Բերդիկ (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Բերդիկ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Բերդիկ (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Բերդիկ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 39 կմ հյուսիս-արևմուտք՝ Աղավնո գետի վերին հոսանքի ձախ ափին։ Գյուղից 3 կմ արևմուտք կան հանքային ջրերի աղբյուրներ։ Մտնում էր Մոշաթաղ համայքնի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 19-ին, բնակեցվել է 1996 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 33 մարդ է։ 2015 թվականին ուներ 25 մարդ, կար 8 տնտեսություն[3]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 32 24 26

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  3. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 369 
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png