Աննա Մանյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մանյանի
իտալ.՝ Anna Magnani
Ծնվել էմարտի 7, 1908(1908-03-07)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 26, 1973(1973-09-26)[4][5][1][…] (65 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա[6] և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1928-1976
Ժանրերդրամա, մելոդրամա
Ամուսին(ներ)Գոֆրեդո Ալեսսանդրինի
Պարգևներ և մրցանակներ
Օսկար լավագույն դերասանուհու համար

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանուհուն

New York Film Critics Circle Awards

Sant Jordi Prize?

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղի

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

IMDbID 0536167
ԿինոՊոիսկID 185460
archivioannamagnani.it

Աննա Մանյանի (իտալ.՝ Anna Magnani, մարտի 7, 1908(1908-03-07)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 26, 1973(1973-09-26)[4][5][1][…], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի և կինոյի աշխարհահռչակ իտալացի դերասանուհի[7], ով համաշխարհային փառքի է հասել առաջին հերթին նեոռեալիստ կինոռեժիսորների ֆիլմերում հասարակության ցածր խավերը ներկայացնող կանանց տրագիկոմիկ դերեր մեծ վարպետությամբ, բացառիկ տաղանդով մարմնավորելու շնորհիվ։ Մանյանին ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակին՝ Օսկարի արժանացած առաջին իտալական դերասանուհին է։ «Դաջված վարդ» կինոնկարում սիցիլիացի այրի կնոջ դերի տպավորիչ, բարձրարվեստ կատարման համար նա «Օսկար»-ից բացի, ստացել է ևս չորս հեղինակավոր կինոմրցանակ։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մանյանին ծնվել է Հռոմում[8]։ Մայրը իտալուհի էր, հայրը՝ եգիպտացի։ Վաղ մանկական հասակից նախ՝ հոր, ապա նաև մոր կողմից շպրտվել է փողոց։ Մեծացել է քաղաքի հետնախորշերում։ Նրա խնամքի ու դաստիարակության գործով զբաղվել են մորական տատն ու պապը։ Սովորել է Հռոմի Սիլվիո Դ Ամիկոյի դրամատիկական արվեստի ակադեմիայում։ Որոշ ժամանակ հաճախել է դրամատիկական արվեստի դպրոց, այնուհետև տեղափոխվել է Սան Ռեմո, որտեղ ավուր հացը վաստակել է գիշերային ակումբներում ու վարիեթեներում ոչ այնքան պարկեշտ երգեր կատարելով։ Այստեղ նրան միանգամայն պատահականորեն նկատել է կինոբեմադրիչ Գոֆրեդո Ալեսանդրինին. վերջինիս կարծիքով՝ ինքը հանձին Աննա Մանյանիի հայտնաբերել էր իտալական Էդիթ Պիաֆին։

Կինոյում Մանյանիի առաջին մեծ հաջողությունն առնչվում է նշանավոր կինոբեմադրիչ Ռոբերտո Ռոսսելինիի «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմի հետ, որը համարվում է դարակազմիկ կինոստեղծագործություն, իտալական նեոռեալիզմի առաջին խոշոր նվաճումը[9]։ Այդ կինոնկարում դերասանուհին մարմնավորել է հղի այրի կնոջ, որի կյանքը ողբերգական ավարտ է ունենում ֆաշիստների տիրապետության տակ անցած Հռոմում։ Նրա հերոսուհու մահվան տեսարանը, բազմաթիվ կինոգետների կարծիքով, եղել է և կմնա համաշխարհային կինոարվեստի պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Այդուհետ Մանյանիի համբավը բազմապատկվել է հասարակության ստորին խավերի կանանց դերերի դինամիկ, հզոր, անչափ տպավորիչ կատարումներով[10]։ Բացի վերոնշյալ «Դաջված վարդ» և «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմերից, դերասանական արվեստի փայլուն նմուշներ են համարվում նաև Մանյանիի դերակատարումները, հատկապես Ալբերտո Լատուադայի «Ավազակը» (1946), Լուիջի Ձամպայի «Հարգարժան Անժելիկան» (1947), Մարիո Կամերինիի «Երազանքներ ճանապարհին» (1948 թ., այս ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար Մանյանին արժանացավ Կնո-կե-լե-Զուտի (Բելգիա) միջազգային երկրորդ կինոփառատոնի մրցանակին), L'Amore, «Սեր», (1948), Ուիլյամ Գիտերլի «Վուլկանո» (1949), Bellissima, «Բելիսիմա» (1951), The Fugitive Kind (1960), Ժան Ռենուարի «Ոսկյա կառքը» (1952), Դանիել Մաննի «Դաջված վարդը» (1955), որի կանացի լավագույն դերակատարման համար արժանացավ «Օսկար» մրցանակին, Ջորջ Կյուքորի «Վայրի քամին» (1957), Ռենատո Կաստելանիի «Դժողքը քաղաքի մեջ» (1959), Սիդնեյ Լյումետի «Օձի մաշկով մարդը» (1960), Mamma Roma, «Մամա-Ռոմա» (1962), Ստենլի Կրամերի «Սանտա-Վիտորիայի գաղտնիքը» (1970), Ֆեդերիկո Ֆելինիի «Հռոմ» (1972), Մարիո Մոնիչելիի «Ուրախության արցունքներ» (1980), կինոնկարներում։ Ինչպես պնդում էր հանրահայտ Life ամսագիրը դեռևս 1950 թվականին՝ «Մանյանին ամենատպավորիչ դերասանուհին է Գրետա Գարբոյից հետո»։ Նրան անվանում էին "La Lupa," «կինոյի էգ գայլի մարմնացում», «իտալական ողջ կինոյի հողեղեն ու հրաբխային մայր»[9], «կրքոտ, անահ ու անչափ հուզիչ դերասանուհի, որին բնորոշ են հրաբխային պոռթկումները»։ Կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինին նրան համարում էր «դերասանական արվեստում երկրորդ մեծագույն հանճարը Էլեոնորա Դուզեից հետո»[8]։ Իսկ ամերիկացի նշանավոր թատերագիր Թենեսի Ուիլյամսը այն աստիճան էր հմայված Մանյանիով, որ «Դաջված վարդ» թատերգությունն ու կինոսցենարը գրել է հատուկ նրա համար։ 1979 թվականին բելգիացի ռեժիսոր Քրիս Վերմորկենը էկրանավորեց «Ես՝ Աննա Մանյանին եմ» լիամետրաժ վավերագրական ժապավենը, որի նյութը թատերական ներկայացումներից հատվածներ են ու զրույցները գործընկերների հետ։

Աննա Մանյանին մահացել է 1973 թվականին։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվը Վերնագիրը Դերը Մրցանակներ
1928 Scampolo
1934 La cieca di Sorrento («Սորենտոցի կույր կինը») Anna, la sua amante
1934 Tempo massimo Emilia
1935 Quei due («Այդ երկուսը»)
1936 Cavalleria (Cavalry) Fanny
1936 Trenta secondi d'amore («Սիրո երեսուն վայրկյան»)
1938 La principessa Tarakanova (Princess Tarakanova) Marietta, la cameriera
1940 Una lampada all finestra Ivana, l'amante di Max
1941 Teresa Venerdì Maddalena Tentini/Loretta Prima
1941 La fuggitiva Wanda Reni
1942 La fortuna viene dal cielo Zizì
1942 Finalmente soli Ninetta alias "Lulù"
1943 L'ultima carrozzella («Վերջին վագոնը») Mary Dunchetti, la canzonettista
1943 Gli assi della risata segment "Il mio pallone"
1943 Campo de' fiori («Չարչին ու տիկինը») Elide
1943 La vita è bella Virginia
1943 L'avventura di Annabella («Աննաբելլայի արկածը») La mondana
1944 Il fiore sotto gli occhi Maria Comasco, l'attrice
1945 Abbasso la miseria! («Աղքատության հետ՝ դեպի ներքև» Down with Misery) Nannina Straselli
1945 Roma città aperta («Հռոմը բաց քաղաք է») Pina
1945 Quartetto pazzo Elena
1946 Abbasso la ricchezza! (Peddlin' in Society) Gioconda Perfetti
1946 Il bandito (The Bandit (1946 film) «Ահաբեկիչը») Lidia
1946 Avanti a lui tremava tutta Roma («Նրա առաջ ողջ Հռոմն էր դողում») Ada
1946 Lo sconosciuto di San Marino (Անծանոթը Սան Մարինոյից) Liana, the prostitute
1946 Un uomo ritorna Adele
1947 L'onorevole Angelina Angelina Bianchi
  • Nastro d'Argento for Best Actress
  • Volpi Cup
1948 Assunta Spina Assunta Spina
1948 L'amore Woman, TheThe Woman*/Nanni**
  • * in segment "Una voce umana"/** in segment "Il miracolo"
  • Nastro d'Argento՝ որպես լավագույն դերասանուհի
1948 Molti sogni per le strade] Linda
1950 Volcano Maddalena Natoli
1951 Bellissima Maddalena Cecconi Nastro d'Argento for Best Actress
1952 Camicie rosse (Կարմիր վերնաշապիկներ) Anita Garibaldi
1953 Le Carrosse d'or («Ոսկի մարզիչը») Camilla
1955 «Դաջված վարդ» Serafina Delle Rose
1955 Carosello del varietà («Վարիեթեի կարուսելը»)
1957 Wild Is the Wind Gioia
1957 Suor Letizia Sister Letizia
  • Nastro d'Argento for Best Actress
1957 Nella città l'inferno Egle
1960 The Fugitive Kind Lady Torrance
1960 The Passionate Thief (film) «Կրքոտ գողը» Gioia Fabbricott
1962 Mamma Roma Mamma Roma
1966 Պատրաստված է Իտալիայում Adelina
  • In segment "La famiglia"
  • Nominated — Nastro d'Argento՝ երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար
1969 Սուրբ Վիտտորիայի գաղտնիքը Rosa Nominated — Golden Globe Award for Best Actress – Motion Picture Musical or Comedy
1971 Tre donne La sciantosa - Flora Bertucciolli; 1943: Un incontro - Jolanda Morigi; L'automobile - Anna Mastronardi 3-part TV miniseries
1971 Correva l'anno di grazia 1870 (1870) Teresa Parenti [[Globo d'oro|Italian Golden Globe Award՝ որպես լավագույն դերասանուհի
1972 Roma մարմնավորել է իր իսկ կերպարը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Маньяни Анна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.)Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1965 - 1966. — P. 370. — ISBN 978-84-239-4500-9
  7. Obituary Variety, 3 October 1973, pg. 47
  8. 8,0 8,1 Johnson, Bruce. Miracles and Sacrilege: Roberto Rossellini, the Church, and Film Censorship, University of Toronto Press (2008) pg. 194
  9. 9,0 9,1 Monush, Barry. The Encyclopedia of Hollywood Film Actors, Hal Leonard Corp. (2003)
  10. Merriam-Webster's Collegiate Encyclopedia, Merriam-Webster, (2000)
  11. «Berlinale 1958: Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алова Л. Боброва О. Анна Маньяни и её роли. — М.: Союз кинематографистов СССР, 1990. — 112 с. — тираж 75 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մանյանի» հոդվածին։