Jump to content

Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միացյալ Նահանգների և Կանադայի թեմ[1] Հայ կաթողիկե եկեղեցու՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում գտնվող միակ թեմը, որը ներկայացնում է ԱՄՆհայ կաթողիկե և Կանադայի հայ կաթողիկե համայնքների հոգևոր կյանքը։

Ամերիկահայ առաջին կաթոլիկ հոգևորականը Մարտիրոս Մկրյանն էր, որը 1899 թվականին ժամանելով Նոր Երկիր՝ ստանձնել է Բոստոնի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվի պարտականությունը։ Շուտով հայ կաթոլիկ համայնրնևր են ձևավորվել նաև Փեթերսոնում, Ֆիլադելֆիայում, Ուոթերթաունում, Լոս Անջելեսում և այլուր։ Սակավաթիվ լինելու պատճառով հայ կաթոլիկները սեփական եկեղեցիներ չեն ունեցել և իրենց հոգևոր ծառայություններն իրականացրել են ամերիկյան կաթոլիկ եկեղեցիներում։ 1910 թվականին Նյու Յորքում ստեղծվել է հայ կաթոլիկ առաջին աղոթատեղին։ Հայ կաթոլիկ եկեղեցիներ հիմնվել են 1920-ական թվականների սկզբին։

Գլենդեյլի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հետագա տարիներին հայ կաթոլիկ ոչ ստվար համայնբներ են ձևավորվել նաև այլ հայաշատ քաղաքներում։ Ի սկզբանե կազմավորվել է Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմը (ներառում է նաև Կանադան)։ Առաջնորդարանը գտնվում է Նյու Յորքում։ Ներկայումս ԱՄՆ-ում բեմն ընդգրկում է 8 համայնբային կենտրոններ՝ իրենց եկեղեցիներով [Նյու Յորք, Պետերսոն, Ֆիլադելֆիա, Դետրոյթ, Լիթըլ Ֆոլզ, Լոս Անջելես (երկու), Սան Դիեգո, Քեմբրիջ։ Անարատ հղության թույրերի (Ֆիլադելֆիա, Բոստոն, Լոս Անջելես) և Մխիթարյան հայրերի (Լոս Անջելես) միաբանություն ների ղեկավարությամբ գործում են դպրոցներ։

Հրատարակել են “Itemal Flame” (Նյու Յորք) և «Վարդենիկ» (Դիրբոռն) անգլերեն և հայերեն պարբերաթերթերը։ Լոս Անջելեսում հայ կաթոլիկները հրատարակել են «Վերելք» (1982-1999) և «Ավետաբեր» (1985 թվականից) պարբերաթերթերը։ Ներկայումս այս երկուսի միավորումով լույս է տեսնում «Ավետաբեր Վերելք» (2000 թվականից՝ Գլենդել) հանդեսը՝ որպես ԱՄՆ-ի արևմտյան հատվածի հայ կաթոլիկ համայնքի պաշտոնաթերթ։

Եկեղեցիներին կից գործում են նաև տիկնանց և երիտասարդական միություններ։

Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդն է հայր Հովհաննես Դերձակյանը (1995 թվականից)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։