«Վարազդատ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ ավելացվում է «հայոց արքաներ» կաղապարը |
||
Տող 6. | Տող 6. | ||
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}} |
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}} |
||
{{Հայոց արքաներ}} |
|||
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]] |
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]] |
||
06:31, 12 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ
Ուշադրություն։ Այս հոդվածը պարունակում է աղբյուրների կամ արտաքին հղումների ցանկ, բայց իր աղբյուրները մնում են անհասկանալի, քանի որ բացակայում են ծանոթագրությունները։ Խնդրում ենք բարելավել այս հոդվածը նրան ավելացնելով ավելի ճշգրիտ վկայություններ։ |
Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բատ Սահառունին։ Պատանեկության տարներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Սահառունուն։ 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բատ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
|