Վիքիպեդիայի քննարկում:Համագործակցություն/Մեծ Եղեռն և Հայկական հարց

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետք է ընդգրկել նաև Կոստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականության ցանկի ստեղծումը։--֎ Պանդուխտ 19։18, 17 Մարտի 2014 (UTC)

Նրանց մեծ մասի հոդվածները կան։ Որոնց մասին հոդված չկա, այստեղ ցուցակներում կավելացնենք։ Իսկ առանձին ցանկի տեսքով կարելի է էջ բացել։--Beko (քննարկում) 20:20, 17 Մարտի 2014 (UTC)[reply]

Ներողություն, կարելի՞ է ֆիքսված սկզբնաժամկետից շուտ սկսել հոդվածների ստեղծումը (ասենք եկող շաբաթ-կիրակի)։ --NAREK75 13։53, 20 Մարտի 2014 (UTC)

Կարողա՞ որևԷ մեկը ունենա Լեփսիուս Յ., Գաղտնի տեղեկագիր. Հայ ժողովրդի ջարդերը, Ե., 2003, էջ 129 գիրքը։ Այնտեղ կա ձերբակալված մտավորականների ցանկը։--֎ Պանդուխտ 20։39, 25 Մարտի 2014 (UTC)

Կ. Պոլսից աքսորված և տարբեր վայ բերում խողխողված Հայ անվանի մտավորականների չարքում էին Օսմանյան խորՀրդարանի անդամներ 4՝րիգոր ԶոՀրասլր և Վարդգեսը (ՀովՀաննես Սերենգյուլյան), որոնք ձերբակալվել էին 1915թ. օգոստոսին (նրանք մեղադրվում էին «սլետական Հանցագործության մեֆ», սլետք է «ներկայանային» Տիգրանակերտի ւլինվորական ատյանին, իսկ մինչ այդ Ադանայի և Հալեսլի վրայով տեղափոխվել էին Ուրֆայի բանտ), բանաստեղծ Սիամանթոն (Ատոմ Յար- ճանյան), բանաստեղծ, ուսուցիչ Ղ՝անիել Վարուժանը (Ջսլուքքյարյան), գրող, մանկավարժ, Հրասլարակախոս Ռուբեն Զարդարյանը, բանաստեղծ, բժիշկ, բժշկական ընկերության նախագաՀ Վ. Թորգոմյանր, բժիշկ, բանասեր Հրասլարակախոս Նա զար եթ Տաղավարյանը, բժիշկ, բանաստեղծ Ռուբեն ՍԼակր (Ջիլինկիրյան), ուսուցիչ, գրող, Հրասլարակախոս Հրանդը (Մելքոն Կյուրճյան), գրող, մանկավարժ Թլկատինցին (ՀովՀաննես Հարությունյան), բանաստեղծ, քննադատ Արտաշես Հարությունյանը, արձակագիր, ուսուցիչ, խմբագիր Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), արձակագիր, բանաստեղծ, խմբագիր Տիգրան Զեոկյուրյանը, բազմաթիվ վեպերի և պատմագիտական ուսումնասիրությունների Հեղինակ Սմբատ Բյուրատր, բանաստեղծ-թարգմանիչներ Լևյւն Լարենցը, ժակ Սայապալյանը (Փայլակ), երգիծաբան, խմբագիր 4՝րիդոր Թռրոսյանը, արձակագիր 1՝եղամ Բարսեղյանը, դերասան Ենովք ՇաՀենը, Հրապարակախոս, պատմաբան, «Բյոլզանդիոն» թերթի խմբագիր Տիրան •Քելեկյանը, բանասեր ՀովՀաննես Ղյոզանչյանր, Հասարակական գործիչ, խմբագիր, Հրապարակախոս Եսալեմը (9՝արեգին Կողփկյան), բանասեր, պատմաբան, Հրապարակախոս 9՝ագիկ Օզանյանը, նկարիչ Հրանտ Աստվածատրյանը, բժիշկ Խան Փաշայան Կարա- պետյանը և. Հարյուրավոր ուրիշներ։ Աքսորի չարչարանքներից, եղեռնի սարսափներից Հոգեկան ծանր ցնցոլ/Տներ ապրեց և խելագարվեց կոմպոզիտոր Կոմիտասը։

Միգուցե սա է՞։ Չնայած այստեղ շատերի անունները չկան։--Գարդմանահայ (քննարկում) 21։00, 25 Մարտի 2014 (UTC)

Դե այստեղ հաստատ 235-ից, մանավանդ էլ 600-ից ավելի քիչ անուն կա: --֎ Պանդուխտ 21:20, 25 Մարտի 2014 (UTC)[reply]

Հայկական հարց. անցյալն ու ներկան[խմբագրել կոդը]

Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտենք, հայկական հարցը զուտ պատմական երևույթ չե։ Այսօր Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների տարրերից մեկն էլ հենց հայկական հարցն է, այդ թվում նաև Քեսապի վերջին իրադարձությունները։ Նկատել եմ, որ մեր մասնակիցները այդքան էլ ակտիվ չեն ընթացքիկ իրադարձությունների մասին հոդվածներ ստեղծելու հարցով։ Կոչ եմ անում ակտիվանալ այդ ոլորտում և լուսաբանել այդ իրադարձությունները ինչպես այս նախագծի շրջանակներում, այդպես էլ սրանից դուրս։--֎ Պանդուխտ 10։28, 24 Մարտի 2014 (UTC)

Լիովին համամիտ եմ Պանդուխտի հետ։ Այսօր տեղի ունեցող իրադարձությունները նույնքան կարևոր են հանրագիտարանի համար, որքան անցյալում կատարվածները։--Գարդմանահայ (քննարկում) 16:56, 24 Մարտի 2014 (UTC)[reply]

Կաղապարներ[խմբագրել կոդը]

Ժողովուրդ, պետք է ստեղծել կաղապարներ, որոնք կկազմակերպեն միջհոդվածային նավարկումը, ու ամբողջական կդարձնեն նախագիծը։ Առաջարկում եմ՝

  • Ստեղծել ժամանակացույց կաղապար, Հայոց ինքնապաշտպանության և ցեղասպանության դեպքերի համար
  • Հայ ֆիդայիների համար

Այս պահին սա եմ կարևորում, բայց ինչքան շատ լինեն այնքան ավելի ընթեռնելի կլինի ՎՊ-ն։ Խնդրում եմ, արձագանքեք, ով որ կարող է ստեղծել...--Ahaik (քննարկում) 03։52, 27 Մարտի 2014 (UTC)

Ապրես Հայկ ջան առաջարկի համար։ Ես կստեղծեմ Հայ ֆիդայիններ կաղապարը։--Գարդմանահայ (քննարկում) 05:42, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Ահա իմ ստեղծած կաղապարը՝ {{Հայ ֆիդայիններ}}: Բնականաբար այն բարելավվելու մեծ տեղ ունի, կարելի է նաև բաժիններ ավելացնել, օրինակ հայ ֆիդայիններ և հայուհի ֆիդայիններ: Պարզապես հիմա չեմ սարքել, որովհետև հայուհի ֆիդայիններ փնտրելուց հետո Վիքիպեդիայում գտա միայն Սոսեին:--Գարդմանահայ (քննարկում) 07:48, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Այ որ Հայ ֆիդայիներ հոդվածն էլ ստեղծվի, շատ լավ կլինի... ;) --Լիլիթ (քննարկում) 07:50, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Կստեղծվի Լիլիթ ջան: Իսկ ֆիդայիննե՞ր, թե՞ ֆիդայիներ--Գարդմանահայ (քննարկում) 07:53, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Արտաշեսը քննարկման էջում գրեց կաղապարի՝ ֆիդայիներ, ես էլ արդեն տեղափոխեցի, բայց վերահղումը թողեցի, որպեսզի այն հոդվածներում, որտեղ ավելացրել ես կաղապարը, այն աշխատի։ Իհարկե լավ կլիներ, որ դրանք փոխարինվեին ճիշտ տարբերակով, որպեսզի սխալ կաղապարը ջնջեինք․․--Լիլիթ (քննարկում) 07:56, 27 Մարտի 2014 (UTC)[reply]

Հայոց ինքնապաշտպանության կաղապարն էլ կսարքեմ, պարզապես անվանումը միգուցե այլ լինի։--Գարդմանահայ (քննարկում) 07։53, 27 Մարտի 2014 (UTC)

Սա էլ գտա... երևի ճիշտ կլինի սա բարելավենք՝
Ինքը արդեն իսկ օգտագործել եմ մի քանի ստեղծածս հոդվածներում։--Ahaik (քննարկում) 08:06, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Հայ ազատագրական շարժումը լայն հասկացություն է, որի մեջ մտնում է և՛ Սասունի հերոսամարտ և՛ Արցախյան ազատամարտը ու լիքը այլ բան: Եկեք այդ կաղապարը օգտագործենք միայն մեր հերոսամարտերին նվիրված հոդվածներում, իսկ ֆիդայիների մասին հոդվածներում տեղադրենք միայն հայ ֆիդայիներ կղապարը: Երկուսն էլ բարելավման կարիք ունեն: Միգուցե Հայ ազատագրական շարժում կաղապարից հանե՞նք ֆիդայինների անունները՝ փոխարինելով այլ բաժնով, որովհետև ստացվում է երկու կաղապար ֆիդայինների մասին (մեկը կաղապարի բաժին):--Գարդմանահայ (քննարկում) 08:33, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Հա, ես էլ էի դա մտածում... Ու բացի դա Հայ ազատագրական շարժում կաղապարը մի փոքր ժամանակագրական ավելի ընթեռնելի դարձնենք, ու վերջ... --Ahaik (քննարկում) 08:44, 27 Մարտի 2014 (UTC)[reply]
Եթե Հայ ազատագրական շարժում կաղապարը իր մեջ ընդգրկելու է բոլոր ժամանակների հայ ազատագրական պայքարի թեմատիկան (համենայն դեպս գոնե 1700-ական թվականներից մինչև մեր օրերը), ապա այն կարելի է տեղադրել և՛ ֆիդայինների մասին հոդվածներում (Հայ ֆիդայիներ կաղապարի հետ միասին), և՛ անցյալ մի երկու-երեք դարերի հայ ազատագրական կռիվների մասին հոդվածներում (այդ թվում՝ Արցախյան ազատամարտում), և՛ թեմատիկային առնչվող այլ հոդվածներում: Իրար չեն խանգարի: Այսինքն կունենանք այսպես ասած ամեն ոլորտից մի ամբողջական կաղապար, և մի հատ էլ ընդհանուր: Բայց դեռ չեմ պատկերացնում, թե Հայ աատագրական շարժման մեջ էլ ինչ պետք է լինի, նկատի ունեմ, թե ինչ սկզբունքով պետք է բաժինները կառուցվեն (ըստ ժամանակագրության, ըստ դեպքերի և այլն):--Գարդմանահայ (քննարկում) 09:07, 27 Մարտի 2014 (UTC)[reply]