Հարություն Ճուղուրյան
Հարություն Ճուղուրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1864[1] |
Ծննդավայր | Խաշթառակ, Հայաստան |
Վախճանվել է | հունվարի 28, 1938[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Երևան |
Մասնագիտություն | արձակագիր և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1890) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Հարություն Ճուղուրյան Վիքիդարանում |
Հարություն Գրիգորի Ճուղուրյան (հոկտեմբերի 24, 1864[1], Խաշթառակ, Հայաստան - հունվարի 28, 1938[1], Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ արձակագիր, գյուղագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Խաշթառակ (այժմ՝ Տավուշի մարզ) գյուղում։ 1890 թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Այնուհետև զբաղվել է ուսուցչությամբ։ Հայոց լեզու է դասավանդել Թիֆլիսի Գայանյան, Այգեպանական, Քաղաքային և այլ դպրոցներում։ Ֆելդշերական դպրոցում հայոց լեզու է դասավանդել Սերգո Օրջոնիկիձեին։ 1898 թ.-ին ձեռնադրվել է քահանա։ 1923 թ.-ին Թիֆլիսից փոխադրվել է Երևան։ 1925 թ.-ից կրկին ուսուցչություն է արել ծննդավայրում և Իջևանի շրջանի այլ գյուղերում։ Նրա «Չատոյի բախտի անիվը» գործը թարգմանվել է ադրբեջաներեն[2][3]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1938 թվականին, Խաշթառակում։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[4]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաշթառակի միջնակարգ դպրոցը կոչվում է Հարություն Ճուղուրյանի անվամբ։
Հ. Ճուղուրյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոռացված աշխարհ, գիրք Բ, Թիֆլիս, տպարան Մ. Շարաձեի, 1895, 244 էջ։
- Մոռացված աշխարհ, գիրք Ա, Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյանի, 1896, 175 էջ։
- Մոռացված աշխարհ, գիրք Գ, Թիֆլիս, տպարան Մն. Մնացականյանի, 1896, 173 էջ։
- Աղա սուրբ Սարգիսը և Մալաք տատի հավատը, Թիֆլիս, 1899, 63 էջ։
- Աղքատի հալը, Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1902, 86 էջ։
- Գյուղի այրին, Թիֆլիս, տպարան Մ. Մարտիրոսյանի, 1902, 43 էջ։
- Չատոյի բախտի անիվը, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայանի, 1908, 98 էջ։
- Շիրինանաց Նախշունը, Թիֆլիս, տպարան «Էսպերանտո», 1911, 250 էջ։
- Մոռացված աշխարհ, Երևան, Պետհրատ, 1935, 399 էջ։
- Հայ գյուղագիրներ (ժողովածուում տպագրվել են Հարություն Ճուղուրյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և «Կնդխտոր», «Շաշ Պետին ու գիժ Ուհանը», «Չատոյի բախտի անիվը», «Փերշալ», «Խեչոյի կղացուն» պատմվածքները), Երևան, Հայպետհրատ, 1950, 578 էջ։
- Մոռացված աշխարհ, Երևան, «Հայաստան», 1968, 448 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1667
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 347-348
- ↑ «Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «The memorial of Tchughuryan Harutyun (Հարություն Ճուղուրյան Գրիգորի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 24
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 1938 մահեր
- Երևան քաղաքում թաղվածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ գյուղագիրներ
- Հայ մանկավարժներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ