Հավայան պիցցա
Հավայան պիցցայի բաղադրիչները | |
| Տեսակ | կերակուր և պիցցայի ոճ |
| Ենթատեսակ | պիցցա |
| Առաջացման երկիր | |
| Ստեղծման տարեթիվ | 1962[1] |
| Հիմնական | Պրոշուտո, pineapple?, տոմատի սոուս և պիցցայի պանիր |


Հավայան պիցցա, նաև հայտնի է որպես արքայախնձորով պիցցա, տոմատի սոուսով, պանիրով, արքայախնձորով և ազդրապուխտով պիցցա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունա-կանադացի Սեմ Պանոպուլոսը պնդում էր, որ 1962 թվականին ստեղծել է առաջին հավայան պիցցան Կանադայի Օնտարիո նահանգի Չաթեմ համայնքում։ Մասամբ ոգեշնչված չինական ճաշատեսակների պատրաստման իր փորձով, որոնցում սովորաբար խառնվում են քաղցր և աղի համերը, Պանոպուլոսը փորձարկել է արքայախնձորի, ազդրապուխտի, բեկոնի և այլ լցոնումների ավելացումը, որոնք ի սկզբանե այնքան էլ հայտնի չէին[2][3][4][5][6]։ Արքայախնձորի ավելացումը տոմատի սոուսի և է պանրի ավանդական խառնուրդ, երբեմն ազդրապուխտով կամ բեկոնով, շուտով, ի վերջո, դարձել է ամբողջ աշխարհի պիցցերիաների հիմնական առաջարկը[7]։ Պանոպուլոսն ընտրել է «հավայան» անվանումը՝ ի պատիվ պահածոյացված արքայախնձորի ապրանքանիշի, որը նրանք օգտագործել են[8]։
Գերմանիայում հավայան պիցցա է համարվում ազդրապուխտով, արքայախնձորով և պանրով հավայական թոսթի տարբերակը, որն ի սկզբանե ներկայացվել է 1955 թվականին Գերմանիայի առաջին հեռուստատեսային խոհարար Քլեմենս Վիլմենրոդի կողմից[9][10][11]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի փետրվարին Իսլանդիայի նախագահ Գյուդնի Յոհաննեսոնը, ինչպես հաղորդվում է, բարձր դասարանցիների հետ «հարց ու պատասխանի» (Q&A) ժամանակ ասել է, որ նա սկզբունքորեն դեմ է արքայախնձորով պիցցային։ Նրա անսպասելի հայտարարությունը ԶԼՄ-ներում լուսաբանման տարափ է առաջացրել և ոգեշնչել է նրանց, ովքեր սիրում կամ չեն սիրում հավայան պիցցան, իրենց կարծիքը հայտնել սոցիալական ցանցերում[12]։ Հայտնի մարդիկ կիսվել են այս հարցում իրենց նախասիրություններով[13][14][15][16], այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն[17][18]։ Պանոպուլոսը, որն այդ ժամանակ հեռացել էր ռեստորանային բիզնեսից, հրավիրվել է որոշ ԶԼՄ-ների կողմից պաշտպանել իր ստեղծագործությունը[5][19]։ Ավելի ուշ Գյուդնին պարզաբանել է, որ ինքը լիազորություն չունի արգելել պիցցայի համար նախատեսված որոշ լցոնումներ, և ինքը չէր ցանկանա ապրել մի երկրում, որտեղ առաջնորդը կարող է արգելել այն ամենը, ինչ իրեն դուր չի գալիս[20]։
2014 թվականին Թայմ ասմագիրն ընդգրկել է հավայան պիցցան իր «Բոլոր ժամանակների 13 ամենաազդեցիկ պիցցաներ» (անգլ.՝ The 13 Most Influential Pizzas of All Time) ցանկի 13-րդ հորիոզոնականին[21][22]։
Հարցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավայան պիցցան Ավստրալիայի ամենահայտնի պիցցան է եղել 1999 թվականին, և դրան բաժին էր ընկնում պիցցայի վաճառքների 15%-ը[23]։
2015 թվականի հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավայան պիցցան ամենատարածվածն է Just Eat-ի միջոցով աշխատող բրիտանական ընկերությունների շրջանում[24]։
2016 թվականի Harris Poll-ի հարցումը չափահաս ամերիկացիների շրջանում ցույց է տվել, որ արքայախնձորը պիցցայի համար ամենաքիչ սիրելի լցոնումների եռյակում է՝ առաջ անցնելով միայն անչոուսներից և սնկերից[25]։
2019 թվականի YouGov Omnibus հարցման համաձայն, ամերիկացիների 12%-ը, որոնք պիցցա են ուտում, ասում են, որ արքայախնձորը պիցցայի համար իրենց երեք ամենասիրելի լցոնումների մեկն է, իսկ 24%-ն ասում է, որ արքայախնձորը իրենց ամենաքիչ սիրելի լցոնումներից է։ Հարցման արդյունքում միայն երկու բաղադրիչ են ավելի քիչ սիրվել՝ անչոուսները և սմբուկները[26]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Gajanan M. The Man Who Invented Hawaiian Pizza Has Died // Time.com — 2017.
- ↑ Dan Nosowitz (4 June 2015), «Meet the 81-Year-Old Greek-Canadian Inventor of the Hawaiian Pizza». accessed 19 May 2017
- ↑ Bob Boughner (26 June 2010), Aloha! Hawaiian pizza born in Chatham? Արխիվացված 2012-07-22 archive.today, The Chatham Daily News. Accessed 7 February 2017
- ↑ Geoff Turner (14 July 2010), Canadian invented the Hawaiian pizza Արխիվացված 2017-02-24 Wayback Machine, Toronto Sun/Sun Media. Accessed 7 February 2017
- 1 2 Helen Mann (February 21, 2017), Canadian inventor of Hawaiian pizza defends pineapple after Iceland's president disses fruit topping, CBC As It Happens. Accessed 19 May 2017
- ↑ Helen Mann (February 21, 2017), Canadian inventor of the Hawaiian defends pineapple after Iceland prez sneers at fruit on pizza(չաշխատող հղում) , CBC Radio Interview As It Happens. Accessed 19 May 2017
- ↑ Devon Scoble (2016 թ․ ապրիլի 5). «The History of Hawaiian Pizza». FoodNetwork.ca.
- ↑ MAHITA GAJANAN (2017 թ․ հունիսի 11). «The Man Who Invented Hawaiian Pizza Has Died». Time. Արխիվացված է օրիգինալից 2017-06-11-ին. Վերցված է 2020-06-20-ին.
- ↑ Driesner, Heidi (2015 թ․ հունվարի 24). «"Toast Hawaii" wird 60» (German). n-tv. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Foede, Petra (2011 թ․ փետրվարի 4). «Es gibt keinen Toast auf Hawaii» (German). Frankfurter Rundschau. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ganz, Rabea (2013 թ․ օգոստոսի 5). «Herrn Paulsens Deutschstunde: Toast Hawaii» (German). Effilee. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «In theory, pineapple on pizza is easy to hate». The Columbian.
- ↑ Jimmy Kimmel (2017 թ․ մարտի 8). Jimmy Kimmel Settles the Pineapple Pizza Debate. Jimmy Kimmel Live – via YouTube.
- ↑ Larimer, Sarah (2017 թ․ մարտի 4). «The pizza guy's at the door. And he looks a lot like Alexander Ovechkin». The Washington Post.
- ↑ Larimer, Sarah (2017 թ․ մարտի 3). «Capitals' Ovechkin delivers pizza, says his favorite kind is Hawaiian». The Washington Post.
- ↑ Fecteau, Jessica (2017 թ․ մայիսի 8). «Is Pineapple Acceptable on Pizza? Justin Bieber, Paris Hilton and More Celebs Weigh In». Time Inc.
- ↑ Trudeau, Justin (2017 թ․ փետրվարի 24). «I have a pineapple. I have a pizza. And I stand behind this delicious Southwestern Ontario creation. #TeamPineapple @Canada». Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Pant, Priyanka (2017 թ․ փետրվարի 26). «When It Comes To Pizza Toppings, Canada's PM Justin Trudeau Is #TeamPineapple». NDTV.
- ↑ Shreve, Ellwood (2017 թ․ փետրվարի 24). «Hawaiian pizza just part of story». Chatham Daily News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Jon Henley (2017 թ․ փետրվարի 21). «Iceland's president forced to clarify views on pineapple pizza ban». The Guardian.
- ↑ Carman, Tim (2019 թ․ ապրիլի 23). «Pineapple on pizza is easy to hate — at least in theory». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Sarah Begley (2014 թ․ մայիսի 5). «The 13 Most Influential Pizzas of All Time». Time (magazine). Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին. Վերցված է 2020-06-20-ին.
- ↑ Steve Green (1999). PMQ Goes to Australia, Pizza Marketing Quarterly, Last accessed 7 February 2017
- ↑ Scott, Patrick (2015 թ․ սեպտեմբերի 17). «Top ten most popular pizzas in the UK revealed – is your favourite on the list?». Daily Mirror. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Birth, Allyssa (2016 թ․ փետրվարի 23). «Pepperoni Tops Americans' List of Favorite Pizza Toppings». The Harris Poll. Harris Interactive. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Jamie Ballard. «Does pineapple belong on a pizza?». today.yougov.com. YouGov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին.