Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Արդյունք

@Hayk.arabaget, քանի որ դու այստեղ հետաքրքված կողմ ես, խնդրում եմ չեղարկել որոշումը, որպեսզի այլ մասնակից ամփոփի քննարկումը։ Իմ դիտարկմամբ՝ այստեղ հնչել են բավականին փաստարկված կողմեր, որոնք, անհասկանալի է, թե ինչու հաշվի չես առել։ --ջեօ (✡) 19:32, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Չեղարկվեց: Քննարկումը կարող են շարունակել այս քննարկման տակից:--∑ίγμα (քնն.) 20:19, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կարող եք ծանոթանալ նաև այս քննարկմանը և լեզվաբանի հիմնավորված կարծիքին։--A.arpi.a (քննարկում) 14:42, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արդյունք

Ես Հրաչ Մարտիրոսյանի պատասխանից տպավորություն ստացա, որ նա ավելի հակված է «շանհայական» տարբերակին։ Առաջարկում եմ որպես ոչ վիճելի տարբերակ ընտրել դա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:06, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Մատրիցը ֆիլմաշարի ֆիլմեր

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համարԱկադեմիայի պատանեկան մրցանակ

Մրցանակի բնօրինակ անվանումն է՝ Academy Juvenile Award։ Կարծում եմ, ավելի ճիշտ է անվանափոխել Ակադեմիայի պատանեկան (կամ երկտասարդական) մրցանակ։ --TheBabushka 🐙 23:43, 28 Հունիսի 2020 (UTC)[reply]

«Academy» Օսկարին են ասում։ Սխալ է ակադեմիա թարգմանելը։--Լիլիթ (քննարկում) 22:15, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այդ դեպքում՝ «Օսկար պատանեկան մրցանակ» կամ «Օսկարի պատանեկան մրցանակ»։ --TheBabushka 🐙 22:16, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Միգուցե Օսկար լավագույն պատանի դերասանի համա՞ր։--Լիլիթ (քննարկում) 22:26, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած սկզբում ես էլ էի կարծում, որ դա ամենաճիշտ տարբերակն է, սակայն սա պատվավոր առանձին մրցանակ էր «Academy Juvenile Award» անվանմամբ։ Այլ մրցանակների դեպքում բացատրվում է պարգևի բնույթը, օրինակ՝ «Academy Award for Best Supporting Actress», «Academy Award for Best Picture» և այլն, և դրանք այդպես թարգմանելը ճիշտ է։ Իսկ այստեղ, կարծում եմ, ավելի ճիշտ է թարգմանել մրցանակի անվանումը, ոչ թե ձևափոխելով ավելի ճիշտ կամ հասկանալի դարձնել։ Համաձայն չե՞ք։ --TheBabushka 🐙 22:30, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մրցանակի մասին ասվում է հետևյալը՝ «․․․to specifically recognize juvenile performers under the age of eighteen for their "outstanding contributions to screen entertainment"»։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ոչ միայն դերասաններին է տրվում այս մրցանակը, սակայն հաջորդիվ կարդում ենք՝ «The Award continued to be presented intermittently over the next 26 years to 12 child actors and actresses.»։ Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ պարզ է։--Լիլիթ (քննարկում) 22:38, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հասկանում եմ, ինչ նկատի ունեք և համաձայն եմ, որ ձեր տարբերակը սխալ չէ։ Սակայն, սա հատուկ պատվավոր մրցանակ ("was a Special Honorary Academy Award") է իր հատուկ անվանմամբ: Եվ մենք պետք է թարգմանենք մրցանակի անվանումը, ոչ թե բացահայտենք բնույթը, քանի որ այս դեպքում այն ունի իր անվանումը։ Թեև ռուսերեն Վիքիպեդիան չեմ համարում վստահելի աղբյուր, այնտեղ էլ գրեթե բոլոր այլ անվանակարգերը կոչվել են ըստ իրենց բնույթի (Премия «Оскар» за лучший звук և այլն), իսկ այս մեկը՝ Молодёжная награда Академии։ --TheBabushka 🐙 22:51, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այստեղ հատուկը դեր չի խաղում։ Մրցանակը տրվում է պատանիներին՝ լավագույն դերակատարման համար, այդպես էլ պետք է թարգմանել՝ Օսկար լավագույն պատանի դերասանի համար։--Լիլիթ (քննարկում) 22:55, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այն անգամ Օսկար արձանիկ չէ, այլ դրա մինի-տարբերակը։ Եվ կարծում եմ, որ այն կարելի է առանձին մրցանակ անվանել։ Ամեն դեպքում, դեռևս մնում եմ իմ կարծիքին։ Սպասենք այլ խմբագիրների արձագանքին։ Շնորհակալություն կառուցողական քննարկման համար։ --TheBabushka 🐙 23:00, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Հայկ, կամ ես սխալ հասկացա, կամ ադմինիստրատորն առաջարկել է անվանափոխել «Օսկար լավագույն պատանի դերասանի համար», իսկ անվանումն այլ է։ --TheBabushka 🐙 13:26, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]

P. S. Էլ չեմ ասում, որ վերջնական համաձայնության չենք եկել և սպասում էինք այլ մասնակիցների արձագանքին, քանի որ իմ կարծիքով բերված փաստարկները բավարար չեն հոդվածը տվյալ անվանմամբ թողնելու համար։

P. S. համար երկու :) ՝ ես մնում եմ այն կարծիքի, որ մրցանակը (և հոդվածը) պետք է անվանափոխվի, քանի որ մենք պետք է ներկայացնենք դրա ճիշտ անվանումը (Academy Juvenile Award), այլ ոչ թե բացահայտենք բնույթը (այս ինչ մրցանակ այս ինչի համար)։ Այս մրցանակն ունի իր անվանումը՝ ի տարբերություն Օսկարի մնացած հիմնական անվանակարգերի։ Եվ ի տարբերություն դրանց, տարբերվում է նաև դրա համար շնորհվող մրցանակը՝ այն հասարակ Օսկար արձանիկ չէ, այլ դրա փոքր (մինի) տարբերակը։ Այնպես որ ես պատճառ չեմ տեսնում նույն անվանմամբ թողնելու հոդվածը միայն այն պատճառով, որ այն այդպես է ստեղծվել։ Եթե հոդվածն արդեն ստեղծված չլիներ, և ես ստեղծեի «Ակադեմիայի պատանեկան մրցանակ» կամ, ինչպես վերևում նշվեց, «Օսկարի պատանեկան մրցանակ», դժվար թե (իմ կարծիքով) մեկն առաջարկեր վերանվանել այն, քանի որ բավարար փաստարկներ չէր ունենա։ --TheBabushka 🐙 13:36, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]

TheBabushka, կարծես թե քննարկումն այսպես փակելու միակ դեպքը չէ, կարող եք ավելացնել այստեղ:--A.arpi.a (քննարկում) 14:02, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի ադմիններ, կարծում եմ կարիք կա վերաբացել այս քննարկումը։ --TheBabushka 🐙 12:42, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Արեն ջան, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչի հիման վրա ես ամփոփել քննարկումը։ Քննարկմանը մասնակցել է երկու խմբագիր, որոնք տարբեր կարծիքներ են հայտնել։--Լիլիթ (քննարկում) 12:02, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
@Lilitik22 ջան, հոդվածն արդեն անվանափոխել էր Hayk.arabaget մասնակիցը (հավանաբար ըստ քննարկման) ու քննարկումը բացելուց շուրջ 1 ամիս անց այն դեռևս բաց էր: Եթե սխալվել եմ, ներողություն եմ խնդրում: --Արեն (քննարկում) 13:42, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ պարզաբանման համար, Արեն ջան։ TheBabushka, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչո՞ւ եք հոդվածը վերանվանել ըստ Ձեր առաջարկած տարբերակի և ոչ թե դրել հոդվածի նախնական տարբերակը, քանի որ քննարկումն ընթացքի մեջ է։--Լիլիթ (քննարկում) 13:46, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Լիլիթ, ես առաջարկել էի անվանափոխել հոդվածը «Ակադեմիայի պատանեկան մրցանակ», և երբ քննարկումը փակվել է «Անվանափոխել» մեկնաբանությամբ, անվանափոխեցի իմ առաջադրած տարբերակի վրա, քանի որ մտածեցի, որ «վերջնական որոշումը» դա է նշանակում։ --TheBabushka 🐙 13:52, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, խնդրում եմ հոդվածը վերանվանել նախնական տարբերակի, քննարկումը վերաբացել եմ։--Լիլիթ (քննարկում) 14:02, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Քանի որ, ինչպես նկատել եմ, քննարկող կողմերը միայն ես եմ և Դուք, կխնդրեի ընթերցեք անգլերեն հոդվածի Honorary Academy Awards վերնագիրը, որտեղ մի քանի անգամ նշվում է, որ այս մրցանակը հատուկ պատվավոր մրցանակ է, այն տարբերվում է Օսկարի հիմնական անվանակարգերից, այն սեփական անվանում ունի և այլն։ Եթե դրանից հետո էլ համաձայն չլինեք անվանափոխմանը, վերանվանեմ առաջին տարբերակին և քննարկենք։ --TheBabushka 🐙 14:07, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հոդվածը վերանվանված է նախնական տարբերակին, քննարկումը շարունակվում է։--Լիլիթ (քննարկում) 14:41, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Լավ, այդ դեպքում ես բոլոր փաստարկներս հավաքեմ միասին և ներկայացնեմ տեսակետս․

  1. Գոյություն ունեն Օսկարի անվանակարգեր, որոնց համար մրցանակ է շնորհվում ամեն (կամ գրեթե ամեն) տարի։ Դրանք հայերեն վիքիպեդիայում ստեղծվել են, օրինակ, «Օսկար լավագույն դերասանի համար» անվամբ՝ անգլերենում կրելով «Academy Award for Best Actor» անվանումը։ Այս մեկն էլ կրում է «Academy Juvenile Award» անվանումը, այսինքն, թարգմանաբար՝ «Ակադեմիայի պատանեկան մրցանակ» կամ «Օսկար պատանեկան մրցանակ»։ Այս մրցանակը շնորհվում էր, երբ, կոպիտ ասած կար դրա անհրաժեշտությունը, այն ամենամյա չէ, այլ հատուկ։
  2. Ձեր արտահայտությունը՝ Մրցանակը տրվում է պատանիներին՝ լավագույն դերակատարման համար, այդպես էլ պետք է թարգմանել՝ Օսկար լավագույն պատանի դերասանի համար, այդ դեպքում երևի ավելի ճիշտ է անվանել «Օսկար պատանի դերասանի լավագույն դերակատարման համար», ինչը շատ երկար է հնչում, բայց ավելի ճիշտ է, քանի որ «Օսկար լավագույն դիմահարդարման համար» է, այլ ոչ թե, «Օսկար լավագույն դիմահարդարի համար», օրինակ։ Բայց անգամ այս տարբերակն է սխալ լինելու, քանի որ
  3. Սա հատուկ և պատվավոր մրցանակ է, որն ունի իր սեփական անվանումը՝ Academy Juvenile Award, այլ ոչ Academy Award for Best Juvenile Actor կամ նման մի բան։
  4. Եվ, ի վերջո, դրա համար շնորհվող մրցանակն էլ տարբերվում է Օսկարի հասարակ մրցանակներից՝ արձանիկներից։ Այս մրցանակն իրենից այդ արձանակի փոքր/մինի (այսինքն՝ այլ) տարբերակն է ներկայացնում։

Ամբողջ հարգանքով ձեր նկատմամբ, ես իսկապես նույն անվամբ թողնելու մեկ պատճառ անգամ չեմ տեսնում։ -- TheBabushka 🐙 15:07, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նման օրինակ՝ Grammy Legend Award, չեմ կարծում, որ ավելի ճիշտ է օգտագործել «Գրեմմի լավագույն լեգենդի համար» անվանումը, քանի որ սա ևս պատվավոր հատուկ մրցանակ է։
Ախր հատուկն ու պատվավորը, արձանիկի մեծ ու փոքր լինելն այստեղ կապ չունեն։ Լավ, ենթադրենք գրեցինք պատանեկան մրցանակ, բա Ակադեմիան ո՞րն է։ Հայերեն Օսկար ենք ասում, անգլախոս երկրներում են ակադեմիա օգտագործում։--Լիլիթ (քննարկում) 15:30, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Այս հարցում համաձայն եմ, եթե հայերենում ընդունված է Ակադեմիայի փոխարեն Օսկար ասել, ապա կարելի է անվանել Օսկարի պատանեկան մրցանակ։ --TheBabushka 🐙 15:39, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկՀայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ և բազմաթիվ այլ հոդվածներ/կատեգորիաներ/կաղապարներ

Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի վերաբերյալ հոդվածների վերնագրերում, կատեգորիաներում և կաղապարներում բացակայում է մեկ ընդհանուր սկզբունք, առաջարկում եմ առաջնորդվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում օգտագործվող ձևաչափը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ («հ» տառը մեծատառ, առանց «օբյեկտներ» բառի)։ Սա կիգնի հստակեցում մտցնել գոնե այս թեմատիկայի հոդվածներում։ --ջեօ (✡) 11:00, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարց. ինչու՞ մեծատառ հ --Հայկ (արաբագետ) 11:07, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ենթադրում եմ, որ Համաշխարհային ժառանգությունը հատուկ անուն է արդեն։ --ջեօ (✡) 11:14, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես կասկածում եմ: 23artashes ջան, ժամանակ ունենալու դեպքում կարո՞ղ ես տեսնել ուղեցույցում: --Հայկ (արաբագետ) 11:16, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հայկ ջան, կոնկրետ այս օրինակը տեղեկատուում չգտա։ Համապատասխան որոշումը գրքի 286-294 էջերում է, աչքի անցկացրու, գուցե կետերից մեկը բավարարի այս օրինակին։ --23artashes (քննարկում) 19:05, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն, 23artashes ջան: Ես ենթադրում եմ, որ 290-291 էջերում Ե և Զ կետերով նշված բացատրությունը համապատասխանում է նաև այս հարցին: ջեօն ճիշտ է, ես Կողմ եմ «Հ» մեծատառին: Բայց արդյո՞ք օբյեկտներն այստեղ ավելորդ բառ է:--Հայկ (արաբագետ) 17:11, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական կայքում այդ տարբերակն է կիրառվում։ Եթե «օբյեկտներ» բառը կիրառելն անհրաժեշտություն լիներ, երևի այդպես էլ կանեին։ Չգիտեմ։ Ամեն դեպքում՝ կողմնակից եմ այն տարբերակին, որն իրենք պաշտոնապես օգտագործում են։ --ջեօ (✡) 17:17, 11 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ջեօ ջան, ես իհարկե դեմ չեմ կարճությանը, և առհասարակ բոլոր հոդվածների վերնագրերում կարելի է օբյեկտները հանել: Բայց կոնկրետ այստեղ հայերեն բարեհունչ չէ, եթե ցանկ է՝ պետք է լինի ինչ-որ բաների. ժառանգությա՞ն ցանկ, թե՞ ժառանգության օբյեկտների: Չէ՞ որ ասում ենք Մայքլ Ջեքսոնի ալբոմների սկավառակագրություն, Մայքլ Ջեքսոնի սինգլների սկավառակագրություն, բայց Մայքլ Ջեքսոնի ձայնագրած երգերի ցանկ (ոչ թե ձայնագրության ցանկ): Եթե նույնիսկ ամենալավ տարբերակը չէ, այդուհանդերձ պետք է լինի որևէ բանի ցանկ: --Հայկ (արաբագետ) 16:35, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Միտք: ժամանակին ունեցել ենք այս քննարկումը:--∑ίγμα (քնն.) 20:11, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Sigma'am ջան, շնորհակալ եմ հղման համար։ Եթե երկիրն առաջ ենք բերում, իմաստային սխալմունք չի ստացվում և համապատասխանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում օգտագործվող տարբերակին։ --ջեօ (✡) 20:17, 10 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Թողնել, հայերենի տեսանկյունից խորթ է հնչում առանց օբյեկտներ բառի, բացի այդ, նույն բառը կա ռուսերենում, իսկ անգլերենում, չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում նշված է World Heritage List, բայց Անգլերեն Վիքիպեդիայի հոդվաների վերնագրերում կա Sites բառը։--Voskanyan (քննարկում) 11:42, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ @Voskanyan ջան, վերևում արդեն նշել եմ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում առանց «օբյեկտներ» բառի է, ռուսերեն և անգլերեն լեզուներում օգտագործված տարբերակը չի կարող հիմք լինել, քանի որ մենք ունենք հայալեզու առաջնային աղբյուր։ Բացի այդ, չեմ կարծում, որ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցիները սխալվեին նման պարագայում։ --ջեօ (✡) 19:48, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հունգարիայի_Եվրոպական_Միության_անդամակցության_հանրաքվե_(2003_թվական) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե (2003 թվական)Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե (2003)

Նույն նախորդ քննարկման պատճառով․ այստեղ կարող ենք տեսնել, որ «թվական)»-ով վերջացող հոդվածներ գրեթե չունենք (եղածներն էլ երևի արժի անվանափոխել)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:33, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ, բայց վերնագիրը նույնպես փոփոխության կարիք ունի, գուցե դարձնենք Հունգարիայի Եվրոպական Միությանն անդամակցության հանրաքվե, Հունգարիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցության հանրաքվե կամ Եվրոպական Միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե։--Voskanyan (քննարկում) 04:56, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես ավելի հակված եմ 1-ին և 3-րդ տարբերակներին։ Կարծում եմ՝ հնարավորության դեպքում պետք է խուսափել կետադրական նշաններից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:12, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ, բայց վերնագրում էլ երևի Միությունը փոքրատառ դարձնենք։ Օրինակ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում այդպես՝ տես այստեղ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenmir (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Կողմ Եվրոպական միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե տարբերակին: Միությունը պետք է գրվի փոքրատառով, այդպես է օրենքը՝ 290 էջ, Գ կետ: --Հայկ (արաբագետ) 16:27, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan ջան, գրեցի՝ բայց դեռ մտածում եմ: Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք եթե վերնագիրը լինի Եվրոպական միությանը (կամ որ ավելի լավ է՝ Եվրամիությանը) Հունգարիայի անդամակցության հանրաքվե : Հարցն այն է, որ վերնագրից չի հասկացվում այդ ինչ հանրաքվե է և որտեղ է իրականցվել: Միգուցե Եվրախորհրդարանում պատգամավորները նստել և քվեարկել են՝ Հունգարիան մասնակցի թե ոչ: Դրա համար Եվրամիության անդամակցությունը պետք է գրվի իրար հետ: Կարծում եմ՝ ավելի լավ կլինի Հունգարիայի Եվրամիության անդամակցության հանրաքվե տարբերակը, առանց կետադրական նշանի: Չէ՞ որ ասում ենք Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե (2015), ոչ թե Հայաստանի՝ սահմանադրական բարեփոխումների, կամ՝ Հայաստանի սահմանադրության բարեփոխումների: Աշոտ ջան, դու՞ ինչ կասես: --Հայկ (արաբագետ) 15:27, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հանրաքվեն անցկացվել է Հունգարիայում։ Ես տարբերակները նշել եմ լեզվական տեսանկյունից, բայց եթե իմաստային տարբերություններ կան, դեմ չեմ առաջարկված տարբերակին։--Voskanyan (քննարկում) 17:10, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ «Եվրոպական միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե» կամ «Հունգարիայի Եվրամիության անդամակցության հանրաքվե» տարբերակին, բայց կոնկրետ ինձ համար առաջին տարբերակն առավել ճիշտ ու հասկանալի է: --Արեն (քննարկում) 21:09, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Էրիկ Գարների մահ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Էրիկ Գարների մահԷրիկ Գարների սպանություն

Անգլերեն հոդվածում օգտագործվել է Killing of Eric Garner տարբերակը։ Կարծում եմ այն ավելի ճիշտ է արտահայտում պատահարի բնույթը։ --TheBabushka 🐙 16:28, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արեն, որպես մահվան պատճառ նշվում է «suffocation» (անգլերեն տարբերակի տեղեկաքարտում կարող եք տեսնել դա, ինչպես նաև դրա վերաբերյալ աղբյուրը)։ Կարծում եմ այս փաստը բավարար է պատահարը սպանություն անվանելու համար։ Բացի այդ՝ ձեր նշած նույն ռուսերեն հոդվածի արտաքին հղումների մասում օգտագործվում է «Убийство» բառը։ Իսկ թե որտեղ է մահացել Գարները՝ հիվանդանոցում, թե հյուրանոցում, ոչ մի կապ չունի պատահարի՝ սպանություն կամ մահ համարվելու հետ։ --TheBabushka 🐙 23:25, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ռազմական բախու՞մ, թե՞ ընդհարումներ

Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գարդմանահայի խնդրանքով բացում եմ այս քննարկումը: Ինձ համար առանձնապես տարբերություն չկա՝ այդ երկու եզրույթից որ մեկը կընտրվի: Իսկ ինչու եմ անվանափոխել, որովհետև մենք ունեինք մի շարք այդպիսի հոդվածներ.

Ասեմ նաև, որ դրանցից մի քանիսն արդեն անվանափոխել եմ՝ ընդհանուր անուն ունենալու համար։ Խնդրում եմ ձեր կարծիքը՝ եզրույթ որոշելու համար, որպեսզի բոլոր հոդվածներն ունենան մեկ վերնագիր՝ մեր կանոններին համապատասխան: Դրանով շարժվել ենք և ստեղծել Խաչակրաց արշավանքները, Թուրք-պարսկական պատերազմները և շատ այլ հոդվածներ: --Հայկ (արաբագետ) 13:04, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Միանշանակ կողմ եմ միանման անվանում դնելուն։ «ընդհարումները» կարծես թե ավելի լայն հասկացություն է, իսկ այս հոդվածների դեպքում մենք գործ ունենք ավելի կոնկրետ՝ ռազմական բախման/ընդհարման հետ։ Ես կողմ եմ ռազմական բախում տարբերակին։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:09, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մի բան ավելացնեմ, անգլերեն ասում են clashes (հոգնակի), ռուսերեն՝ Столкновение (եզակի)--Հայկ (արաբագետ) 13:48, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, շատ օգտակար կլիներ Ձեր կարծիքն իմանալ: Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնալ այս հարցին: --Հայկ (արաբագետ) 13:55, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Յարգելի՛ Hayk S։ Փորձելով օգտակար լինել Ձեզ բոլորիդ և մեր սիրելի Հայերեն Վիքիպեդիային, այստեղ դնում եմ իմ ստեղծած Ռազմական հակամարտություն յօդուածը։ Յօդուածում կարող էք տեսնել, որ ՙՌազմական բախումները՚ դասակարգւում են նաև ըստ մարդկային կորուստների՝ զոհուած զինեալ անձանց թուաքանակի։ Ըստ այդմ՝ ՙՄեծ պատերազմներ՚ (Major wars), համարւում են 10․000–ից աւելի մահերի հանգեցրած ՙռազմական բախումները՚, ՙսովորական Պատերազմներ՚ (wars) համարւում են 1․000–9․999 մահերի հանգեցրած ռազմական բախումները, ՙՓոքր ռազմական բախումներ՚ համարւում են 100–999 մահերի հանգեցրած ռազմական բախումները, իսկ ՙՓոխհրաձգութիւններ (skirmishes) և ընդհարումներ (clashes)՚ համարւում են 10–99 մահերի հանգեցրած ռազմական բախումները։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:15, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Argam.V ‎, քանի որ հոդվածները Դուք եք վերնագրել, օգտակար կլիներ Ձեր կարծիքւ նույնպես իմանալ: Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնալ այս հարցին: --Հայկ (արաբագետ) 15:35, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հայկ ջան, շնորհակալ եմ քննարկումը բացելու համար, քանզի իմ կարծիքով այսպես վերջնական ավելի հիմնավորված վերնագիր կունենանք: Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020) հոդվածը գրելիս ինքս էլ էի մտածում ընդհարո՞ւմ, թե՞ բախում և ընդհարումնե՞ր, թե՞ բախումներ։ Իմ կարծիքով քանի որ մեկ կոնկրետ ընդհարում/բախում չէր, այլ միմյանցից առանձին կռիվներ, ընտրեցի հոգնակի ձևը։ Նայեցի Արդի հայերենի բացատրական բառարանը, որտեղ ընդհարում բառի բացատրության 2-րդ կետով գրված է թշնամական գործողություն երկու հակառակորդի միջև, կռիվ, մարտ։ Իսկ նույն բառարանում բախում բառի դիմաց 4-րդ կետով գրված էր վեճ, ընդհարում, կռիվ։ Ես դեմ եմ, որ հայ-ադրբեջանական բոլոր ընդհարումները նկարագրող հոդվածներն ունենան նույն ձևի վերնագրեր: Այդ ընդհարումները ռազմական առումով տարբեր բնույթի են և մեկնաբանվում ու հայտնի են դառնում տարբեր անուններով (տերմինաբանությամբ), հետևաբար նույն անուններով գրելը սխալ եմ համարում: Օրինակ դիվերսիոն խոշոր ներթափան փորձի մասին հոդվածի վերնագիրը պետք է հենց այդպես էլ լինի, իսկ սահմանային ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում տարբեր տեղեր և ընդհատումներով, պետք է կոչվեն զինված կամ ռազմական ընդհարումներ կամ պարզապես ընդհարումներ: Բացի այդ, նախքան Հայկի կողմից վերանվանվելը, հոդվածներ կային, որոնց վերնագրերում առկա էին նաև միջադեպի վայրի անվանումը, ինչը նույնպես ճիշտ եմ համարում: Օրինակ ... ընդհարումներ Տավուշում, ...ընդհարումներ Չինարիում և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 17:22, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, բայց արդար չի «ընդհարումը» «բախումի» հետ համեմատելը, որովհետև առջարկվող տարբերակը «բախումը» չէ, այլ «ռազմական բախումը»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:41, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ես հակված եմ «բախում» տարբերակին, քանի որ տվյալ պարագայում խոսվում է կոնտկրետ տարածքում երկու ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին:--Argam.V (քննարկում) 10:14, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Ես առաջարկում եմ Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) հոդցածից հանել անվանափոխման կաղապարը՝ միաժամանակ շարունակելով քննարկումը։ Հոդվածի հեղինակը և բոլոր հետաքրքրվող կողմերը ծանուցված են։ Այժմ այն վերջին օրերին նախագծի ամենաընթերցվող հոդվածն է, իսկ ոչ խմբագիրների համար ներքին մասնագիտական տերմիններ ենթադրող այդ կաղապարը վանող կարող է լինելը (բացվողի էջն ամբողջությամբ զգուշացման կաղապարներ են)։--Ավետիսյան91 (քննարկում) 05:50, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անվանափոխման կաղապարը հանելուն դեմ չեմ։--Գարդմանահայ (քննարկում) 07:07, 18 Հուլիսի 2020 (UTC)--Գարդմանահայ (քննարկում) 07:07, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Մի գուցե այն դեպքերը, որոնց ժամանակ զոհեր չեն լինում, կարելի է բնութագրել որպես պարզապես ռազմական ընդհարումներ։ Սակայն որպես ընդհանուր անվանում «բախում»-ը ավելի դիպուկ եզրույթ է։ Ես նաև կուզենայի վիքիհամայնքի ուշադրությունը դարձնել նրա վրա որ Հայերեն վիքիպեդիայում բացակայում է 2014 թվականի օգոստոսյան հայ-ադրբեջանական ռազմական բախումների մասին հոդվածը՝ 2014 Armenian–Azerbaijani clashes։ Մինչ դեռ, կարելի է ասել, որ դրանք ամենալուրջ հայ-ադրբեջանական ռազմական բախումներն էին, որոնք տեղի էին ունեցել ապրիլյան պատերազմից առաջ։ --Hayk S (քննարկում) 08:37, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Եթե հնարավոր է, ապա կխնդրեմ «բախման» տարբերակին կողմ արտահայտված խմբագիրներն ինչ-որ հանրագիտարանի, բացատրական բառարանի միջոցով կամ այլ նմանատիպ ձևով էլ հիմնավորեն իրենց դիրքորոշումը։ Ես այդպես եմ արել՝ մեջբերումներով առաջարկելով ընդհարումներ տարբերակը։ Նաև կխնդրեմ հիմնավորել, թե ներկայացված հոդվածներից յուրաքանչյուրը ինչո՞ւ պետք է «բախում»-ով լինի, այլ ոչ թե նախկին անվանումներով․ յուրաքանչյուր հոդվածում ներկայացված են ռազմական առումով տարբեր իրադարձություններ։--Գարդմանահայ (քննարկում) 21:26, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Բոլոնյա կամ Բոլոնիա

Ողջույն հարգելի՛ համայնք: Հարց ունեմ: Ունենք այս պատկերը.

Բոլոնյա Բոլոնիա
Բոլոնյա

Բոլոնյա ՖԱ

Բոլոնյա (գավառ)

Կատեգորիա:Բոլոնյա գավառի բնակավայրեր

Բոլոնիայի համալսարան

Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարան

Բոլոնիայի ազգային պատկերասրահ

Բոլոնիայի հռչակագիր (էսպերանտո)

Բոլոնիայի հռչակագիր (այլ կիրառումներ)

Հիմա ի՞նչ ենք անելու: Որո՞նք ենք թողնելու, որո՞նք՝ անվանափոխելու: Ի հարգանս՝ --Valen1988 (քննարկում) 18:26, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ Բոլոնիա տարբերակին, քանի որ այդպես է սովետական հանրագիտարանում։ —Սերգեյ Սաֆարյան (քնն.) 13:01, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ժամանակին անվանափոխել է Vahe մասնակիցը, գուցե նա ասի ինչու՞։--Սամվելքննարկում 13:06, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ Բոլոնիա տարբերակին, տեղանունների դեպքում ճիշտ եմ համարում -իա-ով գրությունը: --Արեն (քննարկում) 21:22, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հավայան_պիցցա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հավայան պիցցաՀավայական պիցցա

Հավայան_տոստ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հավայան տոստՀավայական տոստ

Հաշվի առնելով, որ քննարկումը փակվել է հաշվի առնելով մեկ մասնակցի մոտեցումները: «Հավայական» տարբերակը ավանդված է նաև ՀՍՀ-ով (հ.6), ինչը նաև ավելի ընդունելի է:--∑ίγμα (քնն.) 19:00, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Միտք:@Սերգեյ Սաֆարյան, խնդրում եմ նայել այս քննարկումը:--∑ίγμα (քնն.) 19:11, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի ∑ίγμα, շնորհակալություն։ Կարդացի ու ես էլ հարցս տվի մեծարգո Հրաչ Մարտիրոսյանին, հուսով եմ՝ մի օր կպատասխանի։
Բացի դրանից, որոնեցի Արևակում երեք ձևն էլ (հավայան, հավայյան, հավայական) ու գտա, որ՝
  • Հավայան ձևն օգտագործվում է 50 տեքստում և 120 համատեքստում, չնայաց՝ որ մեծ մասը «կղզիների» կողքին, բայց ոչ միայն, այլև կա հավայան կիթառ, շապիկ, արքիպելագոս, լեռներ, ճնճղուկ, համալսարան, սիգար, հյուրանոց, ցիկլոն, հրաբուխ..։
  • Հավայական տարբերակն օգտագործվում է ընդամենը 6 տարբեր տեքստում, որից երեքը Ջեկ Լոնդոնում (թարգմանված նույն թարգմանչի կողմից), երկուսը՝ Վերդյան Բոգդանի պատմվածքներում, մեկնը՝ Սևան Գեղամի, մեկը՝ «Առաւօտ» թերթում ու մեկն էլ վերոհիշյալ ՀՍՀ «Հավայացիներ» հոդվածում՝ «հավայական լեզու»։
  • Հավայյականն ընդհանրապես ոչ մի արդյունք չտվեց։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 20:07, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Վերջին տարբերակով չէր տա, որովհետև ուղղագրական սխալ է:--∑ίγμα (քնն.) 20:10, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սխալվեցի, կներեք, Հավայյանը չտվեց, դե «հավայյական»ն իհարկե չեր տա։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 20:26, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Բիլլի Այլիշ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Բիլլի ԱյլիշԲիլի Այլիշ

Տեղյակ չեմ, թե արդյո՞ք հայերենում հստակ կանոն կա անգլերեն անձնանունների թարգմանության վերաբերյալ։ Բայց 1, 2, 3 աղբյուրներում նշված է «Բիլի Այլիշ» տարբերակը, և ես նույնպես կարծում եմ, որ այն ավելի ճիշտ է։ --TheBabushka 🐙 21:50, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ըստ կանոնի մեկ բաղաձայնով պետք է գրվի, եթե ժամանակի ընթացքում հաստատված ձև չէ։ Մեր Վիքիպեդիայի Բիլիների մեծ մասը երկու լ-ով են։--BekoՔննարկում 14:06, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած շատ հետաքրքիր է ու զարմանալի, որ մեր վիքիպեդիայում շատ հոդվածներ ունենք ինչպես «Բիլի», այդպես էլ «Բիլլի» ձևերով։ Այնուամենայնիվ, կարծում եմ, պետք է կանգնել դրանցից մեկի վրա (ինչպես հասկացա, ըստ կանոնի ավելի ճիշտ է «Բիլի» տարբերակը), և անվանափոխել մնացածը, թեև այս ամենը շատ երկար և դժվար ընթացք է ունենալու։ --TheBabushka 🐙 23:16, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Աննա Մարի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Աննա ՄարիԷն-Մարի կամ Էն Մարի

Այս (0:07-0:08) և այս տեսահոլովակներում հստակ լսվում է, որ մի դեպքում հաղորդավարը, մյուս դեպքում երգչուհին «Աննա Մարի» չեն արտասանում։ --TheBabushka 🐙 21:58, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Գու՞ցե «Էն Մարի»:--TonJ (քննարկում) 09:16, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Վայ, հա, իհարկե։ Անուշադիր սխալ ։& (անգամ այստեղ օգտագործեցի ձեր առաջարկած տարբերակը) --TheBabushka 🐙 09:26, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Մարդ բանականՄարդ

Բոլոր կենդանիների համար օգտագործում ենք հասարակ անվանումը այլ ոչ թե գիտական, և մարդը չպետք է բացառություն լինի։ Նաև բոլոր այլ լեզուները օգտագործում են հասարակ անունը իրենց լեզվով, այլ ոչ թե գիտականը։ Օրինակ՝ ։ --Սահակ (քննարկում) 21:49, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Միանշանակ:--TonJ (քննարկում) 13:42, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ես Դեմ եմ անվանափոխմանը։ Կա «Մարդ» հասկացությունը, և կան դրա մի քանի տեսակներ (Բանական մարդ, Նեանդերթալյան մարդ և այլն․․․)։ Իմ կարծիքով շփոթմունքն առաջացել է, քանի որ էջը սխալ է կապված անգլերենի հետ։ Այն տանում է դեպի en:Human, բայց պետք է տանի դեպի en:Homo Sapiens։ Այսպիսով մենք չունենք Մարդ հոդվածը, որը նույն Մարդ բանականը չէ։ Եթե դեմ չեք, փոխեմ միջլեզվային հղումը։ --Նուբեռելլա 💬 15:57, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Համաձայն եմ Նուբեռելլայի հետ: --Արեն (քննարկում) 21:28, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Էթիոլոգիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պատճառագիտություն + Էթիոլոգիա = Պատճառագիտություն

Կարծում եմ՝ պետք է ձուլել։

Ունենք երկու հոդված, որոնք միևնույն բանի մասին են։ Պետք է ձուլել «Պատճառագիտություն» անվան տակ, քանի որ այս եզրույթը հաստատված է ՀՍՀ-ով։ Բացի դրանից էլ ՀՍՀ-ում տրված երկրորդ անվանումը «Էտիոլոգիա» է, «Տ»-ով։ Ի դեպ, «էթիոլոգիա» հոդվածը միջլելվային հղումներով բացում է այս եզրույթի կիռառումը Փիլիսոփայության մեջ, այլ ոչ թե ախտաբանության։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 13:26, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Իհարկե, միջլեզվայինն էլ սխալ է երկրորդի դեպքում:--TonJ (քննարկում) 13:41, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ժան_Բյուրիդան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ժան ԲյուրիդանԺան Բուրիդան

Այս անձի անունից է գալիս «Բուրիդանի էշ/ավանակ» արտահայտությունը, ոչ մի աղբյուր, պատճառ չգտա «Բյուրիդան» կոչելու, իսկ վերոնշյալ ձևով կա նաև բառարաններում։--A.arpi.a (քննարկում) 16:21, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ։ Նույնիսկ զարմանալի է Բյուրիդան ձևը։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 19:40, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ @A.arpi.a ջան, այդ աղբյուրներից մի քանիսը կնշե՞ս այստեղ։ Ֆրանսերենով ազգանունը «յու»-ով է կարդացվում։ --ջեօ (✡) 19:43, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Սրա մասին արդեն խոսել ենք, ու Բուրիդանի էշին էլ հիշել էի այդ ժամանակ։ Բուրիդան պետք է լինի, իմ կարծիքով։--BekoՔննարկում 19:55, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հա, իհարկե @GeoO ջան, Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան եւ Սերգեյ Աշոտի Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան։ @Beko ջան, եղե՞լ է քննարկում։--A.arpi.a (քննարկում) 20:02, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ աղբյուրների համար։ Կողմ անվանփոխմանը։ --ջեօ (✡) 20:07, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ, սա էլ իմ կողմից:--∑ίγμα (քնն.) 20:09, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ եմ: --Արեն (քննարկում) 21:30, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ստոմատոլոգիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՍտոմատոլոգիաԱտամնաբուժություն

Մասնակիցներից մեկը ստեղծել էր «Ատամնաբուժություն‎» հոդվածը և պատճենել էր «Ստոմատոլոգիա» հոդվածի ամբողջ բովանդակությունը։ Նոր մասնակից էր և հավանաբար տեղյակ չէր անվանափոխման կարգի մասին։ Ես թույլ կողմ եմ «Ատամնաբուժություն‎» տարբերակին, քանի որ տարածված է ու հայերեն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:02, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Նաև նշեմ Աննային։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:03, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Պիֆագորեյա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՊիֆագորեյաՊյութագորիո (՞՞՞)

Հունարեն ΠυθαγόρειοՊիֆագորեյա լինել չի կարող (ինչպես ΠυθαγόραςՊիֆագոր): Ստույգ տառադարձումը չգիտեմ, լավ կլինի հունարենին տիրապետողները կարծիք հայտնեն: Պյութագորիո տարբերակը կա միայն մեր Սամոս (կղզի) հոդվածում, որը, հասկանալի է, աղբյուր չէ:--23artashes (քննարկում) 14:11, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]

23artashes ջան, եթե զուտ տառադարձենք հունարենից, ստացվում է՝ Պիթագորիո, բայց չգիտեմ հայերեն աղբյուրներում միգուցե այլ տարբերակ է շրջանառվում՝ հաշվի առնելով, որ Պյութագորասը հունարեն Պիթագորաս է (Πυθαγόρας):--Լիլիթ (քննարկում) 14:14, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կղզու մասին հոդվածում այսպիսի բան կա՝ «The name of new settlement was originally Tigani, a corruption to the Italian “Dogana” that means "customs", but in 1955 renamed to Pythagorio after the name of famous ancient Greek Mathematician and Philosopher from Samos Pythagoras», հետևաբար հայերեն պետք է լինի Պյութագորիո։--Լիլիթ (քննարկում) 14:20, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Նույնի մասին ես էի գրում, ընդհարում տեղի ունեցավ: Ամեն դեպքում պատճենում եմ, թեկուզ կրկնվում է: :-) Տեսեք սրա և Պյութագորասի միջև ինչ կապ կա (ռուվիքիի հոդվածների հիման վրա): Սա գտնվում է այն գյուղի մոտ (ru:Питагорион), որը կոչվել է ի պատիվ Պյութագորասի: Բայց հետաքրքիրն այն է, որ ռուսները գյուղը տառադարձել են Պիթագորիոն, իսկ փիլիսոփային` Պիֆագոր: --23artashes (քննարկում) 14:24, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Այստեղ հարցն այն է, թե ըստ հին հունարենի ենք տառադարձելու, թե նոր + հին հունարենից նո՞ր տառադարձմամբ, թե ավանդական, որովհետև չեմ հիշում, որ որևէ աղբյուրում տեսած լինեմ այս անունը։ Հնատիպ ձևով կլինի Պյութագորե(յ)ո։ Նոր ձևով կլինի Պյութագորիո (դե ει-ը նոր հունարենում «ի» է հնչում)։ Բայց եթե լրիվ-լրիվ նոր հունարենով նայենք, ուրեմն յու-ն էլ ի պիտի լինի՝ Պիթագորիո։ Վերոնշյալ կապը Պյութագորասի հետ հաշվի առնելով՝ կարծում եմ կարելի է կամ միքս անել տառադարձման՝ Պյութագորիո տարբերակով, կամ լրիվ հնատիպ Պյութագորե(յ)ո։--A.arpi.a (քննարկում) 16:34, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ քաղաքը 1955 թվականին է վերանվանվել, կարծում եմ ճիշտ կլինի նոր ձևով տառադարձել և հաշվի առնելով նաև հայերենում Պյութագորասի փաստը՝ կստացվի Պյութագորիո։--Լիլիթ (քննարկում) 20:10, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Կոգնի, թե ոչ չգնտեմ, բայց վրացիք թարգմանել են Պիթագորեոն(ի) (პითაგორეონი), իսկ Պյութագորասին Պիթագորա են ասում։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 23:45, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]

1955 թվականին վերանվանվելու փաստին չէի նայել, համամիտ եմ Լիլիթի հետ, կողմ՝ Պյութագորիո տարբերակին։--A.arpi.a (քննարկում) 16:24, 23 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ «Պյութագորիո» տարբերակին: --Արեն (քննարկում) 21:39, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Պունիկյան պատերազմներ

Առաջին Պունիկյան պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Առաջին Պունիկյան պատերազմՊունիկյան առաջին պատերազմ

Երկրորդ Պունիկյան պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Երկրորդ Պունիկյան պատերազմՊունիկյան երկրորդ պատերազմ

Պունիկյան Երրորդ պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պունիկյան Երրորդ պատերազմՊունիկյան երրորդ պատերազմ

Քանի որ սաղ իրար հետ ամեն մեկում մի սխալ կար, որոշեցի իրար հետ առաջադրել։ Առաջին երկուսում կարծում եմ շարդասական սխալ կա, իսկ երրորդում անիմաստ մեծատառ։ Ի՞նչ է կարծում համայնքը։--Նուբեռելլա 💬 16:28, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Իսկ մենք ասում ենք Առաջին համաշխարհային պատերազմ, թե՞ Համաշխարհային առաջին պատերազմ։ Խոսքը նրա մասին է, որ Պունիկյան մի քանի պատերազմ է եղել, հետևաբար առաջինը, երկրորդը, երրորդը պետք է սկզբում լինեն։--Լիլիթ (քննարկում) 20:07, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Ի դեպ, մասնագիտական գրականության մեջ ո՞ր տարբերակն է օգտագործվում, նայե՞լ ես, @Nooberella ջան։ --ջեօ (✡) 20:25, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան, չնայած Սովետական հանրագիտարանում սկզբում թվականն է օգտագործվում՝ Երրորդ պունիկյան պատերազմ, բայց մի շարք գիտական աղբյուրներում (1, 2) սկզբում օգտագործվում է տեղանունը։ Բացի այդ, ակադեմիական մի շարք աշխատություններում, որոնց առցանց տարբերակները չեմ գտնում, նույնպես սկզբում գրվում է տեղանունը։ Բոլոր նշածս դեպքերում խոսքը Պունիկյան պատերազմների մասին է։ Բացի այդ, համաձայն եմ նաև Լիլիթի բերած փաստարկի հետ։--Armen (քննարկում) 20:34, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Բա հիմա ի՞նչ անենք :) --Լիլիթ (քննարկում) 20:43, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Լիլիթ, բոլորը ջնջենք :) Իրականում, առաջինը գրենք Պունիկյան, երկրորդը՝ թիվը, քանի որ Պունիկը, տվյալ դեպքում փյունիկացիների երկիրը, Կարթագենը մի հատ է... Ուստի դարձնել Պունիկյան առաջին, երրորդ և այլն: --Valen1988 (քննարկում) 21:15, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Valen1988 ջան, քո ասած տրամաբանությունը կաշխատեր, եթե լիներ Փյունիկի առաջին պատերազմ, Փյունիկի երկրորդ պատերազմ, բայց մեզ մոտ ածականով է․ Պունիկյան պատերազմը մեկ ամբողջություն է իմ ընկալմամբ։--Լիլիթ (քննարկում) 21:53, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Դա էլ ես ճիշտ Լիլիթ ջան... Լավ, սպասենք այլ մասնակիցների կարծիքներին: --Valen1988 (քննարկում) 21:56, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ եմ, քանի որ կարծում եմ՝ չնայած՝ «պունիկյանը» ածական է, այնուամենայնիվ նախընտրելի է՝ առաջինը լինի տեղանունը, հեթո՝ թիվը, ի միջի այլոց ՀՍՀ-ում այդ ձևն էլ կա։ Նաև համեմատելը «Համաշխարհային»ի հետ համարում եմ ոչ այդքան ճիշտ, քանի որ դա տեղանուն չէ ու գոյականից էլ չի ստեղծվել, այսինքն «համաշխարհային»ի դեպքում թիվը կարելի է դնել և՛ սկզբից, և՛ հետո, ինչը իմաստային որևէ աղավաղման չի հանգեցնի։ — Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 23:31, 22 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ջեօ ջան, Արմենը մի քանի նման օրինակ բերեց, մի քանի գրքեր էլ օրվա ընթացքում կնայեմ, կփորձեմ հասկանալ ավելի տարածված ձևը։ Ածականի մասով երևի Լիլիթն ու Վալենը ինձանից ավելի փորձառու կլինեն, բայց որպես իմ տեսակետի պաշտպանություն բերեմ Խաչակրաց պատերազմների մասին հոդվածների անունները` Խաչակրաց առաջին արշավանք, Խաչակրաց երկրորդ արշավանք, Խաչակրաց երրորդ արշավանք և այլն․․․--Նուբեռելլա 💬 10:16, 23 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան, այս քննարկման մեջ հնչած փաստերից հետո չեմ կարող միանշանակ ասել, թե որ տարբերակն է ճիշտ։ Խորհուրդ կտամ մի անգամ էլ ուսումնասիրես հայերեն աղբյուրները՝ կոնկրետ Պունիկյան պատերազմների վերաբերյալ ու ըստ դրանց առաջնորդվես, թե որն է ավելի տարածված։--Լիլիթ (քննարկում) 13:51, 23 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Լավ :-) Կփորձեմ հայալեզու աղբյուրներ գտնել և ներկայացնել այստեղ։ Շնորհակալ եմ կարծիքների համար։--Նուբեռելլա 💬 14:03, 23 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ՀԳ․ ժողովուրդ ջան, չէի նկատել, առաջին հոդվածը արդեն անվանափոխված է, բայց այնուամենայնիվ ընդհանուր մի որոշում կայացնենք բոլորի համար։--Նուբեռելլա 💬 14:07, 23 Հուլիսի 2020 (UTC)[reply]
«Եթե որոշյալն ունի ածականներով և թվականներով արտահայտված որոշիչներ, ապա նախ դրվում է թվականով, հետո՝ ածականով արտահայտվածները: Իսկ եթե թվական որոշիչն է անմիջապես վերաբերում որոշյալին, այն էլ ավելի մոտ է դրվում նրան»,- Արտաշես Պապոյան «Ժամանակակից Հայոց լեզվի շարահյուսություն», էջ 127: Մեր պարագայում Պունիկյան երրորդ պատերազմ, թե Երրորդ պունիկյան, երկուսն էլ ճիշտ է, բայց քանի որ հոդվածում խոսվում է զուտ երրորդի մասին, ավելի ճիշտ է՝ Պունիկյան երրորդ պատերազմ, կարծում եմ: Պատմագիտական գրականության մեջ էլ այդպես է գրվում: Բայց, եթե կարծում եք, որ պետք է փոխվի, կփոխենք:--GhevondHay (քննարկում) 19:22, 23 Հուլիսի 2020 (UTC)[reply]
GhevondHay ջան, քո գրած հոդվածի դեպքում պատրաստվում են միայն Երրորդը գրել փոքրատառ, մնացածների դեպքում սկզբում գրել «Պունիկյան»-ը, ապա նոր թվականը։--Նուբեռելլա 💬 12:02, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Բելառուսերեն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԲելառուսերենԲելոռուսերեն

Այլ քննարկում չգտա, բայց հանդիպած աղբյուրներում լեզուն ո-ով է՝ [4], [5]:--A.arpi.a (քննարկում) 15:46, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ, դրան գումարած նաև ՀՍՀ-ն։ --ջեօ (✡) 15:58, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, խնդրում եմ ծանոթանալ նաև այս քննարկմանը:--A.arpi.a (քննարկում) 18:31, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ A.arpi.a, այդ քննարկման մեջ լրիվ այլ օրինակներ են... Այս պարագայում մենք պետք է վերցնենք որպես աղբյուր հենց բելառուսերենից, որոնք իրենց լեզուն ա-ով են գրում, ոչ թե ո-ով... --Valen1988 (քննարկում) 18:37, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Valen1988, բերածս քննարկումը նրա համար էր, որ իրար չշփոթենք պետության ու լեզվի անվանումները, դրանք տարբեր կատեգորիաներ են։ Իսկ լեզվից ևս ուղիղ չենք կարող վերցնել, որովհետև ընդունված այլ փոխառություններ կան, որոնք չեն արտացոլում ոչ գրության, ոչ արտասանության ձևը։ Խոսում ենք հայերենի մասին, հայերենի հեղինակավոր աղբյուրները մեզ հրամցնում են բելոռուսերեն ձևը։--A.arpi.a (քննարկում) 18:48, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a, ընդամենը ռուսաբանություն է: Ձեր ասած հեղինակավոր աղբյուրներում Կզըլ Իրմակ է, մինչդեռ հիմա Քըզըլըրմաք: Պետք է թոթափել և ուղենիշ վերցնել բնագիր լեզուն: Օրինակը ճիշտ է լեզուներին չի՛ վերաբերում, բայց հիմք ենք վերցրել նրանց մայրենին: Ի հարգանս՝ --Valen1988 (քննարկում) 18:56, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շատ բարդ է ասել՝ որն է ռուսաբանություն, միգուցե «բելԱռուսերեն» տարբերակի ա-ն է հենց ռուսաբանություն, և կամ ո՞վ է ասել, որ հենց բնօրինակից ենք պարտադիր վերցրել ու վերցնելու։ Մեզնից «հեռու» գտնվող բազմաթիվ լեզուների համար ունեցել ենք միջնորդ լեզուներ, որոնց տեղը, բնույթը, գոյությունը մենք չենք որոշում (հիշենք, որ լեզուն ինքնակա երևույթ է, ոչ թե որևէ մեկի նախասիրությամբ ու ցանկությամբ)։--A.arpi.a (քննարկում) 19:03, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a, համաձայն եմ, բայց վրացերեն, սանսկրիտ, եբրայերեն և այլ անվանումները պատմականորեն, հազարավոր տարիներ առաջ են մեզ եկել ու հասել, բելառուսերենն այլ է, կոնկրետ ռուսաբանության կարկառուն ապացույց, վերջին 100-150 տարվա վաղեմությամբ ըստ էության, հիմա ժամանակն է օգտվենք նրանց մայրենիից՝ որպես սկզբնաղբյուր ւ թոթափենք այդ բեռը՝ վերոնշյալ օրինակը՝ լավի ու ճշտի օրինակ: --Valen1988 (քննարկում) 19:12, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Բելոռուսերենը մեղք չունի, որ միջնադարում է ինքնուրույն ձևավորվել ու չի կարող «հպարտանալ» հնատիպությամբ :) Ուղղակի իմաստը չեմ հասկանում՝ գիծ քաշել այսքան վկայված, հեղինակավոր աղբյուրների վրա ու գնալ չտրորված ճանապարհով։ Այդ դեպքում պատրա՞ստ եք այդ ֆոնին գլոբալ այլ փոփոխությունների։--A.arpi.a (քննարկում) 19:18, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Եթե ճիշտը դա է, ապա իհարկե: Տեսեք, թե ինչքա՜ն թուրքական տեղանուններ կան, որոնց վրա գիծ քաշեցինք և գրեցինքն իրենց լեզվով...Բնավ չնսեմացան մեր հեղինակավոր աղբյուրները, ուղղակի նրանք հեռու գնացին, քանի որ աշխարհը առաջ է գնում, իսկ բառարանում բառը լռում է, որովհետև առաջ ենք շարժվում...--Valen1988 (քննարկում) 19:28, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հոդվածներն իրար հետ խառնելու կարիք չկա, յուրաքանչյուր հոդվածի վերնագիր պետք է քննարկել առանձին-առանձին՝ առանց խառնելու իրար։ Հոդվածի վերնագիրն էլ պետք է հիմնված լինի բացառապես հայերեն աղբյուրների վրա։ Այն, թե ինչ է օգտագործվում Բելոռուսերեն Վիքիպեդիայում, մեզ չպետք է հուզի, ինչպես և չի հուզում Ֆիններեն Վիքիպեդիայում իրենց երկրի «Սուոմի» անվանումը։ --ջեօ (✡) 12:41, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Այս դեպքում պետք է վերանվանել նաև Բելառուս հոդվածը, քանի որ թե՛ ՀՍՀ-ում, թե՛ այլ աղբյուրներում գրվում է միայն «ո»-ով, [6], [7]։ Չնայած՝ համամիտ եմ, որ «ո»-վ գրելը մաքուր ռուսաբանություն է։ Բելառուսներն իրենց ուղղագրութան երկու ձևով էլ գրում են միայն «ա»-ով։ Բացի դրանից էլ միևնույն արմատ ունեցող բառերն ինչպե՞ս կարելի է գրել մեկ «ա»-ով, մեկ՝ «ո»-ով։ Կամ գրենք Բելոռուս, բելոռուսերեն, կամ Բելառուս և բելաառուսերեն։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 13:13, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ես կարծում եմ, որ ՀՍՀ-ին «կպչել» այստեղ ճիշտ չէ: Ես մնում եմ «բելԱռուսերեն» տարբերակին, թեև բառարանները ո-ի կողմն են տանում:--TonJ (քննարկում) 13:39, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Թվի_քառակուսի_(հանրահաշիվ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թվի_քառակուսի_(հանրահաշիվ)Թվի քառակուսի

Անգլերենում կամ ռուսերենում փակագիծը կա, քանի որ Square-ը կամ Квадрат-ը ուրիշ իմաստ էլ ունեն, բայց «Թվի քառակուսին» ուրիշ իմաստ չունի մեր դեպքում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:29, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ, պետք է հնարավորինս խուսափել վերնագրում հավելյալ բառերի օգտագործումից։--Voskanyan (քննարկում) 12:50, 29 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ, քանի որ «թվի» բառն օգտագործված է: Կարելի է նաև անվանափոխել Քառակուսի (հանրահաշիվ), ինչպես շատ լեզուներում է արված: --23artashes (քննարկում) 17:40, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Իսկ չենք կարո՞ղ դիտարկել «Քառակուսի (հանրահաշիվ)» տարբերակը։ --TheBabushka 🐙 23:29, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ինձ որ մնար «Քառակուսի բարձրացնել» կդնեինք, բայց Արտաշեսը վերևում ասաց, որ դա դխալ է :'(։ Այս պահին հոդվածը հենց թվի քառակուսու պասին է ու առանձնապես տարբերություն չկա, բայց երևի «Քառակուսի (հանրահաշիվ)» տարբերակը ավելի հեռանկարային է, քանի որ հետագայում հոդվածում կարող է գրվել մաթեմատիկական այլ օբյեկտների քառակուսու մասին (օրինակ՝ մատրիցի քառակուսի)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:01, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Շիֆիելդ_Ինգալս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Շիֆիելդ_ԻնգալսՇեֆիլդ Ինգոլս

Եթե չեմ սխալվում, Sheffield Ingalls-ը անգլերենից պետք է տառադարձվի Շեֆիլդ Ինգոլս:--23artashes (քննարկում) 17:36, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ճիշտ ես, 23artashes ջան։--Լիլիթ (քննարկում) 20:33, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կողմ ճիշտ՝ Շեֆիլդ Ինգոլս տառադարձմանը։--A.arpi.a (քննարկում) 14:56, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Տուն_կամ_բնակարան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Տուն_կամ_բնակարանՏունԲնակարան

Չեմ կարծում, որ կամ-ով տարբերակը վերնագրում ընդունելի է, կարելի է վերահղում տալ։ Անվանափոխման տարբերակներն ուղղակի եմ նշել։--A.arpi.a (քննարկում) 20:11, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ես կողմ եմ տուն տարբերակին, քանի որ ավելի ընդհանրական է, թեև բառարաններում դիտարկվում են որպես հոմանիշներ։--Լիլիթ (քննարկում) 21:41, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Արցախի վերաբերյալ կատեգորիաների շարք

Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կատեգորիա:Արցախի Հանրապետության լեռներԿատեգորիա:Արցախի լեռներ

Հստակեցումը չէր խանգարի։ Ունենք ուղղակի «Արցախի X-եր» և ունենք «Արցախի Հանրապետության X-եր։ Ի՞նչն է խանգարում կատեգորիաները դարձնել առանց «Հանրապետության»։ --ջեօ (✡) 12:20, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ։ Իմաստը կարծես թե չի փոխվում, եթե կատեգորիան Արցախին հենց որպես Հանրապետության չի վերաբերում։ — Սերգեյ Սաֆարյան 08:30, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Գծային_հանրահաշվական_հավասարումների_համակարգ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գծային_հանրահաշվական_հավասարումների_համակարգԳծային հավասարումների համակարգ

Այս հոդվածում խոսվում է գծային հավասարումների համակարգի մասին։ Հանրահաշվական բառը տվյալ դեպքում ավելորդ է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:54, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Գոռգոնձոլա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԳոռգոնձոլաԳորգոնձոլա

Վստահ չեմ, բայց կարծում եմ այս տարբերակն ավելի ճիշտ է, եթե չէ, ապա պետք է անվանափոխել «Գորգոնձոլա (պանիր)» հոդվածը, քանի որ դրա անվանումը քաղաքի անվանումից է առաջացել։ --TheBabushka 🐙 12:31, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հա, պետք է ր լինի։--Լիլիթ (քննարկում) 21:37, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Տարբերակ չեմ առաջարկում դեռ, բայց վերնագիրը մի քանի խնդիր ունի։ Նախ այստեղ գծիկը հավանաբար անիմաստ է, հետո երեք վերնագիր իրար հետևից ունենալը լավ միտք չէ։ Վերնագիրը թարգմանվել է ռուսերենից, բայց ֆիլմը ամերիկյան է ու այս դեպքում երևի կարող ենք օգտվել անգլերենից։ Ես առաջարկում եմ «Խաբեբա մեկ» կամ «Խաբեբա մեկ։ Աստղային պատերազմների պատմություն» տարբերակները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:56, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ «Խաբեբա մեկ» տարբերակին (ինչպես բնօրինակում)։ --TheBabushka 🐙 13:12, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ֆիլմի պաշտոնական կայքում անվանումը “Rogue One: A Star Wars Story” է, հետևաբար՝ «Խաբեբա մեկ։ Աստղային պատերազմների պատմություն»։ TheBabushka-ին կխնդրեմ նշել, թե այդ ինչ բնօրինակում է գրված «Խաբեբա մեկ»։--Լիլիթ (քննարկում) 13:26, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Բնօրինակ ասելով՝ նկատի ունեի անգլերեն հոդվածը, որտեղ օգտագործվել է ավելի պարզ և կարճ ձևը։ Սակայն պետք է ստուգել, արդյո՞ք ֆիլմը հայտնվել է հայկական վարձույթում, թե՝ ոչ, քանի որ այստեղ, օրինակ, օգտագործվել է լիովին այլ՝ «Ոմն վտարանդին. Աստղային պատերազմներ. պատմություն» անվանումը։ --TheBabushka 🐙 13:33, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Մթնշաղ

Փակագծով տարբերակը չեմ պնդում, բայց այս դեպքում բութը անիմաստ է։ Անգլերենում «The Twilight Saga: Breaking Dawn – Part 2» է։ (վերնագիրը հավանաբար էլի խնդիրներ ունի, կարող եք ուրիշ տարբերակ առաջարկել :ճ) --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:00, 4 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Նախադպրոցական (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՆախադպրոցականՆախադպրոցական ինչ-որ բան

Անվանումը կարծես հանրագիտարանային ու առարկայական չէ, անհրաժեշտ է կոնկրետացնել, թե նախադպրոցական ինչի մասին է խոսքը։--A.arpi.a (քննարկում) 20:43, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Այստեղ նշեմ նաև հոդվածն ստեղծող խմբագրին՝ @Mery127։--A.arpi.a (քննարկում) 20:53, 6 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես առաջարկում եմ ուղղակի նախադպրոց կամ նախակրթարան տարբերակը։--Լիլիթ (քննարկում) 21:32, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Պատվավոր_Լեգեոնի_շքանշան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պատվավոր_Լեգեոնի_շքանշանՊատվավոր լեգեոնի շքանշան

Լեգեոն բառը եթե հատուկ չէ, ապա ի՞նչ կարիք կա մեծատառ գրելու։--A.arpi.a (քննարկում) 18:58, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հա, ուղղագրական առումով պետք է փոքրատառ լինի։--Լիլիթ (քննարկում) 21:08, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Մանկաբարձուհի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՄանկաբարձուհիՄանկաբարձ

Հենց այսօր հոդվածին հղում տվեցի ոչ այնքան կին (նույն ինքը տղամարդ) մանկաբարձի համար, որպես մասնագիտացում միգուցե ժամանակին ունեցել է սեռային սահմանափակում, այժմ իմաստը չեմ տեսնում։ Կոնկրետ հոդվածում սեռային տարբերակման մասին խոսք չկա։--A.arpi.a (քննարկում) 20:28, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Բժշկական համալսարանի «Մանկաբարձություն» դասագրքում մանկաբարձուհի է օգտագործվում, իսկ «Էրեբունի պետական բժշկական քոլեջ»-ի կայքում «Մանկաբարձական գործ» մասնագիտության նկարագրության տակ հավասարապես օգտագործված է մանկաբարձ և մանկաբարձուհի եզրերը։ 2005 թվականի ՀՀ ԿԳ նախարարի այս հրամանում երկու տարբերակն էլ օգտագործված է, բայց մանկաբարձուհին գերակշռում է։--Լիլիթ (քննարկում) 21:26, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Իսկ Աղայանի բառարանում եթե նայենք, մանկաբարձը բժիշկն է, իսկ մանկաբարձուհին միջնակարգ բժշկական կրթությամբ կինը, որն օգնում է ծննդկանին։ Մեր հոդվածն այս վերջինի մասին է։--Լիլիթ (քննարկում) 21:30, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Իրոք վստահ եմ, որ աղբյուրների մեծ մասում ֊ուհի֊ով տարբերակն է, բայց հիմա դրա իմաստը էլ չեմ տեսնում. ստացվում է, որ միջնակարգ բժշկական կրթությամբ ոչ կին չի՞ կարող լինի, որն օգնի ծննդկանին։ --A.arpi.a (քննարկում) 21:34, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Դե օրենքի մեջ երկուսն էլ կար գրած, մնացածը չգիտեմ :) --Լիլիթ (քննարկում) 21:50, 7 Օգոստոսի 2020 (UTC)[reply]