Բունկեր (ֆիլմ, 2011)
Բունկեր իսպ.՝ La cara oculta | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | թրիլեր և դրամա |
Թվական | սեպտեմբերի 16, 2011[1] |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Անդրես Բաիս[2][3] |
Սցենարի հեղինակ | Անդրես Բաիս |
Դերակատարներ | Քիմ Գուտերրես[4][3], Կլարա Լագո[4][3], Ալեքսանդրա Սթյուարտ[4], Մարտինա Գարսիա[4][3], Ումբերտո Դորադո[5] և Մարսելա Մար[5] |
Օպերատոր | Խոսեպ Մարիա Սիվիտ |
Երաժշտություն | Ֆրեդերիկո Խուսիդ |
Պատմվածքի վայր | Իսպանիա և Բոգոտա |
Տևողություն | 97 րոպե[6] |
Բյուջե | 2,6 միլիոն $ |
«Բունկեր» (իսպ.՝ La cara oculta), ռեժիսոր Անդրեսա Բաիսաի 2011 թվականի հոգեբանական թրիլլերը։ Պրեմիերան Իսպանիայում կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 16-ին, Ռուսաստանում՝ 2012 թվականի նոյեմբերի 8-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ դիրիժոր Ադրիանին լքում է իր սիրելին՝ Բելենը, թողնելով հրաժեշտի տեսանյութ։ Ադրիանը հուսահատվում է։ Նա գնում է բար, որտեղ փորձում է մոռանալ։ Այնտեղ նա ծանոթանում է մոատուցողուհի՝ Ֆաբիանայի հետ։ Նրանց հարաբերությունները ամրապնդվում են, և զույգը գնում է Ադրիանի մեծ առանձնատուն, որտեղ նա ապրել էր Բելենի հետ։ Ոստիկանությունը կասկածում է Ադրիանին Բելենի անհետացման մեջ, բայց ապացուցել նրա մեղավորությունը աղջկա հանկարծակի անհետանալու մեջ չի հաջողվում։ Այդ ընթացքում Ֆաբիանան սկսում է զգալ որ տանը մի բան այն չէ։
Գործողությունները տեղափոխվում են անցյալ։ Մենք տեսնում ենք թե ինչպես են զարգացել Բելենի և Ադրիանի հարաբերությունները։ Բելենը կասկածում է, որ Ադրիանը նրան դավաճանում է նվագախմբի ջութակահարուհու հետ։ Նա կիսվում է իր մտքերով տարեց գերմանուհու հետ, որը առանձնատան սեփականատերն էր, որտեղ ապրում էին նրանք երկուսով Ադրիանի հետ։ Գերմանուհին ցույց է տալիս իր բունկերը, որը կառուցել է իր ամուսինը, նա եղել է ՍՍ–ի սպա, բունկերը կառուցել է այն նպատակով եթե նրան հետախուզեն։
Բելենը որոշում է ստուգել ջութակահարուհու ու Ադրիանի հարաբերությունները։ Նա ձայնագրում է մի տեսանյութ, որտեղ ասում է, որ հեռանում է նրանից, իսկ ինքը թաքնվում է բունկերում, որտեղ նա կարող է խողովակի միջոցով լսել, իսկ միակողմանի հայելու միջոցով տեսնել, թե ինչ է կատարվում տանը։ Երբեմն նա հետևում է Ադրիանի քայլերին, իսկ երբ ուզում է դուրս գալ և անակնկալի բերել, նա տեսնում է որ բանալին թողել է տանը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քիմ Գուտերրես - Ադրիան
- Կլարա Լագո - Բելեն
Պրեմիերայի ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա - 2011 թվականի սեպտեմբերի 16
Իտալիա - 2012 թվականի փետրվարի 10
Ֆրանսիա - 2012 թվականի հուլիսի 4
Ճապոնիա - 2012 թվականի սեպտեմբերի 8
Գերմանիա - 2012 թվականի սեպտեմբերի 13
Ռուսաստան - 2012 թվականի նոյեմբերի 8
Ուկրաինա - 2012 թվականի նոյեմբերի 29
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Hidden Face (2011): Release Info — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt1772250/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=190097.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.imdb.com/title/tt1772250/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ The Hidden Face (2011): Technical Specifications — 1990.
|