Հրաչ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչ Մարտիրոսյան
Hrach.martirosyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1964(1964-11-10) (56 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Միչիգանի համալսարան, Երևանի պետական համալսարան և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Գործունեության ոլորտհամեմատական լեզվաբանություն
Ալմա մատերՎանաձորի պետական համալսարան և Լեյդենի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն, անգլերեն, հոլանդերեն և ռուսերեն

Հրաչ Մարտիրոսյան (նոյեմբերի 10, 1964(1964-11-10), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (PhD)։

Հրաչ Մարտիրոսյանը դասախոսություններ է կարդացել Միչիգանի համալսարանում[1] և Երևանի պետական համալսարանում[2], Օքսֆորդում, Սորբոնում, Մոսկվայում, Միլանում, Պավիայում, Հայաստանի տարբեր մարզերի համալսարաններում։ 2009 թվականից սկսած՝ Հայաստանում պարբերաբար կազմակերպում հայագիտական դասընթացներ՝ ՀԳԱԴ (Հայագիտական արշավային դասընթաց) ձևաչափով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Մարտիրոսյանը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 10-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ 1991–1994 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (գիտական ղեկավար` պրոֆ. դր Սարգիս Հարությունյան)։ 1995 թվականին տեղափոխվել է Նիդեռլանդներ և մինչև աշխատանքի թույլտվություն ստանալը կատարել է կամավոր աշխատանք գրադարանում, որպես ազատ ունկնդիր հաճախել համեմատական լեզվաբանության դասընթացի Լեյդենի համալսարանում, ինչպես նաև զբաղվել է տարբեր հայագիտական աշխատանքներով Լեյդենի հայագիտական նախագծերի շրջանակներում (ղեկավար` պրոֆ. դր Յ. Վայտենբերգ)։

2001-2007 թվականներին Հրաչ Մարտիրոսյանը եղել է Լեյդենի համալսարանի գիտաշխատող (Assistant in training), 2009-2010 թվականներին՝ հետդոկտորային գիտաշխատող նույն համալսարանում և հրավիրյալ դասախոս Միչիգանի համալսարանում։ 2011 թվականից մինչև 2015 թվականի հունվար որպես հրավիրյալ դասախոս աշխատել է Լեյդենի համալսարանում։ Որպես հետդոկտորային գիտաշխատող՝ Հրաչ Մարտիրոսյանը 2015 թվականի փետրվարից աշխատում է Վիեննայում՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի Institute of Iranian Studies ինստիտուտում։

Աշխարհայացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Մարտիրոսյանն ինքն իրեն համարում է «համոզված աթեիստ»։ 2014 թվականի մայիսին նա այն մտավորականներից էր, որոնք բաց նամակով հանդես էին եկել Երևանի քաղաքային խորհրդի կողմից խորհրդային քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշման դեմ[4]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]