CL (երգչուհի)
CL | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 씨엘 |
Ի ծնե անուն | Լի Չե Ռին (հանգըլ՝ 이채린) |
Նաև հայտնի է որպես | CL |
Ծնվել է | փետրվարի 26, 1991 (31 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007 | –այժմ
Լեյբլ | YG Entertainment, School Boy Records |
Անդամակցություն | 2ne1 |
Կապված | 2NE1, G-Dragon, Diplo, Skrillex,PSY |
Կայք | Պաշտոնական կայք |
![]() |
Լի Չե Րին (հանգըլ՝ 이채린, չինարեն՝ 李彩麟, փետրվարի 26, 1991, Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է CL (Սի Էլ) բեմական անունով, հարավկորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, երգերի հեղինակ, կորեական 2NE1 խմբի անդամ[1][2]։
CL-ը զբաղեցրել է «Time» ամսագրի «2014 թվականի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն Վլադիմիր Պուտինին (3-րդ տեղը Լեդի Գագա)[3][4][5][6][7][8]։ Բայց չի ներառվել պաշտոնական ցուցակում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ ժամանակներ ու կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լի Չե Րինը ծնվել է Սեուլում, ֆիզիկայի պրոֆեսորի ընտանիքում[9]։ Մանկության մեծ մասն անց է կացրել Փարիզում ու Ճապոնիայում, որի շնորհիվ լավ է տիրապետում ֆրանսերենին, ճապոներենին ու անգլերենին[10]։ Նրա հայրը քաջալերում էր երաժշտությամբ հետաքրքրությունն ու երգչուհի դառնալու ցանկությունը։ Մի քանի անգամ նա YG Entertaiment է ուղարկել իր ձայնագրություններից, սակայն պատասխան չի ստացել։ 15 տարեկան հասակում, ինքնուրույն ուղևորվել է YG-ի շենքի մոտ, որպեսզի անձամբ հանդիպի տնօրեն Յան Հյոն Սոկին ու նրան հանձնի իր ձայնագրությունները[10][11]։ Մի քանի ամիսներ շարունակ նա փորձաշրջան է անցել YG-ում[10][11]։
CL-ի Կորեայի երաժշտական ինդուստրիայում առաջին հայնտվելը կայացել է Big Bang-ի «Intro (Hot Issue)» երգի ձայնագրման ժամանակ 2007 թվականին։ Առաջին ձայնագրությունը, որտեղ CL-ը հայտնվել է որպես մասնակից 2008 թվականին երգչուհի Օմ Ջոնհվայի «DJ» երգի ժամանալ, որտեղ կատարում է ռեփ[12]։ Նա նաև մասնակցել է YMGA-ի «What» երգի ձայնագրմանը որպես YG Family-ի անդամ[9]։
2NE1[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ պատրաստվում է հավաքել կանանց նոր խումբ։ Խմբին սկզբնապես պատրաստվում էին անվանել «21», սակայն, քանի որ այդ անունով երաժիշտ արդեն կար, այն պարզապես անվանեցին «2NE1»[13]։ Խմբի առաջնելույթը եղել է 2009 թվականի մայիսի 17-ին։ Ավելի ուշ նրանք թողարկել են իրեն դեբյուտային մինի ալբոմը, իսկ 2010 թվականին՝ առաջին լիարժեք «To Anyone» ալբոմը[14]։ Ալբոմը հաջողակ էր, իսկ խումբը ստացել է 11 տարբեր երաժշտական մրցանակներ[15]։
2014 թվականին թողարկված երկրորդ լիարժեք «Crush» ալբոմի համար CL-ը դարձել է որոշ երգերի խոսքերի հեղինակ և «Crush», «If I Were You» և «Baby I Miss You» երգերի երաժշտությունների համահեղինակ։ Նաև ալբոմի մեջ ներառվել է իր մենակատարային «MTBD» երգը։
Մենակատարային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի օգոստոսին CL-ը մասնակցել է Big Bang խմբի G-Dragon-ի մենակատարային «Heartbreaker» ալբոմի «The Leaders» երգի ձայնագրմանը որպես կատարող ու բառերի հեղինակ։ Մոտավորապես, հենց այդ ժամանակ էլ 2NE1-ի մոտ գործունեական ոչ մեծ դադար էր, իսկ խմբի անդամները ձայնագրում էին մենակատարային սինգլեր։ CL-ը մասնակցել է նաև իր կոլեգա Դառայի «Kiss» երգի կատարմանը որպես հյուր[16]։ CL-ը այնուհետև ձայնագրել է զուգերգ Մինզիի «Please Don’t Go» երգում[17]։
2012 թվականի մարտին CL-ը ռեփեր Կիմ Ջին Պյոյի հետ ձայնագրել է երգ «Adidas Originals»-ի գովազդի համար[18]։
2013 թվականի մայիսին YG Entertainment-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ CL-ը շուտով թողարկելու է իր առաջին մենակատարային սինգլը[19]։ Սկզբնապես երգը կոչվում էր «Bad Girl», սակայն հետագայում վերանվանվում է «The Baddest Female», քանի որ նույն ժամանակահատվածում նման անունով երգ է թողարկում երգչուհի Լի Հյորին[20]։ Երգը թողարկվում է 2013 թվականի մայիսի 28-ին[21]։
2014 թվականի մարտին CL-ն ու G-Dragon-ը հայտնվում են Skrillex-ի «Dirty Vibe» երգի տեսահոլովակում որպես հյուր-կատարողներ։
2014 թվականի հոկտեմբերին YG-ն հայտարարում է, որ CL-ը առաջնելույթ է ունենալու ԱՄՆ-ում որպես մենակատարային կատարող 2015 թվականի ամռանը[22][23]։
Ոճն ու ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2NE1 խմբում CL-ը զբաղեցնում է ավագի, վոկալիստի ու ռեփերի կարգավիճակը[24]։ Երաժիշտների մեջ, ովքեր ազդել են իր ճաշակի ու գործունեության վրա, նա անվանում է 1TYM խմբի ավագ Թեդի Պակին (որը պրոդյուսեր է եղել խմբի թրեքների մեծ մասի համար), Մադոննային[10], Queen-ին ու Լորին Հիլլին[25]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2NE1-ի կազմում
- Հիմնական հոդված` 2NE1-ի սկավառակագրությունը
- Մենակատարային և համատեղ սինգլներ։
Թվական | Երգ | Հիթ-շքերթներ | Ալբոմ |
---|---|---|---|
KOR [17] | |||
2009 | «Please Don’t Go» (Մինզիի հետ) | 6 | To Anyone |
2013 | «The Baddest Female» | 4 | — |
2014 | «MTBD (Mental Breakdown)» | 11 | Crush |
Որպես հյուր-կատարող | |||
2007 | «Hot Issue» (G-Dragon և CL) | — | Hot Issue |
2008 | «DJ» (Օմ Ջոնգ Հվա և CL) | — | D.I.S.C.O |
«A Good Man» (Big Bang) | — | Stand Up | |
«What» (YMGA և YG Family & DJ Wreckx) | — | — | |
2009 | «The Leaders» (G-Dragon և CL & Teddy) | 38 | Heartbreaker |
«Kiss» (Դառա և CL) | 5 | To Anyone | |
2012 | «She’s So (Outta Control)» (M-Flo և 2NE1) | - | Square One |
2013 | «Gettin’ Dumb» (Will.i.am և 2NE1) և Apl.de.ap | - | #willpower |
2014 | «Rose» (Լի Հի և CL) | ||
«Love You To Death» (TaeYang և CL) | Rise | ||
«Dirty Vibe» (Skrillex և Diplo, G-Dragon, ու CL)[26] | — | Recess | |
2015 | «Dr Pepper» (Diplo և CL,Riff Raff,OG Maco) | ||
«Hello Bitches» | |||
«DADDY» (PSY և CL of 2NE1) |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009: 2NE1 TV (Mnet)
- 2009: Style (կորեերեն՝ 스타일, SBS) (կամեո)
- 2010: 2NE1 TV Season 2 (Mnet)
- 2011: 2NE1 TV Season 3 (Mnet)
- 2011: Ծրագիր Պոդիում Կորեա (3-րդ եթերաշրջան, հյուր-ժյուրի[27]
- 2012: Strong Heart (կորեերեն՝ 강심장(强心臟)), 123—124 սերիաներ
- 2013: Running Man (կորեերեն՝ 런닝맨), 156, 195 սերիաներ
- 2013: SBS Super Match, թռիչքային սերիա
- 2013: Mnet’s Enemy of Broadcasting, 10-րդ սերիա
- 2013: The Bachelor, 4-րդ սերիա
- 2014: SBS Roommate, 4-րդ սերիա
- 2014: America’s Next Top Model N/A
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | 20’s Style Award | — | Հաղթանակ | |
Լավագույն կանացի կատարում- մենակատարային[28] | The Baddest Female | Հաղթանակ | ||
Տարվա երգ | Առաջադրված | |||
2013 թվականի լավագույն կին արտիստ | — | Հաղթանակ | ||
Լավագույն կանացի մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
Լավագույն մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
Լավագույն կին արտիստ | — | Հաղթանակ | ||
Լավագույն մենակատարային կատարում | — | Առաջադրված | ||
2014 | Bonsang Awards | The Baddest Female | Առաջադրված | |
Հայտնիության մրցանակ | Առաջադրված | |||
Լավագույն երգչուհի (Կորեա)[29] | — | Հաղթանակ | ||
Top 10 Style Icons | — | Առաջադրված | ||
2015 | Աշխարհի ամենաազդեցիկ մարդը | — | Առաջադրված |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «CL at Naver Music»։ Naver Music (Korean)։ NHN Corp։ Վերցված է November 13, 2010
- ↑ «Female Big Bang to be Unveiled»։ KBS Global։ Korea Broadcasting System։ March 25, 2009։ Արխիվացված է օրիգինալից September 6, 2010-ին։ Վերցված է November 13, 2010
- ↑ «Путин стал персоной года по версии читателей журнала Time»։ Interfax։ 2015-04-10
- ↑ «Президент Владимир Путин и корейская поп-звезда CL стали персонами года по версии читателей Time»։ Серебряный Дождь։ 2015-04-10
- ↑ «Путин и поп-звезда CL стали персонами года по версии читателей Time»։ Lenta.ru։ 2015-04-10
- ↑ «Путин возглавил рейтинг 100 самых влиятельных людей по версии Time»։ Forbes.ru։ 2015-04-11
- ↑ «Путин обошел Обаму в списке влиятельных людей по версии читателей Time»։ РИА Новости։ 2015-04-10
- ↑ «Time объявил Путина победителем читательского рейтинга влиятельных людей»։ Lenta.ru։ 2015-04-14
- ↑ 9,0 9,1 «CL&Minzy»։ YG Entertainment (Korean)։ Վերցված է օգոստոսի 22, 2013
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Park, Mi-ae (May 22, 2009)։ «CL, "데모 테이프 들고 무작정 YG 문 노크"» [CL, "knocked on the YG Entertainment door to hand in my demo tape"]։ eDaily SPN (Korean)։ eDaily։ Վերցված է November 23, 2010(չաշխատող հղում)
- ↑ «Uhm Jung Hwa 2008 Mini Album – D.I.S.C.O»։ YesAsia.com։ Վերցված է November 13, 2010
- ↑ (կոր.) Lee, Hyae-rin. YG «원조 21에게 미안, '여자빅뱅' 이름 2NE1로 교체» (YG «We apologize to original '21' and Have Changed the Name to 2NE1!! Please forgive us!»). Asia Economy. March 30, 2009.
- ↑ «2NE1 9월9일 ‘트리플타이틀’로 출격» (Korean)։ Newsen։ August 17, 2010։ Վերցված է August 20, 2010
- ↑ Gil, Hye-seong (October 17, 2010)։ «2NE1, '인기가요' 초유 4주연속 1위» [2NE1, 4 unprecedented first place titles on Inkigayo]։ Star News (Korean)։ MoneyToday։ Վերցված է November 13, 2010
- ↑ «Gaon Chart Search: 다라» [Gaon Chart Search: Dara]։ Gaon Chart (Korean)։ Korea Music Content Industry Association։ Վերցված է November 13, 2010
- ↑ 17,0 17,1 «Gaon Chart Search: CL»։ Gaon Chart (Korean)։ Korea Music Content Industry Association։ Վերցված է November 13, 2010
- ↑ «Adidas Originals release rap campaign videos featuring 2NE1′s CL & Kim Jin Pyo»։ Allkpop։ 6Theory Media։ March 12, 2012
- ↑ «"Who’s Next?"- CL is, with her first solo single!»։ allkpop։ 2013-05-15
- ↑ «2NE1's CL officially changes title of solo debut song to "The Baddest Female"»։ allkpop։ 2013-05-23
- ↑ «The Baddest Female CL releases her solo debut MV»։ allkpop։ 2013-05-28
- ↑ «[Exclusive] CL Debuts in the U.S. as a Soloist Next Spring… To Be Supported by Scooter Braun»։ YG-LIFE։ 2014-10-16։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին։ Վերցված է 2016-03-26
- ↑ «[Exclusive] Scooter Braun Officially Announces CL’s American Debut»։ YG-LIFE։ 2014-11-01
- ↑ «Member Profile: CL»։ 2NE1 Japanese Website (Japanese)։ YG Entertainment։ Արխիվացված է օրիգինալից October 31, 2010-ին։ Վերցված է November 13, 2010
- ↑ Park Yeong-ung (October 13, 2010)։ «"박봄은 비욘세?"..2NE1이 밝힌 롤모델은?» ["Park Bom and Beyoncé?" Who are 2NE1's role models?]։ Star News (Korean)։ MoneyToday։ Վերցված է November 13, 2010
- ↑ Skrillex, Diplo, G-Dragon & CL’s 'Dirty Vibe': Listen to the EDM/K-Pop Collaboration | Billboard
- ↑ Kim, Sunny (March 13, 2011)։ «2NE1's CL Guest Judges For Project Runway Korea 3!»։ MTV K։ Viacom International Inc։ Վերցված է March 14, 2011
- ↑ «2013 M.net Korean Music Festival Winners list» Archived 2014-07-14 at the Wayback Machine.. MAMA. Retrieved 2014-06-12.
- ↑ «CL WON “TOP FEMALE ARTIST (KOREAN)” AWARD AT THE 2014 2ND YINYUETAI V-CHART AWARDS IN BEIJING (APRIL 15, 2014)»։ Արխիվացված է օրիգինալից March 5, 2016-ին։ Վերցված է March 26, 2016