«Մեն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 45. | Տող 45. | ||
=== Բնակչության դինամիկա === |
=== Բնակչության դինամիկա === |
||
{{ԱՄՆ մարդահամար |
{{ԱՄՆ մարդահամար |
||
| Վայր ԱՄՆ |
|||
|1790= 96540 |
|1790= 96540 |
||
|1800= 151719 |
|1800= 151719 |
13:49, 11 փետրվարի 2018-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեն (այլ կիրառումներ)
Մեն անգլ.՝ Maine | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մասաչուսեթս, Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա | |||||
Հիմն | State of Maine Song? և Ballad of the 20th Maine? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Օգաստա | |||||
Ամենաբարձր կետ | Katahdin? | |||||
ԲԾՄ | 180 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Maine Legislature? | |||||
Դատական մարմին | Maine Supreme Judicial Court? | |||||
Միության մուտք | մարտի 15, 1820 (23-րդ) | |||||
Բնակչություն | ▲1 362 359 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (41 տեղ) | |||||
Տարածք | 91 646 կմ² (39 տեղ) | |||||
Հիմնադրված է | մարտի 15, 1820 թ. | |||||
Սահմանակցում է | Նյու Հեմփշիր, Քվեբեկ և Նյու Բրանսուիկ | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | ME | |||||
Փոխարինեց | Մասաչուսեթս | |||||
ISO 3166-2 կոդ | US-ME | |||||
Անվանված է | Province of Maine? | |||||
Մականուն | The Pine Tree State | |||||
Միության մուտք | մարտի 15, 1820 (23-րդ) | |||||
maine.gov(անգլ.) | ||||||
Մեն (անգլերեն՝ Maine), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Բնակաչությունը կազմում է 1 328 188 մարդ (2011 թվականի տվյալներով 41-րդ տեղում է ԱՄՆ-ում): Վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Այս տարածաշրջանի տեղաբնիկները հնդկացիներն են, ովքեր խոսում են ալգոներեն լեզվով: Առաջին եվրոպացիները Մենում եղել են ֆրանսիացիները՝ 1604 թվականին Սուրբ խաչ կղզու վրա (Saint-Croix): 1620-ական թվականին Մեն նահանգի սահմանի երկայնքով հիմնադրվել էին մի շարք անգլիական բնակավայրեր, սակայն տեղանքը ուներ խիստ կլիմա: Տարածաշրջանում տեղաբնիկների միջև հակամարտությունների պատճառով նրանք բնաջնջվել են այդ տարիների ընթացքում: XVIII դարի սկզբին Մենում պահպանվել են բրիտանական բնակավայրերի միայն մի մասը: Ամերիկյան և բրիտանական պատերազմներիի ժամանակ նրանք կռվել են նաև Մեն նահանգի տարածքում: 1820 թվականին Մենը եղել է Մասսաչուսեթս նահանգի մի մասը: 1820 թվականի մարտի 15-ին Միսսուրի գետի փոխզիջման հետևանքով՝ Մենը առանձնանլով դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը:
Շատ հաճախ նահանգը անվանում են նաև`«Սոճիների նահանգ»։
Պատմություն
Եվրոպացիների տարածումը Մենում եղել է 1607 թվականին՝ Պլիմուտի ընկերության հսկողության տակ: 1622 թվականի հողային կարգավորումից հետո ստեղծվեց Մեն նահանգը: Անկախության պատերազմի ընթացքում, 1812 թվականին Մենը գտնվում էր բրիտանացիների հսկողության տակ: Մենը որպես առանձին նահանգ գոյություն է ունեցել 1820 թվականին, մինչ այդ եղել է Մասաչուսեթս նահանգի մի մաս:
Աշխարհագրություն
Նահանգի մակերեսը կազմում է 91 646 կմ², վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչները (1606 մ բարձրությամբ— Քաթադին լեռը): Կլիման խոնավ բարեխառն է: Հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 5 °C, իսկ հուլիսին `15-18 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 1000 մմ: Արագընթաց գետերում և լճերում կան հիդրոէլեկտրակայններ (1973 թվականի տվյալներով հզորությունը կազմում է ավելի քան 1,5 գիգավատ): Նահանգի կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է: Ֆերմերային տնտեսությունները հիմնականում փոքր են, զբաղեցնում է Մեն նահանգի տարածքի 18%-ը: Գյուղատնտեսության 65%-ը ստացվում է անասնապահությունից (1971): Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն (1972) կազմել է 142 հազար, այդ թվում 66 հազարը կաթնատու կովեր են: Կարտոֆիլի արտադրությամբ Մենը ԱՄՆ-ում առաջին տեղում է (աճեցման հիմնական վայրը Արուստուկ գետի հովիտն է): Զարգացել է կաշվե կոշկեղենի, տեքստիլի և կարի արդյունաբերությունը: Զարգանում է նաև նավաշինությունը: Ափամերձ հատվածում զարգացած է նաև ձկնորսությունը և պահածոյացված ձկների արտադրությունը: Արտադրական արդյունաբերությունը ուներ 103 հազար աշխատող (1971):
Հանքային հանածոներ
Ոչ մետաղային օգտակար հանածոներն են` ավազը, մանրախիճը, կավը, կրաքարը, գրանիտը և տորֆը: Կան նաև ցինկի, կապարի և թանկարժեք քարերի պաշարներ:
Ֆլորա և ֆաունա
Անտառները զբաղեցնում են Մեն նահանգի 84 %-ը։ Այս ցուցանիշը չունի հավասարը ԱՄՆ մյուս նահանգների հետ համեմատած: Ամենատարածված ծառերն են` փշատերև ծառերը, կարմիր և սպիտակ եղևնին, մայրի, մոլեխինդին և սպիտակ սոճին: Հյուսիսային և հյուսիսարևելյան մասում աճում են եղևնիները և մայրին, իսկ հարավ արևմտյան մասում աճում է սպիտակ սոճի: Սաղարթախիտ ծառերից առավել տարածված է հաճարենին, սպիտակ և դեղին կեչին, շաքարե և դեղին թխկի, բարդի, սպիտակ կաղնի, սև ուռենի, սև ու սպիտակ հացենի և ամերիկյան կնձնի: Ծաղիկների ու թփերի մեծ մասը աճում է նահնգին բնորոշ հյուսիսային ջերմային գոտում:
Անտառային նահանգում ապրում են` եղջերու, սև արջ, լուսան, կուղբ, ջրասամույր, ջրաքիս, կզաքիս, աքիս, կարմիր աղվես, մոխրագույն և սպիտակ նապաստակ, կարմիր եւ մոխրագույն սկյուռ, շերտասկյուռ, և մացառախոզ: Նահանգի լճերում և գետերում ապրում են սովորական պերկես, կարմրախայտ, գայլաձուկ և սաղմոն: Ափամերձ ջրերում ապրում են `փոկեր և ծովային խոզեր, ինչպես նաև բազմաթիվ ձկներ, որոնք բնորոշ են Հյուսիսային Ատլանտիկային:
Նահանգը նաև բնակավայր է բազմաթիվ թռչունների համար, ինչպիսիք են` ճայերը, փափկասուն բադերը, կանադական սագերը:
Բնակչություն
Ըստ 2015 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների, Մենի բնակչությունը կազմել է 1 329 328 մարդ, իսկ բնական աճը 2010 թվականի համեմատ աճել է 0,07 %-ով [2]: Բնակչության խտությունը կազմում է 16,6 մարդ՝ մեկ կիլոմետր քառակուսու վրա: Բնակչության ամենացածր խտությունը նահանգի արևելյան մասում է Միսսիսիպիում: Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների, ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (94,4 %), աֆրոամերիկացիներ (1,1 %), տեղաբնիկներ (0,6 %), ասիացիներ (1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,1 %) [3]: Բնակչության 1,3 %-ը լատինոամերիկացիներ են: Սպիտակամորթների հիմնական մասը կազմում են անգլիացիները (30,6 %), ֆրանսիացիները (25 %), իռլանդացիները (18,3 %), գերմանացիները (8,3 %), իտալացիները (5,8 %), շոտլանդացիները (4,8 %):
2000 թվականի տվյալներով բնակչության 92,25 %-ը խոսում է անգլերեն: Բնակչության 5,28 %-ը խոսում է ֆրանսերեն [4]: Մեն նահանգում չկա պաշտոնական լեզու, բայց առավել տարածված է անգլերենը [5]:
Բնակչության դինամիկա
Մարդահամար | Բնակ. | Note | %± |
---|---|---|---|
1790 | 96 540 | — | |
1800 | 151 719 | 572% | |
1810 | 228 705 | 507% | |
1820 | 298 335 | 304% | |
1830 | 399 455 | 339% | |
1840 | 501 793 | 256% | |
1850 | 583 169 | 162% | |
1860 | 628 279 | 77% | |
1870 | 626 915 | 02% | |
1880 | 648 936 | 35% | |
1890 | 661 086 | 19% | |
1900 | 694 466 | 50% | |
1910 | 742 371 | 69% | |
1920 | 768 014 | 35% | |
1930 | 797 423 | 38% | |
1940 | 847 226 | 62% | |
1950 | 913 774 | 79% | |
1960 | 969 265 | 61% | |
1970 | 992 048 | 24% | |
1980 | 1 124 660 | 134% | |
1990 | 1 227 928 | 92% | |
2000 | 1 274 923 | 38% | |
2010 | 1 328 361 | 42% | |
2017 (est.) | 1 335 907 | 06% | |
Source: 1910–2010[6] 2015 estimate[7] |
- 1950-913 774 մարդ
- 1960-969 265 մարդ
- 1970-992 048 մարդ
- 1980-1 124 660 մարդ
- 1990-1 227 928 մարդ
- 2000-1 274 923 մարդ
- 2010-1 328 361 մարդ
Կլիմա
Մենը գտնվում է խոնավ մայրցամաքային (ըստ Köppen climate classification Dfb կլիմայի դասակարգման) կլիմայական գոտում, ամռանը խոնավ է: Ձմեռը Վ պետության տարածքում ցուրտ է և ձնառատ, խիստ է հատկապես հյուսիսային մասում: Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում փքր-ինչ մեղմ է ձմռանը և հով է ամռանը: Սովորաբար, հուլիսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը 75-80 °F (24-27 °c) է, իսկ գիշերը հասնում է մինչև 50 °F (մոտ 15 °C): Ջերմաստիճանը հունվարին հասնում է մոտ 32 °F (0 °C), հարավային ափամերձ գոտում գիշերը ցածր է լինում 0 °F - ից (-18 °C) [8]
Նահանգում ռեկրդային բարձր ջերմաստիճան 105 °F (41 °C),գրանցվել է 1911թ հուլիսին, Նորթ Բրիջթոնում[9]: Տեղումների քանակը Մենում կլոր տարին գրեթե հավասարաչափ է բաշխվում, բայց ավելի խիստ է Հյուսիսային և Հյուսիս-Արևմտյան Մենում, որտեղ ուշ աշնանը կամ վաղ գարնանը ափի երկայնքով ցուրտ փոթորիկներ են լինում: Սակայն այս տարածքներւմ գարնան վերջին և ամռան ամիսներին սովորաբար չոր է, համեմատած ողջ Միացյալ Նահանգների հետ: Այլ նահանգների համեմատ ամպրոպները ևս քիչ են, տարվա մեջ ընդամենը 20 ամպրոպային օրեր են գրանցվում: Տորնադոները Մենում հազվադեպ են լինում, կարելի է ասել՝ երկու տարին մեկ անգամ, այն էլ հիմնականում նահանգի հարավային մասում[10], Արևադարձային ցիկլոնները ևս շատ հազվադեպ են լինում[11]:
Տրանսպորտ
Օդանավակայաններ
Մենում գործում են երկու խոշոր օդանավակայաններ՝ Փորթլենդի միջազգային օդանավակայանը և Բանգորի միջազգային օդանավակայանը: Որպես խոշոր ավիաընկերություններ՝ ամեն օր ունենում են ինքնաթիռների հետևյալ ուղղությունները՝ Նյու Յորք, Ատլանտա և Օռլանդո: Կան նաև փոքր օդանավակայաններ, որոնք անցնում են Կեյպի օդային տարածքով և սպասարկում են Սեսնա (Cessna 402s) և Փայնե (Penair) ընկերության Սաբ (Saab 340s) ինքնաթիռները: Ամբողջ Մենով ցրված շատ փոքր, ընդհանուր նշանակության օդանավակայաններն էլ զբաղվում են ավիափոխադրումներով[12]:
Ավտոմոբիլային ճանապարհներ
Մեն նահանգով անցնում են մի շարք միջպետական ճանապարհներ և մայրուղիներ՝ Միջպետական 95 (I-95), ինչպես նաև նրա Արևելյան մասնաճյուղը I-295, լրացուցիչ 195, 395 և ոչ պաշտոնական I-495 ճանապարհները: Բացի այդ, U. S. Route 1 (US 1)-ից սկսվում է Ֆորթ Քենթ-ի ճանապարհը և տանում է դեպի Ֆլորիդա:
Կայարաններ
Ուղևորատար գնացքը, ուղևորվելով դեպի Ամտրակ (Amtrak,) կապում է Բրանսվիկի (Brunswick) և Բոստոնի Հյուսիսային կայարանները, ունենալով կայարաններ Ֆրիպորտում, Պորտլանդում, Օլդ-Օրչարդ- Բիչում, Սակոում և Ուելսում:
"Downeaster" գնացքը կատարում է հինգ ամենօրյա ուղևորություններ, որոնցից երեքը շարունակվում են մինչև Պորտլանդ- Բրունսվիկ[13]:
Բեռնափոխադրումներ
Պետության ողջ տարածքում բեռնափոխադրումներ իրականացնում են տարածաշրջանային և կարճ երթուղիներով փոխադրամիջոցները: Գործում են Փան Ամ երկաթուղին (Pan Am Railways, նախկինում հայտնի էր որպես Guildford Երկաթուղային համակարգ), որը կապում է նախկին Բոստոն և Մեն Կենտրոնական երկաթուղիները, Սուրբ Լոուրենս և Ատլանտյան երկաթուղիները, Մենի Արևելյան երկաթուղին, Կենտրոնական Մեն երկաթուղին (Quebec), Քուբաք և Նյու Բրանսուիկ Հարավային երկաթուղին:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2015
- ↑ 2010 Census: Maine Profile
- ↑ MLA Language Map Data Center
- ↑ Maine History, Language and Culture
- ↑ Resident Population Data. «Resident Population Data – 2010 Census». 2010.census.gov. Արխիվացված է օրիգինալից October 28, 2011-ին. Վերցված է March 15, 2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «PopEstUS
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Lent, Robert (February 10, 2009). «New All Time Low Temperature Recorded in Maine». U.S. Geological Survey. Վերցված է November 6, 2011-ին.
- ↑ «Each state's high temperature record». USA Today. August 2006. Վերցված է February 11, 2009-ին.
- ↑ «Maine climate averages». Weatherbase. Վերցված է November 9, 2015-ին.
- ↑ [1] NOAA National Climatic Data Center. Retrieved on October 24, 2006.
- ↑ KEPM – Eastport, Maine – Eastport Municipal Airport". Great Circle Mapper. http://gc.kls2.com/airport/KEPM. Retrieved August 9, 2009.
- ↑ «Downeaster Schedule, effective November 1, 2012» (PDF). Amtrak Train Schedules, Timetables. Amtrak. Արխիվացված է օրիգինալից (PDF) November 14, 2012-ին. Վերցված է November 10, 2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Maine.gov – Պաշտոնական կայք
- Maine Information
- Maine on Wikivoyage
- Local histories of towns & counties in Maine
- The Maine Woods, by Henry David Thoreau
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեն» հոդվածին։ |
|