Ռազմական հակամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախյան ազատամարտ․ Առաջին Արցախյան պատերազմ․ հայ կամավորականները. 1994թ.։
Արցախյան ազատամարտ․ Առաջին Արցախյան պատերազմ․ 1988-1994թթ․։
Ջիհադ–մոբիլի պայթեցումը Իրաքի պատերազմի ժամանակ
2005 թվականի ապրիլ։
Ռուսաստանի ՀՕՊ–ի համալիրը կրակային դիրքում՝ «Խմեյմիմ» օդանավակայանում
(Սիրիա, 2015 թվական)
Ամերիկյան մարտական ուղղաթիռը կրակային հարված է հասցնում աֆղանցի խռովարարներին
(Աֆղանստան, 2008 թվական)

Ռազմական բախում՝ ռազմական բռնության միջոցով միջպետական և ներպետական հակասությունների լուծման բոլոր տեսակների հավաքական անվանումը, որը ներառում է ռազմական դիմակայության բոլոր տեսակները, որոնք հետապնդում են հասարակական-քաղաքական նպատակներ[1][2][3][4][5]

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, ռազմական բախում գիտական եզրույթի՝ գիտատերմինի ներքո հասկացվում է յուրաքանչյուր և ցանկացած ռազմական գործողություն, ռազմական գործունեություն, որը ուղեկցվում է զինված ուժերի կազմակերպված գործի դրմամբ։ Այդպիսով՝ ռազմական բախման լայն սահմանման ներքո հայտնվում են հետևյալները[2][5][6][7]

ա․ համաշխարհային կամ գլոբալ պատերազմները,

բ․ տեղային կամ լոկալ պատերազմները,

գ․ տարածաշրջանային կամ ռեգիոնալ պատերազմները,

դ․ սովորական պատերազմները,

ե․ զինված բախումները,

զ․ ռազմական բռնության ակցիաները կամ ռազմական բռնության միջոցառումները,

է․ ռազմական միջադեպերը,

ը․ այլ ռազմական բախումները։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականում յուրաքանչյուր ռազմական բախում հանդիսանում է իրեն նախորդած քաղաքական կամ, առավել ևս՝ միջպետական որևէ բախման առավել սուր փուլը[4]։ Ուստի և ռազմական բախումները չեն ծագում սպոնտան կերպով, այլ հանդիսանում են այն սոցիալական լարման բացառիկ արտահայտությունը, որն առաջանում է հետևյալ տարատեսակ հակասությունների հետևանքով՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր և այլք[1]։

Այդ լույսի ներքո ռազմական բախումները բնութագրվում են հետևյալ հանգամանքներով[7]՝

ա․ իրենց խնդիրներով,

բ․ այդ խնդիրների լուծման միջոցներով,

գ․ տարածական–ժամանակային սահմաններով,

դ․ զինված պայքարի ձևերով,

ե․ ռազմական ուժի կիրառման եղանակներով։

Արդիական ռազմական բախումները աչքի են ընկնում հետևյալ բնութագրիչներով․[7]

ա․ ռազմական ուժի և ոչ ռազմական մեթոդների կոորդինացված, այսինքն՝ համակարգված կիրառմամբ,

բ․ ռազմական տեխնիկայի գործադրման զանգվածայնությամբ,

գ․ տեղեկատվական հակամարտության էական դերով,

դ․ անմիջական ռազմական գործողություններին նախապատրաստվելու ոչ մեծ ժամանակամիջոցով

ե․ կառավարման բարձր օպերատիվությամբ։

Եզրաբանություն՝ տերմինալոգիա և դասակարգում՝ կլասիֆիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնևի չորրորդ կոնվենցիայում, ընդունված 1949 թվականին և նրան կից Լրացուցիչ Արձանագրություններում, ընդունված 1977 թվականին, «ռազմական բախում» գիտական եզրույթը օգտագործվում է «պատերազմ» եզրույթին զուգահեռ, որի հետևանքով հետագայում Միջազգային մարդասիրական իրավունքը, և ընդհանրապես միջազգային իրավունքը սկսեցին այդ երկու հասկացությունները կիրառել որպես հոմանիշներ[3]։

Լայն առումով «ռազմական բախում» հասկացության հիման վրա XX դարի խոշոր ֆրանսիական ռազմական տեսաբան Անդրե Բոֆրը՝ André Beaufre տվել է ռազմական ստրատեգիայի՝ ՙռազմական ռազմավարության՚ իր սահմանումը և այդտեղից բխող մի հայեցակարգ, որով լուծվում են քաղաքական խնդիրները ռազմական միջոցներով, ի հայտ է բերվում դրանց փոխպայմանավորվածությունը, ընդ որում՝ հատուկ ուշադրություն է հատկացվում ռազմավարական մտահղացմանը՝ իր դինամիկայի, այսինքն՝ հարաշարժի մեջ[8]։

Ըստ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Վասիլյևիչ Գերասիմովի՝ արդի ժամանակաշրջանում թե՛ միջազգային, թե՛ ռուսական ազգային պաշտոնական փաստաթղթերում բացակայում է «պատերազմ» հասկացության որոշակի սահմանումը[2]

Ռազմական փորձագետները, մասնավորապես, ռուսական ռազմական փորձագետները առաջարկում են դասակարգել ռազմական բախում ընդհանրացնող գիտաեզրույթը՝ ըստ երկու հիմնական տիպի․[1][9]

  1. Պատերազմ — պետության զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների վարման ձև, որի նպատակն է ենթարկեցնել հակառակորդին այս կամ այն պատերազմող կողմի քաղաքական ղեկավարության կամքին։ Ընդ որում՝ հակամարտող կողմերը սահմանափակված չեն սոսկ ռազմական ուժի կիրառմամբ։ Քաղաքագետները կիրառում են «դասական պատերազմ» հասկացությունը[10]։
  1. Զինված բախում — պետությունների կամ դրանց ներսի սոցիալական հանրությունների միջև զինված հակամարտության տեսակ, որի նպատակն է լուծել տնտեսական, քաղաքական և այլ հակասություններ, յուրաքանչյուր կողմից ռազմական ուժի սահմանափակ կիրառմամբ։

Զինված բախում հասկացությանը՝ խորհրդային և ռուսական ռազմական փորձագետների կողմից տրվող սահմանումը շատ բանով համընկնում է «ցածր ինտենսիվության բախում» (անգլ.՝ Low Intensity Conflict) հասկացությանը, որը կիրառվում էր ԱՄՆ–ում մինև 1993 թվականը, երբ այդ տերմինը Ամերիկյան ռազմական կանոնադրություններում փոխարինվեց «պատերազմից տարբերվող ռազմական օպերացիաներ» տերմինով[11][12],

«Ցածր ինտենսիվության բախում» տերմինը և նրա հոմանիշները՝ «փոքր պատերազմ», «լոկալ պատերազմ», «նոր պատերազմ» կիրառվում են նշելու համար այն զինված բախումները մի կողմից ուժեղ պետությունների, իսկ մյուս կողմից՝ թույլ պետությունների միջև, որպեսզի տարբերեն ավանդական բնույթի պատերազմների ձևերը, որոնք մղվում են երկու ինքնիշխան պետությունների միջև[13]։

Ըստ ռուսական ռազմական փորձագետ Կալիստրատովի՝ Калистратов, ռազմական բախումների գործնական տիպաբանությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպով․[2]

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ (ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
ՊատերազմներԶինված բախումներԶինված ակցիաներ՝ միջոցառումներ (Դիտավորյալ մեկանգամյա ռազմական ընդհարում, որը դուրս չի գալիս մարտավարական մասշտաբի շրջանակներից)[14]
Սահմանային զինված բախումներՑածր ինտենսիվության զինված բախումներԶինված միջադեպեր (Ոչ դիտավորյալ մեկանգամյա զինված ընդհարում, որը դուրս չի գալիս մարտավարական մասշտաբի սահմաններից)[15]
Արտաքին զինված բախումներՄիջին ինտենսիվության զինված բախումներԶինված սադրանքներ (Դիտավորյալ զինված ընդհարում՝ մասշտաբային պատասխան հակազդեցության առաջացման նպատակով)[16]
Ներքին զինված բախումներԲարձր ինտենսիվության զինված բախումներ

Աշխարհում ընթացող ռազմական բախումների քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական բախումների մեկ այլ դասակարգում էլ կատարվում է ըստ դրանցում զոհված մարդկանց թվաքանակի։

Ըստ այդմ Ռազմական բախումները կարելի է դասակարգել չորս տիպի․

ա․ Մեծ պատերազմներ, անգլ.՝ Major wars, 10․000–ից ավելի մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ,

բ․ Պատերազմներ, անգլ.՝ Wars, 1․000–9․999 մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ,

գ․ Փոքր բախումներ, անգլ.՝ Minor conflicts, 100–999 մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ,

դ․ Փոխհրաձգություններ և ընդհարումներ, անգլ.՝ Skirmishes and clashes, 10–99 մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ։

Շարունակվող ռազմական բախումները, 2020թ․ մայիսի դրությամբ։

     Մեծ պատերազմներ, 10․000–ից ավելի մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ      Պատերազմներ, 1․000–9․999 մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ      Փոքր բախումներ, 100–999 մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ      Փոխհրաձգություններ և ընդհարումներ, 10–99 մահեր՝ ընթացիկ կամ անցած օրացույցային տարվա մեջ

Արցախյան պատերազմը՝ աշխարհում ընթացող ռազմական հակամարտությունների շարքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով ռազմական հակամարտությունների կամ բախումների դասակարգման ներկայումս առկա մոտեցումները, Արցախյան ազատագրական պատերազմը կարելի է դիտարկել որպես ռազմական հակամարտությունների մի շարք, սերիա, որը բաղկացած է արդեն իսկ կայացած հինգ ռազմական բախումներից և կանխատեսվող առնվազն վեցերորդ ռազմական բախումից[17]։

ա․ Առաջին Արցախյան պատերազմ․ 1988-1994թթ․[17]։ Զոհերի թվաքանակով այս ռազմական բախումը դասվում է Մեծ պատերազմների շարքին։ Տարբեր տվյալների ուսումնասիրությունը և մինչ այժմ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ Առաջին Արցախյան Ազատագրական պատերազմի ընթացքում՝ 1988-1994թթ․ զոհվել է մոտ 36․000 զինված անձ։ Ընդ որում՝ հայկական կողմի կորուստները կազմել են առավելագույնը՝ 6․000, իսկ ադրբեջանական կողմինը՝ 30․000, այսինքն՝ 5 անգամ ավելի։ Մասնավորապես, հայկական կողմից այդ պատերազմի ընթացքում տարբեր տեղեկություններով զոհվել է պատերազմին մասնակցող 5,856–6,000 զինված անձ՝ կամավորական և զինծառայող[18][19]։ Այնինչ ադրբեջանական կողմից, տարբեր տվյալներով՝ զոհվել է 11․557–ից մինչև 30․000 զինված անձ, այդ թվում՝ աֆղանական և պակիստանյան, ռուսական և ուկրաինական, չեչենական և թուրքական վարձկաններ և ահաբեկիչներ[20]։ Արևմտյան երկրների և ռուսաստանցի հետազոտողների տվյալներով ադրբեջանական կողմի զինված անձանց կորուստներն ավելի մեծ են՝ 25,000–30,000, ինչը բնականաբար առավել մոտ է ճշմարտությանը, քանզի ադրբեջանական կողմը, նախ՝ ներկայացնում է միայն 1991-1994 թթ․ տեղեկությունները, իսկ այնուհետև՝ սովորաբար աշխատում է գրեթե կրկնակի կամ եռակի նվազեցնել իր կորուստների իրակական քանակությունը[18][19][21]։

բ․ «Սողացող» հայ–ադրբեջանական պատերազմ․ 1994 մայիսի 12 – 2016 ապրիլի 1[17]։ Զոհերի թվաքանակով այս ռազմական բախումը դասվում է սովորական Պատերազմների շարքին։

գ․ Արցախյան Քառօրյա պատերազմ․ 2016 ապրիլի 2–5[17]։ Զոհերի թվաքանակով այս ռազմական բախումը դասվում է փոքր բախումների կամ փոքր պատերազմների շարքին։

դ․ Հիբրիդային պատերազմ․ 2016 ապրիլի 6–ից մինչև 2020 թ․ Տավուշի հուլիսյան ընդհարումներ[17]։ Զոհերի թվաքանակով այս ռազմական բախումը ևս դասվում է սովորական պատերազմների շարքին։

ե․ 2020 թ․ Տավուշի հուլիսյան հայ–ադրբեջանական ընդհարումներ[17]։ Զոհերի թվաքանակով, եթե առկա տվյալների տարբերությունները դիտարկենք, ապա այս ռազմական բախումը կարող է դասվել կա՛մ փոքր պատերազմների շարքին, կա՛մ, նույնիսկ՝ սովորական պատերազմների շարքին։

զ․ 2020 թ․ հավանական «կայծակնային» պատերազմ[17]։

Կենսագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն առումով «Ռազմական բախման» որոշ նախանշաններ կարելի է տեսնել համաշխարհային ռազմական պատմության զանազան իրադարձություններում։ Բայց առաջին անգամ, կամ առաջիններից մեկը լինելով, մարդկության նորագույն պատմության մեջ լայն առումով «Ռազմական բախումը» հայեցակարգային տեսակետից՝ որպես ազգային ռազմավարության սկզբունք և միաժամանակ որպես պետության ռազմաքաղաքական դոկտրին՝ վարդապետություն, ամրագրելու փորձ կատարվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քեննեդու կողմից (ԱՄՆ–ի նախագահի պաշտոնում ծառայել է 1961 թ. հունվարի 20-ից մինչև 1963 թ. նոյեմբերի 22-ը)։ Դա կատարվել է Քեննեդու կառավարության կողմից ԱՄՆ–ում գործի դրված «Ճկուն հակազդման ռազմավարության» մեջ։ Վերջինս փոխարինել է մինչ այդ ԱՄՆ–ում ուժի մեջ եղած «Զանգվածային փոխհարվածի դոկտրինային»։ Քեննեդու և նրան հաջորդած և այդ քաղաքականությունը շարունակած ԱՄՆ–ի մյուս նախագահների վարչակազմերի գործողությունների տրամաբանությունը, որը ի թիվս այլոց՝ հետևողականորեն իրականացնում էր Քեննեդու և նրա հաջորդ նախագահի՝ Լինդոն Ջոնսոնի կառավարություններում Պաշտպանության նախարարի պաշտոնում ծառայած Ռոբերտ Սթրեյնջ Մաքնամարան, կարելի է հանգեցնել հետևյա թեզիսին․[22]

Հիմարություն կլիներ գլոբալ միջուկային հարվածով սպառնալ՝ ի պատասխան հակառակորդի ինչ–որ տեղային մարտահրավերի, քանզի վերջինս (այսինքն՝ ԽՍՀՄ–ը) ուներ տոտալ ոչնչացման հնարավորություն՝ բոլոր հնարավոր պարագաներում։ Ուստի պահանջվում էր լինել պատրաստ հսկողության տակ պահելու ցանկացած ճգնաժամ՝ քաղաքական և ռազմական ոլորտում, բոլոր հանդիպակաց գործողությունները կառուցելով հակառակորդի (այսինքն՝ ԽՍՀՄ–ի) հարձակողական գործողություններին համապատասխան՝ և դիվանագիտական բանակցությունների արդյունավետ կամ այլ ընթացքով։
- Նևիլ Բրաուն

Անգլերեն բնագրով՝

It would be foolish to threaten an all-out nuclear attack in response to some local challenge by an adversary—e.g. the USSR—possessed of an ultimate capacity for overwhelming destruction under any conceivable circumstances. So what is required is to be able to keep every crisis firmly under central political and military direction in order to modulate all counter-moves in accordance with enemy offensive action and the progress or otherwise of diplomatic bargaining.
- Neville Brown

[22]

Լայն առումով «ռազմական բախման» վարման նոր ձևերի և եղանակների որոնմանը խթանող գործոն է հանդիսացել այսպես կոչված միջուկային պարիտետը՝ վերը նշված գլոբալ հակամարտ ուժերի՝ ԱՄՆ–ԽՍՀՄ, ռազմավարական դիսպոզիցիայում։ Երկու կողմերի ձեռքում ultima ratio–ի առկայությունը՝ այսպես կոչված միջուկային տրիադայի կամ հրթիռա–միջուկային զինանոցի տեսքով, հատկապես Ամերիկյան կողմին, որպես մարդասիրական, քրիստոնեական քաղաքակրթության կրողի և պաշտպանողի, մղել է որոնելու հիմնախնդիրների լուծման ռազմական մեթոդների այլընտրանքային ուղիներ, միաժամանակ հրաժարվելով՝ նոր տեխնոլոգիական հիմքի վրա Համաշխարհային պատերազմների կրկնման պրակտիկայից[22]։

Համարժեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ հասկացության առավել մոտ անգլերեն համարժեքը պետք է համարել անգլերեն հոգնակի թվով ՙհոսթայլիթիզ՚՝ «hostilities» և եզակի թվով՝ ՙհոսթայլիթի՚ տերմինը, «hostility».[23]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Angstrom, Jan ; Widen, J.J. Contemporary Military Theory: The Dynamics of War. (անգլերեն) — N.Y.: Routledge, 2014. — P. 35 — 214 p. — ISBN 978-0-415-64304-7.
  2. Բ․ Բենսոնի հոդվածը՝ անգլերեն բնագրով։ Benson B., The Evolution of the Army Doctrine for Success in the 21st century․ Հրատարակիչ՝ Military Review հանդես։ Հրատ․ տարեթիվ՝ 2012։ Ամիս՝ March-April․ Էջք՝ 2-12։
  3. Բ․ Բենսոնի հոդվածի արխիվացված տարբերակը՝ 2017-02-17։
  4. Hostilities. // Military Law Lexicon. (անգլերեն) — Universal Law Publishing, 2006. — P. 103-104 — 237 p. — ISBN 81-7534-573-X.
  5. Բրոուն Նևիլ, Միջուկային զսպման գործիքը։ Պաշտպանական հետազոտությունների Բրիտանական թագավորական ինստիտուտ, Լոնդոն, ապրիլ 1972թ․, էջ 57 — 168։ Անգլերեն բնագրով՝ Brown, Neville. European Security, 1972-1980. (անգլերեն). — L.: Royal United Services Institute for Defence Studies, April 1972. — P. 57 — 168 p.
  6. Թոմաս դե Վաալ․ Սև այգի․ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով։ Նյու Յորք, Նյու–Յորքի համալսարանի հրատարակչություն, 2003 թվական։ Անգլերեն բնագրով՝ Thomas de Waal (2003). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. New York: New York University Press. ISBN 0-8147-1945-7.
  7. Պ․Կալմիկով։ Калмыков П., Теория и практика предотвращения военных конфликтов современности․ Բնագիրը՝ ռուսերեն։ Հրատարակությունը՝ ՙВласть՚ հանդես։ Հրատ․ տարեթիվը՝ 2007։ Համար 4, էջք՝ 75-77։
  8. Բանակային ժողովածու։ Ռուսերեն բնագրով՝ Армейский сборник։ Հեղինակ՝ Ա․ Կալիստրատով։ Պատերազմ և արդիականություն։ Калистратов А., Война и современность․ Հրատարակման տարեթիվ՝ 2017, 07, 5։
  9. Ռուսական ռազմական հանրագիտարան՝ Բնագրով՝ Военная энциклопедия․ Հոդված՝ Конфликт военный։ Ռազմական բախում։ Պատասխանատու խմբագիր՝ Սերգեև Իգոր Դմիտրիևիչ, Сергеев, Игорь Дмитриевич։ Հրատարակման վայր՝ Մոսկվա, Москва, Հրատարակիչ՝ Ռազմական հրատարակչություն, Военное издательство, հրատ․ տարեթիվ՝ 1999, հատոր՝ 4, էջ 165, միջազգային գրահրատարակչական գրանցման կոդը՝ isbn 5-203-01876-6։
  10. Սմուլսկի Ս․Վ․, Ռազմական բախման նույնականացումը․ մեթոդաբանական և տեսական կողմնորոշիչներ։ Ռուսերեն բնագրով՝ Смульский С. В., Идентификация военного конфликта (методологические и теоретические ориентиры)․ Հրատարակիչ՝ Պոլիս՝ Полис, հանդես։ Հրատ․ տարեթիվ՝ 1995թ․։ Համար՝ 4, էջ՝ 158։
  11. Հեղինակ՝ Մագրուպով Ի․Ռ․, ռուսերեն բնագրով՝ Магрупов И. Р.։ Վերնագիր՝ Ռազմական բախումների հասկացությունը և բնույթը։ Понятие и характеристика военных конфликтов․ Հրատարակչություն՝ Новая наука: Опыт, традиции, инновации․ Հանդես։ Տարեթիվ՝ 2017, հատոր՝ 1, համար՝ 2, էջք՝ 45-48։
  12. Հանրագիտարանային հոդված՝ Конфликт военный․ Խորհրդային ռազմական հանրագիտարան, Советская военная энциклопедия․ Հրատ․ վայր՝ Մոսկվա, Москва, Հրատարակիչ՝ ԽՍՀՄ ՊՆ Ռազմական հրատարակչություն, Военное издательство Министерства обороны Союза СССР, 1979 թ․, հատոր՝ 4, էջ՝ 331։
  13. Ռազմական բախում։ Военный конфликт․ Քաղաքացիական պաշտպանություն։ Гражданская защита. Հանրագիտարան՝ քառահատոր։ Энциклопедия в 4-х томах․ Խմբագրությամբ՝ Վլադիմիր Անդրեյևիչ Պուչկովի։ Под. ред. Пучков, Владимир Андреевич․ Հրատ․ վայր՝ Մոսկվա, Москва, հրատարակիչ՝ Ռուսաստանի ԱԻՆ՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն, издательство, МЧС России, տարեթիվ՝ 2015, հատոր՝ 1, էջ՝ 232։ Էջաքանակը՝ 666, միջազգային գրահատարակչական գրանցման կոդը՝ isbn 978-5-93790-127-3։
  14. Ռուսական ռազմական հանրագիտարան՝ Բնագրով՝ Военная энциклопедия․ Հոդված՝ Конфликт военный։ Ռազմական բախում։ Պատասխանատու խմբագիր՝ Սերգեև Իգոր Դմիտրիևիչ, Сергеев, Игорь Дмитриевич։ Հրատարակման վայր՝ Մոսկվա, Москва, Հրատարակիչ՝ Ռազմական հրատարակչություն, Военное издательство, հրատ․ տարեթիվ՝ 1999, հատոր՝ 4, էջ 165, միջազգային գրահրատարակչական գրանցման կոդը՝ isbn 5-203-01876-6։
  15. Տե՛ս Ռուսական ռազմական հանրագիտարան՝ ութ հատորով։ Չորրորդ հատորում՝ Իգոր Ռոդիոնովի հոդվածը։ Էջք՝ 165-166, ՙՌազմական բախում՚։ isbn 5-203-00298-3, տպաքանակը՝ 3000, Չորրորդ հատորի էջաքանակը՝ 616։ Военная энциклопедия в 8-ми томах (2-е издание), Москва, Военное издательство, 1999, Том 4. статья «Конфликт военный», Родионов, Игорь Николаевич․
  16. «Классическая война». С. Е. Кургинян. Суть Времени 2012 № 1. 24.10.2012
  17. Անհամաչափությունը զինված հակամարտություններում։ Մասն Ա։ Ռուսերեն բնագրով՝ Асимметрия в вооруженном противоборстве (часть 1), վեբկայք՝ website www.belvpo.com, հրատարակիչ՝ Информационный сайт «Военно-политическое обозрение», մուտքի տարեթիվ՝ 2017-04-08։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տե՛ս Պ․Կալմիկովի հոդվածը։ Калмыков П., Теория и практика предотвращения военных конфликтов современности․ Բնագիրը՝ ռուսերեն։ Հրատարակությունը՝ ՙВласть՚ հանդես։ Հրատ․ տարեթիվը՝ 2007։ Համար 4, էջք՝ 75-77։ [1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բանակային ժողովածու։ Ռուսերեն բնագրով՝ Армейский сборник։ Հեղինակ՝ Ա․ Կալիստրատով։ Պատերազմ և արդիականություն։ Калистратов А., Война и современность․ Հրատարակման տարեթիվ՝ 2017, 07, 5, [2] Արխիվացված 2021-06-28 Wayback Machine
  3. 3,0 3,1 Ռուսական ռազմական հանրագիտարան՝ Բնագրով՝ Военная энциклопедия․ Հոդված՝ Конфликт военный։ Ռազմական բախում։ Պատասխանատու խմբագիր՝ Սերգեև Իգոր Դմիտրիևիչ, Сергеев, Игорь Дмитриевич։ Հրատարակման վայր՝ Մոսկվա, Москва, Հրատարակիչ՝ Ռազմական հրատարակչություն, Военное издательство, հրատ․ տարեթիվ՝ 1999, հատոր՝ 4, էջ 165, միջազգային գրահրատարակչական գրանցման կոդը՝ isbn 5-203-01876-6։
  4. 4,0 4,1 Սմուլսկի Ս․Վ․, Ռազմական բախման նույնականացումը․ մեթոդաբանական և տեսական կողմնորոշիչներ։ Ռուսերեն բնագրով՝ Смульский С. В., Идентификация военного конфликта (методологические и теоретические ориентиры)․ Հրատարակիչ՝ Պոլիս՝ Полис, հանդես։ Հրատ․ տարեթիվ՝ 1995թ․։ Համար՝ 4, էջ՝ 158։ [3]։
  5. 5,0 5,1 Հեղինակ՝ Մագրուպով Ի․Ռ․, ռուսերեն բնագրով՝ Магрупов И. Р.։ Վերնագիր՝ Ռազմական բախումների հասկացությունը և բնույթը։ Понятие и характеристика военных конфликтов․ Հրատարակչություն՝ Новая наука: Опыт, традиции, инновации․ Հանդես։ Տարեթիվ՝ 2017, հատոր՝ 1, համար՝ 2, էջք՝ 45-48
  6. Հանրագիտարանային հոդված՝ Конфликт военный․ Խորհրդային ռազմական հանրագիտարան, Советская военная энциклопедия․ Հրատ․ վայր՝ Մոսկվա, Москва, Հրատարակիչ՝ ԽՍՀՄ ՊՆ Ռազմական հրատարակչություն, Военное издательство Министерства обороны Союза СССР, 1979 թ․, հատոր՝ 4, էջ՝ 331։
  7. 7,0 7,1 7,2 Ռազմական բախում։ Военный конфликт․ Քաղաքացիական պաշտպանություն։ Гражданская защита. Հանրագիտարան՝ քառահատոր։ Энциклопедия в 4-х томах․ Խմբագրությամբ՝ Վլադիմիր Անդրեյևիչ Պուչկովի։ Под. ред. Пучков, Владимир Андреевич․ Հրատ․ վայր՝ Մոսկվա, Москва, հրատարակիչ՝ Ռուսաստանի ԱԻՆ՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն, издательство, МЧС России, տարեթիվ՝ 2015, հատոր՝ 1, էջ՝ 232։ Էջաքանակը՝ 666, միջազգային գրահատարակչական գրանցման կոդը՝ isbn 978-5-93790-127-3
  8. Angstrom, Jan ; Widen, J.J. Contemporary Military Theory: The Dynamics of War. (անգլերեն) — N.Y.: Routledge, 2014. — P. 35 — 214 p. — ISBN 978-0-415-64304-7.
  9. Տե՛ս Ռուսական ռազմական հնրագիտարան՝ ութ հատորով։ Չորրորդ հատորում՝ Իգոր Ռոդիոնովի հոդվածը։ Էջք՝ 165-166, ՙՌազմական բախում՚։ isbn 5-203-00298-3, տպաքանակը՝ 3000, Չորրորդ հատորի էջաքանակը՝ 616։ Военная энциклопедия в 8-ми томах (2-е издание), Москва, Военное издательство, 1999, Том 4. статья «Конфликт военный», Родионов, Игорь Николаевич․
  10. «Классическая война». С. Е. Кургинян. Суть Времени 2012 № 1. 24.10.2012
  11. Տե՛ս Բ․ Բենսոնի հոդվածը՝ անգլերեն բնագրով։ Benson B., The Evolution of the Army Doctrine for Success in the 21st century․ Հրատարակիչ՝ Military Review հանդես։ Հրատ․ տարեթիվ՝ 2012։ Ամիս՝ March-April․ Էջք՝ 2-12։ [4] Արխիվացված 2017-02-17 Wayback Machine
  12. Նաև՝ Նույն Բ․ Բենսոնի հոդվածի արխիվացված տարբերակը՝ 2017-02-17
  13. Անհամաչափությունը զինված հակամարտություններում։ Մասն Ա։ Ռուսերեն բնագրով՝ Асимметрия в вооруженном противоборстве (часть 1), վեբկայք՝ website www.belvpo.com, հրատարակիչ՝ Информационный сайт «Военно-политическое обозрение», մուտքի տարեթիվ՝ 2017-04-08․ [5] Արխիվացված 2017-04-09 Wayback Machine
  14. Դիտավորյալ մեկանգամյա ռազմական ընդհարում, որը դուրս չի գալիս մարտավարական մասշտաբի շրջանակներից
  15. Ոչ դիտավորյալ մեկանգամյա զինված ընդհարում, որը դուրս չի գալիս մարտավարական մասշտաբի սահմաններից
  16. Դիտավորյալ զինված ընդհարում՝ մասշտաբային պատասխան հակազդեցության առաջացման նպատակով
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Ըստ ռազմական պատմաբան, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական մեկնաբան Մնացական Ռ․ Խաչատրեանի։
  18. 18,0 18,1 Ըստ Արսեն Մելիք–Շահնազարովի ուսումնասիրության՝ 5,856 զոհված զինված անձ՝ կամավորական և զինծառայող։ Տե՛ս Արսեն Մելիք–Շահնազորվ․ Լեռնային Ղարաբաղ․ փաստերն ընդդեմ ստի։ Ռուսերեն բնագրով՝ Арсен Мелик-Шахназаров․ Нагорный Карабах: факты против лжи․ Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта․ [6]
  19. 19,0 19,1 Ըստ արևմտյան հետազոտող Թոմաս դե Վաալի՝ 6,000 զինված անձ՝ կամավորական և զինծառայող։ Տե՛ս Թոմաս դե Վաալ․ Սև այգի․ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով։ Նյու Յորք, Նյու–Յորքի համալսարանի հրատարակչություն, 2003 թվական։ Անգլերեն բնագրով՝ Thomas de Waal (2003). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. New York: New York University Press. ISBN 0-8147-1945-7.
  20. Баку. Рашад Сулейманов – АПА. Названо число азербайджанских военнослужащих, ставших шехидами в ходе военных действий между Арменией и Азербайджаном в Карабахе и на государственной границе в 1991-1994 гг. [7]․ "Как сообщает АПА, в ходе военных действий погибли 11557 азербайджанских военнослужащих. На сайте Государственной службы Азербайджана по мобилизации и призыву в армию размещены имена участников военных действий, ставших шехидами. Хотя списки по некоторым районам не полные, их можно считать первыми официальными данными об азербайджанских военнослужащих, погибших в 1991-1994 гг. В списке шехидов также значатся имена военнослужащих, пропавших без вести. Отметим, что в список не включены имена гражданских, погибших во время бомбардировок и массовых убийств, учиненных армянами."
  21. Տե՛ս Winds of change in Nagorno Karabakh COMMENTS․ By Euronews • last updated: 28/11/2009․
  22. 22,0 22,1 22,2 Տե՛ս Բրոուն Նևիլ, Միջուկային զսպման գործիքը։ Պաշտպանական հետազոտությունների Բրիտանական թագավորական ինստիտուտ, Լոնդոն, ապրիլ 1972թ․, էջ 57 — 168։ Անգլերեն բնագրով՝ Brown, Neville. European Security, 1972-1980. (անգլերեն). — L.: Royal United Services Institute for Defence Studies, April 1972. — P. 57 — 168 p.
  23. Hostilities. // Military Law Lexicon. (անգլերեն) — Universal Law Publishing, 2006. — P. 103-104 — 237 p. — ISBN 81-7534-573-X.