Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ
Rogue One: A Star Wars Story
Rogue One, A Star Wars Story poster.png
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՏիեզերական օպերա, Կինոֆանտաստիկա
Թվական2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարետ Էդվարդս
ՊրոդյուսերՔեթլին Քենեդի, Քլիսոն Շիրմուր, Սայմոն Էմանուել
Սցենարի հեղինակՍյուժե․ Ջոն Նոլ, Գարի Ուիտա Սցենար․ Քրիս վայց, Թոնի Գիլրոյ
ԴերակատարներՖելիսիթի Ջոնս, Դիեգո Լունա, Ալան Տուդիկ, Դոնի Յեն, Ցզյան Վեն, Ռիզ Ահմեդ, Բեն Մենդելսոն
ՕպերատորԳրեգ ֆրեյզեր
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժՋաբեզ Օլսեն[1], Ջոն Գիլրոյ[1] և Colin Goudie?[1]
Պատմվածքի վայրLah'mu?, Wobani?, Yavin IV?, Death Star?, Eadu?, Scarif? և Jedha?
Նկարահանման վայրElstree Studios?[2], Laamu Atoll?, Pinewood Studios[3][4], Canary Wharf tube station?[3], Վադի Ռամ և Mýrdalssandur?
ԿինոընկերությունLucasfilm, Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն133 րոպե
Բյուջե$ 200 000 000
Շահույթ$ 1 056 057 273
ՆախորդԱստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը (Սագայի իրադարձությունների ժամանակագրության մեջ), Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում (թողարկման ամսաթվով)
ՀաջորդԱստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս (Սագայի իրադարձությունների ժամանակագրության մեջ), Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդայներ (թողարկման ամսաթվով)
Պաշտոնական կայքէջ
Rogue One Վիքիպահեստում

Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ (անգլ.՝ Rogue One: A Star Wars Story), էպիկ արկածային ֆիլմ է, տիեզերական օպերա ժանրով և ռազմական դրամայի տարրերով: Ֆիլմն արտադրվել է Lucasfilm ընկերության կողմից, նկարահանված ռեժիսորներ Գարետ Էդվարդսի կողմից, Քրիս Վայցի, Թոնի Գիլրոյի, Գարի Ուիթի և Ջոն Նոլի սցենարով: «Աստղային պատերազմներ» կինոսագայի առաջին լիամետրաժ սպին-օֆֆն է: Ֆիլմի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Էպիզոդ IV-ի իրադարձություններից առաջ, այն թողարկվել է 1977 թվականին:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսի Pantages կինոթատրոնում, «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» ֆիլմի պրեմիերայից մեկ տարի անց:

Կարգախոսը. «Խռովություն սրտի հույսով»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է Ջին Էրսոյի հիշողություններով այն մասին, թե ինչպես է 15 տարի առաջ իր հորը՝ ռազմական ինժեներ Գալեն Էրսոյին, գտել Գալակտիկական կայսրության բանակաշինության բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Օրսոն Կրենիկը և ստիպել վերադառնալ նախկին աշխատանքին, որը Գալենը լքել էր որոշ ժամանակ առաջ: Ամենաերիտասարդին՝ Ջինին հաջողվում է փախչել Կրենիկի զինվորներից, նրանց ընտանիքի հին ընկերոջ Սո Գերերայի օգնությամբ:

Ջինն արթնանում է կայսերական բանտում, որտեղ նա թաքնվելով ուրիշի անվան տակ հայտնվել էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծելու, դիվերսիաներ կազմակերպելու և այլն: Ջինի կայսերական աշխատանքային ճամբար տեղափոխման ժամանակ, նրան ազատում են Ապստամբների Դաշինքի ներկայացուցիչները և հասցնում իրենց բազա՝ Յավին IV: Դաշինքը ցանկանում էր Ջինի շնորհիվ ճնշել նրա հորը, որը ըստ ապստամբների մինչ օրս աշխատում էր Կայսրության համար գալակտիկայում ամենահզոր զենքի ստեղծման վրա, որը կարող էր արմատապես փոխել պատերազմի ընթացքը: Դուրս գալով Գալեն Էրսոն ինքը կարող էր տեսնել Սո Գերերային, որին Ջինը ինքը չէր տեսել արդեն երկար տարիներ: 16 տարեկան հասակում նա եղել է նրա լավագույն զինյալներից մեկը:

Ջինը Դաշինքի հետախուզության կապիտանի՝ Կասիան Անդորի ուղեկցությամբ մեկնում է Ջեդդա մոլորակ, որտեղ գտնվում են ջեդդայների հնագույն տաճարները, և որտեղ գտնվում է Սո Հերերրայի բազան: Կասիանը և Ջինն ականատես են լինում Հերերայի զինյալների հարձակմանը կայսերական գրոհիչների վրա Ջեդայի քաղաքում, որից հետո Անդորին և Էրսոին գերի են վերցնում Հերերայի մարդկանց։ Սոն ցույց է տալիս Ջինին կայսերական դավաճան օդաչուի՝ Բոդհի Ռուկի միջոցով ստացած Գալեն էրսոյի հաղորդումը ինֆորմացիայով, նրա մասին, որ նոր սուպերզենքը կրում է «Մահվան աստղ» ոչ պաշտոնական անունը և նա միտումնավոր թողել է այնտեղ խոցելի տեղ, իսկ «Մահվան աստղի» գծագրերը գտնվում են Սկարիֆ մոլորակի կայսերական բազայում։ Այդ պահին Կրենիկը որոշում է «Մահվան աստղով» հայտնվելով Ջեդայի ուղեծրում կատարել փորձնական կրակոց և ոչնչացնում է Ջեդայների հին տաճարը, որը հսկայական տարածքներում առաջացնում է աղետալի փլուզումներ։ Ջինը, Կասիանը, Բոդհի Ռուկը և այլք հասցնում են վերջին պահին թռչել քանդվող մոլորակից, իսկ Սո Հերերան հրաժարվում է գնալ իրենց հետ և զոհվում է։

Ջինը իմանում է Բոդհի Ռուկից որ իր հայրը գտնվում է Իդու մոլորակի վրա, ուր և ուղևորվում է Կասիանի հետ։ Նրանց տիեզերանավը վթարի է ենթարկվում, բայց բոլորը գոյատևում են և հասնում կայսերական բազա։ Կասիանը ունի հրաման սպանել Գալեն Էրսոյին, բայց վերջին պահին նա չի կարողանում իր մեջ ուժ գտնել, որպեսզի սպանի ինժեներին։ Այդ պահին Իդու է ժամանում Կրենիկը, իմանալով այն մասին, որ դավաճան օդաչուն տեղեկություններով թռել է հենց այնտեղից։ Կրենիկը հրաման է տալիս գնդակահարել Էրսոի ինժեներներին, հենց նրա աչքի առաջ, բայց այդ ժամանակ կայսրության բազայի վրա հարձակվում Ապստամբների Դաշինքի էսկադրիլիան, ինչի հետևանքով մահանում է Ջինի հայրը, ով հաստատում է դստերը, որ «Մահվան աստղը» կարող է ոչնչացվել ռեակտորի մեջ խոցելի տեղի միջոցով։ Բոդհի Ռուկը գրավում է կայսերական տրանսպորտային աստղաթիռը, որի միջոցով Կասիանը և Ջինը ուղարկվում են դեպի Յավին IV:

Դաշինքի խորհրդում շատերը չեն հավատում Ջինին և նկարների հայտնաբերման հնարավորությանը, համարելով, որ դա թակարդ է։ Նրան մերժում է ճնշող մեծամասնությունը, սակայն Կասիանը հավաքում է կամավոր ապստամբների փոքրիկ ջոկատ, նրանց են միանում նաև Ջեդայի տաճարի պահապանները՝ Բեյզ Մալբուսը և Չիրուտ Իմվեն։ Կայսերական փոխադրական աստղաթիռով, առանց Դաշինքի խորհրդի հետ համաձայնության, նրանք թռչում են դեպի Սկարիֆ։ Նրանց հաջողվում է անցնել մոլորակի պաշտպանական դաշտի շլյուզով և նստել աշտարակի մոտ, որտեղ պահվում են Կայսրության տվյալները, այդ թվում նաև «Մահվան աստղի» գծագիրները։

Կամավորները շեղում են բազայի կայազորի ուշադրությունը, իսկ Ջինը, Կասիանը և K-2SO ռոբոտը ներխուժում են աշտարակ։ Այդ ժամանակ, Սկարիֆ է ժամանում նաև Կրենիկը, որը ցանկանում է պարզել, թե ինչ տեղեկություններ էր կարող փոխանցել այստեղից Գալեն Էրսոն։ Ջինին և Կասիանին հաջողվում է գտնել անհրաժեշտ գծագրերը, որոնք պայմանական բառով, կոդավորել էր Գալենը, որը հայտնի է միայն Ջինին։ Կամավոր ապստամբները չեն կարողանում հաղթահարել ամբողջ կայազորին և մահանում են, բայց այդ պահի դրությամբ Դաշինքի նավատորմը հայտնվում է Սկարիֆի դեմ, որոնք այնուամենայնիվ որոշել են աջակցել Ջինին և Կասիանին: Մի քանի աստղաթիռների հաջողվում է անցնել շլյուզի միջով, և նրանք ապահովում են կրակային աջակցություն ցամաքային ուժերին։ Սակայն Կայսրության ուժերը կարողանում են փակել Սկարիֆի վրա պաշտպանողական դաշտի շլյուզը, ինչն անհնար է դարձնում տվյալների փոխանցմանը մոլորակի ուղեծրի վրա։ Ջինը և Կասիանը Բոդհի Ռուկի օգնությամբ կարողանում են կարգավորել տվյալների փոխանցման ալիքը դեպի ուղեծիր։ Դաշինքի նավատորմին հաջողանում է իրար հրել երկու հսկայական կայսերական Կործանիչներին, որոնք խրվում են պորտոլի շլյուզի վրա, դրանով բացելով այն։ Կրենիկը վերջին պահին փորձում է խանգարել Ջինին ուղարկել տվյալները ուղեծրում գտնվող ապստամբների էսկադրային։

Տվյալների փոխանցումը կատարվում է, բայց այդ պահին Սկարիֆի ուղեծրում հայտնվում է «Մահվան աստղը» և նահանգապետ Թարկինը հրաման է տալիս ոչնչացնել մոլորակի վրա գտնվող բազան, որպեսզի խուսափեն տվյալների արտահոսքից։ Իսկ Դարթ Վեյդերը, իր «Ավերիչ» ֆլագմանով հարձակվում է Դաշինքի նավատորմի վրա, որպեսզի չթողնի փախչել, եթե «Մահվան աստղի» գծագրերը փոխանցվել էին։ «Մահվան աստղը» ոչնչացնում է Սկարիֆի վրա գտնվող բազան, այնտեղ զոհվում են Ջինը, Կասիանը, Կրենիկը և բոլոր նրանք ովքեր այնտեղ էին գտնվում։ Վեյդերին հաջողվում է շարքից դուրս հանել Դաշինքի նավատորմը։ Նա անձամբ է գլխավորում աբարդաժային թիմը և մարտի է բռնվում անձնակազմի հետ, ճանապարհին կատաղորեն սպանելով ապստամբներին։ Ապստամբության մարտիկներին հազիվ է հաջողվում ձեռքից ձեռք փոխանցել սկավառակը, և ֆլագմանից հասցնում է մեկնարկել դիվանագիտական աստղաթիռը, որի մեջ էին գտնվում «Մահվան աստղի» գծագրերը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիսիթի Ջոնս

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ գլխավոր դերակատարման համար դիտարկվում էին Թաթիանա Մասլանի, Ռունի Մառայի թեկնածությունները։ Ռունիի քույր՝ Քեյթ Մառան, նույնպես մասնակցում էր քասթինգին։ Տղամարդու գլխավոր դերակատարման համար դիտարկվում էին Աարոն Փոլը և Էդգար Ռամիրեսը։ Հիմնական կազմը հաստատվել է 2015 թվականի գարնանը, ներառյալ գլխավոր դերակատարներ Ֆելիսիթի Ջոնսը, Դիեգո Լունան և Բեն Մենդելսոնը։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կաների-Ուորֆ» կայարան

Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի օգոստոսի սկզբին Լոնդոնում[26][27][28]։ Սկարիֆ մոլորակի տեսարանները նկարահանված են եղել Մալդիվների Լաամա ատոլի վրա, նաև նկարահանումները անց էին կացվում Իսլանդիայում և Հորդանանի Վադի Ռամ անապատում[29]։ Թրեյլերի թողարկումից հետո, 2016 թվականի ապրիլին ի հայտ է եկել տեղեկատվություն այն մասին, որ Սկարիֆի Կայսերական դղյակի ինտերյերը նկարահանվել է լոնդոնյան «Կաների-Ուորֆ» կայարանում։

Առանձին տեսարանների նկարահանումների ժամանակ օգտագործվում էին Ultra Panavision 70 անամորֆոտային օբլեկտիվներ։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թիզեր-թրեյլերը դուրս է եկել 2013 թվականի ապրիլի 7-ին[30]։ Նույն ամսում ցուցադրվել է առաջին թիզեր-պաստառը[31]։ Օգոստոսի 11-ին դուրս է եկել առաջին թրեյլերը։

Հոկտեմբերի 13-ին դուրս է եկել երկրորդ թրեյլերը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հաղորդվում էր, որ Ալեքսանդր Դեպլան է գրելու «Վտարանդին-մեկի» համար երաժշտությունը [32][33]։ Բայց 2016 թվականի սեպտեմբերին «The Hollywood Reporter» հաղորդել է, որ Ալեքսանդրին փոխարինելու «Կորուսյալների» և «Աստղային ճանապարհի» կոմպոզիտոր Մայքլ Ջակինոն, քանի որ վերանկարահանումների պատճառով նա չի կարողացել շարունակել աշխատել[34]։ Բացի այդ, ֆիլմում օգտագործվել են օրիգինալ եռագրության երաժշտական թեման և լեյտմոտիվները, գրված «Աստղային պատերազմների» կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի կողմից[35][36]։

Հավաքումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի վերջին սպասվում է, որ կինովարձույթի առաջին հանգստյան օրերին ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը կհավաքի շուրջ 100-150 մլն դոլար: The Walt Disney Company նախագահ Բոբ Այգերը 2016 թվականի նոյեմբերին նշել է, որ ոչ Disney, ոչ Lucasfilm հույս չունեն, որ «Վտարանդին-մեկը» կկարողանա մոտանալ «Ուժի արթնացման» ցուցանիշներին, դուրս եկած 2015 թվականին և հավաքած 2,1 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում և 248 միլիոն կինովարձույթի առաջին հանգստյան օրերին։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է քննադատների դրական արձագանքներ։ Շատ հրատարակչություններ, մասնավորապես՝ Wired, «Ֆանտատիկայի աշխարհ», Empire, IGN, «Վաղը», Cinema Blend, io9 անվանել էին «Վտարանդին-մեկը» 2016 թվականի լավագույն ֆիլմերից մեկը[37][38][39][40][41][42][43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The Walt Disney Company Rogue One: A Star Wars Story Press Kit
  2. http://www.mirror.co.uk/tv/tv-news/star-wars-force-awakens-storm-6218981
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt3748528/locations?ref_=tt_dt_dt
  4. http://www.pinewoodgroup.com/production/rogue-one-star-wars-story
  5. «Star Wars Rogue One trailer released»։ BBC News (անգլերեն)։ 2016-04-07։ Վերցված է 2017-02-15 
  6. 6,0 6,1 Joe Skrebels (2016-05-17)։ «Star Wars: Rogue One Leak Reveals New Characters, Names, Vehicles» (en-US)։ IGN։ Վերցված է 2017-02-15 
  7. «Star Wars: Rogue One - First Trailer Analysis»։ Den of Geek (անգլերեն)։ Վերցված է 2017-02-15 
  8. Khatchatourian Maane (2016-04-07)։ «‘Rogue One: A Star Wars Story’ First Trailer Arrives»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-02-15 
  9. «Rogue One: A Star Wars Story's new droid sidekick description & quick sketches - Making Star Wars»։ Making Star Wars (անգլերեն)։ 2016-03-09։ Վերցված է 2017-02-15 
  10. 10,0 10,1 10,2 Lussier Germain։ «Meet the Heroes, Villains, and Badass Droid of Rogue One: A Star Wars Story (UPDATED)»։ io9 (անգլերեն)։ Վերցված է 2017-02-15 
  11. «How Rogue One's Plot Ties Directly into The Force Awakens»։ TheWrap (անգլերեն)։ 2016-12-16։ Վերցված է 2017-02-15 
  12. Matt Porter (2016-06-22)։ «Character Names, Descriptions and New Images Revealed for Rogue One» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2017-02-15 
  13. «Раскрыт злодей следующих 'Звёздных войн'» (ռուսերեն)։ RTR Moldova | Информационно-новостной портал о последних событиях в Молдове и мире։ 2016-05-19։ Վերցված է 2016-05-25 
  14. «Мадс Миккельсен рассказал о своей роли в «Звездных войнах»»։ Газета.Ru։ Վերցված է 2016-05-25 
  15. «Forest Whitaker's 'Rogue One' character has a rich 'Star Wars' history»։ EW.com (անգլերեն)։ 2016-06-22։ Վերցված է 2017-02-15 
  16. Viral Hide։ «Mads Mikkelsen Playing “Galen” in Star Wars Anthology: Rogue One?» (անգլերեն)։ starwarsnewsnet.com։ Վերցված է 2017-02-15 
  17. «Jimmy Smits confirms he has 'small part' in 'Rogue One: A Star Wars Story'»։ EW.com (անգլերեն)։ 2016-08-05։ Վերցված է 2017-02-15 
  18. «Rogue One: A Star Wars Story - the new trailer dissected and storylines revealed» (անգլերեն)։ Վերցված է 2017-02-19 
  19. 19,0 19,1 «Let’s Talk About the Ending of Rogue One»։ Vulture (անգլերեն)։ Վերցված է 2017-02-19 
  20. 20,0 20,1 «How a Holby City actor brought one of Star Wars’ most iconic characters back to life»։ RadioTimes (անգլերեն)։ Վերցված է 2017-02-19 
  21. «Rogue One: Darth Vader storms Rhyl for Star Wars showing»։ BBC News (անգլերեն)։ 2016-12-22։ Վերցված է 2017-02-19 
  22. «Rogue One: Why it took multiple actors to play Darth Vader (exclusive)» (անգլերեն)։ Վերցված է 2017-02-19 
  23. «Spencer Wilding to play Darth Vader in Rogue One: A Star Wars Story? - Making Star Wars»։ Making Star Wars (անգլերեն)։ 2016-04-11։ Վերցված է 2017-02-19 
  24. «Darth Vader to return for 'Star Wars' stand-alone film 'Rogue One': Exclusive details»։ EW.com (անգլերեն)։ 2016-06-23։ Վերցված է 2017-02-19 
  25. «Every Rogue One Cameo You Won't Want To Miss»։ CBR.com (անգլերեն)։ 2016-12-16։ Վերցված է 2017-02-19 
  26. Yaqoob Janine (2015-08-08)։ «Star Wars Force Awakens as Storm Troopers seen chilling»։ mirror։ Վերցված է 2017-02-15 
  27. «Stormtroopers film scenes in London for Star Anthology: Rogue One»։ Mail Online։ Վերցված է 2017-02-15 
  28. «First Photos of Stormtroopers on set from Star Wars: Anthology - Rogue One! - Making Star Wars»։ Making Star Wars (անգլերեն)։ 2015-08-08։ Վերցված է 2017-02-15 
  29. «Rogue One: A Star Wars Story "Locations" Featurette» (անգլերեն)։ YouTube։ 2016-12-22։ Վերցված է 2017-03-30 
  30. «Rogue One: A Star Wars Story trailer: Felicity Jones makes a roguish, Han Solo-style heroine»։ The Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2017-02-15 
  31. «New exclusive Star Wars: Rogue One poster is VERY different»։ gamesradar (անգլերեն)։ Վերցված է 2017-02-15 
  32. «Star Wars Rogue One Composer Is Alexandre Desplat, Not John Williams»։ Slashfilm (անգլերեն)։ 2015-03-16։ Վերցված է 2017-02-15 
  33. «Rogue One Bits: Mads Mikkelsen Sheds More Light on His Character, Alexandre Desplat Talks, Disneyland Releases First Merch - Page 2 of 3»։ /Film (անգլերեն)։ 2016-05-02։ Վերցված է 2016-08-12 
  34. Kit Borys (2016-09-15)։ «'Star Wars: Rogue One' Replaces Its Composer (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-09-15 
  35. GoSoundtracks (December 16, 2016)։ «All right. I'm renaming my soundtrack titles.» (Թվիթ) 
  36. «Is ROGUE ONE The End Of Michael Giacchino's Punny Track Titles?»։ Birth. Movies. Death.։ Վերցված է December 29, 2016 
  37. Staff Wired։ «From ‘Rogue One’ to ‘La La Land,’ These Are the 12 Best Movies of 2016»։ WIRED (en-US)։ Վերցված է 2017-02-15 
  38. «Фантастика-2016: 10 лучших фильмов года | Кино на МирФ — Мир фантастики, фэнтези, фильмов и geek-культуры»։ МирФ (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-15 
  39. John Nugent, Emma Thrower, Phil De Semlyen։ «The best movies of 2016» (անգլերեն)։ Empire։ Վերցված է 2017-02-15 
  40. «Best Movie - Best of 2016 Awards - IGN» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2017-02-15 
  41. Сергей Угольников (15.12.2016)։ «Выбор изгоев»։ газета "Завтра"։ газета "Завтра" 
  42. «The 5 Best Sci-Fi Movies Of 2016 - CINEMABLEND»։ CINEMABLEND։ 2016-12-23։ Վերցված է 2017-02-15 
  43. Lussier Germain։ «The 10 Best (and Five Worst) Genre Movies of 2016»։ io9 (անգլերեն)։ Վերցված է 2017-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]