Նովոռոսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նովոռոսիա
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հիմնադրված է1764 թ.
Նովոռոսիա (Ռուսական կայսրություն)##
Նովոռոսիա (Ռուսական կայսրություն)

Նովոռոսիա (Новороссийский край), ընդարձակ պատմամշակութային շրջան Հյուսիսային Մերձսևծովյան ափին, որը միացել է Ռուսական կայսրությանը ռուս-թուրքական պատերազմի հեևանքով՝ 18-րդ դարի կեսին։ Նովոռոսիայի տարբերակիչ հատկանիշը դարձել է այն հանգամանքը, որ տեղի բնակչությունը, ենթակառուցվածքը և կենսակերպը ձևավորվել են համեմատաբար կարճ պատմական ժամանակաշրջանում, իսկ շրջանը հազվագյուտ քոչվորներով չյուրացված տափաստանից վերածվել է հզոր արդյունաբերական շրջանի, դառնալով նախ Ռուսական կայսրության տնտեսության հիմնաքարը, այնուհետև՝ ՈՒԽՍՀ-ի[1]։

Վարչական առումով այս տարածքը տարբեր ժամանակների ընթացքում կազմել են Նովոռոսիայի նահանգը և Նովոռոսիա-Բեսարաբիա գեներալ նահանգապետությունը։ Համաձայն 20-րդ դարասկսզբի վարչատարածքային բաժանման, Նովոռոսիան նեղ իմաստով ներառում էր Խերսոնի, Եկատերինոսլավի և Տավրիչի նահանգները, իսկ լայն իմաստով՝ Բեսարաբիայի նահանգը, Կուբանի շրջանը, Սևծովյան և Ստավրոպոլի նահանգները, Դոնսկոյի զորքերի շրջանը[2]։ Նովոռոսիա անվանումը կիրառվել է 20-րդ դարի սկզբին, սակայն Քաղաքացիական պատերազմից հետո տերմինը գործնականորեն հայտնվել է արգելքի տակ։ Ուկրաինայի կազմի մեջ անցնելուց հետո «Նովոռոսիա»-ի փոխարեն օգտագործվել են «Հարավային Ուկրաինա» և «Հյուսիսային Մերձսևծովյան» տերմինները[3]։

2014 թվականին տերմինը նոր տարածում է ձեռք բերել Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած բողոքի ժամանակ[4][5]։ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության սկսվելուց հետո «Նովոռոսիա» պատմական անվան տակ հանդես է եկել ինքնորոշված Դոնեցկի և Լուգանսկի ազգային հանրապետությունների կոնֆեդերատիվ միությունը, սառեցված 2015 թվականին մինսկյան համաձայնագրի իրականացման համար[6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի սկզբին Հարավային Ուկրաինայի անբարդաբնակ վայրերը

Ռուսական կայսրությունը աստիճանաբար միավորում էր Ռուսիայում որպես «Վայրի դաշտ» հայտնի այդ հողերը, Ղրիմի խանության և նրա դաշնակից՝ Օսմանյան կայսրության դեմ պատերազմի ընթացքում։ 15-17-րդ դարերի ընթացքում Նովոռոսիայի ապագա տարածքում տեղակայված էր Ղրիմի խանությունը, արևմուտքում՝ Մոլդովակսն իշխանությունը, հյուսիսային մասում՝ զապորոժյան կազակների հողերը, Ռեչ Պոսպոլիտայի ղեկավարության տակ։ Պերեյասլավյան Ռադայից և Հետմանշչինայի Ռուսական թագավորության կազմի մեջ մտնելուց հետո, վերջինս ակտիվացրել է առաջխաղացումը դեպի հարավ և տարածքի գաղութացման գործընթացը։ Բնակեցումը սկսվել էր փոքր ռազմական բնակավայրերի հիմնադրմամաբ, որոնց զորամասերը կազմված էին զապորոժյան կազակներից և թագավորական զինվորական ծառայության մարդկանցից։ Այս բնակավայրերից շատերը հանդիսանում էին ամրացված բերդագյուղեր և մեծ ավաններ, որոնք խոչընդոտում էին ղրիմանոգայաական արշավանքներին։

18-րդ դարի առաջին կեսին առաջին անգամ այստեղ հստակ որոշվել էր սահմանը Ռուսիայի և Թուրքիայի միջև[8]։

Նովոռոսիայի նահանգը 1779 թվականին

1752 թվականին Հաբսբուրգյան միապետությունից կազմավորվել էր առաջին ռազմահողագործական բնակավայրը, որը ստացել էր Նոր Սերբիա անվանումը, ավելի ուշ նրանց են հետևել բուլղարացիները։ Հետագայում տարածքը բաժանվել է Նոր Սերբիայի (լեհական հողերից մինչև Դնեպր) և Սլավո Սերբիայի (Դնեպրից արևելք ՝ Ուկրաինայի սահմանագծի երկայնքով) միջև։

Գրիգորիի Պոտյոմկին

1764 թվականին Նոր Սերբիայի ռազմական կորպուսի հուսարական զորքի տեղակայման տարածքը, որտեղ ընդգրկված էին տեղի բոլոր տղամարդիկ, վերածվել էր Նովոռոսիսկ նահանգի, որտեղ ընդգրկված էին Սլավյանոսերբիան և Ուկրաինական գիծը[9]։ Այն Նովոռոսիա է անվանել Եկատերինա 2-րդը, նկատի ունենալով, որ այն նոր տարածք է Մեծ Ռուսիայի և Փոքր Ռուսիայի հետ[1]։

Ի սկզբանե Նովոռոսիան ընդգրկում էր Բահմության գավառի, Միրգորոդի և Պոլտավայի զորագնդի տարածքը։ 1765 թվականին նահանգի կենտրոնը Կրեմենչուգն էր։ Նովոռոսիայի յուրացումը զանգվածային բնույթ ստացավ 18-րդ դարի վերջին, իշխան Պատյոմկինի գլխավորությամբ, ով Եկատերինա 2-րդի կողմից անսահմանանապակ լիազորություններ էր ստացել այդ առաջադրանքի կատարման համար։ Նրա օրոք Նովոռոսիային էր միացվել պատմական Զապորոժիեն, կառուցվել էր նոր կենտրոն՝ Եկատերինոսլավը (1776)։ 1778 թվականին Նովոռոսիայի հարավարևմտյան քաղաք դարձավ Խերսոնը։ Վարչական առումով Նովոռոսիա նահանգը գոյություն է ունեցել Եկատերինա 2-րդի կառավարման օրոք՝ 1764-1775-ական թվականներին։

Պավել 1-ի 1796 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանով վերածնել է Նովոսիբիրսկի նահանգը Եկատերինոսլավ կենտրոնով (Պավել 1-ի օրքո կրում էր Նովոռոսիյսկ անվանումը), որտեղ գավառային քաղաքներ էին՝ Բահմուտը, Եկատերինոսլավը, Ելիսավետգրադը, Կոնստանտինոգրադը, Մարիոպոլը, Օլվիոպոլը, Պավլոգրադը, Պերեկոպը, Ռոստովը, Սիմֆերոպոլը, Տիրասպոլը, Խերսոնը։ Այն գոյություն է ունեցել մինչև 1802 թվականը, որից հետո բաժանվել է Նիկոլաևի, Եկատիրինոսլավայի և Տավրիչի նահանգների։ 1803 թվականին Նիկոլաևի նահանգը վերանվանվել է Խերսոնի։

1805 թվականին ձևավորվում է Նովոռոսիա-Բեսարաբիա գեներալ-նահանգապետությունը, որի առաջին փոխարքաներից մեկը դարձավ Դյուկ Ռիշելյեն[10]։ Այն գոյատևել է մինչև 1873 թվականը, վերջին նահանգապետը Կոցեբուն էր, ով կառավարել է մինչև 1874 թվականը[11]։

Բազմամյա գեներալ-նահանգապետ կոմս Միխայիլ Վորոնցով

Սկսած 1960-ական թվականներից Նովոռոսիայի տարաքծում անց էր կացվել ավելի քան 10 երկաթգիծ, արագացվել էր Դոնեցկի ածխավազանի մշակումը։ 1880-ական թվականներին սկսվեց տեղական և Նիկոպոլի մոտ գտնվող մանգանի հանքերի մշակումը։ 1902 թվականին հաշվվում էր 20 մետաղագորական գործարան, կառուցվել էին մի շարք մեքենաշինական և այլ գործարաններ, Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում ակտիվորեն զարգանում էր նավաշինությունը։ Կարևոր տեղ էր զբաղեցնում գյուղատնտեսությունը[12]։

Քաղաքացիիական պատերազմի ընթացքում այս տարածքում պայքար էր ընթանում Ուկրաինայի Ազգային Հանրապետության, խորհրդայի հանրապետությունների (Օդեսայի Խորհրդային Հանրապետություն, Դոնեցկի-Կրիվորոժկի Խորհրդային Հանրապետություն, Թավրիդի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) և Սպիտակ շարժման ջոկատների միջև։ 1919-1920-ական թվականներին Ռուսաստանի Հարավը՝ Ռուսաստանի Հարավի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրամանով վարչականորեն բաժանվել էր 4 մարզի, որոնցից մեկը Նովոռոսիայի մարզն էր կամ Նովոռոսիան՝ Օդեսա կենտրոնով (մյուս երեքը. Խարկովի, Կիևի շրջաններ և Հյուսիսային Կովկասի երկրամաս)։ 1919 թվականին Նովոռոսիայի տարածքում գործում էին մախնոյականների ջոկատները։

1920-1930-ական թվականներին Նովոռոսիայի տարածքում գերակշռող ոչ ռուս բնակչության հետ անցկացվում էր կորնիզիզացիայի քաղաքականություն, որի ընթացքում արմատավորել են այս տարածքում բնակվող ազգերի (ուկրաինացիներ, հույներ, գերմանցիներ, բուլղարացիներ) լեզվի և մշակույթի տարրերը։ 1930-ական թվականներին կորնիզիզացիան փլուզվեց և փոխարինելու եկավ ռուսականացումը[13]։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում և ավարտից հետո գերմանացի նորաբնակները և թաթարները ամբողջությամբ վտարվեցին Սերբիա, Ղազախստան, Ուզբեկստան, հույները և այլք՝ մասամբ։

Նահանգապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրությունում Նովոռոսիան առանձնանում էր նահանգապետերի և քաղաքապետերի եվրոպական մշակույթի բարձր մակարդակով, ովքեր տիրապետում էին բարձր կազմակերպչական կարողություններով և պետական նախաձեռնությամբ (Գ. Ա. Պոտյոմկին, Ի. Ն. Իզնով և ուրիշներ)[9]։

Գեներալ նահանգապետ պաշտոն Պաշտոնի փոխարինման ժամանակ
Ա. Պ. Մելգունով գեներալ-պորուչիկ
1764-1765
Յա. Լ. Բրանդտ գեներալ-անշեֆ
1765-1766
Ֆ. Մ. Վոյենկով գեներալ-անշեֆ
1766-1775
Տ. Ի. Տուտոլմին գեներալ-մայոր
1779-1783
Ի. Մ. Սինելնիկով գեներալ-մայոր
1784-1788
Ն. Մ. Բերդյաև գեներալ-լեյտենանտ
1796-1797
Ի. Ի. Միխելսոն գեներալ հեծելազորից
1802-20.01.1803
Ս. Ա. Բեկլաշով գեներալ-լեյտենանտ
20.01.1803-03.10.1803
Է. Օ. Ռիշելե գեներալ-լեյտենանտ
1805-1814
Ա. Յա. Ռուդզևիչ գեներալ-լեյտենանտ
1814-1815
Ա. Փ. Լանժերոն հետևազորի գեներալ
1815-1822
Մ. Ս. Վորոնցով գեներալ-ֆլեդմարշալ
1822-03.1854
Ն. Ն. Անեննկով գեներալ-լեյտենանտ
03.1854-04.1855
Ա. Գ. Ստրոգանով հրետանու գեներալ
04.1855-1864
Պ. Ե. Կոցեբու հետևազորի գեներալ
1864-1873
Օդեսայի կենտրոնը 19-20-րդ դարերի սահմանին

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոռոսիսկում հողեր էին բաժանում ուկրաինացիներին, ռուսներին, գերմանացիներին, սերբերին, բուլխարներին, հայերին, հույներին և այլոց։ Փորձեր էին կատարվում հրեա գաղութաբնակներին բնակեցնել այդտեղ։ Ղազախների և թաթարների բնակավայրերում կամ դրանց կողքին հիմնվել են շատ նոր քաղաքներ, ինչպիսիք են՝ Եկատերինոսլավը (այժմ Դնեպր), Նիկոլաևը, Խերսոնը, Ելիսավետգրադը (Կրոպիվնիցկի), Օդեսան, Տիրասպոլը, Սևաստոպոլը, Սիմֆերոպոլը, Մարիոպոլը։

Արդյունքում տեղի բնակչությունը ձեռք բերեց խայտաբղեկ կազմ։ 1779 թվականին Նովոռոսիյսկի բնակչության մեծ մասը կազմում էին ուկրաինացիները (64,75 %), առավել բազմաքանակ էին գյուղական բնակավայրերում, երկրորդ տեղում մոլդովացիներն էին (11,3 %), ովքեր ապրում էին Բեսարաբիայում, ռուսները՝ (9,85 %) երկար ժամանակ կազմում էին քաղաքային բնակչության մեծ մասը, ինչպես նաև բնակվում էին շատ գյուղական շրջաններում, հույները՝ (6,31 %) Մարիուպոլսկի գավառում։ Ուկրաինացիների բաժինը Եկատերինոսլավի նահանգում կազմում էր ամբողջ բնակչության 59,39 %-ը, իսկ Խերսոնում՝ 70,39 %[14] : Հույները հիմնականում բնակվում էին քաղաքներում, բուլղարացիները կազմում էին Բեսարաբիա գավառի բնակչության մեծ մասը, գերմանացիները Պերեկոպ գավառի բնակչության քառորդ մասն էին կազմում։

1914 թվականին Եկատերինոսլավի, Խերսոնի և Տավրիչի նահանգներում խոշոր ազգագրական խմբեր էին կազմում ուկրաինացիները՝ 56,7 %, ռուսները՝ 21,2 %, հրեաները՝ 7,4 %, գերմանացիները՝ 4,4 %, հրեաները՝ 3,5 %, մոլդովացիները՝ 2,8 %, թաթարները և թուրքերը՝ 1,2 %, լեհերը՝ 0,8 %, բուլղարացիները՝ 0,4 %[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Юрий Петров. «Институт истории РАН возрождает понятие "Новороссия"». BBC.
  2. «Новороссия, состоящая из губерний Бессарабской, Херсонской, Таврической, Екатеринославской, области Войска Донского и Ставропольской губернии, занимает южную окраину Европейской России, примыкающую к Чёрному морю и к Манычу». (Россия. Полное географическое описание нашего отечества. Настольная и дорожная книга для русских людей /Под редакцией В. П. Семенова и под общим руководством П. П. Семенова-Тян-Шанского и В. И. Ламанского. — Т. XIV. Новороссия и Крым Արխիվացված 2015-10-31 Wayback Machine / Сост. Б. Г. Карпов, П. А. Федулов, В. И. Каратыгин и др. — СПб.: Изд. А. Ф. Девриена, 1910. — 983 с.)
  3. «Донецк, Луганск, Харьков - новая волна протестов». Русская служба Би-би-си. 2014 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  4. «Новороссия… Что за земля?». Радио «Свобода». 2014 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  5. Кэрол Мэтлэк — перевод ИноСМИ.ру (2014 թ․ մայիսի 6). «Почему путинская Новороссия может превратиться в неуправляемый хаос». Bloomberg Businessweek. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  6. «Проект «Новороссия» закрыт». Газета.Ru. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  7. ««Слив Донбасса»: конец необъявленной войны». Русская служба Би-би-си. 2015 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  8. Дергачёв В. А. Глава 1. Геополитическая трансформация Причерноморья // Геополитическая трансформация украинского Причерноморья. Научные труды в семи книгах. — 1-е. — Издательский дом профессора Дергачёва. — Т. 7.
  9. 9,0 9,1 Дергачёв В. А. Глава 1. Геополитическая трансформация Причерноморья // Геополитическая трансформация украинского Причерноморья. Научные труды в семи книгах. — 1-е. — Издательский дом профессора Дергачёва. — Т. 7.
  10. «14 сентября 1766 года родился Арман Эммануэль дю Плесси (на русской службе Эммануил Осипович), герцог де Ришелье, потомок кардинала Ришелье, градоначальник Одессы, генерал-губернатор Новороссийского края и Бессарабии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  11. Одесский шпион-губернатор и мэр-бизнесмен
  12. БРЭ
  13. Борисёнок Елена, Феномен советской украинизации. 1920—1930-е годы. Москва. 2006, Европа
  14. В. М. Кабузан. Заселение Северного Причерноморья (Новороссии) в XVIII веке. (1719—1795 г.)
  15. Турченко Федір, Турченко Галина. Проект «Новоросія» і новітня російсько-українська війна. — К.: Інститут історії України НАН України, 2015. — 166 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոռոսիա» հոդվածին։