Խաշթառակ
Գյուղ | ||
---|---|---|
Խաշթառակ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ, Իջևանի շրջան, Ղազախի գավառ և Թիֆլիսի նահանգ | |
Վարչական ղեկավար | Անդրանիկ Վիրաբյան[1] | |
Այլ անվանումներ | Խաչթառակ, Խաչդարակ, Սարհատու | |
ԲԾՄ | 750 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1771[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խաշթառակ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին, հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը։
Խաշթառակի դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին, սկզբից եղել է յոթամյա, հետո ութամյա, իսկ 1974 թվականին դարձել է 10֊ամյա դպրոց, իսկ այժմ դպրոցը միջնակարգ է, և ունի 200-ից ավելի աշակերտ։
2012 թվականին Խաշթառակցի Արտակ Քամալյանը եղբոր՝ Դավիթ Քամալյանի հիշատակին գյուղի բարձունքում կառուցել է եկեղեցի։ Ինչպես նաև 2018 թվականին Արտակ Քամալյանի ջանքերով վերանորոգվել է Խաշթառակի Հարություն Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկա առարկայի սենյակը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը ի սկզբանե եղել է Խաչթառակ («Խաչ+թառ+ակ»), քանի որ ժամանակին գյուղի տարբեր կողմերում կառուցված են եղել խաչեր։ Այսօր ևս կարելի տեսնել այդ խաչերը։ Սակայն այդ անվանումն արտասանելը որոշ դժվարություններ էր առաջացնում, և ժամանակի ընթացքում այն ձևափոխվեց և դարձավ Խաշթառակ (չ → շ)[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խաշթառակի մշտական բնակչությունը կազմել է 1771, առկա բնակչությունը՝ 1501 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Արցախի Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներից[4]։
Խաշթառակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1981 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 214 | 473[6] | 786 | 1090 | 1450 | 1387 | 2035 | 1620 | 1861 | 1929 | 1771[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաշթառակն ունի V-VII դարերի «Եղեգնի» գյուղատեղի և համանուն եկեղեցի։
2012-ին կառուցվել է Սուրբ Դավիթ մարգարե եկեղեցին։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաշթառակ գյուղում են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» և մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերի տեսարաններ։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խաշթառակի խաչերից մեկը
-
Տավուշի մարզ, գյուղ Խաշթառակ, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
-
Սուրբ Դավիթ եկեղեցու խորան
-
Սուրբ Դավիթ եկեղեցու գմբեթ
-
Սուրբ Դավիթ եկեղեցի
-
Սուրբ Դավիթ եկեղեցի, 2012 թվական
-
«Մենք ենք մեր սարերը» ֆիլմում «Ռևազի քար»
-
«Մենք ենք մեր սարերը» ֆիլմում «Ռևազի քար»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1]
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 657 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 657 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 95» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
|