Քննարկում:Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հստակեցում[խմբագրել կոդը]

Հարգելի խմբագիրներ, կա՞ վստահելի աղբյուր, որում նշվում է, որ Զախարովայի «Պիտերյան ֆորումն ու Բաքվում ЖАРА-ն է պակասում: Դե, հասկանում եք»-ը վերաբերում է երեկվա դեպքերին։ --ջեօ (✡) 13:29, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

ջեօ ջան, անգլերենից եմ վերցրել այդ հատվածը։ Նայիր այս հոդվածը։ Կարող ենք հստակեցում մտցնել, որ խոսնակը հստակ չի նշում արդյոք հայտարարության վերաբերում է այս իրադարձություններին։--Նուբեռելլա 💬 13:39, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Nooberella ջան, հստակեցում մտցնելու կարիք չկա։ Եթե կոնկրետ չի նշվում, ուրեմն հոդվածում տեղադրելու կարիք չկա առհասարակ, այլապես ընթերցողին խաբում ենք։ --ջեօ (✡) 13:40, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կարող ես հեռացնել, ջեօ ջան։--Նուբեռելլա 💬 13:43, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

Խմբագիրներ ջան, այս տերմինների համար աղբյուրներ կա՞ն, թե՞ սրանք սովորական ՎՊ:ՍՀ են։ --ջեօ (✡) 18:52, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Դրանք էլ էի անգլերենից վերցրել, բայց նոր աղբյուրներ փնտրեցի, չգտա, պետք է հանել։--Նուբեռելլա 💬 19:12, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Nooberella ջան, շատ եմ խնդրում հատկապես այս հոդվածի նկատմամբ ծայրահեղ ուշադիր լինել, ամենակարդացվող հոդվածներից մեկն է լինելու այս քանի օրը։ Հոդվածում զետեղեք միայն փաստարկված տեղեկատվություն։ --ջեօ (✡) 19:15, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ջեօ ջան, շատ լավ։ Խնդրում եմ աչքդ վրան պահես։ Մնացած ամեն բան կարծես թե ճշտորեն փաստարկված է։--Նուբեռելլա 💬 19:18, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Nooberella ջան, ես առաջարկում եմ GeoO-ի ասած տերմինները, այն է՝ Տավուշի բախումներ և Հուլիսյան բախումներ անվանումները հեռացնել հոդվածից, քանզի այս ընդհարումները այդ տերմիններով հայտնի չեն աղբյուրներում, համենայն դեպս ես չեմ նկատել։--Գարդմանահայ (քննարկում) 19:50, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Արդեն հեռացրել էի, Գարդմանահայ ջան։--Նուբեռելլա 💬 19:51, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:56, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արցախի արձագանքը[խմբագրել կոդը]

Nooberella ջան, Արցախի արձագանքը Միջազգային արձագանք բաժնում ներառելու վերաբերյալ միանշանակ չի կարծես, քանզի Արցախը որևէ պետության կողմից չի ճանաչվել, որ համարվի «միջազգային», ինչպես նաև այնտեղ բնակվող մարդիկ ունեն Հայաստանի անձնագիր, այնտեղ ծառայում են ՀՀ ԶՈՒ զինծառայողները։ Միգուցե հանե՞նք այդտեղից և ներառենք Հայաստանից հնչեցված մեկնաբանությունների մեջ։--Գարդմանահայ (քննարկում) 19:56, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, կարծում եմ պետք է մնա։ Այո, ոչ մի պետության կողմից չի ճանաչվել, այդ պատճառով էլ դրված է «Մասամբ ճանաչված կամ չճանաչված երկրներ» ենթավերնագի տակ։ Եթե հարցը միայն «Միջազգային» բառն է, ապա կարող ենք այն փոխարինել «համաշխարհային» բառով։ Չգիտեմ, այնուամենայնիվ, այն հակամարտության կողմ չէ և իրավաբանորեն անկախ պետություն է։--Նուբեռելլա 💬 20:01, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Իմ կարծիքով համաշխարհային բառը գրելը նույնպես սխալ կլինի, քանի որ որևէ հակամարտության վերաբերյալ այլ պետությունների արձագանքները կոչվում են միջազգային արձագանք։ Իսկ Արցախը չի կարող չհամարվել հակամարտության կողմ, քանզի թե՛ Տավուշի և թե՛ Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գիծը պահում է նույն զինված ուժերը և այդ գծի ցանկացած հատվածում գրանցվող ընդհարումները նույն հակամարտության մաս են։ Եթե թողնում ենք Արցախի իշխանությունների արձագանքը միջազգայինի տակ, ապա վաղը պետք է նույն տրամաբանությամբ հայ-ադրբեջանական շփման գծի արցախա-ադրբեջանական հատվածում տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի մասին հոդվածներում Հայաստանի արձագանքը գրենք միջազգայինի տակ, ինչը նույնպես սխալ է։--Գարդմանահայ (քննարկում) 20:16, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, տարբերությունն այն է, որ Արցախի սահմանապահ զինվորները կամ Հայաստանի կամ Արցախի քաղաքացիներ են, իսկ Տավուշի սահմանապահ ուժերում ծառայում են միայն Հայաստանի քաղաքացիներ։ Չգիտեմ, կխնդրեմ այլ մասնակիցների կարծիք հայտնել։--Նուբեռելլա 💬 20:25, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝Nooberella ջան, Արցախի քաղաքացի չկա, քանզի Արցախի քաղաքացիություն չկա, այսինքն՝ Արցախի անձնագիր գոյություն չունի։ Արցախում բնակվողի ու Տավուշում բնակվողի անձնագրերը միմյանցից տարբերվում են միայն տվյալ անձերին առնչվող տեղեկություններով (անուն, ազգանուն, գրանցման հասցե և այլն)։ Այսինքն դրանք նույն պետության անձնագրերն են։--Գարդմանահայ (քննարկում) 20:44, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Իրականում կա Արցախի անձնագիր, ուղղակի այնտեղի բնակչները ունեն երկքաղաքացիություն։ Դրանք տարբեր բաներ են։--Նուբեռելլա 💬 20:49, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Խորհրդանշական ձևով Արցախի դրամ էլ կա, բայց դրանով նույնիսկ Արցախում առևտուր չեն անում։ Նույնն էլ անձնագիրն է։ Բայց իմ կարծիքով սա կապ չունի քննարկվող թեմայի հետ։ Ինչպես նշեցիր, սպասենք այլ մասնակիցների արձագանքին--Գարդմանահայ (քննարկում) 21:03, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ ենթադրում եմ հոդվածը բավականին դիտումներ է ունենում կամ կունենա առաջիկայում, ապա առաջարկում եմ Արցախի արձագանքի մասը տեղափոխել Հայաստանի արձագանքի բաժին՝ հետագայում թեման քննարկելու և ավելի լավ լուծում գտնելու ակընկալիքով։--Գարդմանահայ (քննարկում) 10:58, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կուրի հիմնախնդիր[խմբագրել կոդը]

Nooberella ջան, առաջարկում եմ հոդվածից հեռացնել Կուրի հիմնախնդիր ենթաբաժինն ամբողջությամբ, քանզի կարծես թե այն որևէ կապ չունի քննարկվող հայ-ադրբեջանական ընդհարումների հետ։ Ես որ այդպիսի աղբյուրներ չգտա։ Ներկայացված աղբյուրներում կարծես չկա գրված, որ այս ընդհարումները կապված են Ադրբեջանում ջրի դեֆիցիտի հետ։--Գարդմանահայ (քննարկում) 20:00, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, անգլերենից էի թարգմանել, այնտեղից էլ են հեռացրել։ Ես կջնջեմ։ --Նուբեռելլա 💬 20:03, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ։--Գարդմանահայ (քննարկում) 20:17, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Փոփոխություններ հոդվածի որոշ հատվածներում[խմբագրել կոդը]

  • Առաջարկում եմ հոդվածում ներքին հղումով գրված Աննա Նաղդալյան անուն, ազգանունը գրել առանց ներքին հղումի, քանզի այդ անձը հանրագիտարանային տեսակետից նշանակալի չէ․ մամուլի խոսնակ լինելը անձին հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում։--Գարդմանահայ (քննարկում) 20:41, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
  • Առաջարկում եմ փոխել Նախապատմություն բաժնի բովանդակությունը, քանզի որոշ մտքեր հակասական են։ Օրինակ գրված է, որ «1994 թվականին՝ պատերազմի ավարտին, հայերը լիովին վերահսկում էին Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի հարակից շրջանները»։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե Արցախ ասելով հասկանում ենք ներկայիս Արցախի Հանրապետության տարածքը, ապա պետք չի դրանից հետո գրել «ինչպես նաև Ադրբեջանի հարակից շրջանները» արտահայտությունը։ Եթե Արցախ ասելով հասկանում ենք ԼՂԻՄ-ն, ապա այդ դեպքում պետք է գրենք նախկին ԼՂԻՄ-ն և այն շրջապատող այսինչ, այնինչ շրջանները, որոնք Ադրբեջանի տարածք էին համարվում։ Գրված է «Այն Ադրբեջանի և Արցախի էթնիկ հայերի միջև ռազմական բախում էր․ վերջիններիս աջակցում էր Հայաստանի Հանրապետությունը»։ Այդ հակամարտությունը միայն Արցախում բնակվող հայերինը չէր/չէ, այն գործնականում նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվողներինն էր/է, քանի որ զինված հակամարտության մեջ ներգրավված էր ոչ միայն Արցախը, այլ նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի մարզերը։ Գրված է «1994 թվականի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար է կնքվել, սակայն այդ․․․»։ Իմ կարծիքով այստեղ որևէ նշանակություն չունի, թե ում միջնորդությամբ է զինադադարը, ես կասեի հրադադարը կնքվել այն համատեքստում, որ հակիրճ մեկնաբանության մեջ պետք է գրել հիմնական տեղեկությունները, ինչպես օրինակ 1994 թվականին հակամարտող կողմերի միջև կնքված հրադադարից հետո տեղի են ունեցել․․․։--Գարդմանահայ (քննարկում) 20:41, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, կարծում եմ թեմային ավելի ծանոթ ես, եթե գտնում ես ինչ-ինչ իմաստային շեղումներ կան, խնդրում եմ կատարիր անհրաժեշտ փոփոխությունները։ Հոդվածը մեծ ուշադրության կենտրոնում է լինելու, կարծում եմ հնարավորինս կատարյալ պետք է լինի։ Շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 20:44, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Nooberella ջան, այո, ես կկատարեմ փոփոխությունները, պարզապես քանի որ դու ես գրել այդ հատվածները, գրեցի այստեղ, որ միանձնյա որոշում չկայացնեմ և լսեմ քո կարծիքը։--Գարդմանահայ (քննարկում) 20:46, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հա խնդիր չկա, Գարդմանահայ ջան։--Նուբեռելլա 💬 20:47, 13 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անվանափոխություն[խմբագրել կոդը]

Սամվել ջան, էջը ինչի՞ անվանափոխեցիր, ի՞նչն էր խնդիրը։--Գարդմանահայ (քննարկում) 21:41, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Hayk.arabaget, կարծես թե դու ես անվանափոխել հոդվածը և արագ ջնջման ներկայացրել նախկին վերնագրով էջը։ ԻՆչն էր խնդիրը նախկին վերնագրի հետ և ինչի՞ չպետք է նույնիսկ վերահղում մնար։--Գարդմանահայ (քննարկում) 21:55, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Անվանափոխել եմ ես [1], ոչ թե Սամվելը: Մենք պետք է ունենանք մեկ ընդհանուր ձևաչափ, ու այդպիսի վերնագրերով են մեր մյուս բոլոր հոդվածները: Նախկին վերնագրով էջը արագ ջնջման չեմ ներկայացրել: --Հայկ (արաբագետ) 21:58, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես դեմ եմ, որ միասնական վերնագիր ունենան հայ-ադրբեջանական տարբեր տեսակի ռազմական բախումների մասին հոդվածները, որովհետև դրանցից յուրաքանչյուրը ռազմական տեսակետից ունի/էր իր բնութագրական սպեցիֆիկ առանձնահատկությունները։ Օրինակ 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած դեպքերը ընդհարումներ են որպես սահմանային կռիվներ (համենայն դեպս այս պահի դրությամբ), ապա նմանատիպ այլ ընդհարումներ կան/հնարավոր է լինեն զուտ որպես դիվերսիոն խոշոր ներթափանցման փորձ։ Հետևաբար վերնագիրը պետք է գրել հենց այդպես։ Սամվել ջան, քանի որ դու ես կարծես թե ջնջել նախկին վերնագիրը, և հոդվածն էլ իսկզբանե ջնջված վերնագրով էր ստեղծվել, ապա խնդրում եմ վերականգնես նախկին տեսքին, մինչև որ անվանափոխությունը չկատարվի կանոնակարգի համաձայն։ Hayk.arabaget ջան, եթե կարծում ես, որ այնուամենայնիվ հոդվածը պետք է ունենա այն տարբերակը, որն ընտրել ես անվանափոխության համար, ապա խնդրում եմ անվանափոխման առաջադրված հոդվածների էջում բացես քննարկում։--Գարդմանահայ (քննարկում) 22:08, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Միտք: Գարդմանահայ ջան, վերահղումը կա, միայն քննարկման էջն է ջնջել Սամվելը։--Նուբեռելլա 💬 22:26, 14 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան քննարկման էջն եմ միայն ջնջել, եթե խնդիր կա, կարող եմ վերականգնել։--Սամվելքննարկում 04:51, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, չեմ ուզում բացասական ձևով ընկալվի ասածս, պարզապես երբ հոդվածը ստեղծեցի, երկար եմ մտածել վերնագրի ընտրության մասով։ Ես էլ էի մտածում ընդհարո՞ւմ, թե՞ բախում և ընդհարումնե՞ր, թե՞ բախումներ։ Իմ կարծիքով քանի որ մեկ կոնկրետ ընդհարում/բախում չէր, այլ միմյանցից առանձին կռիվներ, ընտրեցի հոգնակի ձևը։ Նայեցի Արդի հայերենի բացատրական բառարանը, որտեղ ընդհարում բառի բացատրության 2-րդ կետով գրված է նաև թշնամական գործողություն երկու հակառակորդի միջև, կռիվ, մարտ։ Իսկ նույն բառարանում բախում բառի դիմաց 4-րդ կետով գրված էր վեճ, ընդհարում, կռիվ։ Որպեսզի այսպես ասած վիճահարույց վերնագիրի մասով վերջնական որոշում կայացվի, կխնդրեմ նախնական տեսքի բերել, իսկ Հայկին կխնդրեմ, ցանկության դեպքում, քննարկում բացել համապատասխան տեղում։--Գարդմանահայ (քննարկում) 10:09, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես չեմ վիճում անվանման շուրջ, պարզապես տեղափոխված էջի քննարկում էր, ջնջեցի, որ անիմաստ չմնա, ճիշտ է անվանումը թե սխալ է, դա խնդրում եմ Հայկի հետ քննարկեք Գարդմանահայ ջան։--Սամվելքննարկում 10:13, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ տարակարծություն կա հոդվածի վերնագրի վերաբերյալ, խնդրում եմ @Hayk.arabaget-ին վերականգնել հոդվածի վերանագիրը և անվանափոխման քննարկում բացել ՎՊ:ԱԱՀ-ում։ Բացի այդ, կարծում եմ, որ նմանատիպ (նկատի ունեմ՝ իրադարձային) հոդվածներում էական փոփոխություն անելուց առաջ պետք է քննարկել համայնքի հետ, գուցե կարողանանք գտնել ամենահարմար տարբերակը։ --ջեօ (✡) 10:43, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քնարկումը բացված է, բայց այս մեկը չեմ անվանափոխել, որովհետև ընդհանուր տարբերակի խնդիր կա: Երբ որոշենք ինչ վերնագիր լինի՝ ես բոլոր հոդվածները պատրաստ եմ անվանափոխել: --Հայկ (արաբագետ) 13:07, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Hayk.arabaget, անվանափոխվա՞ծ չէ։ --ջեօ (✡) 15:26, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@GeoO, այստեղ բացել եմ քննարկումը: Նշեցի, որ սպասենք ինչ կարծիքներ կլինեն՝ անվանափոխեմ: Ինձ համար տարբերություն չկա անվանումը, եթե ընդունելի է ընդհարումները, ուրեմն բոլորը պետք է դառնան ընդհարում՝ ինչպես հղման մեջ դրել եմ: Այսինքն՝ ես չկարողացա կողմնորոշվել՝ միայն այս մեկն անվանափոխվի՝ կստացվի մնացածները եղան իմ ասածով, եթե բոլորն անվանափոխվի՝ կլինի որ դեռ համաձայնություն չկա՝ բայց անվանափոխում ենք: Սա է պատճառը, եթե ուրիշ կարծիք ու բացատրություն ունես՝ ասա --Հայկ (արաբագետ) 15:32, 15 Հուլիսի 2020 (UTC)[reply]