Հոդեր ճտտացնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատեր ճտտացնել
Հոդեր ճտտացնելու ձայնը

Հոդեր ճտտացնել, գործողություն, որի ժամանակ մարդու հոդերի ոլորման կամ թեքման միջոցով առաջանում է որոշակի ձայն, ինչին հաճախ հաջորդում է բավարարվածության կամ հանգստության զգացողություն մարդու մոտ։ Հաճախ կիրառվում է խիրոպրակտիկայի մեջ։

Ժողովրդական կարծիքի համաձայն՝ հոդերի ճտտացնելը, առավելապես մատնոսկրերինը, հանգեցնում են հոդաբորբի կամ այլ հոդային խնդիրների։ Սակայն, բժշկական հետազոտությունները մինչև այժմ մատերի ճտտացնելու և երկարատև հոդային խնդիրների միջև կապ ցույց չեն տվել։ Չնայած ճտտացնելու մեխանիզմն ու առաջացած ձայնը դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն, այն հիմնականում վերագրվում է հոդերի արանքում ազոտի կամ ածխաթթու գազի փուչիկների առաջացմանը[1][2][3]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատերի ճտտացնելու ՄՌՏ պատկեր։

Ճտտացնելու ընթացքում առաջացած ձայնի մեխանիզմը պարզ չէ։ Առաջարկվող տեսություններից են՝

  • Կավիտացիա հոդերի արանքում (թանձր հոդահեղուկում փոքր կավիտացիոն բշտիկների առաջացման և նրանց արագ փայթյունի ընթացքում)[3]:
  • Կապանների արագ ձգում[4]:
  • Ներհոդային կպչումները կոտրվում են[4]:

Հոդերի ճտտացնելը մեկնաբանող մի քանի տեսություններ կան: Որոշակի փաստեր ապացուցում են թանձր հոդահեղուկում կավացիայի տեսությանը[5]: Ողնաշարի մանիպուլյացիայի ընթացքում կիրառված ուժը առանձնացնում է ամբողջությամբ պարկուճված սինովիալ հոդի հոդային մակերևույթները, որն իր հերթին հոդերի խոռոչներում իջեցնում է ճնշումը։ Այս ցածր ճնշման միջավայրում որոշ գազեր, որոնք լուծված են թանձր հոդահեղուկում, պոկվում են լուծույթից՝ ստեղծելով փուչիկներ կամ կավիտներ, որոնք արագորեն փլուզվում են՝ առաջացնելով ձայն[6]: Ծագող գազային փուչիկների հիմնական բաղադրությունը ածխաթթու գազ է[7]: Այս գործընթացի էֆեկտները որոշ ժամանակ մնում են, ինչը հայտնի է «համառ շրջան» անվամբ, որի ընթացքում հնարավոր չէ հոդերը կրկին ճտտացնել, սա տևում է մոտավորապես 20 րոպե։ Ըստ որոշ փաստերի՝ կապանների թուլությունը կարող է կապ ունենալ կավիտացիայի աճման միտման հետ[8]:

Սակայն, վերջին փաստերը ցույց են տալիս, որ ճտտացնելու ձայնը առաջանում է, երբ հոդերի արանքում փուչիկներն առաջանում են, ոչ թե երբ նրանք պայթում են[3]:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտնաթաթ ճտտացնելը հաճախ օգտագործվում է մերսման համար

Ընդունված կարծիքը, թե հոդերի ճտտացնելն առաջացնում է հոդաբորբ, չի հաստատվել։ 2011 թվականի հրատարակված մի հետազոտության մեջ ուսումնասիրվել է 215 մարդու (50-ից 89 տարեկան) ձեռքերի ռենտգենային լուսանկարները և համեմատվել են կանոնավոր ճտտացնողների և չճտտացնողների ձեռքերը[9]: Ըստ հետազոտության՝ մատերի ճտտացնելը չի առաջացնում ոսկրահոդաբորբ (օստեոարթրիտ)՝ անկախ նրանից, թե քանի տարի կամ որքան հաճախ են ճտտացրել մատերը[9]: Ըստ ավելի վաղ կատարված եզրակացության՝ քրոնիկ մատեր ճտտացնողների մոտ արթրիտի աճ չկա, սակայն, ձեռքերի այտուցների և ավելի թույլ բռնվելու ուժի հավանակնությունն ավելի մեծ է[10]: Մոլի մատեր ճտտացնելն ասոցացվում էր եղունգներ կրծելու, ծխելու, ալկոհոլ օգտագործելու հետ և ենթադրվում էր, որ հանգեցնում է ձեռքերի ֆունկցիոնալ անբավարարության[10]: Այս վաղ հետազոտությունը քննադատվել է՝ այլ գործոնների հավանականությունը հաշվի չառնելու համար, ինչպես օրինակ այն, որ մատեր ճտտացնելու ունակությունը կապված է ձեռքի անբավարար ֆունկցիայով, ոչ թե պատճառն է[11]:

Բժիշկ Դոնալդ Ուգերը 60 տարի շարունակ ամեն օր ճտտացրել է իր ձախ ձեռքի մատերը, բայց չի ճտտացրել աջ ձեռքի մատերը։ Սակայն, ձեռքերից ոչ մեկի վրա արթրիտ կամ ուրիշ հիվանդություն չի ձևավորվել։ Փորձի համար նա 2009 թվականին արժանացել է բժշկության բնագավառում Իգնոբելյան մրցանակի, որը Նոբելյան մրցանակի պարոդիան է[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sample Ian, editor science (15 April 2015)։ «Cracked it! Scientists solve puzzle of why knuckles pop when pulled»։ Վերցված է 20 September 2016 – via The Guardian 
  2. Knapton Sarah (15 April 2015)։ «Why knuckle cracking makes a popping sound, and why it might be beneficial»։ Telegraph։ Վերցված է 17 December 2016 
  3. 3,0 3,1 3,2 Gregory N. Kawchuk, Jerome Fryer, Jacob L. Jaremko, Hongbo Zeng, Lindsay Rowe, Richard Thompson (2015)։ «Real-Time Visualization of Joint Cavitation»։ PLoS ONE 10 (6): 384–390։ PMC 4398549։ PMID 25875374։ doi:10.1371/journal.pone.0119470 
  4. 4,0 4,1 «Joint cracking and popping: understanding noises that accompany articular release.»։ J Am Osteopath Assoc 102 (5): 283–7։ 1 May 2002։ PMID 12033758 
  5. Brodeur R. (1995)։ «The audible release associated with joint manipulation.»։ J Manipulative Physiol Ther 18 (3): 155–64։ PMID 7790795 
  6. Maigne Jean-Yves, Vautravers Philippe (September 2003)։ «Mechanism of action of spinal manipulative therapy»։ Joint Bone Spine 70 (5): 336–341։ doi:10.1016/S1297-319X(03)00074-5 
  7. «'Cracking joints'. A bioengineering study of cavitation in the metacarpophalangeal joint.»։ Ann Rheum Dis 30 (4): 348–58։ 1971։ PMC 1005793։ PMID 5557778։ doi:10.1136/ard.30.4.348  [1]
  8. Fryer, Gary, Jacob Mudge & McLaughlin, Patrick (2002)։ «The Effect of Talocrural Joint Manipulation on Range of Motion at the Ankle»։ Journal of Manipulative and Physiological Therapeutics 25 (6): 384–390։ PMID 12183696։ doi:10.1067/mmt.2002.126129 
  9. 9,0 9,1 «Knuckle cracking and hand osteoarthritis»։ J Am Board Fam Med 24 (2): 169–174։ 2011։ PMID 21383216։ doi:10.3122/jabfm.2011.02.100156 
  10. 10,0 10,1 Castellanos J., Axelrod D. (1990)։ «Effect of habitual knuckle cracking on hand function»։ Annals of the Rheumatic Diseases 49 (5): 49(5):308–9։ PMC 1004074։ PMID 2344210։ doi:10.1136/ard.49.5.308 
  11. Simkin Peter (November 1990)։ «Habitual knuckle cracking and hand function.»։ Annals of Rheumatic Disease 49 (11): 957։ doi:10.1136/ard.49.11.957-b 
  12. «2009 Winners of the Ig® Nobel Prize»։ Վերցված է 27 November 2011