Հանյանգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանյանգի համալսարան
한양대학교
Տեսակհամալսարան և մասնավոր համալսարան
Հիմնադրված է1939
ՆախագահԼի Յանգ Մու
ԱնդամակցությունLIGO գիտական համագործակցություն և Korean Council for University Education?[1]
ԵրկիրՀարավային Կորեա
ՏեղագրությունՍեուլ
Կայքwww.hanyang.ac.kr
Հարավային Կորեա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Հարավային Կորեա|տեղորոշման քարտեզներ]].
 Hanyang University Վիքիպահեստում

Հանյանգի համալսարան՝ Հարավային Կորեայի առաջատար մասնավոր հետազոտական համալսարաններից մեկն է, հատկապես ճարտարագիտության ոլորտում։ Հիմնական մասնաճյուղը գտնվում է Սեուլում, իսկ նրա մասնաճյուղը՝ կրթության հետազոտության արդյունաբերական միավորումը կամ ERICA-ը գտնվում է Անսանում[2]։ Հանյանգ (한양;漢陽) անվանումը ծագել է մայրաքաղաք Սեուլի նախկին անվանումից, որն օգտագործվում էր Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում[3]։ Համալսարանը հիմնադրվել է որպես ինժեներական ինստիտուտ (Դոնգայի ինժեներական ինստիտուտ) 1939 թվականին դարձել է Հանյանգ համալսարանի հիմնադիր հաստատությունը իր կարգախոսով և «Սեր և ճշմարտության» կրթական փիլիսոփայությամբ։ Հանյանգի համալսարանը ամեն տարի ընդունում է 3000-ից ավելի ուսանողներ և ամեն տարի ավելի քան 3300 ուսանողներ սովորում են արտերկրում, 2018 թվականին հաշվում են 777 գործընկեր համալսարաններ 76 երկրներում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանյանգ համալսարանը հիմնադրվել է որպես Դոնգ-Ա ինժեներական ինստիտուտ` Կորեայի ճապոնական օկուպացիայի ժամանակ` 1939 թվականի հուլիսի 1-ին։ Դոնգ-Ա ինստիտուտը սկսել է գործել 630 ուսանողներով, 13 պրոֆեսորներով և 22 ուսուցիչներով` Սեուլում, Ջոննոն-գուում։ 1941 թվականին առաջին շրջանավարտների պատրաստումից հետո Դոնգ-Ա-ն քոլեջի կարգավիճակ ստանալու անհաջող փորձ է կատարել։ 1941 թվականի մայիսին ինստիտուտը կրթություն է առաջարկել միջնակարգ դպրոցն ավարտած 100 աշակերտների ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտում։ 1943 թվականին, երբ Կորեայան դեռ ճապոնական օկուպացիայի ներքո էր, ինստիտուտը կասեցրել է նոր ուսանողների հավաքագրման գործընթացը, ինչի արդյունքում 1944 թվականի մարտի 15-ին ժամանակավորապես փակվել է դպրոցը, երբ վերջին 78 ուսանողները ավարտել են այն։

1945 թվականի օգոստոսին ժողովրդի անկախության վերականգնման ժամանակ Դոնգ-Ա ինստիտուտը վերանվանվեց Ազգային հիմնադրամի Ինժեներական ինստիտուտի և հաստատվեց Սեուլում 251 Շինդանգ-դոնգում։ Ինստիտուտի հիմնադիր դոկտոր Քիմ Լյուն-Յունը կանխատեսում էր Կորեայի վերակառուցման արդյունաբերական առաջընթացը և Հանյանգը հիմնեց որպես դատական և ակադեմիական մարմին։ Այդ ժամանակ հոգաբարձուների խորհուրդը ընդգրկում էր Մայվուկ Լին, Բյոնգոկ Չոն,Կվանու Բեքը, Վոնչու Լին, Վալ Ջուն Կիմը, Տեյոնգ Չոն և Լյունջուն Կիմը, ովքեր ղեկավարել էին ազգի անկախության շարժումը։

Չնայած Կորեական պատերազմի ժամանակ դպրոցական հաստատություններից շատերը ոչնչացվել են, պրոֆեսորներն ու ուսանողները ցրվել, դասընթացները շարունակվում էին Բուսանի ժամանակավոր ուսուցիչների հետ։ Այնուամենայնիվ, նույնիսկ նրանց ապաստարանում, քոլեջը նպաստեց բազմաթիվ գիտակ մանկավարժների տեխնիկական ոլորտներում միջնակարգ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ստեղծմանը։ 1953 թվականին Կրթության նախարարությունը այն լիազորվել է որպես ասպիրանտուրա։ Շենքը վերականգնվել է Հենգենգ-դոնգում, Սեոնգոնգ-Գում, Սեուլում և դրանք դեռևս Հանյագ համալսարանի ներկայիս հասցեն է։

1959 թվականի Փետրվարին նրա կարգավիճակը բարձրացավ չորսամյա համալսարանին։ Հաջորդ ամսվա ընթացքում Հանյագի համալսարանը ձևավորել համալսարանի ֆոնդը, իսկ Քիմ Լյուն-Յունիը դարձել է առաջին նախագահը։ Համալսարանն ուներ 19 բաժին, երեք քոլեջներում (Ճարտարագիտության քոլեջ, Հումանիտար և բնական գիտությունների քոլեջ, Քաղաքագիտության և տնտեսագիտության քոլեջ) և 6 բաժիններ, որոնք առաջարկում էին երեկոյան դասընթացներ։ Համալսարանի ընդլայնման համար ստեղծվեցին երաժշտական, ֆիզիկական կուլտուրայի և կրթության քոլեջներ։

Հանյանգի համալսարանի բժշկական կենտրոնը ստեղծվել է 1972 թվականին, իսկ 1979 թվականին՝ Անսան նորակառույց արդյունաբերական քաղաքում ստեղծվել է երկրորդ մասնաշենքը։ Նորաստեղծ քոլեջը այդ ժամանակ անվանվեց «Հանյանգ Բանվոլ համալսարան» և վերանվանվեց որպես «Անսան համալսարան» 1987 թվականին, որն օգտագործվել էր մինչ այն ժամանակ, երբ համալսարանիը վերանվանվել է Անսան (ERICA) կրթական հետազոտությունների ոլորտի կլաստեր 2009 թվականի սեպտեմբերին։

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուլի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանյանգի համլսարանը 2013 թվականին

Սեուլի համալսրանը կազմված է 15 քոլեջներից և 60 ստորաբաժանումներից[5]։ Սեուլի համալսարանը մասնավորապես բաղկացած է մի շարք հետազոտական կենտրոններից ըստ գիտնականների, որոնք նպաստում են ուսումնասիրությանը և համագործակցությանը։ Սեուլի համալսրանը ունի ավելի քան 60 շենք, ներառյալ Հանյանց կանանց համալսարանը և Հանյանգ Կիբեր համալսարանը։ Համալսարանում կան 5 դարպասներ։ Երկու քոլեջների քարտեզը կարելի է ներբեռնել կայքում։ Վերջերս դպրոցը մի քանի նոր շենքեր է կառուցել համալսարանում։ Վարչակազմի նոր շենքի կառուցումը ավարտվել է 2009 թվականի փետրվարին, ՀՅՈՒ-ի 70-ամյակի կապակցությամբ։ Բիզնեսի կառավարման Ա շենքը հատուկ մշակված ուսումնական միջավայր է բիզնեսի և կառավարման ուսանողների և մասնագետների համար։ Հիմնական գրադարանի ետևում գտնվող Հանյանգի Ինստիտուտի Տեխնոլոգիաների Ինստիտուտը (HITI) հանդիսանում է համալսարանի 27 համալսարանական գիտահետազոտական ինստիտուտների և 17 արտասահմանյան ձեռնարկությունների, ինչպես նաև տարբեր հարակից համալսարանների բաժիններից։ Ֆուսոն տեխնոլոգիաների կենտրոնը (FTC) նույնպես կառուցվել է գիտության և տեխնոլոգիայի ոլորտների առաջխաղացման համար։ Ջեյսոնգ ինժեներական շենքը գեղեցիկ ապակիներով պատված շենք է, որն ունի տարբեր ճարտարապետական ինժեներական և ճարտարագիտական լաբորատորիաներ։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուլի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանյանգի ERICA Համալսարանի հանրակացարանը

Սեուլի համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագրերը[6]

ERICA Համալսրան

ERICA համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

ERICA համալսարանը առաջարկում է հետևյալ կրթական ծրագրերը[7]

Ավագ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանյանգի համասարանի ավագ դպրոցի մասնաճուղը առաջարկում է հետևյալ կրթական ծրագրերը․

  • Ավագ դպրոց
  • Քաղաքային ուսումնասիրություններ
  • Միջազգային ուսումնասիրություններ
  • Գլոբալ բիզնես
  • Բժշկության դպրոց
  • Օրենքի դպրոց
  • Կենսաբժշկական գիտություն և ճարտարագիտություն
  • Տեխնոլոգիա և նորարարություն կառավարում
  • Ճարտարագիտություն
  • Հանրային քաղաքականություն
  • Կրթություն
  • Ժուռնալիստիկա և զանգվածային հաղորդակցություն
  • Միջազգային տուրիզմ
  • Տեղեկատվություն և կլինիկական բուժքույր
  • Նորարարություն
  • Բիզնեսի կառավարում

Միջազգային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեզվի կրթության ուժեղացում, Global G2 (անգլերեն-չինարեն) ծրագիր[8][9].

Առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականին, լեզվի կրթական ծրագիրը`G2 (անգլերեն-չինարեն) պահանջում է անցնել անգլերեն և չինարեն լեզուների դասընթացներ և որպես պարտադիր պայման է ընդունում երկու լեզուների պաշտոնական գնահատականը:Բացիայդ, Հանյանգը ամրապնդում է իր կապերը այլ համալսարանների հետ, ինչպիսիք են Ցինգհուա համալսարանը, Չինաստանի Կոնֆուցիուսի ակադեմիան։

  • Global 3.0 ծրագիրը միավորում է աշխարհը

«Գլոբալ 3.0» ծրագիրը ուսումնասիրում է միջազգայնացումը կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտում։ Հանյանգ կազմակերպությունը սկսնակ ձռնարկատերերի համար կենտրոն է ստեղծել Շանհայում, Նյու Յորքում և Սան Խոսեում և ակտիվորեն աջակցում է արտերկրում սովորող ուսանողներին։ Մյուս կողմից, Հանյանգը աստիճանաբար մեծացնում է պրակտիկայի հնարավորությունները կորեացի ուսանողների համար։

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարկ Մոկ-վոլ, բանաստեղծ
  • Փյուն Հե-յանգ, հեղինակ
  • Սո Սեն Կյունգ, վեբ-էջերի ստեղծող
  • Պէյ Տունա
  • Բա Սունգ Ջի
  • Չո Բոլ Ամ
  • Չոյ Դա Չուլ
  • Չհվե Ջիու
  • Չոյ Ջի Յանգ
  • Չոյ Յե Ջին
  • CNU
  • Դու Ջի-վոն
  • Հա Սոկ Ջին
  • Հոնգ Սոկ Չոն
  • Իմ Հա Յոնգ
  • Իմ Հյուն Սիկ
  • Ջանգ Յոնգ Դուն
  • Չանգ Կըն Սոկ
  • Ջանգ Յոնգ
  • Ջան Սուկ Կյոնգ
  • Ջունգ Յու Մի
  • Ջի Սունգ
  • Ջո Հյուն Րու
  • Ջոնգ Իլ Ու
  • Ջանգ Ջե Հյունգ
  • Կիմ Հյո Ջին
  • Կիմ Բյոնգ Վու
  • Կյանգ Յե Վոն
  • Կամ Նամ Գիլ
  • Գանգ Դոգ Վոն
  • Կանգ Բյուլ
  • Կիմ Ջա Օկ
  • Կիմ Մին Ջունգ
  • Կիմ Ջի Յոնգ
  • Կիմ Ջի Հուն[10].
  • Կիմ Ջիվոն
  • Կիմ Տա Հուն
  • Կիմ Սունգ Ջաե
  • Լե Հյի Սուկ
  • Լի Գյուն Յոնգ
  • Լի Դա Ին
  • Լի Չունգ Ահ
  • Լի Բյոն Հոն
  • Լի Ա Ջունգ[11].
  • Կվոն Հա-հյո
  • Կիմ Յոնգ Կվանգ
  • Լի Ջունգ Ջին
  • Լի Մուն Սիկ
  • Լի Սանգ Յոբ
  • Լի Սո Յոն
  • Լի Տա Իմ
  • Լի Տա Ռամ
  • Լի Յոնգ Ա
  • Լի Յոնգ Ահ
  • Նոհ Յու Հյուն
  • Օհ Ջի Են
  • Օհ Սունգ Յուն
  • Պարկ Մի Սու
  • Պարկ Սի Հու
  • Պենիլ Շին
  • Ռյու Հյուն Կյունգ
  • Շին Ջի Սու
  • Սոլ Կյունգ Գյու
  • Սոնգ Յուն Ահ
  • Վուն Կի Ջուն
  • Յուն Հի Սոկ
  • Յուհ ՅունՋանգ
  • Յու Օհ Սեոնգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20240222154714/http://english.kcue.or.kr/member/member_01_01.php
  2. «Hanyang Univ, Erica Campus introduction». hanyang University.
  3. «Former name of Seoul». Encyclopædia Britannica. 2009. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. «The city was popularly called Seoul in Korean during both the Chosŏn (Yi) dynasty (1392–1910) and the period of Japanese rule (1910–45), although the official names in those periods were Hansŏng (Hanseong) and Kyŏngsŏng (Gyeongseong), respectively.»
  4. «Hanyang at a Glance 2018». Hanyang University. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  5. «Hanyang University Seoul Campus». Hanyang University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  6. «Hanyang University Seoul Campus College and Department». Hanyang University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Hanyang uiv_deparment info». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Hanyang University Official Brochure». THE World University Rankings. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  9. «Hanyang University». www.dic.hanyang.ac.kr (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  10. «경향과의 만남: 영화 '화려한 휴가' 김지훈 감독» [A Meeting with Kyunghyang: 'May 18th' film director Kim Ji-hoon]. Kyunghyang Shinmun. 2007 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. ‘가을동화’ 이애정, 뇌종양으로 사망 :, 네이버 뉴스 (կորեերեն). News.naver.com. 2007 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանյանգի համալսարան» հոդվածին։