Jump to content

Նյու Յորք (պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորք (պրովինցիա)
դրոշ Խմբագրել Wikidata
զինանշան Խմբագրել Wikidata
Բրիտանական արքայական գաղութ Խմբագրել Wikidata
Մասն էԿենտրոնական գաղութ Խմբագրել Wikidata
Ստեղծում1664 Խմբագրել Wikidata
Պաշտոնական լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա Խմբագրել Wikidata
ԵրկիրՄեծ Բրիտանիայի թագավորություն Խմբագրել Wikidata
ՄայրաքաղաքՆյու Յորք Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՄեծ Բրիտանիայի թագավորություն
 • Տասներեք գաղութներ Խմբագրել Wikidata
Կառավարման կարգսահմանափակ միապետություն Խմբագրել Wikidata
ԱրժույթNew York pound, Ֆունտ ստերլինգ Խմբագրել Wikidata
ՀաջորդողՆյու Յորք, Վերմոնտի Հանրապետություն Խմբագրել Wikidata
ՆախորդողըNew Netherland Խմբագրել Wikidata
Օգտագործվող լեզուանգլերեն, հոլանդերեն Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ1783 Խմբագրել Wikidata

Նյու Յորքի պրովինցիա (անգլ.՝ Province of New York ), անգլիական[1], ավելի ուշ՝ բրիտանական թագավորական գաղութ, որն ի սկզբանե ներառել է ներկայիս Նյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր և Վերմոնտ նահանգները, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս և Մեն նահանգների և արևելյան Փենսիլվանիա նահանգները։ Նյու Յորք նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքը պատկանել է իրոկեզների ցեղին և վիճարկվել է անգլիական գաղութների և Նոր Ֆրանսիայի կողմից:

Ձևավորվել է 1664 թվականի օգոստոսի 27-ին Միացյալ նահանգների Հանրապետության կողմից Նոր Նիդերլանդները Անգլիայի Թագավորությանը փոխանցելու արդյունքում։ 1665 թվականի մարտին նահանգը վերանվանվել է ի պատիվ Յորքի դուքս Ջեյմս II-ի՝ Չարլզ II-ի եղբոր։ Այն դարձել է միջին գաղութների մի մասը և սկզբում կառավարվել է անմիջապես Անգլիայից։ Նույն թվականին Նյու Ջերսի նահանգն անջատվել է գաղութից, որի հետ սահմանի շուրջ վեճերը շարունակվել են մինչև 1765 թվականը։

1673 թվականի հուլիսին հոլանդական նավատորմը հետ է գրավել կորցրած հողերը։ Տարածքը գտնվել է հոլանդացիների ձեռքում մինչև 1674 թվականին Վեստմինստերյան պայմանագրով բրիտանացիներին վերավաճառելը:

1683 թվականի հոկտեմբերին ստեղծվել է գաղութատիրական ժողով։ Նյու Յորքը դարձել է անգլիական գաղութներից վերջինը, որը համագումար է հիմնել։ Միևնույն ժամանակ Նյու Յորքի նահանգային ժողովը դարձել է գաղութային ժողովներից առաջինը, որը մշակել է իր սահմանադրությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 30-ին։ Ըստ սահմանադրության՝ գաղութի բնիկ բնակիչներին տրվել են ավելի մեծ իրավունքներ, քան այլ նահանգների մյուս գաղութատերերը, այդ թվում՝ «Ո՛չ հարկահանությանը՝ առանց իշխանության մեջ ներկայացված լինելու» կարգախոսի պահանջների իրականացումը։

1685 թվականի փետրվարին, երբ Ջեյմս II-ը դարձել է թագավոր՝ Նյու Յորքի նահանգը դարձել է թագավորական գավառ: Ջեյմս II-ը չի հաստատել սահմանադրությունը և այն անվավեր է հայտարարել 1685 թվականի հոկտեմբերին։ Ժողովը դադարել է գոյություն ունենալ նույն թվականին։ 1688 թվականի մայիսին նահանգը դարձել է Նոր Անգլիայի տիրապետության մի մասը: 1689 թվականի ապրիլին նահանգում սկսել են լուրեր պտտվել, որ Պանծալի հեղափոխությունը գահընկեց է արել Ջեյմս II-ին՝ բոստոնցիները ապստամբել են և բանտարկել նահանգապետ Էդմունդ Անդրոսին։ Մայիսին անհանգստությունը արդեն տարածվել է ողջ նահանգում։ Նոր նահանգապետ Հենրի Սլոթերը 1691 թվականի մարտին ճնշել է ապստամբությունը՝ դրա կազմակերպիչ Ջեյքոբ Լիզլերին ենթարկելով խոշտանգումների և ի վերջո մահապատժի։ Նույն թվականին նահանգային սահմանադրությունը վերականգնվել է և ուժի մեջ մնացել մինչև տարածքի պետականության ձեռքբերումը։

1690-ականներին Նյու Յորքի նահանգը ստրուկների ամենամեծ ներմուծողն է եղել, այնտեղ տեղակայված են եղել նաև ծովահենների մատակարարման մեծ բազաներ:

1744-1748 թվականներին Նյու Յորքը մասնակցել է Գեորգի թագավորի պատերազմին։ Նահանգը ֆրանսիական և հնդկական պատերազմի ժամանակ եղել է նաև ռազմական գործողությունների վայր:

1775 թվականի մայիսի 22-ին Նյու Յորքի նահանգային կոնգրեսը իրեն վերապահել է կառավարության լիազորությունները: 1777 թվականին այն վավերացրել է Նյու Յորք նահանգի Սահմանադրությունը։ Անկախության պատերազմի ժամանակ բրիտանական զորքերը գրավել են Նյու Յորքը՝ օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ռազմական և քաղաքական ռեսուրսները[2][3] և բրիտանական նահանգապետը դեռևս անվանական իշխանության ղեկին էր, նախկին գաղութի մեծ մասն արդեն պատկանում էր ապստամբներին։ Նյու Յորք պրովինցիայի տարածքի նկատմամբ բրիտանական հավակնությունների ավարտը նշանավորվեց 1783 թվականին Փարիզի խաղաղության ստորագրմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «James, Duke of York». Historical Society of the New York Courts (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-14-ին.
  2. Schecter, Barnet. The Battle for New York: The City at the Heart of the American Revolution. — Walker & Company. Ն. Յ. — October 2002. — ISBN 0-8027-1374-2
  3. McCullough, David. — 1776. — Simon & Schuster. — Ն. Յ. — May 24, 2005. — ISBN 978-0-7432-2671-4

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Anderson, Fred. Crucible of War. 2000. ISBN 0-375-70636-4
  • Bonomi, Patricia U. A Factious People: Politics and Society in Colonial New York. New York: Columbia University Press, 1971.
  • Doyle, John Andrew. English Colonies in America: Volume IV The Middle Colonies (1907) onlineԱրխիվացված 2020-09-24 Wayback Machine ch 1-6
  • Greene, Evarts Boutelle et al., American Population before the Federal Census of 1790, 1993, ISBN 0-8063-1377-3
  • Kammen, Michael. Colonial New York: A History. New York: Oxford University Press, 1975.
  • Ketchum, Richard, Divided Loyalties, How the American Revolution Came to New York, 2002, ISBN 0-8050-6120-7
  • Launitz-Schurer, Leopold, Loyal Wigs and Revolutionaries, The making of the revolution in New York, 1765-1776, 1980, ISBN 0-8147-4994-1
  • Nash, Gary, The Urban Crucible, The Northern Seaports and the Origins of the American Revolution, 1986, ISBN 0-674-93058-4
  • Nash, Gary, The Unknown American Revolution. 2005, ISBN 0-670-03420-7
  • Schecter, Barnet. The Battle for New York: The City at the Heart of the American Revolution. Pimlico, 2003. ISBN 0-7126-3648-X