Պյութագորիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիֆագորեյաից)
Պյութագորիո և Սամոս կղզում Հերայի տաճարը
Pythagoreion and Heraion of Samos*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Հունաստան Հունաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1992  (16-րդ նստաշրջան)
Համար 595
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 595
ռուս..անգլ..ֆր.

Պյութագորիո (հուն․՝ Πυθαγόρειο), հին քաղաք Սամոսի (Σάμος) հնագիտական պեղումնավայր[1], անտիկ աշխարհի կարևորագույն քաղաքներից մեկը, համանուն կղզու վրա։ Տեղակայված է ժամանակից Պիտագորիոն գյուղի մոտակայքում[2], որից և ստացել է իր անվանումը։

Հուշարձանի տարածքում տեղակայված են հունական և հռոմեական կառույցներ, ինչպես նաև Էվպալինով թունելը՝ կառուցված Էվպալինի կողմից Մեգարիայից[3]։

Հերայիի տաճարի հետ միասին Պյութագորիոն 1992 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային օբյեկտների ժառանգության ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին հնագիտական գտածոները թվագրվում են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակին, պատկանել է նեոլիթի ժամանակաշրջանին և հայտնաբերվել է Կաստրո (Κάστρο) թմբի վրա, Պիտագորիոնից հարավ-արևմուտք։ Քաղաքը բարգավաճման է հասել մ․ թ․ ա․ 6-րդ դարի կեսերին՝ Պոլիկրատ բռնակալի շնորհիվ։ Կղզու անտառներն օգտագործվել են ձկնորսական և ռազմական նավերի կառուցման համար, ինչը Սամոսին դարձրել է ծովերի տիրուհին։ Պոլիսն ունեցել է հզոր ռազմական նավատորմ և առևտրով է զբաղվել Փոքր Ասիայի և Միաջերկրյածովյան երկրների հետ[4]։ Ստեղծվել է նավի նոր տեսակ՝ 50-թիավոր «սամոսական նավ» (σάμαινα, սամենա) դնչանման ծայրով[4]։ Հիմնադրվել են Սամոսի գաղութները Հոնիայում, Թրակիայում և արևմտյան երկրներում։ Պոլիկրատի օրոք կառուցվել են Հերեյոնը, Հերայի տաճարը, Հերոդոտոսի խոսքերով՝ «մեծագույնը մեզ հայտնի տաճարներից», Էվպալինով թունելը և նավահանգստում ամբարտակը[2][3]։

Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են սալահատակված փողոցներ, խճանկարային հատակով տներ։ Սամոսը մտել էր Հոնիական միության կազմի մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Павсаний. Описание Эллады. VII, 4, 1
  2. 2,0 2,1 2,2 Μαρια Βιγλάκη-Σοφιανού (2012). «Πυθαγόρειο και Ηραίο Σάμου. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 Геродот. История. III, 60
  4. 4,0 4,1 Геродот. История. III, 39