Արշալույս (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արշալույս (մինչև 1935թ․` Քյորփալու), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Գյուղը 1828-1930թթ. Հիմնադրվել է Քյորփալու անվամբ, 1935 թվականին այն վերանվանվել է Արշալույս: Գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Քասաղ (գետ)-ից 6կմ : Քաղաքամայր Երևան-ից գտնվում է մոտավորապես 15կմ հեռավորության վրա: Բնակավայրը տեղակայված է ծովի մակերևույթից 860 մ բարձրության վրա։ Տարածքի մեծությամբ ամբողջ ՀՀ գյուղերի մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը: Մայրուղով ունի ուղիղ ճանապարհ դեպի Վաղարշապատ, Երևան: Ինչպես նաև Էջմիածնին միանում է 2-3 փոքր գյուղերով:

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս (այլ կիրառումներ)
Գյուղ
արշալույս
Պատկեր:File:///C:/Users/VAZGEN/Pictures/2019-03-20 IMG/IMG 036.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
Հիմնադրված է1828-1830թթ թ.
Այլ անվանումներնախկինում Քյորփալու
Մակերես17.56 կմ²
ԲԾՄ865 մ
Կլիմայի տեսակՉոր, Խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4136 մարդ (2008)
Խտություն236 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարշալույսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1122[1]
Արշալույս (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Արշալույս (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Նկար.1 Տեսարան Արշալույսի Կենտրոնից

Բնակչություն

Բնակիչների նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, կան Երևանի շրջակայքից եկածներ։

Արշալույս գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[2]։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2008
Բնակիչ 419 1275 1216 1206 2102 2945 3032 4162 4200 4136

Բնակչություն(2)

Մարդիկ այստեղ խիտ են բնակեցվաց պատճառը մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, բերի հողերի և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունների, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիստ ցանկը:

Մշակույթ

Արշալույսում գործում է միջնակարգ դպրոց,ունի վերանորոգված և ժամանակակից մանկապարտեզ, հիվանդանոց, սպորտ դպրոց, երաժտական դպրոց, Ֆուտբոլի մարզադաշտ և այլն: 2018 Թվականին բացվեց քանդակի և նկարչական դպրոց որտեղ աշակերտները իրենց-իսկ պատրաստած քանդակները տեղադրում են հենց գյուղում:


Նախկինում Նահանգի մաս

Ինչպես գիտենք նախկինում Հայաստանը բաժանված էր Նահանգների, իսկ Արմավիրի մարզը և Արարատի մարզը կազմել են պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը, հատկապես Արմավիրի մարզում Էջմիածնից-Արմավիր ընկած հատվածը, Արշալույսը ամբողջությամբ:


Որ համայնքներին է սահմանակից համայնքը

Արշալույսին սահմանակից գյուղերն են – Տարոնիկ, Ակնալիճ, Հայթաղ

Արդյունաբերություն

Արշալույսում ներկայումս գործում է միայն 1 գործարան` <<Արփենիկ>> գինու գործարանը, որը չնայած միակն է, բայց խոշոր է:

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Տարածքում զարգացած է խաղողագործությունը, որը պայմանավորված է Աշխարհագրական հարմար դիրքով, ինչպես նաև Արտիզանյան ջրով որը շատ է նպաստում նաև բանջարաբուծությանը:

Բանջարեղենից ամենա տարածվածը կարտոֆիլն է, որը համարվում է նաև <<երկրորդ հաց>>, ամեն տարին այստեղից և այստեղի գյուղերից դեպի Վրաստան արտահանվում է ավելի քան 50 հազ. տ. կարտոֆիլ, իսկ ամբողջ հայաստանին ավելի քան 250 հազ. տ., իսկ Ամբողջ Հայաստանում Կարտոֆիլի համախառն բերքն անցնում է 600. հազ. տ.ջ

Աշխարհագրությունը,Կլիման

Գյուղի համար շատ կարևոր հանգամանք է Մայրաքաղաք Երևանի հարևանությունը և Էջմիածնի հարևանությունը : Տարածքը Համարյա ամբողջովին հարթավայրային է:

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է -2-ից -6։ Ամառը մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C, գրեթե նույն կլիման ինչ Վաղարշապատում:

Պատմական կառույցներ

Ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին)։ Գյուղից մոտ 2 կմ հարավ գտնվում է Սուրբ Կարապետ սրբավայրը։Այստեղ է գտնվում Գերմանական պատը, որի ներսում որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ պահվել են գերիները, նաև որպես բանտ, Ներկայումս պատերի ներսում գտնվում է նախկին գործարանը(ներկայումս պահեստ):

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ներկայիս տարածքի վրա անհիշելի ժամանակներից գտնվել է բնակավայր, որը ստեղծված չէ հնագետների կողմից, և այժմ նախկին բնակավայրի հետքերը ավերված են, ներկայումս պահպանվել են 4 դամբարանադաշտեր, որոնք նույնպես հնագիտական լուրջ ուսումնասիրություն են պահանջում:

Արտաքին հղումներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Code database of Armenia, Արմավիր
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 36» (PDF).