Մասնակցի քննարկում:Hayk S

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն[խմբագրել կոդը]

Nuvola apps knotes.png Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Hayk S, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Nuvola apps kcontrol.gif Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Nuvola apps kate.png Սևագրություն
Փորձարկումների և սևագրությունների ձեր անձնական էջը
Armenian ligature.png Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Crystal Clear action filefind.png Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Nuvola apps kopete.png Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Nuvola apps ksirc.png Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


ToolbarSignVectorAM.PNG

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 16:16, 8 Դեկտեմբերի 2011 (UTC)

քվեարկություն[խմբագրել կոդը]

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը: ERJANIK 09:36, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)

Պատասխան. «Իմ էջը»[խմբագրել կոդը]

Ողջույն Hayk S, մասնակցային էջում կարող ես տեղեկություններ տեղադրել քո մասին։ Օրինակ շատ մասնակիցներ նշում են, թե ինչ լեզուների են տիրապետում, ինչ հետաքրքրություններ ունեն և այլն։ Հաջողություն և հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։ --vacio 12:25, 10 Դեկտեմբերի 2011 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Arbol Navidad 03.gif Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Hayk S, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի Hayk S, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով {{{1}}}|}

Ռուսական բնակավայրեր[խմբագրել կոդը]

Հայկ, ստացե՞լ եք ձեզ ուցարկած հոդվածները։ Փորձե՞լ եք տեղադրել Վիքիպեդիա։ --vacio 11:05, 16 Հունվարի 2012 (UTC)

Այո հենց նոր տեսա ձեր նամակները, ուղղակի երեկ չէի նայել ստուգելու համար, թե կան նոր նամակներ, թե ոչ: Հիմա կտեղադրեմ: Hayk S 11:16, 16 Հունվարի 2012 (UTC)

40 հազար[խմբագրել կոդը]

Հայկ ջան, բարև: Հաշվի առնելով քո այս խմբագրումը ենթադրում եմ, որ սա էլ ես դու կատարել: Եթե այո, ապա ինչպ՞ես ես գտել այդ հոդվածը:--ArmenianEternity.svg Պանդուխտ 22:48, 2 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն Պանդուխտ!!! Կներեք ուշ արձագանքի համար, ես պարզապես ամսի 2-ից հետո համակարգ չէի մտել:
Ոչ, ռուսերեն վիքիպեդիայում արված այդ խմբագրման հեղինակը ես չեմ:) Բայց այդ հոդվածները (40000-րդ, 35000-րդ), իմ կարծիքով, այս պահին, քանի չի լրացել այդ հոդվածների ստեղծման մեկ ամիսը, իրոք որ շատ հեշտ է գտնել օգտվելով Նոր էջեր սպասարկող էջից, որտեղ կարելի է տեսնել վերջին մեկ ամսվա ընթացքում ստեղծված հոդվածները, կատարելով այդ հոդվածների պարզ հետհաշվարկ: Իսկ այդ պարզ հետհաշվարկը կատարելու համար անհրաժեշտ է ընդամենը պարզել, թե վերջին ստեղծված հոդվածը որ երրորդն է: Այսինքն, ավելի պարզ ասած` պետք է ունենալ ինչ-որ ելակետ չէ, որից կարելի կլինի այդ ելակետից սկսել այդ հետհաշվարկի գործընթացը:
Ուրեմն, այս պահին վերջին ստեղծված հոդվածը` դա Արիստիդես Աթենացի-ն է, որը ստեղծել է Rob-ը դեռ երեկ, Երևանի ժամանակով ժամը` 21:45-ին: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ այս աղյուսակը: թարմացվում է ժամը մեկ անգամ, ապա հստակ կարելի է պնդել, որ Արիստիդես Աթենացի-ն` դա հայերեն վիքիպեդիայի 43335-րդ հոդվածն է: Դե ինչ, մնում է ընդամենը այդ հոդվածից, այստեղ կատարել հետհաշվարկ, մինչև 40000-րդ հոդվածը, իսկ այնուհետև նաև մինչև 35000-րդը: Իսկ դրա համար նախ պետք է 6 անգամ, 500-ական հոդվածով, հետ գնալ, որպեսզի հասնենք` 40335-րդ հոդվածին` [1]: Պարզվում է, որ 40335-րդ հոդվածը` դա (7197) Պիերոանջելա-ն է: Մեզ մնաց (7197) Պիերոանջելա-ից ևս 355 հոդվածով հետ գնալ, որպեսզի հասենք այդ բաղձալի 40000-րդ հոդվածին:)
Հիմա, բոլոր այլ դեպքերում, մեզ արդեն պետք կլիներ պարզ և ջանջալի հետհաշվարկ կատարել և աշխատել այդ հետհաշվարկի ընթացքում չսխալվեր, սակյան մեր բախտը ոնց երևում է բերել է, քանի որ այստեղ` [2] միայն Հայկի բոտի կողմից ստեղծված այդ աստերոիդների մասին հոդվածներն են, որոնք համարակալված են, և դրանց առանքը կարծես թե այլ հոդվածներ չկան: Այսինքն, նույնիսկ հետհաշվարկի անհրաժեշտություն չկա և մեր գործը շատ ավելի է հեշտանում, քան ես կարծում էի, քանի որ եթե (7197) Պիերոանջելա-ն 40335-րդն է, իսկ դրանից առաջ գտնվում են միայն համարակալված աստերոիդների մասին հոդվածները, ապա 40000-րդ հոդվածը տրամաբանորեն կլինի` 7197-335=6862, այսինքն (6862) Վիրջիլիոմարկոն հոդվածը!!!!! Վերջապես գտանք:)))
Այսինքն, ռուսերեն վիքիպեդիայում ստացվում է, որ սխալ են գրել, քանի որ 40000-րդ հոդվածը` դա (6862) Վիրջիլիոմարկոն-ն է:)))
Դե ինչ, 40000-րդ հոդվածը գտանք շատ ավելի հեշտ, քան ինչ թվում էր:) Հիմա մեզ մնաց գտել 35000-րդ հոդվածը:)
35000-րդ հոդվածը գտնելու համար այստեղից պետք է 10 անգամ, 500-ական հոդվածով (այսինքն, 5000 հազար հոդվածով), հետ գնալ: Եվ այսպես հետ շրջելով 10 անգամ, 500-րդ հոդվածով, հասնում ենք այս էջին: Քանի որ (7197) Պիերոանջելա-ն 40335-րդ հոդվածն էր, ապա 35355-րդը կլինի`(2204) Լիիլի հոդվածը: Մեզ մնաց (2204) Լիիլի հոդվածից 335 հոդվածով հետ գնալ պարզելու համար, թե որն է 35000-րդ հոդվածը: Փաստորեն այստեղ` [3], բացի Հայկի բոտի կողմից ստեղծված աստերոիդների մասին համարակալված հոդվածների առանքը առկա են նաև 2 այլ հոդվածներ` Բլեդար Սեյկո և Ադրիան Լուլգյուրայ: Այսպիսով, 35000-րդ հոդվածը տրամաբանորեն կլինի` 2204-333=1871, այսինքն` (1871) Աստինաքս հոդվածը: Դա էլ շատ հեշտ գտանք:))) Ես չէի սպասում, որ այդքան հեշտ գտնենք: Մեր բախտը բերեց նրանով, որ աստերոիդների մասին հոդվածները համարակալված են, թե չէ պետք էր լինելու 335 հոդվածով ճիշտ հետհաշվարկ կատարել :) Բայց Դուք, այնուամենայնիվ, մի հատ էլ ամեն ինչ ստուգեք, որպեսզի համոզված լինենք, որ ես ամեն ինչ ճիշտ եմ հաշվարկել: Չնայած, ոնց որ ամեն ինչ ճիշտ է:
Պանդուխտ, սա այս խնդրի լուծման իմ անձնական տարբերակն էր, որը ինձ թվում է շատ տրամաբանական է և ճիշտ, բայց ուզում եմ նաև նշել, որ ես չեմ իմանում թե, սովորաբար, արդյոք հենց այսպես են գտնում պահանջվող հոդվածները, թե կա նրանց գտնելու նաև այլ տարբերակ: Օրինակ, դուք, մինչև հիմա ոնց էինք գտնում պահանջվող հոդվածները (ասենք 20000-րդը, կամ 25000-րդը), արդյոք իմ գրած ճանապարհով? Եվ եթե այո, ապա ինչու չէիք իմանում, թե ոնց կարելի է գտնել 35000-րդ և 40000-րդ հոդվածները? Մի խոսքով, ուզում եմ ասել, որ սա պահանջվող հոդվածը գտնելու միայն իմ տարբերակն էր, և ես չեմ իմանում, թե արդյոք այդ իմ տարբերակը համապատասխանում է, այսպես ասենք` համընհանուն ընդունված մոտեցմանը, այսինքն, թե սովորաբար ոնց է ընթանում պահանջվող հոդվածների որոնման գործընթացը, բայց այնուամենայնիվ, այս մի ճանապարհն էլ, իմ կարծիքով, սխալ տարբերակ չէ: Hayk S 11:22, 8 Հունվարի 2013 (UTC)
Պանդուխտ ջան, մինչև գրեցի այս պատասխանը նոր էջեր սպասարկող էջում ավելացան ևս երկու հոդվածներ: Այսպես որ իմ հաշվարկները ստուգելուց խնդրում եմ հաշվի առեք այդ հանգամանքը: Մի խոսքով, ստուգելու ժամանակ հաշվի առեք, որ ես որպես ելակետ վերցրել եմ Արիստիդես Աթենացի հոդվածը, որը 43335-րդ հոդվածն է: Hayk S 11:28, 8 Հունվարի 2013 (UTC)
Իմ կատարած հետհաշվարկով նույնպես 40.000-րդը (6862) Վիրջիլիոմարկոն-ն է։ Թե ինչի հիման վրա է ռուսերենում (2055) Դվորժակ-ը նշված հասկանալի չէ։ Ի դեպ, հաշվարկը հեշտացնելու համար կարելի է մտնել նախնըտրություններ, ապա վերջն փոփոխություններ բաժնում 500-ը ժամանակավորապես դարձնել 1000 կամ 2000։ --vacio 11:41, 8 Հունվարի 2013 (UTC)
Վաչագան ջան, շնորհակալություն! Ես չէի էլ իմանում, որ նման ֆունկցիա գոյություն ունի, որը հնարավորություն է ընձեռում դիտել միանգամից 1000,2000 ու նույնիսկ միանգամից 4000 հոդված: Այս պարագայում, հետհաշվարկի գործընթացը, իրոք որ, էլ ավելի է հեշտանում:
Դե, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նախքան Հայկի բոտի կողմից, այդ 10 հազար աստերոիդների մասին հոդվածների ստեղծումը, որոնց պարունակությամբ ես շարունակում եմ հիանալ, հայերեն վիքիպեդիայում հոդվածների քանակը կազմում էր` 33 հազարից մի քիչ ավելի, ապա ստացվում է, որ (2055) Դվորժակ-ը, այսինքն` բոտի կողմից ստեղծված 2055-րդ հոդվածը, ապրիորի, չէր կարող լիներ 40000-րդը, քանի որ ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ մինչև 40000-րդ հոդվածին հասնելը բոտը մոտ 6800-6900 հոդված պետք է ստեղծեր:) Իսկ թե ինչու ռուսերեն վիքիում գրել` (2055) Դվորժակ, որպես 40000-րդ հոդված? Երևի թե օդից են վերցրել, ինչ ա թե մի բան գրելու համար:)
Վաչագան, դե քանի որ մենք մեր հետհաշվարկներով ստացել ենք նույն (6862) Վիրջիլիոմարկոն հոդվածը, ուրեմն մեր հաշվարկները հաստատ ճիշտ են արված: Իսկ 35000-րդ հոդվածի մասին ինչ կասեք? Ձեր մոտ էլ է ստացվել (1871) Աստինաքս հոդվածը? Hayk S 12:31, 8 Հունվարի 2013 (UTC)
Հումանիտար եմ, հումանիտար, հաշվարկներից էլ հեռու եմ:(((( Եզրակացնելով այս մաթեմատիկական վերլուծաբանությունը, փաստորեն պարզվում է, որ 35.000-անոցը՝ (1871) Աստինաքս հոդվածն է, իսկ 40.000-անոցը՝ (6862) Վիրջիլիոմարկոն, չ՞ե:)))--ArmenianEternity.svg Պանդուխտ 21:19, 17 Հունվարի 2013 (UTC)
Այո, ճիշտ այդպես: 35000-րդը` դա (1871) Աստինաքս հոդվածն է, իսկ 40.000-րդը՝ դա (6862) Վիրջիլիոմարկոն հոդվածն է: Եվ բացի մեզ մոտ դա նշելուց, ինձ թվում է, որ ռուսերեն վիքիպեդիայում էլ է անհրաժեշտ ուղղում կատարել, քանի որ այնտեղ սխալ է գրված: Hayk S 08:51, 20 Հունվարի 2013 (UTC)
Անչափ շնորհակալ եմ, Հայկ ջան, հարցին այսպես որակով պատասխանելու համար :) Ռուսերեն Վիքիպեդիայում այդ սխալ խմբագրումը, եթե չեմ սխալվում, անանուն մասնակից է կատարել, էսա ամեն ինչ կուղղեմ: ՌուսՎիքիի մասին մի անհանգստացի, այն տեսադաշտից բաց չենք թողնում ;)--ArmenianEternity.svg Պանդուխտ 15:18, 20 Հունվարի 2013 (UTC)

Շքանշաններ, 2014 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

50adq.png 50 Հոդված
Հարգելի՛ Hayk S, այս շքանշանը ձեզ` Հայ Վիքիպեդիայում 50-ից ավելի հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:19, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Hayk S։ Եվս նման արտահյատություն, որ գրել եք Վիքիպեդիայի քննարկում:Շքանշաններ/50 Հոդված , դուք կենթարկվեք արգելափակման, 1 օր ժամանակով։ Իսկ ինչ վերաբերվում է ռուսերեն Վիքիպեդիայում նման շքանշանների բաշխմանը, ապա, իրենք անում են ավտոմատ և ահագին շատ վերահսկողներ կան։ Ես մենակով եմ անում և հասցնում եմ այն, ինչ կարող եմ։ Դա պարտականություն չէ, որ ես պետք է անեմ։ Ժամանակս չի ներում որ ես զօր ու գիշեր լինեմ Վիքիում և բոլորի աշխատանքը վերահսկեմ։ Դուք ներդրումներ ունեք "Շքանշանների շնորհման" նախագծում։ Այն մոտ ժամանակներս կգնահատեմ և կտամ, բայց նման արտահայտություններ, թեկուզ և մեջ բերման տարբերակով վայել չէ։ Ես այն ստիպված պետք է հեռացնեմ մեր Վիքիպեդիայից և սպասեմ ձեր արձագանքին, որպեսզի տեսնեմ, թե ինչ անեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03:13, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջույն: Արման, ես դա ընդամենը կատակով էի գրել, մի թե պարզ չէ: Hayk S (քննարկում) 05:41, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)

։։Հայկ ջան, դե ասում եմ, որ նման բաներ գրել պետք չէ։ Ես գնահատում եմ քո աշխատանքը։ Հայաստանի բնակավայրերի համար ժամանակ պետք է հատկացնեմ, որ դեռ ստուգեմ։ Հիմա ես կենտրոնացել եմ Վիքիընդլայնում նախագծի վրա։ Այն նոր նախագիծ է, և առավել ուշադրություն է պարունակում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:47, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)