Jump to content

Նյու Յորք (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Յորք (այլ կիրառումներ)
Նյու Յորք
New York
flag of the State of New York? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕլբանի
Ամենաբարձր կետMount Marcy?
ԲԾՄ305 մետր
Օրենսդրական մարմինNew York State Legislature?
Դատական մարմինNew York Court of Appeals?
Միության մուտքՀուլիսի 26, 1788 (11-րդ)
Բնակչություն
20 201 249 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (3 տեղ)
Տարածք141 300 կմ²  (27 տեղ)
Հիմնադրված էհուլիսի 26, 1788 թ.
Սահմանակցում էՆյու Ջերսի, Վերմոնտ, Փենսիլվանիա, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Օնտարիո և Քվեբեկ
Ժամային գոտիEDT?, UTC-5[2], Ամերիկա/Նյու Յորք և UTC−4[2]
ՀապավումNY, N.Y. և Ν.Υόρκη
ՓոխարինեցՆյու Յորք (պրովինցիա)
ISO 3166-2 կոդUS-NY
Անվանված էՅորքի դուքս
ՄականունThe Empire State
Միության մուտքՀուլիսի 26, 1788 (11-րդ)
ny.gov(անգլ.)

Նյու Յորք (անգլերեն՝ Լսել New York), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։

Նահանգում գտնվում է ԱՄՆ ամենամեծ և առևտրության մեջ ամենազարգացած քաղաքը՝ Նյու Յորքը։ Բնակչությունը կազմում է 19 795 791 մարդ։ Մյուս խոշոր քաղաքներն են՝ Նիգարա֊Ֆոլսը, Յուտիկան, Սկենեկտաձին, Բինգեմտոնը։

Այն ժամանակ, երբ եվրոպացիները ժամանեցին Ամերիկա աշխարհամաս, այստեղ ապրում էին Իրոկեզես և ալկոնգին լիգայի ցեղերը, սակայն Հյուսիսային Ամերիկայի գաղութացումից հետո եղան զգալի բնաջնջումներ։ Տարածաշրջանի զարգացումը սկսեց Հադսոն (Hudson) արշավախմբից։ Նյու-Յորք 1524 թվականին այցելել է Ջովաննի Վերրացանոն։ 1609 թվականին Հենրի Գուդզոնը, ով ծառայել էր հոլանդացիներին, գետով հասել է այս տարածք, որտեղ գտնվում էր Օլբանի գետը։ Այստեղ 1614-1618 թվականներին ստեղծվել էր առաջին բնակավայրը` Նասսաուի բերդը։ 1621 թվականին տարածքը ընդգրկել է Հյուսիսային Ամերիկայում հոլանդական գաղութների տարածքի մեջ և կոչվել է Նոր-Նիդեռլանդներ։ 1626 թվականին նահանգը վերանվանվեց Նոր-Ամստերդամ (ապագայում՝ Նյու-Յորք), և դարձել հոլանդական գաղութի կենտրոնը։ Այս տարածքը երկար ժամանակով եղել է անգլո-հոլանդական պայքարի կենտրոն։ 1664 թվականին հոլանդական նահանգապետ Փեփեր Սթեյվեսանթը, ընկնելով բրիտանական նավատորմի ճնշան տակ, հանձնվել է բրիտանական գաղութներին։ 1664 թվականին (բացառությամբ 1673-1674) այն արդեն պատկանում էր բրիտանական գաղութին։ 1664 թվականին նահանգը եղել է մեկուսացված գաղութ։ Այժմ այդ տարածքում է գտնվում Նյու Ջերսին։ Հաջորդ տարի գծվել է նոր սահման Նյու-Յորքի և Կոնեկտիկուտի միջև, որն էլ հետագայում մնացել է անփոփոխ։ 1688 թվականին Նյու-Յորքը և մի քանի այլ գաղութներ անցել են Նոր Անգլիայի տիրապետության տակ։ Այնուհետև տեղի է ունեցել ապստամբություն և շրջանը շուրջ երկու տարի (1689-1691) գտնվել է Լիզլերա ապստամբական ուժերի ձեռքում։

1691 թվականին անգլիական իշխանության վերականգնումից հետո, որոշվել է ստեղծել օրենսդիր ժողով։ Նյու-Յորքը ֆրանսիացիների և հնդկացիների պատերազմական գործողությունների ժամանակ եղել է բախումների կենտրոնում։ Մինչև 1761 թվականի ֆրանսիացիների պարտությունը՝ տարածքը ենթարկվել է ավերիչ արշավանքների։

1776-1777 թվականներին Նյու Յորքի տարածքում եղել են մի շարք խոշոր բախումներ, 1778 թվականի փետրվարի 6-ին նահանգում վավերացվել է ԱՄՆ առաջին սահմանադրական փաստաթուղթը։ 1787 թվականի ապրիլին Նյու-Յորքն արդեն վավերացրել է ԱՄՆ սահմանադրությունը և 1788 թվականի հուլիսին դարձել է ԱՄՆ-ը 11-րդ նահանգը, իսկ վարչական կենտրոնը եղել է Քինգսթոն քաղաքը (1797 թվականին վարչական կենտրոնը տեղափոխվել է Օլբանի քաղաք)։

19-րդ դարի առաջին եռամսյակի ավարտին նահանգը ուներ բարձր զարգացած գյուղատնտեսություն և արտադրական արդյունաբերություն, որն էլ կենտրոնացված էր Նյու-Յորք քաղաքում։ Արագ զարգանում էր տրանսպորտային ցանցը, որին նպաստել էին նահանգում գտնվող ջրային և ցամաքային տարածքները։ 1825 թվականին ավարտվել է Էրի ջրանցքի շինարարությունը, 1831 թվականի Օլբանիում կառուցվել է առաջին երկաթգիծը, իսկ 25 տարի անց ամբողջ քաղաքը մտել էր երկաթգծի ցանցի մեջ։ 1830-1840-ական թվականներին նահանգում եղան զգալի փոփոխություններ։ Նահանգում ստեղծվեցին ակտիվ ֆերմերային կազմակերպություններ։ Նահանգում նկատվում էին ռեֆորմիստական ուժեղ միտումներ, որոնք ձևավորվել էին Նյու-Յորքի նշանավոր քաղաքական գործիչների կողմից։ Նրանց թվում էին Մարտինա վան Բյուրենը, Ուիլյամ Հենրի Ստյուարդը և Հորասիո Գրիլին։

Արդեն 1820 թվականին Նյու-Յորքը բոլոր նահանգներից առաջինն էր բնակչության թվով։

1839-ից մինչև 1846 թվականները նահանգը հակամարտության մեջ էր ֆերմերների հետ։ Մինչ այդ քաղաքական պատերազմը, նա համարվում էր առաջատարն իր արդյունաբերությամբ, 1861-1865 թվականներին, երբ սկսվեց ԱՄՆ քաղաքացիական պատերազմը, նահանգը դաշնակցել է հյուսիսի կառավարական ուժերի հետ։ Պատերազմին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ, որից 50 հազարը մահացել են։ Պատերազմից հետո, նահանգի տնտեսական զարգացումը շարունակվել է նույն տեմպերով։ Քաղաքական կոռուպցիան ծաղկում էր ապրում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատության արձանը

Նահանգը արևելքից սահմանակից է Վերմոնտ, Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգներին, հարավ արևելյան մասում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, հարավային մասում սահմանակից է Նյու Ջերսիին և Փենսիլվանիային, արևմուտքից սահմանակից է Էրի և Օնտարիո լճերին, ինչպես նաև սահմանակից է կանադական Օնտարիո նահանգին, իսկ հյուսիսից սահմանակից է Քվեբեգ նահանգին։

Նահանգի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչները, իսկ հարավարևելյան մասում գտնվում է Ադիրոնտակ լեռը։ Իսկ հյուսիս- արևմտյան մասում՝ Օնտարիո լիճի ափին գտնվում է Լոնգ-Այլենդի սարահարթը։

Կլիման բարեխառն մայրցամաքային է։ Նահանգի հարավարևելյան մասը ունի խոնավ և մեղմ կլիմա, իսկ լեռներում՝ մայրցամաքային։ Երկրորդական ամսական ջերմաստիճանը տատանվում է 0-8 մինչև 23 աստիճան ցելսիուս:Տեղումների քանակը մեկ տարվա ընթացքում կազմում է 800-1000 մմ։ Տարածքի 13%-ը զբաղեցնում են գետերը և լճերը։ Գլխավոր գետը Հուդզոնն է (կապված է մեծ լճերի համակարգին)։ Խոշոր գետեր են նաև Մոհոկը, Սուրբ Լավրենտիոսը և Սասկաչևանը։ Նահանգի հարավային մասում գտնվում է Նյու-Յորք քաղաքը և Լոնգ-Այլենդը իսկ մնացած վայրերը գտնվում են նահանգի հյուիսիում։

Հարևան նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկները կազմում են Նյու-Յորքի բնակչության ավելի քան 40 %-ը, բողոքականները՝ 30 % (Բապտիստներ՝ 7 %, մեթոդիստներ՝ 6 %, անգլիկան՝ 2 %, Լյութերական՝ 2 %, Հոգեգալստական՝ 2 %), հուդայականներ՝ 8.4 %, մուսուլմաններ` 3.5%, բուդիստներ՝ 1 %։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու-Յորք

Նյու-Յորքը ԱՄՆ առավել բնակեցված և տնտեսապես զարգացած նահանգներից մեկն է։ 1960 թվականի տվյալներով նահանգը բնակչության թվով զիջում է միայն Կալիֆորնիային։ Նյու-Յորքը բանկային գործի և հեռահաղորդակցման ոլորտներում առաջատարն է։ Ֆինանսական գործունեությունը (այդ թվում, ապահովագրությունը), առևտուրը և գույքի վաճառքը տալիս է համախառն եկամտի 80 %-ը։ Մինչև 1970 թվականը Նյու-Յորքն էր համարվում արդյունաբերությամբ առաջատար նահանգը։ Զարգանում է հանքարդյունաբերությունը։ Դրանց վերամշակմանը մասնակցում է 1.8 մլն մարդ։ Առավել կարևոր օգտակար հանածոներն են քարը, ավազը և աղը։ Բացի այդ ցինկի (55 հազար տոննա), կերակրի աղի (մոտ 5 մլն ԱՄՆ դոլար), շինանյութերի, տիտանային խտանյութի արդյունահանում է կատարվում նահանգում։

Պետական ավելի լուրջ խնդիր է աղտոտումը, որի դեմ պայքարը նշանավորվեց 1960 թվականին ընդունված արդյունավետ օրենսդրությունը։

Նյու-Յորքը նահանգի սիրտը հանդիսանում է Նյու-Յորք քաղաքը։ Տարեկան միայն քաղաքի համախառն ներքին արտադրանքը գերազանցում է այլ երկրներին ՀՆԱ-ի ցուցանիշներին։ Նյու-Յորքը տեքստիլ արդյունաբերության, տպագրական արդյունաբերության, սննդի արտադրության ավանդական կենտրոնն է և երկրի խոշորագույն նավահանգիստը։

Բուֆֆալոն արդյունաբերության կենտրոն է և ունի լճային ամենամեծ նավահանգիստը։ Ռոչեստերը օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորումների արտադրության կենտրոնն է։ Սիրակրուսը քիմիական, մետաղագործության, էլեկտրոնային, թղթի, ծանր տեխնիկայի արտադրության կենտրոնն է։ Բինհեմթոնը սպառողական էլեկտրոնիկայի և համակարգիչների արտադրության կենտրոն է։

Նյու Յորքի ՀՆԱ-ն կազմում է 1130,4 միլիարդ դոլար։ Այն իր ցուցանիշներով երրորդ տեղում է ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • NY.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորք (նահանգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 320