերթում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[48][89]։ Բացի այդ, երգը Digital Song Sales հիթ-շքերթում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ 6 հազար վաճառված օրինակով[48]։

«Սինգլների շաբաթական ընդհանուր վարկանիշ» (ճապ.՝ 週間 合算シングルランキング) հիթ-շքերթում ալբոմը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը՝ մեկ շաբաթվա ընթացքում վաճառված 8,807 օրինակով[90]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային տարբերակ՝

R
# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «On the Ground»  
  • Ջոն Բելիոն
  • Օջիվոլտա
  • Յորգեն Օդեգարդ
  • Թեդի Պակ
  • 24
2:48
2. «Gone»  
  • 24
  • Բրայան Լի
3:27
6:15

CD տարբերակ[91]՝

R
# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «On the Ground»  
  • Ջոն Բելիոն
  • Օջիվոլտա
  • Յորգեն Օդեգարդ
  • Թեդի Պակ
  • 24
2:48
2. «Gone»  
  • 24
  • Բրայան Լի
3:27
3. «On the Ground» (Գործիքային տարբերակ)
  • Ջոն Բելիոն
  • Օջիվոլտա
  • Յորգեն Օդեգարդ
  • Թեդի Պակ
  • 24
2:48
4. «Gone» (Գործիքային տարբերակ)
  • 24
  • Բրայան Լի
3:27
12:30

Ձայնապնակ՝

«R»՝ Ա կողմ
# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «On the Ground»  
  • Ջոն Բելիոն
  • Օջիվոլտա
  • Յորգեն Օդեգարդ
  • Թեդի Պակ
  • 24
2:48
2. «Gone»  
  • 24
  • Բրայան Լի
3:27
6:12
«R»՝ Բ կողմ
# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
3. «On the Ground» (Գործիքային տարբերակ)
  • Ջոն Բելիոն
  • Օջիվոլտա
  • Յորգեն Օդեգարդ
  • Թեդի Պակ
  • 24
2:48
4. «Gone» (Գործիքային տարբերակ)
  • 24
  • Բրայան Լի
3:27
12:30

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ROSÉ·LISA·JISOO Will Release Solo Tracks… Will Start Releasing in Sequential Order After the Release of BLACKPINK's Full-Length Album in September». YG LIFE (անգլերեն). YG Entertainment. 2020 թ․ հունիսի 1. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  2. Lim Vivien (2020 թ․ հունիսի 1). «Solo tracks planned for Blackpink members, Rose, Lisa and Jisoo». Կաղապար:Нп4 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  3. 단독 (2020 թ․ դեկտեմբերի 30). «블랙핑크 로제, 드디어 솔로출격..1월중순 뮤비 촬영 '콘서트+앨범준비 열일'». Ozen, Naver (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  4.  Rose — Coming Son
  5. 5,0 5,1 5,2 5,3 조현주 기자 (2021 թ․ մարտի 12). «'솔로 데뷔' 로제 "'R'에 솔직한 내 모습 담았다" (종합)». YTN Stars (կորեերեն). YTN. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  6. «YG Entertainment reveals BLACKPINK Rosé's earlier 'coming soon' teaser 'All my love is gone' is a b-side track». Allkpop (անգլերեն). 2021 թ․ հունվարի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  7. 7,0 7,1 Leong Lucy (2021 թ․ փետրվարի 8). «Blackpink go solo: which member is releasing what, when». South China Morning Post (անգլերեն). Hong Kong. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  8. Kaufmal Gil (2021 թ․ մարտի 4). «BLACKPINK's Rosé Reveals Solo Debut Release Date, Title & First Single». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  9.  JENNIE — 'SOLO' M/V
  10. Phillips Lucy (2021 թ․ մարտի 4). «BLACKPINK's Rosé is set to release her debut solo single 'On The Ground' next week». Կաղապար:Нп4 (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  11. Torres Leonardo (2021 թ․ մարտի 4). «"On The Ground": Rosé divulga pôster e revela título do single solo». POPline (պորտուգալերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  12. 정희연 기자 (2021 թ․ մարտի 4). «블랙핑크 로제, 오늘(4일) 싱글 1집 'R' 예약 판매 시작». 스포츠동아. Naver (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  13.  ROSÉ — 'On The Ground' M/V TEASER
  14.  ROSÉ — 'On The Ground' M/V TEASER #2
  15. Mamo Heran (2021 թ․ մարտի 8). «BLACKPINK's Rosé Gets Fancy for 'On the Ground' Music Video Teaser». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  16. «Rosé's global press conference for "R" starts in 10 minutes. We will be sharing main comments and photos from the event, so stay tuned in this thread if you're ready!». Twitter of Կաղապար:Нп4 (անգլերեն). 2021 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  17. «#ROSÉ FIRST SINGLE ALBUM -R- D-DAY POSTER». Twitter of BLACKPINK (անգլերեն). YG. 2021 թ․ մարտի 10. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  18. «#ROSÉ FIRST SINGLE ALBUM -R- D-DAY POSTER». Twitter of BLACKPINK (անգլերեն). YG. 2021 թ․ մարտի 11. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  19. Jeong Lucy (2021 թ․ փետրվարի 8). «Blackpink go solo: which member is releasing what, when». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  20. 이창규 기자 (2021 թ․ մարտի 12). «블랙핑크(BLACKPINK) 로제 "포인트 안무? 정말 많아…첫 무대 '인기가요'서 확인해달라"». TopStarNews (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  21. 21,0 21,1 이민지 (2021 թ․ մարտի 12). «(LEAD) BLACKPINK's Rose says songs for debut solo album 'R' came like fate». Yonhap News (անգլերեն). Yonhap News Agency. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  22. 22,0 22,1 Lipshutz Jason (2021 թ․ մարտի 12). «First Stream: New Music From Selena Gomez, Nick Jonas, Blackpink's Rose and More». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  23. Bailey Alyssa (2021 թ․ մարտի 12). «Rosé's 'On the Ground' Lyrics Are a Candid Reflection on Fame and Life's True Purpose». Elle (անգլերեն). Hachette. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  24. 24,0 24,1 Ye Eun Kim (2021 թ․ մարտի 12). «BLACKPINK's Rosé Drops Anticipated Solo Project 'R' With "On The Ground" Music Video». Hypebae (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  25. 25,0 25,1 Daly Rhian (2021 թ․ մարտի 12). «BLACKPINK's Rosé takes things back to basics on captivating solo debut, 'R'». NME (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  26. «ROSÉ – Gone». Genius (անգլերեն). 2021 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  27. 이승훈 기자 (2021 թ․ մարտի 14). «브레이브걸스, '롤린' 역주행→'인기가요' 1위 등극..블랙핑크 로제 솔로 데뷔∙WayV 컴백». OSEN (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  28. 28,0 28,1 «R — Single by ROSÉ». Apple Music (անգլերեն). Apple. 2021 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  29.  ROSÉ — “On The Ground” | Countdown to Premiere on RELEASED (Full Episode)
  30.  ROSÉ: “On The Ground,” Solo Debut, and Message To Fans
  31. 31,0 31,1 Herman Tamar (2021 թ․ մարտի 12). «Blackpink's Rosé releases long-awaited first K-pop solo album 'R'». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  32. «Blackpink member Rose releases first album, Lisa's solo music in the works». Կաղապար:Нп4 (անգլերեն). Bangkok. 2021 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  33. 33,0 33,1 Bell Crystal (2021 թ․ մարտի 12). «Everything To Know About BLACKPINK Member Rosé's Solo Album 'R'». Nylon (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  34. 이세현 온라인기자 (2021 թ․ մարտի 16). «블랙핑크 로제, 'R' 재킷 메이킹 필름 공개». Կաղապար:Нп4 (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  35. «Rosé — First Single Album -R-». Ktown4u (անգլերեն). YG Entertainment. 2021 թ․ մարտի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  36. «Rosé - First Single Vinyl LP -R- (Limited Edition)». Ktown4u (անգլերեն). YG Entertainment. 2021 թ․ մարտի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  37. 37,0 37,1 37,2 37,3  ROSÉ — 'On The Ground' M/V
  38. «Rose — On The Ground». Vimeo (անգլերեն). YG Entertainment. 2021 թ․ մարտի 14. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  39. 39,0 39,1 Dongre Divyansha BLACKPINK’s Rosé Makes Solo Debut With Poignant ‘On The Ground’(անգլ.) // Rolling Stone India : magazine. — Delhi: Wenner Media LLC, 2021. — ISSN 0035-791X.
  40. 40,0 40,1 40,2 Murray Madison BLACKPINK's Rosé Shows Off Her Growth as an Artist with 2-Track Solo EP 'R'!(անգլ.) // Կաղապար:Нп4. —L. A., 2021.
  41. Phillips Lucy Rosé from BLACKPINK's debut project 'R' is finally here - check out the glam video for 'On The Ground'(անգլ.) // Կաղապար:Нп4 : music magazine. — L.: The Bunker Publishing Ltd, 2021.
  42. 42,0 42,1  ROSÉ — 'On The Ground' M/V MAKING FILM
  43. 43,0 43,1 43,2 43,3 스타투데이 로제 솔로 싱글 'R', 51개국 아이튠즈 송차트 1위(կոր.) // Կաղապար:Нп4 : daily newspaper. — Seoul: Maekyung Media Group, 2021.
  44. Khan Aamina 10 Looks from BLACKPINK’s Rosé’s “On the Ground” Music Video(անգլ.) // Teen Vogue : journal. — N. Y.: Condé Nast, 2021. — ISSN 1540-2215.
  45. 45,0 45,1 45,2 블랙핑크 로제가 걷는 길이 K팝 女 솔로의 역사..적수 없는 'R'(종합)[Oh!쎈 레터(կոր.) // OSEN. — 2021.
  46. E. Cha Update: BLACKPINK’s Rosé Breaks Record For K-Pop Soloists With Views In First 24 Hours For Solo Debut MV “On The Ground”(անգլ.) // Կաղապար:Нп4 : news portal. — San Francisco: Rakuten, 2021.
  47. Yang Haley Rosé sets record for most YouTube views in 24 hours by solo K-pop artist(անգլ.) // Կաղապար:Нп4 : daily newspaper. — Seoul: Samsung, 2021.
  48. 48,0 48,1 48,2 Mamo Heran Here's When BLACKPINK's Rosé Will Drop Her 'Gone' Music Video(անգլ.) // Billboard : journal. — N. Y.: Lynne Segall, 2021. — ISSN 0006-2510.
  49. Abanes Mariel BLACKPINK's Rosé reveals release date for 'Gone' music video(անգլ.) // NME : journal. — L.: IPC Media, 2021. — ISSN 0028-6362.
  50.  ROSÉ — 'Gone' M/V
  51. E. Cha Watch: BLACKPINK’s Rosé Laments A Love “GONE” By In Stunning New MV(անգլ.) // Կաղապար:Нп4 : news portal. — San Francisco: Rakuten, 2021.
  52. Peters Mitchell BLACKPINK's Rosé Goes on Emotional Roller Coaster in 'Gone' Video: Watch(անգլ.) // Billboard : journal. — N. Y.: Lynne Segall, 2021. — ISSN 0006-2510.
  53. 백아영 블랙핑크 로제, 'Gone' M/V D-1...기대감 UP(կոր.) // iMBC 연예 : channel. — Seoul: Munhwa Broadcasting Corporation, 2021.
  54. U. Kim (2021 թ․ մարտի 9). «Update: BLACKPINK's Rosé To Perform Solo Debut Track On "The Tonight Show Starring Jimmy Fallon"». Կաղապար:Нп4 (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  55.  PREMIERE: ROSÉ: On The Ground | The Tonight Show Starring Jimmy Fallon
  56. 56,0 56,1 56,2 Blistein Jon (2021 թ․ մարտի 17). «Blackpink's Rosé Breezes Through Elaborate 'On the Ground' Performance on 'Fallon'». Rolling Stone (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  57. Amie/Amore (2021 թ․ մարտի 13). «BLACKPINK's Rose confirmed to hold her first solo performance on SBS's 'Inkigayo'». Allkpop (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  58.  로제 'On The Ground' 풀캠 (ROSÉ Full Cam)│@SBS Inkigayo_2021.03.14.  — SBS
  59.  ROSÉ — 'On The Ground' 0314 SBS Inkigayo  — BLACKPINK
  60.  로제 'GONE' 풀캠 (ROSÉ Full Cam)│@SBS Inkigayo_2021.03.14.  — SBS
  61.  ROSÉ — 'Gone' 0314 SBS Inkigayo  — BLACKPINK
  62. 태유나 기자 (2021 թ․ մարտի 14). «'인기가요' 브레이브걸스, 청순+섹시란 이런것 | 텐아시아». TenStar (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  63. team of authors (2021 թ․ փետրվարի 1). «BLACKPINK's The Show, Told Through Our 11 Favorite Moments». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  64. Kim U. BLACKPINK’s Rosé Sets Female K-Pop Soloist Record With Stock Pre-Orders For Solo Debut Album(անգլ.) // Կաղապար:Нп4 : news portal. — San Francisco: Rakuten, 2021.
  65. 이승록 기자 로제 'R', 선주문만 50만(կոր.) // My Daily, Naver. — 2021.
  66. 66,0 66,1 BLACKPINK’s Rosé Breaks Record Of Highest 1st Week Album Sales For Female Soloist In A Day With “R”(անգլ.) // Կաղապար:Нп4 : news portal. — San Francisco: Rakuten, 2021.
  67. 67,0 67,1 «Digital Chart». Gaon (կորեերեն). 2021 թ․ մարտի 13. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  68. 68,0 68,1 «Digital Chart». Gaon (կորեերեն). 2021 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  69. 69,0 69,1 «Download chart». Gaon (կորեերեն). 2018 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  70. 70,0 70,1 «Streaming Chart». Gaon (կորեերեն). 2021 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  71. 71,0 71,1 «Streaming Chart». Gaon (կորեերեն). 2021 թ․ մարտի 27. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  72. «Retail Album Chart». Gaon (կորեերեն). 2021 թ․ մարտի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  73. «Album Charts». Gaon (կորեերեն). 2021 թ․ մարտի 27. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  74. «-R-». Կաղապար:Нп4 (չինարեն). 2021 թ․ մարտի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  75. 75,0 75,1 75,2 조현주 기자 로제 솔로곡, 中서도 터졌다...QQ뮤직 등 1위 석권(կոր.) // YTN, Naver : channel. — Seoul: Yonhap News Agency, 2021.
  76. 박동제 기자 블랙핑크 로제, 스포티파이 24시간 스트리밍 韓솔로 가수 최고(կոր.) // 브레이크뉴스 (Break News) : news agency. —Seoul, 2021.
  77. The ARIA Report: Week Commencing 22 March 2021(անգլ.) // ARIA Charts : report. — ARIA, 2021. — № 1620. — P. 2.
  78. The ARIA Report: Week Commencing 22 March 2021(անգլ.) // ARIA Charts : report. — Surry Hills: ARIA, 2021. — № 1620. — P. 4.
  79. «Official Irish Singles Chart Top 50». Chart Top 50 (անգլերեն). Official Charts Company. 2021 թ․ մարտի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  80. 80,0 80,1 Billboard Canadian Hot 100 Chart(անգլ.) // Billboard Canadian Hot 100 : journal. — N. Y.: Lynne Segall, 2021. — ISSN 0006-2510.
  81. «On the Ground». Les charts français (ֆրանսերեն). Syndicat National de l’Édition Phonographique. 2021 թ․ մարտի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  82. «Recording Industry Malaysia». Instagram of RIM (անգլերեն). Կաղապար:Нп4. 2021 թ․ մարտի 27. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  83. «Week 11 (12 — 18 Mar 2021)». RIAS Top Charts (անգլերեն). Կաղապար:Нп4. 2021 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 23-ին.
  84. «The Official New Zealand Music Chart». HOT 40 SINGLES (անգլերեն). Recorded Music NZ. 2021 թ․ մարտի 22. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  85. K-Pop 100 Chart(անգլ.) // Billboard Korea K-Pop Hot 100 : journal. — N. Y.: Lynne Segall, 2021. — ISSN 0006-2510.
  86. Abanes Mariel BLACKPINK's Rosé breaks new ground on Billboard charts with 'On The Ground’(անգլ.) // NME. — L.: IPC Media, 2021. — ISSN 0028-6362.
  87. McIntyre Hugh With ‘On The Ground’ And ‘Gone,’ Rosé Scores The Top Two Debuts On Billboard’s Global Chart(անգլ.) // Forbes : journal. — Jersey City: The Forbes, 2021. — ISSN 0015-6914.
  88. 88,0 88,1 Trust Gary Rose's 'On the Ground' Blasts In Atop Both Billboard Global Charts(անգլ.) // Billboard : journal. — N. Y.: Lynne Segall, 2021. — ISSN 0006-2510.
  89. Global Excl. US Chart(անգլ.) // Billboard Global Excl. U.S. : journal. — N. Y.: Lynne Segall, 2021. — ISSN 0006-2510.
  90. «週間 合算シングルランキング». Oricon (ճապոներեն). 2021 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  91. «Rosé - First Single Album -R- (Kit Album) *Unable to apply for a signing event». Ktown4u (անգլերեն). YG Entertainment. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.