Զարդենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարդենի
Cosmos bipinnatus in Yerevan, Armenia 04.jpg
Հայաստանում աճող Զարդենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Լատիներեն անվանում
Cosmos


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Զարդենի պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը Մեքսիկան է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները խոշոր են, մեծ մասամբ միաթերթ։ Գլխավորապես օգտագործվում է ծաղկային ձևավորումներում։ Բացի դրանից, երբեմն մշակվում է կտրած ծաղիկներ ստանալու համար։ Միամյա բույս է, բարձրությունը ըստ տեսակների տատանվում է 0,4-ից մինչև 1,5 մ-ի սահմաններում։ Բույսի բարձրությունը անցնում է 1,5 մ-ից։ Ծաղիկները ծիրանագույն են։ Տնկում են բույսը բույսից 30-35 սմ հեռավորության վրա։ Աչքի է ընկնում սպիտակ, կարմիր և վարդագույն ծաղիկներով։

Լուսասեր է, սակավապահանջ, այդ պատճառով պետք է տնկել արևոտ հողամասերում։ Սննդանյութերով հարուստ և բերրի հողերում լավ աճում է, սակայն ծախկում է ոչ առատ։ Ծլում է 8-10 օրերում, ցանքը կատարվում է ապրիլ ամսին՝ ջերմոցում։ Սերմը բարակ է, գորշ շագանակագույն, սուր ծայրով, երկար երբեմն քիչ կորաձև, 8-10 մմ երկարությամբ։ Ծաղկում է հունիսից մինչև ուշ աշուն։ Մեկ գրամում պարնակվում է 170 հատիկ, ծլունակությունը պահպանում է 3-4 տարի։ Բազմցումը տեղի է ունենում սերմերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան