Ծղուկք
Ծղուկք (անվանվել է նաև Սյունիք և Սիսական,Սիսիան), Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։
Համապատասխանում է ՀԽՍՀ նախկին Սիսիանի շրջանին և Գորիսի շրջանի արևմտյան մասին[1]։
Ծղուկ գավառը սահմանափակված էր արևելքից՝ Աղահեջքով և Հաբանդով, արևմուտքից ՝ Ճահուկով և Վայոց ձորով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում է Սյունյաց լեռների ջրբաժան գծով, հարավից՝ Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գավառներով, որոնց հետ բնական սահման է ծառայում Բարկուշատի լեռները։ Հյուսիսում Ծղուկքի հարևանը Արցախի Ծար գավառն է։
Ծղուկ անունը հավանաբար էթնիկական ծագում ունի[2]։
Սյունյաց իշխանների ոստանն այստեղ գտնվելու պատճառով, այս գավառը հաճախ կոչվում էր նաև Սյունիք կամ Սիսական։ 10-11րդ դարի մեր պատմիչների մոտ վերջին ավելի հաճախ են հիշատակվում, քան Ծղուկը։ XIII դարից ի վեր Ծղուկ գավառը կոչվել է նաև Որոտան։
Ծղուկի պատմական վայրերից նշանավոր են Շաղատ գյուղաքաղաքը, Որոտն գյուղը, Որոտնաբերդը և Որոտնավանքը, Տաթևի վանքը, Թանահատի վանքը, Սիսիան քաղաքի Սյունի վանքն ու Սյունի բերդը[3]։ Հիշատակվում են նաև այլ աշխարհագրական անուններ, այդ թվում՝ բնակավայրեր, արոտավայրեր և այլն, որոնցից էր Տաթևի վանքին պատկանող Ակռավարը[4]։
Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ[5]
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա.Ա. Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 94.
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1966). Սյունիքի Թագավորությունը. Երևան: «Միտք». էջ 137.
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 205-209.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ — 992 էջ։
- ↑ «Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան (1986)։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան».
{{cite web}}: Missing or empty|url=(օգնություն)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 131)։ |