Երթուղային տաքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկիրը կամ տեղամասը Անվանումը
{{{2}}} Ալժիր ֆր.՝ Taxi collectif - Կոլեկտիվ տաքսիներ
{{{2}}} Անգոլա պորտ.՝ Candongueiro
{{{2}}} Հայաստան հայ․՝ Երթուղային տաքսի 
{{{2}}} Բելառուս Երթուղային տաքսի
բելառուս․՝ Маршрутнае таксі, Маршрутка
Flag of Bulgaria.svg Բուլղարիա բուլղար․՝ Маршрутно такси կամ կրճատ՝ Маршрутка
{{{2}}} Բոտսվանա «Комби» (Volkswagen (կոնցերն) միկրոավտոբուսներ մոդելի անունով)
{{{2}}} Բրազիլիա պորտ.՝ Táxi lotação, alternativo կամ pau-de-arara
{{{2}}} Վենեսուելա իսպ.՝ Por puesto
Հայիթի Tap-Tap
Գանա Գանա Tro-tro
{{{2}}} Գերմանիա գերմ.՝ Sammeltaxi
{{{2}}} Հոնկոնգ անգլ.՝ Public light bus - թեթև հանրային ավտոբուս կամ minibus; չին.՝ 公共小型巴士 կամ 小巴
{{{2}}} Վրաստան վրաց.՝ სამარშრუტო ტაქსი - երթուղային տաքսի կամ վրաց.՝ მარშრუტკა (փոխառված երթուղային տաքսի)
Դոմինիկյան Հանրապետություն իսպ.՝ Concho, Público
{{{2}}} Զիմբաբվե անգլ.՝ Commuter Omnibus կամ Tshova
Flag of Israel.svg Իսրայել եբր.՝ מונית-שירות‎, «Монит шерут»
{{{2}}} Հնդկաստան անգլ.՝ Shared taxi - համատեղ օգտագործվող տաքսի, Six-seater auto - վեցտեղանոց մեքենա,

Eight-seater auto, Phat-a-Phat, Polaamboo

Flag of Indonesia.svg Ինդոնեզիա Bemo, Colt, Oplet կամ Mikrolet
{{{2}}} Ղազախստան «Маршрутка»
Flag of Canada.svg Կանադա անգլ.՝ Jitney, Քվեբեկումֆր.՝ Taxi collectif, transport collectif par taxi - կոլեկտիվ տաքսի; անգլ.՝ collective taxi կամ taxibus
{{{2}}} Քենիա «Մատատու»
{{{2}}} Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անգլ.՝ Taxibus
Flag of Lebanon.svg Լիբանան «Սարֆիս» (արաբ․՝ سرفيس‎‎)
{{{2}}} Լիտվա լիտ.՝ Maršrutinis taksi

«Միկրուշկա»

{{{2}}} Մալի Sotrama
{{{2}}} Մեքսիկա «Պեսերո» (իսպ.՝ pesero) կամ «կոմբի» (combi), կոմբին մեծ է պեսերոյից
Մոլդովա Rutieră
{{{2}}} Նիգերիա Molue կամ Danfo
Flag of Peru.svg Պերու «Կոմբի» (combi)
Flag of Poland.svg Լեհաստան լեհ.՝ Bus - ավտոբուս, busik - ավտոբուսիկ, minibus, mikrobus,
{{{2}}} Պուերտո Ռիկո Guagua
Flag of Russia.svg Ռուսաստան Маршрутное такси կամ կրճատ՝ маршрутка
Flag of Rwanda.svg Ռուանդա Taxi կամ Twegerane
{{{2}}} Ռումինիա Maxi-taxi
{{{2}}} Սենեգալ ֆր.՝ Car Rapide
Flag of Serbia.svg Սերբիա սերբ.՝ Линијски такси, Минибус
Սինգապուր անգլ.՝ Minibus
{{{2}}} Սիրիա Սարֆիս, ինչպես նաև՝ սարվիս, սարբիս, ֆր.՝ service (արաբ․՝ سرفيس‎‎ բառերից)
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ «Ջիթնի» (անգլ.՝ Jitney) կամ «Դոլար վեն» (dollar van)
{{{2}}} Սիեռա Լեոնե Poda-poda
{{{2}}} Տաջիկստան տաջ.՝ Хатсайр
Flag of Thailand.svg Թաիլանդ «Սոնգտհև» (թաի.՝ สองแถว - «երկու նստարան», ինչպես նաև «տուկ-տուկ)
{{{2}}} Տանզանիա Dala-dala
{{{2}}} Թունիս Louage
{{{2}}} Թուրքիա «Դոլմուշ» (թուրք.՝ dolmuş)
{{{2}}} Ուգանդա Kamunye կամ Taxi
{{{2}}} Ուզբեկստան «Маршрутка»
{{{2}}} Ուկրաինա ուկր.՝ Маршрутне таксі
Flag of the Philippines.svg Ֆիլիպիններ «Ջիփնի» (անգլ.՝ Jeepney - «ջիփ» և jittney բառերից)
{{{2}}} Էստոնիա էստ․՝ Liinitakso, marsruuttakso
{{{2}}} Եթովպիա անգլ.՝ Minibus taxi
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Minibus-taxi կամ Teksi
Շատ երկրներ՝ Արևմտյան Աֆրիկաում և Կենտրոնական Աֆրիկաում, Աֆրիկաում, Մադագասկարում անգլ.՝ Bush taxi, ֆր.՝ taxi brousse - անտառային տաքսի
Որոշ երկրներ՝ Լատինական Ամերիկաում իսպ.՝ Publicos, colectivos

Երթուղային տաքսի (խոսակցական լեզվով՝ «մարշրուտկա» և այլն), ավտոբուսներ և միկրոավտոբուսներ (երբեմն միկրոավտոբուսներ և նույնիսկ մարդատար ավտոմեքենաներ), որոնք իրականացնում են ուղևորների և ուղեբեռների փոխադրումը սահմանված երթուղիներով, բայց ամբողջությամբ ներառված չեն հանրային հասարակական տրանսպորտի մեջ։ Անկանոն աշխատանքի նշաններ կարող են լինել[1][2]՝ փոքր օպերատորներ, որոնք սպասարկում են մի քանի երթուղով, համայնքային երթուղիների կրկնօրինակներ[3], մասնավոր սակացուցակներ, անկանոն չվացուցակ[4], սոցիալական պարտավորությունների բացակայություն, չնախատեսված վայրերում կանգառ [5] և այլն։ Երթուղային տաքսիները տարածված են ամբողջ աշխարհում։

Հաճախ «մարշրուտկա» են անվանում նաև բոլոր երթուղային միկրոավտոբուսները և փոքր ավտոբուսները, նույնիսկ համայնքայինները, որոնք աշխատում են կանոնավոր չվացուցակով և ներառված են տրանսպորտային ցանցի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ երթուղային տաքսի, գազել

Հնարավոր է, որ երթուղային տաքսիները (մարշրուտկա) (անգլ.՝ jitney կամ jittney) առաջացել են ԱՄՆ-ում 1910-ական թվականներից։ Փողոցների լուսավորության որակի բարձրացումը, որոշ քաղաքներում ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների հասանելիությունը հանգեցրել է քաղաքային տրանսպորտի մեջ տրամվայի մենաշնորհի կորստին։ Տրամվայի երթևեկությամբ փողոցներում սկսել են հայտնվել մասնավոր ավտոմեքենաներ, որոնք կրկնօրինակում էին տրամվայի երթուղիների առավել շահավետ հատվածները։ Այդպիսի գործունեությունը թույլ է տվել ավտոմեքենաների նոր սեփականատերերին արագ փոխհատուցել իրենց գնումները և լրացուցիչ եկամտի աղբյուր ստանալ, ընդ որում, մեքենաների սեփականատերերը հաճախ վարձում էին գործազուրկների։ Այս բիզնեսի գագաթնակետը եղել է 1914 թվականը, իսկ նոր ծառայության հանրաճանաչությունը արտացոլվել է նույնիսկ լեզվում։ Այս ամենը չեր կարող չառաջացնել տրամվայի ընկերությունների բողոքներին, որոնք կորցնում էին իրենց ուղևորներին։ Երթուղայինների ուղևորները ապահովագրված չէին, վարորդներն ընտրում էին իրենց հարմար աշխատանքային ժամերը և շահավետ ուղղությունները՝ չերաշխավորելով ծառայությունների որակը։ Այդ պատճառով շատ համայնքներ ու նահանգներ, սկսած 1915 թվականից, սկսեցին օրենսդրորեն արգելել նմանատիպ գործունեությունը կամ ենթարկել այն խիստ կանոնակարգման։ Մասնավորապես ներկայացվել են․

  1. փոխադրողի պատասխանատվության պարտադիր ապահովագրություն,
  2. երթուղու նվազագույն տևողության և աշխատաժամանակի նկատմամբ պահանջներ,
  3. վարորդներին պարտավորեցրել են խստորեն հետևել երթուղու ընթացքին,
  4. իսկ դրանցից շեղումների դեպքում ուղևորներից վերցնել բարձր վճար (­2-3 անգամ)։

Ի թիվս այլ պահանջների՝ կային նաև արգելքներ․

  1. ուղևորությունների բարձր ինտեսիվությամբ շրջաններում աշխատելու արգելք,
  2. տրամվայի կանգառներից օգտվելու արգելք,
  3. խաչմերուկների մոտ ուղևորների վայրէջք կատարելու արգելք,
  4. մայթերում սպասող ուղևորների մոտ կանգնելու արգելք։

Որոշ տեղերում նաև.

  1. քաղաքային աշխատողների համար անվճար փոխադրամիջոց է ներդրվել,
  2. շարժման արագությունը սահմանափակվել է՝ 10 մղոն/ժամով,
  3. խաչմերուկները թույլատրվում էր անցնել միայն ամբողջական կանգառից հետո,
  4. որոշակի սահմանափակումներ էին ներկայացվել կենտ կամ զույգ համարներով ավտոմեքենաների աշխատանքի վրա կենտ և զույգ օրերին և այլն:

Այս ամենի արդյունքում «երթուղայինների» թիվը մեկ տարում կրճատվել է 10 անգամ:

ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում երթուղային տաքսիները հայտնվել են 1930-ական թվականներին Մոսկվայում։ Թեթև մարդատար մեքենաները երթևեկում էին մայրաքաղաքի կարևորագույն հրապարակների, կայարանների, ցուցահանդեսների, պուրակների միջև, ուղևորներին տանում սպորտային խաղեր դիտելու։ Ի տարբերություն սովորական տաքսիների, որտեղ աշխատում էին տաքսոմետրով, երթուղային տաքսիում երթեկության համար վճարը սահմանվում էր սակագնային մասնաբաժնով[6]։

Երթուղային տաքսիներ կային նաև ԽՍՀՄ-ի այլ խոշոր քաղաքներում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ երթուղային տաքսիների աշխատանքը դադարեցվել է։ Պատերազմի ավարտից հետո երթուղային տաքսիների գծերը վերականգնվել են։ Երթուղային տաքսիներ էին աշխատում նաև քաղաքամերձ և միջքաղաքային երթուղիներով։ 1950 թվականին ավարտվեց Մոսկվա-Յալթա մայրուղու վերակառուցումը, և ավտոբուսների հետ մեկտեղ մայրուղում բացվեց համապատասխան հատված երթուղային տաքսիների աշխատանքի համար[6]։

1960-ական թվականներին որպես երթուղային տաքսիներ՝ սկսեցին օգտագործվել ՌԱֆ-977 և ՊԱԶ-652 փոքր դասի ավտոբուսները։ Շատ շուտով դրանք թեթև մարդատար ավտոմեքենաները դուրս մղեցին երթուղային շարժումից։

Ընդհանուր առմամբ բոլոր երթուղային տաքսիներն ունեին որոշ հատկանիշներ, որոնցով տարբերվում էին տրանսպորտի այլ տեսակներից, այդ թվում՝ ավելի բարձր երթուղային սակագին (ավտոբուսների համեմատությամբ 1,5-4 անգամ), վճարման արտոնությունների բացակայություն, երկարաժամկետ տոմսերի բացակայություն։ Երթուղային տաքսիները համարվում էին ավտոբուսի, տրոլեյբուսների և տրամվայների ավելի հարմարավետ և արագ այլընտրանք նրանց համար, ովքեր պատրաստ էին վճարել[6]։

Այլ երկրների երթուղային տաքսիների անալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթուղային տաքսիների անալոգները տարածված են երրորդ աշխարհի երկրներում, ընդ որում, տարբեր երկրներում (կամ նույնիսկ տարբեր քաղաքներում) կիրառվում է նրանց աշխատանքի սեփական մոդելը: Որոշ տեղերում կա տրանսպորտ, որը միջանկյալ տեղ է զբաղեցնում երթուղայինի և անհատական տաքսիների միջև: Սրանք այնպիսի միկրոավտոբուսներ կամ մարդատար ավտոմեքենաներ են, որոնք շարժվում են առանց որևէ երթուղու, բայց ընտրում են ուղևորներին այն պայմանով, որ ուղղությունը, որով նրանք ցանկանում են գնալ, չի հակասում այն ուղղությանը, որն ընտրել են արդեն եղած ուղևորները: Այս մոդելը արդյունավետ է հիմնականում փոքր քաղաքներում և բնակավայրերում, որոնք ընդգրկված են մեկ ճանապարհային առանցքի վրա (օրինակ, ափամերձ), բայց կան նաև բավականին խոշոր քաղաքներում դրա օգտագործման օրինակները, օրինակ, Նայրոբիում[7], Չիանգմայում կամ սովորական տաքսիները Կասաբլանկայում: Տրանսպորտային ծառայությունների նման տեսակները շատ տարածված են նաև Իրանի խոշար քաղաքներում:

Անտառային տաքսի (Արևմտյան և Միջին Աֆրիկա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում երթուղային տաքսիները կոչվում են անտառային տաքսի (անգլ.՝ bush taxi): Որպես կանոն՝ անտառային տաքսիները լինում են 3 տեսակի՝ ավտոմեքենա-ունիվերսալ, միկրոավտոբուս և բեռնատար: Շատ ավտոմեքենաներ, որոնք օգտագործվում են այս տարբերակով, ներմուծվում են Եվրոպայից կամ Ճապոնիայից, որոշները հավաքվում են տարածաշրջանի կենտրոնում, օրինակ, Նիգերիայում կամ Քենիայում: Տրանսպորտային միջոցների բնօրինակ սարքավորումները սովորաբար հանում են, որպեսզի ավելի շատ նստատեղ և ավելի երկար նստարաններ տեղադրելու հնարավորություն լինի:

Երթուղային տաքսիններ քարշող ուժի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում ներկայումս լայնորեն օգտագործվում են քարշողի ուժով երթուղային տաքսիներ: Այսպես, վառելիքի ճգնաժամի պատճառով Կուբայում գրեթե ամենուրեք (բացառությամբ Հավանայի) քաղաքային բնակչության տեղաշարժի համար օգտագործվում են սայլեր: Ընդ որում, նրանք աշխատում են սովորական երթուղային տաքսիների աշխատանքի բոլոր կանոններին համապատասխան: Վերջնական կանգառներում կան անձնակազմների համար հատուկ կայանատեղիներ, որոնք ուղարկվում են հաստատված ժամանակացույցով, կամ բոլոր ուղևորները տեղավորվում են «սրահում»:

Սեյշելյան Լա-Դիգ կղզում, որպես երթուղայիններ օգտագործում են եզների սայլեր: Դա պայմանավորված է կղզու փոքր չափերով և այն փաստով, որ ուղևորները պետք է հաղթահարեն հարևան բնակավայրերի միջև փոքր հեռավորությունները: Ներկայումս Լա Դիգում այս տեսակի տրանսպորտը տեղացիների կողմից գրեթե չի օգտագործում, և այն աստիճանաբար վերածվում է զուտ տուրիստական ատրակցիոնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://gre4ark.livejournal.com/500687.html
  2. https://gre4ark.livejournal.com/38300.html
  3. https://chelurban.ru/knowledge/obschestvenny-transport-marshrutki/
  4. Департамент лингвистических услуг Оргкомитета «Сочи 2014». Глоссарий терминов
  5. http://kodeksy.com.ua/ka/dictionary/p/perevozki_passazhirov_v_rezhime_marshrutnogo_taksi.htm
  6. 6,0 6,1 6,2 «Мировая история маршрутных такси»։ Маршрутки.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 9 ноября 2008 
  7. Emily Badger, This Is What Informal Transit Looks Like When You Actually Map It, Feb 03, 2014