Փհաջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փհաջու
Տեսակcity of South Korea? և մեծ քաղաք
Երկիր Հարավային Կորեա
ՎարչատարածքԳյոնգի
Մակերես672,56 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Փհաջու (կոր.՝ 파주시, 坡州市, Paju-si), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Քաղաքը գտնվում է հայտնի Փհանմունջոմ վայրից մի փոքր հարավ, որտեղ ստորագրվել է Կորեական պատերազմի ժամանակ հրադադարի մասին համաձայնագիր։ Քանի որ Փհաջուն գտնվում է ԿԺԴՀ-ի հետ սահմանին, այստեղ տեղակայված են մի քանի խոշոր զորամիավորումներ, այդ թվում՝ ամերիկյան բանակի բազաները։ 2002 թվականին Փհաջուում բացվել է երկրի ամյոնահյուսիսային Թորասան երկաթուղային կայարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Փհաջուի տարածքում բնակավայրի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 475 թվականով։ Այդ ժամանակ այս տարածքը մտնում էր Գոգուրետ պետության կազմի մեջ, և այստեղ էր գտնվում «հյոն» կարգավիճակի վարչական միավոր Սուլիխոլը (Սուլիխոլխեն)։ 757 թվականին վարչական բարեփոխումից հետո (արդեն Սիլլա պետության կազմում) Սուլիհոլը փոխել է իր անունը Փոնսոն (Փոնսոնխեն)։ Գորյո դինաստիայի օրորք՝ 1174 թվականին, անունը փոխվել է Սովոն (Սովոնհյոն)։ 1393 թվականին հյոն Սուվոնի բազայի վրա կազմավորվել է Սավոն գավառը (գուն), որը 1398 թվականին Չոսոն դինաստիայի օրոք վերանվանվել է Վոնփհեն։ 1414 թվականին դրան է միացել Կյոհա ավանը։ 1459 թվականին Փհաջուն ստացել է ներկայիս անվանումը և «մոկ» կարգավիճակը։ 1895 թվականին Փհաջուն ստացել է շրջանի (գուն) կարգավիճակ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1996 թվականին։ Փհաջուի մոտ է գտնվում հայտնի Փհանմունջոմ քաղաքը, որտեղ 1953 թվականին ստորագրվել է Կորեական պատերազմի զինադադարի պայմանագիրը[1]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փհաջուն վարչականորեն բաժանված է 4 իփ, 9 մյոոն և 7 տոն (դոն)[2]։

Շրջան Հանգուլ Մակերես, կմ² Բնակչություն, մարդ Ներքին բաժանում
Ունդջոն իլդոն 운정1동 9,93 46 688
Ունդջոն իդոն 운정2동 3,92 63 340
Ունդջոն սամադոն 운정3동 5,91 69 753
Կիմչհոն իլդոն 금촌1동 4.5 22 010
Կիմչհոն իդոն 금촌2동 2,7 31 777
Կիմչհոն սամդոն 금촌3동 12,8 26 028
Կյոհա դոն 교하동 36,8 7 623
Մունսան իփ 문산읍 47,3 47 386 10 ռի
Ջորի իփ 조리읍 27,4 28 667 7 ռի
Փհադջու իփ 파주읍 32,2 14 178 7 ռի
Բոփվոն իփ 법원읍 73,1 9 979 10 ռի
Թհանխեն մյոն 탄현면 61,72 13 186 11 ռի
Գվանտխան մյոն 광탄면 65,4 10 760 9 ռի
Ուոլլոն մյոն 월롱면 27,1 9 049 5 ռի
Փհափհեն մյոն 파평면 41,8 3 721 7 ռի
Ջոքսոն 적성면 88,9 7 085 16 ռի
Կուննե մյոն 군내면 43,2 7 ռի
Ջանդան մյոն 장단면 33,9 732 9 ռի
Ջինս մյոն 진동면 43,1 5 ռի
Ջինս մյոն 진서면 9,1 3 ռի

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Հարավային Կորեայի հյուսիսում՝ Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ։ Հարավում սահմանակից է Կոյանին, արևելքում՝ Յանջուին, հարավում՝ Կիմպհոյին։ Արևմուտքից այն ողողում է Դեղին ծովը։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային։
  • «Յուլգոկ» մշակութային փառատոն՝ անցկացվում է ամեն տարի հոկտեմբերին։ Ծրագրում՝ բանահյուսական խմբերի ելույթներ, ժողովրդական արհեստների ցուցահանդեսներ, տոնավաճառ[3]։
  • Օդապարուկների փառատոն՝ անցկացվում է ամեն տարի հունվարի կեսերին` ի պատիվ Կորեայի միավորման[4]։
Բնական։
  • Չանջիսան՝ լեռ, որի վրա գտնվում են քարից փորագրված երկու բուդդաներ[5]։
  • Կամաքսան լեռ՝ այստեղ կա բարձր ջրվեժ, լեռնային տուրիզմով զբաղվելու երթուղիներ են դրված[6]։
Պատմական։
  • «Իմջինգակ» հուշահամալիր՝ կառուցվել է 1950-53 թվականների Կորեական պատերազմի իրադարձությունների պատվին[7]։
  • Միավորման աստղադիտարան՝ գտնվում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանից 460 մետր հեռավորության վրա գտնվող լեռան վրա։ Աստղադիտարանի օպտիկական գործիքներն ուղղված են դեպի Հյուսիսային Կորեա։ Աստղադիտարանը բաց է զբոսաշրջիկների համար[8]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի վարչակազմը կապեր է հաստատել հետևյալ քույր քաղաքների հետ[9]։

Երկրի ներսում։
Արտերկիր։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հարավային Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Փհաջուն ունի մի շարք խորհրդանիշներ[10]

  • Ծառ՝ գինկգո՝ մարմնավորում է բարգավաճումը և ձգտումը զարգացնել Փհաջուն՝ որպես ապրելու խաղաղ և հարմարավետ վայր։
  • Թռչուն՝ աղավնի՝ խորհրդանշում է խաղաղությունն ու անվտանգությունը։
  • Ծաղիկ՝ զարդենի՝ խորհրդանշում է քաղաքի բնակիչների կյանքի միավորումն ու ներդաշնակությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История Пхаджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  2. «Административное деление Пхаджу» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  3. «Фестиваль «Юльгок»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  4. «Фестиваль воздушных змеев» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  5. «Будды на горе Чанджисан» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  6. «Камаксан» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  7. «Мемориальный комплекс «Имджингак»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  8. «Обсерватория Объединения» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  9. «Города-побратимы Пхаджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  10. «Символы Пхаджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փհաջու» հոդվածին։