Jump to content

Ալեքսանդր Մակքուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մակքուին
անգլ.՝ Lee Alexander McQueen
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1969(1969-03-17)[1][2][3][…] կամ մարտի 16, 1969(1969-03-16)[4]
ԾննդավայրԼյուիշեմ, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվարի 11, 2010(2010-02-11)[5][6][1][…] (40 տարեկան)
Մահվան վայրՄայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (մարտ 1992) և Rokeby School?
ԵրկերNo. 13 Climax?, Dante? և Alexander McQueen
Մասնագիտություննորաձևության դիզայներ և լուսանկարիչ
ԱշխատատուGivenchy, Gieves & Hawkes?, Alexander McQueen և Գուչի
Պարգևներ և
մրցանակներ
🌐
 Alexander McQueen Վիքիպահեստում

Լի Ալեքսանդր Մակքուին (անգլ.՝ Lee Alexander McQueen, մարտի 17, 1969(1969-03-17)[1][2][3][…] կամ մարտի 16, 1969(1969-03-16)[4], Լյուիշեմ, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 11, 2010(2010-02-11)[5][6][1][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), նորաձև հագուստի անգլիացի դիզայներ։ Բրիտանական կայսրության կոմանդորի շքանշանակիր, չորս անգամ ճանաչվել է տարվա լավագույն բրիտանացի մոդելավորող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոնում տաքսիստի և սոցիալական գիտությունների ուսուցչի ընտանիքում։

16 տարեկանում ավարտելով դպրոցը՝ Մակքուինն աշխատել է Անդերսոնի և Շեֆերդի (Anderson and Shepherd) ատելիեում, հետո Սևիլ Ռոուի արհեստանոցում՝ որպես դերձակ։ Արհեստանոցում նա մասնագիտացել է տղամարդկանց կոստյումներ կարելու մեջ, որոնք ստեղծվում էին բարձր խավի համար մասնավոր պատվերով։ Նրա հաճախորդներից էին Ուելսի արքայազնը, լորդ Ռոդշիլդը և Միխայիլ Գորբաչովը։ Հետո նա աշխատել է «Բերմանս և Նաթան» թատրոնի կոստյումների արտադրամասում։ 1991 թվականին Մակքուինն ավարտել է Սուրբ Մարտինի լոնդոնյան արվեստի քոլեջը։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Jack the Ripper Stalks His Victims» հավաքածուն։

Քոլեջն ավարտելուց հետո աշխատել է սկզբում ճապոնացի դիզայներ Կոջի Տացունոյի մոտ, ապա իտալացի մոդելյոր Ռոմեո Ջիլիի մոտ Միլանում։ 1994 թվականին Մակքուինը ներկայացրել է զգեստների իր անձնական հավաքածուն Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Հաջորդ մի քանի տարիներին նա վարել է ազատ նկարչի կյանք և վաստակել տաղանդավոր խուլիգանի համբավ[7]։

1996 թվականին նա հրավիրվել է Givenchy նորաձևության տան գեղարվեստական տնօրենի պաշտոնի համար։ 2001 թվականին նա թողել է այդ տունը և աշխատանքի անցել Gucci Group կազմակերպությունում։

2003 թվականին հայտնվել է առաջին Alexander McQueen Kingdom բույրը, մեկ տարի անց ստեղծել է դրա՝ տղամարդկանց համար նախատեսված տարբերակը։ Երեք տարի անց դիզայները ցուցադրել է McQ երիտասարդական ապրանքանիշի առաջին հավաքածուն։

2005 թվականի հոկտեմբերին դիզայները «Պումա» կազմակերպության համար ստեղծել է սպորտային կոշիկների հավաքածու։ 2007 թվականի սկզբին Samsonite Black Label կազմակերպությունը թողարկել է նրա դիզայնով նկարազարդ ճամպրուկներ, որոնք հիշեցնում էին մարդու կրծքավանդակը։ Աշնանը Մակքուինը Մոսկվայում բացել է իր 4-րդ ֆիրմային բուտիկը (նախորդները բացվել են Լոնդոնում, Միլանում և Նյու Յորքում

2009 թվականին նա ստեղծել է Շեվալյե դ’Էոնին նվիրված «Էոնագատա» ներկայացման համար հագուստներ։ Նախագծի ռեժիսորը եղել է Ռոբերա Լեպաժը, խորեոգրաֆը՝ Ռասսել Մալիֆանտը, բալետի պարուհին՝ Սիլվի Գիլեմը։

2010 թվականի փետրվարի 11-ին Մակքուինին գտել են իր սեփական տանը կախված[8]։ Ինչպես հայտնել է բրիտանական «Sky News» նորությունների հեռուստաալիքը, դատաբժշկական փորձաքննության հաստատմամբ մահվան հավանական պատճառը եղել է ինքնասպանությունը[9]։ Փետրվարի 3-ին մահացել էր մայրը՝ Ջոյիսը, որի պատճառով Մակքուինն ընկել է դեպրեսիայի մեջ։ Բրիտանական ոստիկանությունը հաստատել է, որ զգեստապահարանում նա թողել է գրություն, որի տեքստը չի բացահայտվել[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակքուինը եղել է բացահայտ համասեռամոլ[11]։ 2000 թվականին նա քաղաքացիական ամուսնություն է կնքել բրիտանացի կինովավերագիր Ջորջ Ֆորսայթի հետ[12]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996, 1997, 2001 և 2003 թվականներին իր աշխատանքների համար Մակքուինն արժանացել է տարվա լավագույն դիզայների կոչմանը։ Ամերիկայի դիզայներների խորհրդի (CFDA) կարծիքով 2003 թվականին եղել է «Տարվա դիզայներ»։ McQ հավաքածուի համար նա 2007 թվականին ստացել է նորաձևության տնօրինությամբ մրցանակ, ինչպես նաև այլ մրցանականեր։

2003 թվականի ամռանը Ալեքսանդր Մակքուինն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի և դրան համապատասխան կոմանդորի տիտղոսի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 Grimaud P. E. McQueen, (Lee) Alexander // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2081321
  4. 1 2 RKDartists (նիդերլ.)
  5. 1 2 http://www.telegraph.co.uk/fashion/fashionnews/7223477/Alexander-McQueens-family-left-raw-by-his-death.html
  6. 1 2 Alexander McQueen (նիդերլ.)
  7. Александр Маккуин. Биографическая справка. // РИА Новости
  8. Британский модельер Александр МакКуин покончил с собой
  9. Модельер Александр МакКуин повесился Արխիվացված 2010-02-14 Wayback Machine — «Белорусские новости»
  10. Би-Би-Си: «Полиция подтвердила, что модельер МакКуин повесился»
  11. «Alexander McQueen Biography». Glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
  12. Би-Би-Си: Обзор британских газет, 15.02.2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]