Առլ. տեսարան ցորենի դաշտով (նկար, Վան Գոգ)
Առլ. տեսարան ցորենի դաշտով | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 73 սանտիմետր |
լայնություն | 54 սանտիմետր |
ստեղծման վայր | Առլ[1] |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ռոդենի թանգարան (Փարիզ) |
հավաքածու | Ռոդենի թանգարան (Փարիզ) |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Arles: View from the Wheat Fields (F545) Վիքիպահեստում |
Առլ. տեսարան ցորենի դաշտով (անգլ.՝ Arles: View from the Wheat Fields, հայտնի է նաև Ցորենի դաշտը խրձերով, Առլը` ետնամասում անունով), Վինսենթ վան Գոգի նկարը` նկարված 1888 թվականի հունիսին, ցորենի դաշտերի մի շարք այլ նկարների հետ, որոնք նա արել է այդ ամռանը։ Այժմ պահվում է Փարիզի Ռոդենի թանգարանում։
Առլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգը մոտավորապես 35 տարեկան էր, երբ տեղափոխվում է Ֆրանսիայի հյուսիս, Առլ։ Այստեղ նա հասնում է իր կարիերայի գագաթնակետին` ստեղծելով իր լավագույն աշխատանքներից մի քանիսը։ Նրա նկարները պատկերում էին հասարակ կյանքի տարբեր ասպեկտներ, ինչպես, օրինակ, Բերքահավաք Լա Կրաուում։ Արևածաղիկների շարքը, որ Վան Գոգի ամենաճանաչված նկարներից են, ստեղծվել են այս ժամանակահատվածում։ Նա աշխատում էր շարունակաբար` հետևելով նկարչության իր գաղափարներին։ Սա նաև համարվում է Վան Գոգի կյանքի ամենաերջանիկ շրջաններից մեկը։ Նա ինքնավստահ էր և պայծառ մտքով[2]։ Այս ժամանակահատվածի նրա աշխատանքները կրում են իմպրեսիոնիզմի, նեոիմպրեսիոնիզմի և ճապոնական արվեստի ակնհայտ ազդեցություն։ Այս ժամանակահատվածում նրա ոճն աչքի է ընկնում վառ գույներով և ուժեղ վրձնահարվածներով[3]։
Ցորենի դաշտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղացիներն ու բնության երևույթները, ինչպիսիք են սերմ ցանելը, ցորենի բերքն ու խրձերը դաշտերում, մեծապես հետաքրքրել են Վան Գոգին[4]։ 1889 թվականին Վան Գոգը գրել է, թե ինչ նշանակություն ունի ցորենն իր համար. «Ի՞նչ կարող է անել մարդը, երբ նա մտածում է այն բոլոր բաների մասին, որոնք ինքը չի կարողանում հասկանալ, եթե ոչ նայել ցորենի դաշտին... Մենք, որ ապրում ենք հացով, մենք ինքներս արդյո՞ք նման չենք ցորենի... հնձվում ենք, երբ հասած ենք[5]»:
Բերքի նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի երկրորդ կեսին նա աշխատել է բերք պատկերող տասը նկարների վրա[3], ինչը նրան թույլ է տվել փորձեր անել գույների ու մեթոդների հետ։ «Ես այժմ մեկ շաբաթ եմ անցկացնում` այրող արևի տակ աշխատելով ցորենի դաշտերում», գրել է Վան Գոգն իր եղբայր Թեոյին 1888 թվականի հունիսի 21-ի նամակում[6]։ Նա նկարագրում է ցորենի դաշտերի իր բնանկարների շարքը որպես «բնապատկերներ, որոնք դեղին են, ոսկեգույն և արվել են արագ, արագ, արագ, այնքան շտապով, ինչպես բերք հավաքողն է աշխատում այրող արևի տակ` լուռ մտածելով միայն բերքահավաքի մասին»[7]։
Նկարի նկարագարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առլ։ տեսարան ցորենի դաշտով[8] նկարը պատկերում է բերք։ Առաջին պլանում երևում են ցորենի քաղված խրձերը` լցված միմյանց վրա։ Նկարի կենտրոնում երևում է բերքահավաքի գործընթացը[9] և աշխատող զույգ։ Հորիզոնում երևում է Առլ քաղաքը[10]։ Վան Գոգը նկարագրում է ցորենի դաշտերի իր բնանկարների շարքը որպես «բնապատկերներ, որոնք դեղին են, ոսկեգույն և արվել են արագ, արագ, արագ, այնքան շտապով, ինչպես բերք հավաքողն է աշխատում այրող արևի տակ` լուռ մտածելով միայն բերքահավաքի մասին»[11]։ Վան Գոգն օգտագործել է բնապատկերի ձևաչափը «Ցորենի դաշտերի» շարքի իր բոլոր նկարների համար, բացառության մեկի, որտեղ կիրառել է դիմանկարի ձևաչափը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.vggallery.com/painting/p_0545.htm
- ↑ Morton, M; Schmunk, P (2000). The Arts Entwined: Music and Painting in the Nineteenth Century. New York: Garland Publishing. էջեր 177–178. ISBN 0-8153-3156-8.
- ↑ 3,0 3,1 «Wheat Field». Collection. Honolulu Academy of Art. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ van Gogh, V; van Heugten, S; Pissarro, J; Stolwijk, C (2008). Van Gogh and the Colors of the Night. Brusells: Mercatorfonds with Van Gogh Museum and Museum of Modern Art. էջեր 12, 25. ISBN 978-0-87070-736-0.
- ↑ «Landscape at Saint-Rémy (Enclosed Field with Peasant)». Collection. 2010. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Wheat Fields». Collection. Van Gogh Museum. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Effects of the Sun in Provence» (PDF). National Gallery of Art Picturing France (1830-1900). Washington, D.C.: National Gallery of Art: 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Arles: View from the Wheat Fields». Van Gogh Paintings. Van Gogh Gallery. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ ten-Doesschate Chu, P (2006) [2002]. Nineteenth-Century European Art. Upper Saddle River, NJ: Prentice Hall. էջ 436. ISBN 0-13-188643-6.
- ↑ 10,0 10,1 Beaujean, D (2000). Van Gogh: Life and Work. Cologne: Konemann. ISBN 3-8290-2938-1.
- ↑ «Effects of the Sun in Provence» (PDF). National Gallery of Art Picturing France (1830-1900). Washington, D.C.: National Gallery of Art: 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.