Հաշվարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաշվարկելից)
Բազմաֆունկցիոնալ հաշվիչ: Չարլզ Բեբբիջի նախագծած՝ առաջին ավտոմատ սարքավորումը
Համակարգչային լաբորատորիա, Մուդի Հոլլ, Ջեյմս Մեդիսոնի Համալսարան, 2003
2006 թվականի սերվեր

Հաշվարկում (անգլ.՝ computing), ցանկացած ինֆորմացիան համակարգչի օգնությամբ ղեկավարելու, մշակելու և փոխանցելու գործընթաց։ Այն ներառում է ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ ծրագրային ապահովում։ Հաշվարկելը ժամանակակից տեխնոլգիական արտադրության կարևոր բաղադրիչն է համարվում։ Հաշվարկելու համար անհրաժեշտ են համակարգչային տեխնիկա, ծրագրային ապահովում, համակարգչային գիտություն, տեղեկատվական համակարգեր ու տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվողական մեքենաների ասոցիացիան (ՀՄԱ) (անգլ.՝ Association for Computing Machinery (ACM) ԱՄՆ-ում գործող միջազգային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ուսումնական հասարակություն, որը հիմնադրվել է 1947 թվականին և հանդիսանում է աշխարհի ամենամեծ գիտական և կրթական հաշվողական հաստատությունը)[1], «հաշվարկել»ը սահմանել է հետևյալ կերպ.

«Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք սահմանել հաշվարկելը այսպես՝ ցանկացած նպատակաուղղված գործողություն, որը պահանջում է արդյունք ստանալ կամ ստեղծել համակարգիչներ։ Այսպիսով, հաշվարկելը լայն իմաստով ներառում է նախագծել և կառուցել տեխնիկական և ծրագրային ապահովման համակարգեր, ստեղծել, մշակել և փոխանցել տարբեր տեսակի տեղեկատվություն, համակարգիչներով գիտական ուսումնասիրություններ կատարել, համակարգչային ծրագրեր ստեղծել և դրանք խելացիորեն կիրառել, ստեղծել և օգտագործել կապի և զվարճանքի լրատվամիջոցներ, գտնել և հավաքել որևէ հատուկ նպատակի վերաբերող տեղեկատվություն և այլն։ Ցուցակն անվերջ է, հնարավորությունները հսկայական»։

Հաշվողական մեքենաների ասոցիացիան ներկայացնում է հետևյալ հինգ ուղղությունները․

Այնուամենայնիվ, Հաշվարկի ուսումնական պլան 2005-ում (անգլ.՝ Computing Curricula 2005)[2] նշվում է, որ «հաշվարկ»ի նշանակությունը կախված է հետևյալ համատեքստից․

Հաշվարկելն ունի նաև այլ, ավելի հատուկ նշանակություն՝ հիմնվելով այն համատեքստի վրա, որում օգտագործվում է այդ տերմինը։ Օրինակ՝ տեղեկատվական համակարգերի մասնագետը հաշվարկելիս հաշվի կառնի մեկ այլ տարբերակ, իսկ ծրագրավորողը՝ մեկ ուրիշ տարբերակ։ Անկախ համատեքստից՝ լավ հաշվարկելը կարող է բարդ և դժվար լինել։ Քանի որ հասարակությանը պետք են մարդիկ, ովքեր լավ են տիրապետում հաշվարկելուն, ապա մենք պետք է մտածենք հաշվարկելու մասին ոչ միայն որպես մասնագիտություն, այլ նաև որպես կարգապահություն:

«Հաշվողական» տերմինը նեղ իմաստով սահմանվել է 1989 թվականին, ՀՄԱ-ի՝ «Հաշվարկելը որպես կարգապահություն» թեմայով զեկույցում.

Հաշվարկելու կարգը` ալգորիթմական քայլերի կարգավորված հաջորդականությունն է, որը նկարագրում և վերափոխում է տեղեկատվությունը. դրանց տեսությունը, վերլուծությունը, դիսկրետությունը, արդյունավետությունը, իրականացումը և կիրառումը։ Հաշվարկման հիմքում ամբողջապես ընկած է հետևյալ հիմնարար հարցը. «Ի՞նչը կարող է լինել արդյունավետորեն ավտոմատացված»:

«Հաշվարկել» տերմինը հաշվել բառի հոմանիշն է։ Դեռևս վաղ ժամանակներից այն օգտագործվել է մեխանիկական հաշվիչների կողմից կատարված գործողությունները նշելու համար, իսկ մինչ այդ՝ հաշվարկ անող մարդկանց կողմից իրականացված գործողությունների նկատառումով։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ. Հաշվարկման պատմություն և հաշվարկման ժամանակացույց

Մեկ-մեկ ֆունկցիա (գրություն)

Հաշվարկելու պատմությունն ավելի հին է, քան հաշվողական տեխնիկայի և ժամանակակից հաշվողական տեխնոլոգիաների պատմությունը, և ներառում է թուղթ ու գրիչի կամ կավիճի և ժայռապատկերների համար նախատեսված պատմությունները։

Հաշվարկները սերտորեն կապված են թվերի ներկայացման հետ։ Բայց վերացական թվերից շատ առաջ կային մաթեմատիկական հասկացություններ, որոնք կիրառվում էին կրթական նպատակներով։ Այս հասկացություններից էին՝ մեկ-մեկ գրությունը (հաշվարկման հիմք)[3][4], համեմատություն ստանդարտի հետ (օգտագործվում է չափման համար) և 3-4-5 աջ եռանկյունին (սարք՝ ճիշտ անկյունը որոշելու համար)։

Հաշվարկման մեջ օգտագործվող ամենավաղ հայտնի միջոցը Աբակ (տախտակ) (հին հունարեն՝ ἄβαξ, ἀβάκιον, լատին․՝ abacus) հաշվային տախտակն էր, և կարծում էին, որ այն հորինվել է մ.թ.ա. 2400 թվականին՝ Բաբելոնում։ Ի սկզբանե այն իրենից ներկայացնում էր գծանշված տախտակ՝ շերտաձողերով կամ ակոսներով։ Հաշվիչ նշանները (քարերը, ոսկրիկները) շարժվում էին տողերի կամ փորվածքների միջով։ Մեր թվարկությունից առաջ V դարում Եգիպտոսում Աբակ գործիքի տողերի և փորվածքների փոխարեն սկսեցին օգտագործել ձողիկներ և մետաղալարեր, որոնք բաժանվում էին շարքերի, և խճաքարից պատրաստված քարեր, որոնց միջոցով կատարվում էր հաշվարկը։ Սա հաշվարկ անելու համար առաջին հայտնի օգնությունն էր, որին 2000 տարի անց հաջորդեց հունական մեթոդը։ Աբակի օգտագործման ժամանակակից տարբերակների թվում են ռուսական հաշվիչները և ճապոնական Աբակները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Indiana University Media Relations». indiana.edu. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. The Joint Task Force for Computing Curricula 2005. «Computing Curricula 2005: The Overview Report» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «The Definitive Glossary of Higher Mathematical Jargon — One-to-One Correspondence». Math Vault (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Injective, Surjective and Bijective». www.mathsisfun.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշվարկում» հոդվածին։