Ալի Խամենեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Խամենեի
Ali Hoseini-Khamenei
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1939 (84 տարեկան)
ԾննդավայրԻրան Մաշհադ Իրան
ՔաղաքացիությունԻրան
ԱզգությունԻրանցի
Մայրենի լեզուադրբեջաներեն
ԿրոնԻսլամ
ԿրթությունQom Seminary?
Մասնագիտությունպետության գլուխ, ֆաքիհ, marji', քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող և բանաստեղծ
ԱշխատանքԻրանի Հոգևոր Առաջնորդ
ԱմուսինMansoureh Khojaste Bagherzadeh?
ԾնողներՋավադ Խամենեի (Հայր) Խադջի Միրդամատի (Մայր)
Զբաղեցրած պաշտոններԻրանի բարձրագույն ղեկավար, Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ, Իրանի նախագահ և Commander-in-Chief of the Iranian Armed Forces?
ԿուսակցությունCombatant Clergy Association? և Իսլամական հանրապետական կուսակցություն
Երեխաներ

Մուստաֆա, Մասուդ, Մոջտաբա,

Մեյսամ, Բոշրա, Խոդա
Կայքkhamenei.ir
khl.ink
leader.ir
Ստորագրություն
 Ali Khamenei Վիքիպահեստում

Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեի (պարս.՝ سید علی حسینی خامنه‌ای, ապրիլի 19, 1939(1939-04-19), Մաշհադ, Պահլավական Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ 1989 թվականից, Իրանի նախագահ 1981-1989 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի հուլիսի 17-ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նա եղել է ընտանիքի ութ երեխաներից երկրորդը։ Հայրն ազգությամբ ազարի (ադրբեջանցի) էր, իսկ մայրը՝ պարսիկ։ Ալի Խամենեին Մաշհադում սովորել է շիա իսլամական հոգևոր ակադեմիայում։ 1957 թվականին տեղափոխվել է Իրաքի Նաջաֆ քաղաքը, բայց քիչ ժամանակ անց վերադարձել է հարազատ քաղաքը։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ղոմ, որտեղ աշակերտել է այաթոլլահ Հոսեյն Բորուջերդիին և Ռուհոլլահ Խոմեյնիին։ Խոմեյնիի արմատական հայացքները շատ ուժեղ ազդեցություն են ունեցել Ալի Խամենեի վրա, որը սկսել է ընդդիմադիր գործունեություն ծավալել Մոհամադ Ռեզա շահի իշխանության դեմ։ 1964 թվականին շահի հրամանով Ռուհոլլահ Խոմեյնին վտարվել է Իրանից, իսկ Ալի Խամենեին բանտարկվել է, սակայն շուտով ազատ է արձակվել և տեղափոխվել Մաշհադ։ 1963 թվականից մինչև 1975 թվականը Ալի Խամենեին բանտարկվել է ավելի քան 5 անգամ[1]։

Իսլամական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Խամենեին եղել է Իրանի իսլամական հեղափոխության առանցքային դեմքերից մեկը։ Իսլամական հեղափոխությունից հետո Ալի Խամենեին հիմնադրել է «Ջոմհուրի-ե էսլամի» թերթը՝ Իսլամական հանրապետության մասին[2]։ Այաթոլլահ Մոնտեզերի հրաժարականից հետո Խոմեյնին Ալի Խամենեին նշանակել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթքների ղեկավար։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց Ալի Խամենեին զբաղեցրեց Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Ալի Խամենեին բազմիցս այցելել է ռազմաճակատը որպես Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչ։

Իրանի նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Նախագահական Ընտրություններում՝ Ալի Խամենեիի հանրահավաքը

1981 թ. հունիսի 27-ին՝ Իրանում անցկացվեցին Նախագահական Ընտություններ։

Ընտրությունների արդունքներ՝

Թեկնածու Ձայների Քանակ %
Ալի Խամենեի 16 003 242 (95.02%)
Ալի Ակբար Պարվարեշ 342 600 (2.03%)
Հասան Հաֆուրիֆարդ 78 559 (0.47%)
Ռեզա Զավերեի 62 133 (0.37%)
Անվավեր Քվեաթերթիկներ 356 266 (2.12%)

Հաջորդ նախագահական ընտրությունները Իրանում անցկացվեցին 1985 թվականի օգոստոսի 16-ին։ Այդ ժամանակ նույնպես Ալի Խամենեին ձայների ճնշող մեծամասնությամբ (85%) վերընտրվեց Իրանի Նախագահի պաշտոնում։

Ալի Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի հունիսի 3-ին մահացավ Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։ Այնուհետև Իրանի 74 հոգևորականների քվեարկությամբ Ալի Խամենեին ստացավ 60 ձայն և դարձավ Իրանի հոգևոր առաջնորդ։ Ալի Խամենեին իրապես ընդլայնեց հոգևոր առաջնորդի լիազորությունները։ Այժմ Իրանի հոգևոր առաջնորդը ավելի ազդեցիկ է, քան Իրանի Նախագահը։

Ալի Խամենեի

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգների քննադատությունը Ալի Խամենեի ելույթի անբաժանելի մասն են կազմում։ Նա քննադատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Միջին Արևելքում իմպերիալիստական քաղաքականություն վարելու համար։ Քննադատում է նաև Իսրայելին աջակցելու և Իրաքի հանդեպ ագրեսիա առաջացնելու համար[3]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Խամենեին Գրել է 10-ից ավելի գրքեր՝

  1. Իսլամական Հուրանի ընդհանուր ծրագիրը
  2. Աղոթքի խորությունը
  3. Համբերության հարցը
  4. Չորս խոշոր գիտության գործիչների մասին
  5. Վիլայեթ
  6. Շիա Իմամների կենսագրությունը
  7. Միասնություն և Նվիրվածություն
  8. Արվեստը Այաթոլլա Խամենեիի տեսանկյունից
  9. Կրոնի պատշաճ ըմբռնումը
  10. Գործոնն է Իմամների կյանքի պայքարը
  11. Անհրաժեշտ է վերադառնալ Հուրանին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Խամենեի» հոդվածին։