Բոլոնիայի ազգային պատկերասրահ
Բոլոնիայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, Italian national museum?, թանգարան և Muzej suvremene umjetnosti |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բոլոնիա[1] |
Հասցե | via delle Belle Arti, 56 - Bologna[2], via Belle Arti 52‒54‒56 ‒ Bologna (BO)[3] և Via delle Belle Arti 56, 40126 Bologna[1]40126[1] |
Հիմնադրվել է | 1762[4] |
Մակերես | 2000 քառակուսի մետր, 3000 քառակուսի մետր |
Այցելուներ | 15 573 մարդ (2020)[1], 93 596 մարդ (2019)[5] և 76 058 մարդ (2018)[6] |
Հավաքածուի չափս | 481 item[6] և 500 item[7] |
Կայք | pinacotecabologna.beniculturali.it/it/(իտալ.) |
![]() | |
![]() |
Բոլոնիայի ազգային պատկերասրահ (իտալերեն՝ Pinacoteca Nazionale di Bologna), թանգարան Իտալիայի Բոլոնիա քաղաքում` Բոլոնիայի համալսարանական թաղամասում։ Բոլոնիայի գեղարվեստի ակադեմիայի հետ գտնվում է նույն շենքում։ Թանգարանում ներկայացված է XIII-XVIII դարերի Իտալիայի Էմիլիա շրջանի կտավների հավաքածուն, ինչպես նաև քաղաքին առնչվող արվեստագետների ստեղծագործություններից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլեմենտինա ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ XVIII դարի իտալացի պատմիչ Լուիջի Կրեսպիի՝ կարդինալ Պրոսպերո Լամբերտինին, ով հետագայում դարձել է Հռոմի Բենեդիկտ XIV պապը, քաղաքի եկեղեցիների խորանների համար նախատեսել է ունենալ պատկերասրահ։
Պատկերասրահի առաջին հավաքածուն 1762 թվականին ձեռք է բերել Ֆրանչեսկո Ձանբեկարին. XV դարի խորանի համար նախատեսված կտավներ, որոնք պահպանվել էին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու քանդվելուց հետո։
Կտավները գնվել են Բոլոնյայի գիտությունների ակադեմիայի ինստիտուտի համար, որոնք պետք է պահվեին ինստիտուտի գեղարվեստական հատվածում՝ Կլեմենտինա ակադեմիայում։ 1776 թվականին ակադեմիայի համար գնվել են 13-րդ դարի խորանի տասնյակ կտավներ և բյուզանդական սրբապատկերներ։
Կտավների պահպանման մյուս վայրը Պալացո Պուբիկոյի Appartamento del Gonfaloniere-ն էր, որտեղ XVI դարից ի վեր եղել են այնպիսի նկարիչների կտավներ, ինչպիսիք են՝ Վիտլե դե Բոլոնյան, Ռաֆայելը, Լորենցո Կոստան, Չիմա դե Կոնելյանոն, Ֆրանչեսկո Ֆրանչան, Պիետրո Պերուջինոն և Անիբալե Կարրաչչին։
Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1796 թվականին, պայմանավորված պապական ռեժիմի անկմամբ և նոր հանրապետական օրենքներով, որոնք ճնշում էին գործադրում բազմաթիվ մենաստանների և գիլդիաների վրա, փակում էին հին վարչակարգի գլխավոր գրասենյակները, Բոլոնիայի Սենատը որոշել է միավորել ճնշված եկեղեցիների և մենաստանների նկարներն ու Գիտությունների ակադեմիայի հավաքածուն մեկ հավաքածուի ներքո՝ հավաքելով շուրջ հազար աշխատանք, որոնք ցուցադրվել են Սուրբ Վիտալիսի մենաստանում, այնուհետև՝ 1802 թվականին, նախկին Jesuit novitiate of Saint Ignatius-ում, որն այժմ կոչվում է via delle Belle Arti 56: 1726 թվականին կառուցել է Ալֆոնսո Տոռեջանին՝ տեղավորելու Գեղարվեստի ազգային ակադեմիայի նոր հավաքածուն։
19-20-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1815 թվականին նապոլեոնյան կայսրության անկումից հետո ֆրանսիացիների բռնազավթած բազմաթիվ աշխատանքներ Լուվրի թանգարանից վերադարձվեցին քաղաք։ Հավաքածուի առաջին ընդլայնումն իրականացրել է Լեանդրո Մարկոն։ 1826 թվականին Գաետանո Ջորդանին կազմել է հավաքածուի առաջին կատալոգը։ Հավաքածուն կրկին ընդլայնվել է 1844 թվականին, երբ թանգարանին ավելացավ մենաստանի մատուռը, որն ուներ առաստաղների որմնանկարներ, որոնք պատկերում էին «Սուրբ Իգնատիուսի փառաբանումը»։ 1867-1868 թվականներին թանգարանը համալրվել է նոր նկարներով։ 1875 թվականին պատկերասրահը բացվել է հանրության համար, 1882 թվականին ստացել է ինքնուրույն պատկերասրահի կարգավիճակ, 1884 թվականին պատկերասրահը ձեռք է բերել Ձանբեկարիի հավաքածուն։
XX դարի սկզբում Էդոարդո Կոլամարինի ղեկավարությամբ կառուցվել է թանգարանի նոր թևը։ 1960-ական թվականների վերջում Ցեզարե Գնուդիի ղեկավարությամբ և Լեոնե Պանսալդիի նախագծով ստեղծվել է «Salone del Rinascimento», որտեղ տեղավորվել են Sant'Apollonia di Mezzaratta եկեղեցուց գնված որմնանկարները։ 1997 թվականին պատկերասրահը լիովին վերանորոգվել է՝ համապատասխան եվրոպական չափանիշներին։ Պատկերասրահը համարվում է իտալական ամենահայտնի պատկերասրահներից մեկը, միջազգայնորեն հայտնի է և գնահատվում է իր ժամանակավոր ցուցահանդեսների և կրթական գործունեության համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խորհրդավոր ընթրիք», 1568, Էլ Գրեկո
«Մադոննա դի Սանտա Մարգերիտա», 1520-1530, Ֆրանչեսկո Պարմիջանինո
«Այցելություն», 1549, Տինտորետտո
«Քրիստոսն ու զղջացող գողը», 1566, Տիցիան
«Bologna Polyptych», 1330, Ջոտտո դի Բոնդոնե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Tourer.it
- ↑ https://web.archive.org/web/20160815191145/http://www.pinacotecabologna.beniculturali.it/pinacoteca/storia/nascita.htm
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|