Հիբրիդային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիբրիդային պատերազմ (անգլ.՝ hybrid warfare), ԱՄՆ-ում 20-րդ դարի վերջին ի հայտ եկած հասկացություն այն ռազմական ստրատեգիայի համար, որն իր մեջ որպես մի ամբողջություն ընդգրկում է սովորական պատերազմը (անգլ.՝ conventional war), փոքր պատերազմը (անգլ.՝ small war) և կիբերպատերազմը (անգլ.՝ cyberwarfare)[1]: Բացի այդ, «հիբրիդային պատերազմ» բառակապակցությունն օգտագործվում է՝ միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու սարքերի և տեղեկատվական պատերազմի միջոցների կիրառմամբ գործողությունների ամբողջությունը նշելու համար[2]:

Արդի պայմաններում զինված հակամարտությունների լուծման պատմականորեն նոր այդ մոտեցումը հանդիսանում է պատերազմի առաջատար տեսակը[3]:

Արևմտյան տարածված սահմանումներից մեկի համաձայն՝ «հիբրիդային պատերազմը բացահայտ և թաքուն պատերազմական գործողությունների, սադրանքների և դիվերսիաների համակցությունն է, որը զուգորդվում է սեփական մասնակցության ժխտմամբ, ինչը զգալիորեն դժվարացնում է հիբրիդային ռազմական գործողություներին լիարժեք պատասխան տալը»:[4]

Համատեղելով կինետիկ գործողությունները դիվերսիոն ջանքերի հետ, ագրեսորը նպատակադրվում է խուսափել ագրեսիայի կատարման համար մեղադրանքներից կամ հատուցումից:[5]

Մեկ այլ մոտեցման համաձայն՝ հիբրիդային պատերազմ կամ հիբրիդային ռազմագործողություններ նշանակում է բացահայտ և քողարկված, կանոնավոր և անկանոն, համաչափ (սիմետրիկ) և անհամաչափ (ասիմետրիկ), ռազմական և ոչ ռազմական գործողությունների այնպիսի ճկուն հիբրիդային խառնուրդը, որն օգտագործվում է հակամարտությունն իրականացնելու նպատակի համար, ընդ որում երկու պետությունների միջև պատերազմի և խաղաղության շեմի խախտումը քողարկելով միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն:[6]

«Հիբրիդային պատերազմ» կամ «Հիբրիդային ռազմագործողություններ» տերմինները կարող են օգտագործվել նկարագրելու համար ռազմագործողությունների տարածքի ճկուն և բարդ դինամիկան, որը պահանջում է բարձր փոփոխելիության, համապատասխանեցման և տոկոնության մակարդակ ունեցող պատասխան:[1][2]

Եվրոպական որոշ մասնագետների կարծիքով հիբրիդային պատերազմը թշնամական գործողությունների մի տեսակ է, որի դեպքում հարձակվող կողմը չի դիմում դասական ներխուժմանը, այլ իր հետ հակամարտության մեջ գտնվող կողմին ոչնչացնում է համակցելով քայքայիչ գործողությունները, սաբոտաժը, կիբեռպատերազմը, ինչպես նաև հակառակորդի տարածքում գործող ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը:[7]

Ընդ որում, հարձակվող կողմը իրականացնում է ռազմավարական համադրումը, սակայն, միաժամանակ, պահպանում է պատերազմում իր ներգրավվածության (փաստացի՝ ներխուժման) ճշմարտանման ժխտման հնարավորությունը: XX դարի վերջին — XXI դարի սկզբին մղված հիբրիդային ռազմական գործողությունների դասական օրինակներ են համարվում աֆղանական պատերազմները (առնվազն երեք անգամ. ԽՍՀՄ-ի կողմից՝ խորհրդա-աֆղանական պատերազմի սկզբին՝ 1979 թվականին, ԱՄՆ-ի կողմից՝ մոջահեդներին ցուցաբերած աջակցության ժամանակ և Թալիբանի տապալման ժամանակ):[7]

Պետք է նկատի ունենալ, որ հիբրիդային պատերազմի հայեցակարգը նկարագրելու համար կարող են կիրառվել մի շարք տարբեր տերմիններ: Օրինակ՝ հիբրիդային պատերազմ, հիբրիդային ռազմագործողություններ, հիբրիդային սպառնալիք կամ հիբրիդային հակամարտություն, ինչպես նաև ոչ գծային պատերազմ, ոչ ավանդական պատերազմ կամ հատուկ պատերազմ: ԱՄՆ-ի զինված ուժերում սովորաբար հակված են խոսելու հիբրիդային սպառնալիքի մասին, իսկ ամերիկյան գիտական, այդ թվում՝ ռազմագիտական գրականությունում, խոսվում է հիբրիդային պատերազմի մասին: Սույն հոդվածի նպատակների համար երկու տերմինները (բառեզրերը, եզրույթները կամ գիտաբառերը)՝ հիբրիդային սպառնալիք և հիբրիդային ռազմագործողություններ օգտագործված են որպես միմյանց համարժեք և միմյանց փոխարինող տերմիններ:

Առաջին հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Հիբրիդային պատերազմ" բառակապակցության առաջին հիշատակությունը, համացանցի ռուսալեզու սեգմենտում հայտնվել է 2009 թ. հունիսի 24-ին[8]. Սակայն ամերիկյան ռազմական տերմինաբանության մեջ հիբրիդային պատերազմը կիրառվել է ավելի վաղ։ Դեռ 2008 թ. ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի գլխավոր շտաբը հիբրիդային սպառնալիքը բացատրել է որպես այնպիսի հակառակորդ, որն ներառում է սովորական, անկանոն, ահաբեկչական և քրեական կարողությունների տարաբնույթ և դինամիկ համակցություններ։[9] Համացանցի ռուսական սեգմենտում հիբրիդային պատերազմ բառակապակցությունը 2010 թվականին հիշատակվել է 1 անգամ,[10], իսկ 2011 թվականին՝ 5 անգամ. մարտին 1 անգամ[11], մայիսին 1 անգամ[12], հունիսին 2 անգամ[13] և[14], հուլիսին 1 անգամ[15]: 2013 թվականին կիրառվել է 5 անգամ. փետրվարին 1 անգամ[16] раз; մարտին 1 անգամ[17], հոկտեմբերին 1 անգամ[18], դեկտեմբերին 2 անգամ[19] և[20]: 2014 թվականին կիրառվել է 1 անգամ[21], իսկ այս բառակապակցության կիրառման հաճախականությունը կտրում բարձրանում է 2014 թ. ապրիլին, երբ ԱՄՆ-ն սկսեց Ռուսաստանին մեղադրել Ուկրաինայում հիբրիդային պատերազմ վարելու համար[22].

Ըստ որոշ աղբյուրների հիբրիդային պատերազմ ռազմագիտական տերմինն առաջին անգամ կիրառվել է և շարունակվել է օգտագործվել Ամերիկայի Միացյալ Նահանգների 2006 թ., 2009 թ. և 2014 թ. ՛՛Պաշտպանական տեսություններում՛՛։ Բացի այդ, այն հիշատակվել է Ֆրանկ Հոֆմանի[23] 2007 թ. ՛՛Կոնֆլիկտը 21-րդ դարում։ Հիբրիդային պատերազմի ի հայտ գալը՛՛ մենագրությունում և Մայքլ Այշերվուի 2009 թ. ՛՛Հիբրիդային պատերազմի օդային հզորությունը՛՛ մենագրությունում (ԱՄՆ Ռազմաօդային ուժերի Միտչելի ինստիտուտ):

ԱՄՆ-ի ՛՛Պաշտպանական տեխնիկական տեղեկատվության կենտրոն՛՛ (Defense Technical Information Center) կայքում[24] 2007 թ. մարտի 30-ին տեղադրվել էր հաշվետվություն՝ "HYBRID WAR: A NEW PARADIGM FOR STABILITY OPERATIONS IN FAILING STATES" վերնագրով[25] (Հիբրիդային պատերազմ. նոր պարադիգմա՝ չկայացած պետություններում կայունության օպերացիաների համար" (թարգմանություն անգլերենից), որը կազմվել էր դոկտոր Ջանին Քլինգերի Doctor (Janeen Klinger) գլխավորությամբ։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկ է ընդգծել, որ բոլոր երկրների և ռազմաքաղաքական միությունների համար միասնաբար կիրառվող տերմին՝ բառեզր, որը նշանակեր քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական-հոգեբանական, տնտեսական և ուժային այն գործիքները, որոնցով ձեռք են բերվում ռազմավարական նպատակները, ներկայումս գայություն չունի։ Օտարերկրյա մի շարք պետությունների կառավարական կառույցներում և վերլուծական հանրություններում լայնորեն կիրառվում են այնպիսի բնորոշումներ, ինչպիսի են՝ "ոչ բացահայտ ռազմական գործողություններ", "ոչ գծային ռազմական գործողություններ", "ասիմետրիկ ռազմական գործողություններ", "ոչ ավանդական ռազմական գործողություններ" և "հիբրիդային ռազմական գործողություններ":
Մասնավորապես, Հյուսիսատլանտյան Դաշինքի կամ ՆԱՏՕ-ի կառավարող և փորձագիտական շրջանակներում՝ հակամարտության այս նոր ձևի նշանակման համար, որպես կանոն, օգտագործում են "հիբրիդային պատերազմներ" (գործողություններ, օպերացիաներ) բառակապակցությունը՛՛[26].

  1. ավանդական,
  2. ոչ ստանդարտ,
  3. աղետալի ահաբեկչություն,
  4. դիվերսիոն, երբ կիրառվում են ռազմական ուժի գերազանցությանը հակազդելու տեխնոլոգիաներ[27].
  1. կոնֆլիկտային գոտու բնակչության շրջանում,
  2. թիկունքային բնակչության շրջանում,
  3. միջազգային հանրության շրջանում[27].
  • Դևիդ Քիլքալենը, «Պատահական պարտիզան» գրքի հեղինակը (անգլ.՝ «The Accidental Guerilla») հավաստում է, թե հիբրիդային պատերազմը արդիական կոնֆլիկտների լավագույն բնորոշումն է, սակայն ընդգծում է, որ, այն ներառում է պարտիզանական և քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև խռովության և ահաբեկչության համակցությունը[27].
  • Լրագրող Ֆրենկ Հոֆմանը հիբրիդային պատերազմը բնորոշում է որպես այն թշնամու ցանկացած գործողություններ, ով անհապաղ և ներդաշնակորեն մարտադաշտում օգտագործում է թույլատրված զենքի և ռազմագործողությունների, պարտիզանական պատերազմի, ահաբեկչության և հանցագործ վարքի բարդ համակցությունը, որպեսզի հասնի քաղաքական նպատակներին[27].
  • ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի փոխնախարար Ռոբերտ Օրթոն Վորքը հավաստում է, թե թշնամական զորքերը կարող են օգտագործել «հիբրիդային զինծառայողների», ովքեր կոնսպիրացված կլինեն քաղաքացիական բնակչության միջավայրում[28].
  • ՛՛Ռազմական հավասարակշռություն՛՛ (Military Balance) 2015 թ. ամենամյա տեղեկագրքի խմբագրական առաջաբանում «հիբրիդային պատերազմը» մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Ռազմական և ոչ ռազմական գործիքների կիրառում ինտեգրացված ռազմական կամպանիայում, որն ուղղված է հանկարծակիության ձեռքբերմանը, նախաձեռնության խլմանը և հոգեբանական գերազանցության ստացմանը, որոնք օգտագործում են դիվանագիտական հնարավորությունները, մասշտաբային և սրընթաց տեղեկատվական, էլեկտրոնային և կիբեռօպերացիաները, ռազմական գործողությունների և հետախուզական գործողությունների ծածկումն ու թաքցրումը, համակցելով տնտեսական էմբարգոյով՝ տնտեսական ճնշմամբ»[29].

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդային պատերազմի նոր օրինակներից են Հզբոլլահ կազմակերպության գործողությունները 2006 թ. Լիբանանյան պատերազմում: Այդ ռազմական կոնֆլիկտի ժամանակ Հզբոլլահը չեզոքացրեց Իսրայելական բանակի ջանքերը, օգտագործելով թաքուն դիրքերն ու ստորգետնյան անցուղիները (Վյետկոնգում պարտիզանների գործողությունների նման), նաև օգտագործելով հետևակի զորաշարժերը լիբանանյան գյուղերում։ Այդ մարտավարության արդյունքը դարձավ այն, որ Իսրայելի պաշտպանության բանակը Հզբոլլահի դիրքերի վրա երկշաբաթյա գրոհների ընթացքում այդպես էլ չկարողացավ գրավել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկայնքով տեղաբաշխված գյուղերից որևէ մեկը։ Իսրայելական բանակի բոլոր առավելությունները՝ արդիական և մարտունակ ցամաքային զորքերի և օդուժի՝ ավիացիայի առկայությունը զրոյի հավասարեցվեց Հզբոլլահի կողմից, որը օգտագործում էր բունկերները և արդիական ռուսաստանյան հակատանկային կառավարվող հրթիռները, որոնք ունակ էին ոչնչացնելու զրահատեխնիկայի բոլոր հայտնի տեսակները։ Նման մարտերից մեկում Հզբոլլահը օգտագործեց C-802 տեսակի հակառազմանավային հրթիռ, լրջորեն վնասելով իսրայելական ռազմածովային նավատորմի «Hanit» հետախուզանավը՝ կորվետը և սպանելով այդ նավի վրա գտնվող չորս նավաստիների:

Այդ ամենը լրացվում էր Հզբոլլահի հաջող փորձերով՝ «կոտրելու» իսրայելական ռազմական կապը և զինծառայողների բջջային հեռախոsակապը, նպատակ ունենալով թարմ տեղեկատվություն ստանալու թշնամական զորքերի գործողությունների, փոխգործակցության և մարտական կորուստների մասին։

Ադրբեջանի հիբրիդային պատերազմն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հայկական քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների՝ Ադրբեջանական Հանրապետությունը հիբրիդային պատերազմ է վարում հայկական կողմի նկատմամբ։[30][31] որի հիմնական նպատակը հակառակորդին հյուծելն է։[30][31][32][33][34][35][36][36][37][38]

Գլոբալ հիբրիդային պատերազմը և Հայաստանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ որոշ քաղաքական գործիչների՝ աշխարհում ընթանում է գլոբալ հիբրիդային պատերազմ:[38] Մասնավորարապես, քաղաքական գործիչ, ՀՀ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1994-1995 թթ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ շատ վաղուց մեր մոլորակի վրա սկսվել է Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը:[39]

Ռուսական կողմի մեղադրանքը ԱՄՆ-ին՝ գլոբալ հիբրիդային պատերազմ վարելու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական պետությունը՝ ինքը հիբրիդային պատերազմ վարելով Ուկրաինայի և մի շարք այլ պետությունների դեմ, մեղադրում է ԱՄՆ-ին՝ թե՛ Ռուսաստանի[40], և թե՛ գլոբալ մասշտաբով ամբողջ աշխարհի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար[40]:

Ռուսաստանի ներգրավվածությունը հիբրիդային պատերազմական գործողություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մամուլում դեռևս 2015 թվականի հունիսից սկսած կարծիքներ են հայտնվել, որ «Ռուսաստանը Ուկրաինայում վարում է հիբրիդային պատերազմ»:[41][42][43][44]

Հիբրիդային պատերազմը Սիրիայում և Մերձավոր Արևելքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն (ԻԼԻՊ) կոչված միջազգային ահաբեկչական կազմակերպությունը կամ քվազի-պետությունը համարվում է երբեմն միջազգային ասպարեզում ոչ պետական, երբեմն՝ քվազի-պետական քաղաքական դերակատար, որը հիբրիդային մարտավարություն է կիրառում Իրաքի և Սիրիայի սովորական զինված ուժերի դեմ: ԻԼԻՊ-ը քաղաքական մեծ փոփոխությունների ձգտում ունի, և կիրառում է կանոնավոր և անկանոն զինված ուժեր, ավանդական և ոչ ավանդական մարտավարությունը, և այդ ամենի հետ միասին կիրառում է ահաբեկչությունը՝ որպես իր զինանոցի զենքերից մեկը:[9][45][46] Ի պատասխան ԻԼԻՊ-ի նմանատիպ հիբրիդային ռազմագործողությունների, Իրաք և Սիրիա պետությունները իրենք էլ անցան հիբրիդային մարտավարության՝ կիրառելով ոչ-պետական և միջազգային դերակատարներին՝ հակազդելու ԻԼԻՊ-ի հարձակմանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես, որպես Մերձավոր Արևելյան ում մղովող հիբրիդային պատերազմի մասնակից՝ սկսեց խառը՝ հիբրիդային ձևով կիրառել ավանդական սովորական ռազմաօդային ուժերը, Իրաքի կառավարական զորքերում ամերիկյան խորհրդատուներին, Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար պետական կազմավորման Փեշմարգա զինված ուժերը, առանձին պարտիզանական-ապստամբական ռազմական խմբավորումները Մերձավոր Արևելքում և ինչպես նաև իրականացնել Սիրիայում ընդդիմադիր ուժերի ռազմական ուսուցումը: Իրաք-Սիրիայի հիբրիդային պատերազմը ռազմական բախման մի տեսակ է, որտեղ ներգրավված են մի կողմից՝ միմյանց ներքուստ կապված պետական ու ոչ պետական դերակատարները, որոնք հետապնդում են համընկնող նպատակներ, իսկ մյուս կողմից՝ տեղական թույլ պետական կազմավորումները:[47]

Նորավանք գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը դեռևս 2014 թվականի հունիսի 6-ին Լրատվական.ամ (Lratvakan.am, FM106.5) ռադիոկայանին տրված հարցազրույցում հայտնել է Սիրիայում հիբրիդային պատերազմի ընթանալու մասին[48]: «Ազգ» շաբաթաթերթի միջազգային ռազմաքաղաքական հարցերի գծով աշխատակից, ռազմական պատմաբան, ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ Մնացական Խաչատրյանի[49] կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ընթանում են հիբրիդային պատերազմական գործողություններ։[50] Ընդ որում, նա գտնում է, որ Մերձավոր Արևելքում մղվող հիբրիդային պատերազմական գործողությունների ամենակարևոր նախաձեռնողներից մեկն ու մեղավորը Թուրքիան է.[50] Ըստ նրա՝ իրադարձություններն զարգացման արագությունը և թվացյալ անկանխատեսելիությունը թույ չի տալիս Մերձավոր Արևելքի և նրան հարակից տարածաշրջանների որևէ երկրի իրեն ապահովագրված համարել վատթարագույն իրավիճակներից[50]: Ընդ որում, հեղինակը հիշեցնում է, որ ՀՀ-ն ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա է Մերձավոր Արևելքում մի քանի ճակատով մղվող հիբրիդային պատերազմական գործողություններից[50], այդ պատերազմական գործողությունների ամենակարևոր նախաձեռնողներից ու մեղավորներից մեկի՝ Թուրքիայի հետ ունենալով 267 կիլոմետր ընդհանուր սահմանագիծ[50]: Այնուհետև նա նշում է, որ աշխարհաքաղաքական հետագա զարգացումները, ամենայն հավանականությամբ, տանելու են դեպի աշխարհի նոր վերաբաժանումը[50], որի համար մղվող արյունահեղ պայքարի կարևորագույն ասպարեզն է դառնալու հենց Մերձավոր Արևելքը[50], որն էլ, ըստ հեղինակի՝ կարելի է դիտարկել որպես ապագա III համաշխարհային պատերազմի կարևորագույն ռազմաբեմերից մեկը[50]: Հեղինակը նշում է, որ ըստ որոշ ուսումնասիրողների՝ III Աշխարհամարտն արդեն վաղուց սկսվել է, և մղվում է հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր ձևերով ու մեթոդներով[50]:

Հիբրիդային պատերազմական գործողությունները Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ 2015 թվականի փետրվարին հայկական լրատվամիջոցերում հաղորդում է հրապարակվել, որ Բալթյան երկրներում Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սանձազերծել։[51] Ընդ որում, նման տեղեկատվության համար հիմք է ծառայել այն ժամանակվա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտնած կարծիքը[51]

2015 թվականի մայիսին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Բուլղարիայում հիբրիդային պատերազմ ընթանալու մասին։[52] Ընդ որում դրա համար հիմք է ծառայել «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալության տեղեկատվությունը՝ Բուլղարիայի պաշտպանության նախարարի կատարած հայտարարության վերաբերյալ:[52] Ծանոթանալով հայտարարությանը, կարելի եզրակացնել, որ իրականում Ռուսաստանն է Բուլղարիայի դեմ հիբրիդային պատերազմ վարում՝ ի շարունակումն Ուկրաինայի դեմ ընթացող հիբրիդային պատերազմի:[52]

Հայկական որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հայտնվել, որ Եվրոպայում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունները հետևանք են վաղուց սկսված հիբրիդային պատերազմի, որի առաջին գծում քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցներն են՝ առանց իրենց գործունեության հետևանքները ընկալելու։[53][53][53]

Հիբրիդային պատերազմի ուսումնասիրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդային պատերազմի մասին լույս են տեսել մի շարք ուսումնասիրություններ և հրապարակումներ։ Դրանց հիմնական մասի վերաբերյալ կարելի է ասել, որ

  • - ամեն կերպ բացահայտում և ընդգծում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության ագրեսիվ բնույթը,
  • - զգալի ծավալով նյութեր են դնում գիտական շրջանառության մեջ։

Ստորև բերված են այդ ուսումնասիրություններից և հրապարակումներից մի քանիսը (տրված են նախ վերնագրերի հայերեն թարգմանությունները, այնուհետև բնագրերի անգլերեն վերնագրերը).

  • Վիլնյուսի համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Մարգարիտա Շեշելգիտեի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի հոդվածը «Եվրոպական առաջնորդության ցանցում» (European leadership network). «Կարո՞ղ է հիբրիդային պատերազմը դառնալ անվտանգության գլխավոր սպառնալիքը Արևելյան Եվրոպայի համար» (Can Hybrid War Become the Main Security Challenge for Eastern Europe?)[54]:
  • «Ուկրաինա Անալիտիկա» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր և Ուկրաինայի խաղաղարար դպրոցի վերատեսուչ դոկտոր Հաննա Շելեստի 2015 թվականի դեկտեմբերի 13-ի հոդվածը «Թուրքական քաղաքականության եռամսյա հանդեսում» (Turkish policy quarterly). «Հիբրիդային պատերազմը և Արևելյան գործընկերությունը. սպասելով հարաբերակցությանը» (HYBRID WAR & THE EASTERN PARTNERSHIP: WAITING FOR A CORRELATION)[55]
  • Անվտանգության հետազոտությունների Եվրամիության ինստիտուտի ավագ վերլուծաբան Յան Յոել Անդերսոնի «Հիբրիդային ռազմագործողություններ. դասեր անցյալից», 2015 թ. հոկտեմբեր. Jan Joel Andersson, “Hybrid operations: lessons from the past,” European Union Institute for Security Studies, EUISS Brief Issue, No. 33, October 2015:[56]
  • Անվտանգության հետազոտությունների Եվրամիության ինստիտուտի ավագ վերլուծաբան Յան Յոել Անդերսոնի և վերլուծաբան Թիերի Թարդիի «Հիբրիդ. ի՞նչ կա անվան մեջ», 2015 թ. հոկտեմբեր. Jan Joel Andersson and Thierry Tardy, “Hybrid: what’s in a name?,” EUISS Brief Issue No. 32, European Union Institute for Security Studies, October 2015:[57]
  • Վալերի Կրավչենկո, «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «հիբրիդային պատերազմի» հոգեբանական տեսանկյունը», 2015 թ., Valery Kravchenko, “Psychological aspects of ‘hybrid war’ between Russia and Ukraine,” 2015:[58]
  • Քրիստոֆեր Հարթվել, «Եվրամիությունն ընդդեմ «Գազպրոմի». հիբրիդային պատերազմը շարունակվում է», 2015 թ. ապրիլի 27. Christopher Hartwell, “The EU vs. Gazprom: The hybrid war continues,” 27 April 2015, Russia Direct:[59]
  • Դիեգո Ա. Ռուիս, «Պալմերի վերադարձը դեպի ապագա՞։ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի, ռազմական գործում հեղափոխության և Սառը պատերազմի համեմատությունը». ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, 2015 թ. հոկտեմբեր. Diego A. Ruiz, “Palmer Back to the future? Russia’s hybrid warfare, revolutions in military affairs, and Cold War comparisons,” NATO Defense College, Research Paper No. 120, October 2015:[60]
  • Անդրաշ Ռաչ, «Ռուսաստանի հիբրիդային պատերազմը Ուկրաինայում։ Կոտրել հակառակորդի դիմադրական կարողությունը»։ Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի զեկույց թիվ 43, 2015: András Rácz, “Russia’s Hybrid War in Ukraine. Breaking the Enemy’s Ability to Resist,” The Finnish Institute of International Affairs Report No. 43, 2015.[61]
  • Գիորգի Թարգամաձե, «Տեղեկատվական պատերազմն ընդդեմ Վրաստանի», Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամ, փորձագիտական կարծիք թիվ 32, 2014 թվական, Giorgi Targamadze, “Information Warfare Against Georgia,” Georgian Foundation For Strategic And International Studies, Expert Opinion No. 32, 2014:[62]
  • Նիկու Պոպեսկու, «Հիբրիդային մարտավարություն. ո՛չ նոր է, ո՛չ էլ՝ միայն ռուսական», Անվտանգության հետազոտությունների Եվրոպական Միության ինստիտուտ, 2015, Nicu Popescu, “Hybrid tactics: neither new nor only Russian,” European Union Institute for Security Studies, Issue Alert No. 4, January 2015.[63]
  • Մայքլ Է. Լամբերտ, «Հիբրիդային պատերազմը գործի է դրված հետխորհրդային տարածքում», 2015 թ. մայիսի 24: Michael E. Lambert, “Hybrid war at work in the post-Soviet space,” 24 May 2015:[64]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Defense lacks doctrine to guide it through cyberwarfare»։ nexgov.com 
  2. 2,0 2,1 «Auditors Find DoD Hasn't Defined Cyber Warfare»։ Information Week Government 
  3. «War on Terrorism: Defining hybrid warfare»։ Canada Free Press 
  4. http://bmpd.livejournal.com/1321407.html
  5. «Deterring hybrid warfare: a chance for NATO and the EU to work together?»։ NATO Review 
  6. Florian Schaurer: Alte Neue Kriege – Anmerkungen zur hybriden Kriegsführung. In: Bundesministerium der Verteidigung. August 2015. (PDF)
  7. 7,0 7,1 Popescu, Nicu. Hybrid tactics: neither new nor only Russian. EUISS Issue Alert 4 (2015).
  8. «Армия США меняет стратегию» 
  9. 9,0 9,1 Fleming Brian P. (2011-05-19)։ «Hybrid threat concept: contemporary war, military planning and the advent of unrestricted operational art.» (pdf)։ United States Army Command and General Staff College։ Արխիվացված օրիգինալից 2015-08-05-ին։ Վերցված է 2015-08-05 
  10. «Пентагон готовится вести "гибридные войны"» 
  11. «ДИВЕРСИОНАЯ АТАКА НА РОССИЮ» 
  12. «Россия снова в огне» 
  13. «Уничтожение оружия и боеприпасов в стране, Власть ускоренными темпами уничтожает запасы оружия в стране» 
  14. «Климатический удар «мирового закулисья»» 
  15. «Консциентальная война по глобальному миропереустройству (концептуальное управление амальгамными локальными конфликтами)» 
  16. «Греция в водовороте гибридной войны» 
  17. «Матрица войн современной эпохи» 
  18. «Гибридные угрозы. Ч.2» 
  19. «Пятое измерение войны» 
  20. «СОВРЕМЕННЫЕ ВЫЗОВЫ ВИРТУАЛЬНЫХ ВОЙН» 
  21. «Программа школы» 
  22. «Украина стала театром ведения гибридной войны» 
  23. http://inss.ndu.edu/Media/Biographies/ArticleView/tabid/9710/Article/571462/francis-g-hoffman.aspx
  24. «оффсайт» 
  25. Dr. Janeen Klinger (30.03.2007)։ «HYBRID WAR: A NEW PARADIGM FOR STABILITY OPERATIONS IN FAILING STATES»։ Defense Technical Information Center 
  26. Полковник С. Клименко, «Теория и практика ведения "Гибридных войн" (по взглядам НАТО) 2015», «Зарубежное военное обозрение.» 2015 год, № 5, С. 109 — 112}}
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 «Hybrid vs. compound war» 
  28. Navy undersecretary speaks at warfare conference
  29. Р. Н. Пухов, Миф о «гибридной войне». Никаких принципиально новых действий наша армия в Крыму и на Украине не вела., НВО,
  30. 30,0 30,1 «Ադրբեջանը վարում է հիբրիդային պատերազմ․ Արծրուն Հովհաննիսյան»։ Վերցված է 2015-12-16 
  31. 31,0 31,1 «Ադրբեջանը վարում է հիբրիդային պատերազմ․ Արծրուն Հովհաննիսյան (Video) - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը»։ blognews.am։ Վերցված է 2015-12-16 
  32. «Times.am | Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում․ տեսանյութ CivilNet TV»։ blog.times.am։ Վերցված է 2015-12-16 
  33.  
  34. Center Armenian Information։ «Հիբրիդային պատերազմ ... ի՞նչ է սա նշանակում (տեսանյութ)»։ Վերցված է 2017-01-30 
  35. says Hayk։ «Ռազմական հնարավոր գործողությունների բռնկման պատասխանատվությունը կրելու է ոչ միայն Բաքուն, այլև Մոսկվան»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-01-30 
  36. 36,0 36,1 «Հիբրիդային պատերազմ է, տեղեկատվական պատերազմ է, թե թաքուն պատերազմ է, փաստն այն է, որ պատերազմ է»։ 1in.am։ Վերցված է 2015-12-16 
  37. «Հայաստանի դեմ արդեն տարվում է հիբրիդային պատերազմ»։ Lragir.am։ Վերցված է 2015-12-16 
  38. 38,0 38,1 «Գլոբալ հիբրիդային պատերազմի այս իրավիճակում ամենաանվտանգ տեղը դառնում է ճիշտ ձևով կազմակերպված Հայաստանը. Ա. Մանուչարյան»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-01-30 
  39. «Վաղուց սկսվել է առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը. ի՞նչ է սպասվում արցախյան ճակատում»: 1in.am LIVE. Հրապարակված է 2017 թ. հոկտեմբերի 4-ին: Published on Oct 4, 2017: [1]
  40. 40,0 40,1 Daily AZG։ «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԸՆԴԴԵՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ»։ AZG Daily։ Վերցված է 2017-01-30 
  41. http://www.aravot.am/tag/%D5%B0%D5%AB%D5%A2%D6%80%D5%AB%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4/
  42. georgianreview.ge
  43. «Information security – New Challenges and Georgia. georgianreview.ge»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-01-30 
  44. «Հայաստանի դեմ արդեն տարվում է հիբրիդային պատերազմ»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2017-01-30 
  45. Jasper Scott, Moreland Scott (2014-12-02)։ «The Islamic State is a Hybrid Threat: Why Does That Matter?»։ Small Wars Journal։ Small Wars Foundation։ Վերցված է 2015-08-05 
  46. Grant Greg (2008-05-01)։ «Hybrid Wars»։ Government Executive։ National Journal Group։ Արխիվացված օրիգինալից 2015-08-05-ին։ Վերցված է 2015-08-05 
  47. Schroefl Joseph, Kaufman Stuart։ «Hybrid Actors, Tactical Variety: Rethinking Asymmetric and Hybrid War»։ Studies in Conflict and Terrorism 37 (10): 863 
  48. «Սիրիայում հիբրիդային պատերազմ է ընթանում. Գագիկ Հարությունյան»։ lratvakan.am։ Վերցված է 2015-12-16 
  49. http://www.azg.am/AM/authors/2015/39
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 50,5 50,6 50,7 50,8 Daily AZG։ ««ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔ» ԿԱՄ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐևԵԼԵԱՆ ՌԱԶՄԱԲԵ՞ՄԸ»։ AZG Daily։ Վերցված է 2017-01-30 
  51. 51,0 51,1 «Բալթյան երկրներում Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սանձազերծել»։ www.operativ.am։ Վերցված է 2015-12-16 
  52. 52,0 52,1 52,2 «Բուլղարիան «հիբրիդային պատերազմ» է հայտարարել է Ռուսաստանին»։ operativ.am։ Վերցված է 2015-12-16 
  53. 53,0 53,1 53,2 «Friggatriskaidekaphobia, թե՞ հիբրիդային պատերազմ»։ www.irates.am։ Վերցված է 2015-12-16 
  54. http://www.europeanleadershipnetwork.org/can-hybrid-war-become-the-main-security-challenge-for-eastern-europe_2025.html
  55. http://www.turkishpolicy.com/article/772/hybrid-war-the-eastern-partnership-waiting-for-a-correlation
  56. http://www.iss.europa.eu/uploads/media/Brief_33_Hybrid_operations.pdf
  57. http://www.iss.europa.eu/uploads/media/Brief_32_Hybrid_warfare.pdf
  58. https://www.academia.edu/7342730/Psychological_aspects_of_hybrid_war_between_Russia_and_Ukraine
  59. http://www.russia-direct.org/opinion/eu-vs-gazprom-hybrid-war-continues
  60. http://www.ndc.nato.int/news/news.php?icode=859
  61. András Rácz, “Russia’s Hybrid War in Ukraine. Breaking the Enemy’s Ability to Resist,” The Finnish Institute of International Affairs Report No. 43, 2015.
  62. http://gfsis.org/media/download/library/articles/targamadze/32-targamadze-ENG.pdf
  63. Nicu Popescu, “Hybrid tactics: neither new nor only Russian,” European Union Institute for Security Studies, Issue Alert No. 4, January 2015.
  64. http://estonianworld.com/security/hybrid-war-at-work-in-the-post-soviet-space/
  65. Hybrid war - hybrid response?

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полковник С. Клименко, «Теория и практика ведения "Гибридных войн" (по взглядам НАТО) 2015», «Зарубежное военное обозрение.» 2015 год, № 5, С. 109 — 112.
  • Олег Половенко, Олег Грозный, «Гибридная война: миф или реальность?», «Красная звезда». 02.02.2015 18:34.
  • А.В. Манойло, Цветные революции в контексте гибридных войн // «Право и политика.» – 2015. – № 10. – С. 1400 - 1405. DOI: 10.7256/1811-9018.2015.10.15308

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]