Վադի Ռամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադի Ռամ
արաբ․՝ وادي رم‎‎‎*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Վադի Ռամ անապատի հորդանանյան համայնապատկեր
Երկիր Հորդանան
Տիպ մշակութային, բնական օբյեկտ
Չափանիշներ iii, v, vii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2011 թվական  (34-րդ նստաշրջան)
Վադի Ռամ (Հորդանան)##
Վադի Ռամ (Հորդանան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Վադի Ռամ (արաբ․՝ وادي رم‎‎‎), անվանում են նաև Լուսնի հովիտ, անապատ Հորդանանում՝ նավահանգստային Ակաբա քաղաքից 60 կմ հեռավորության վրա[1][2]։

Զբաղեցնում է քարքարոտ անապատներ և ընդգրկում է 74 180 հեկտար տարածք։ Վադի Ռամ անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա։ Ամբողջ մակերևույթը հարթ չէ՝ զբաղեցնում են ձորեր, բլուրներ և լեռնային վայրեր[3]։

Վադի Ռամ անապատում են նկարահանվել այնպիսի ֆիլեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Փոխակերպվողները», «Կարմիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսում», «Մարսեցին» և այլն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե կամուրջ Վադի Ռամ անապատում

Անապատի տարածքի հիմնական մասը գտնվում է Վադի Ռամի հովտում։ Անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Վադի Ռամ գյուղական բնակավայրից 30 կմ հեռավորության վրա։

Վադի Ռամի անապատից տեսանելի է Կարմիր ծովը և Սաուդյան Արաբիայի սահմանը։ Անապատի տարածքում գտնվող Վադի Ռամ գյուղի բնակիչները բեդվիններն են, որոնք արաբ ոչխարաբույծներ են։

Կլիման չոր անապատային է։ Վադի Ռամ անապատում օդի ջերմաստիճանը միջինում հասնում է 32 աստիճանի։ Կենդանական բազմազանությունների հարցում անապատը աղքատիկ է։

Հիմնականում տարածված են անապատային կենդանիները՝ օձերը, մողեսները և կարիճները։ 2011 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության 35-րդ նստաշրջանում Վադի Ռամի անապատային տարածքը՝ ազգային պարկի կարգավիճակով ներգրավվել է Հորդանանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանհեիմ Իվան (դեկտեմբերի 1, 2000)։ Հորդանանյան ձեռնարկ։ Զբոսաշրջությունը Հորդանանում։ էջ 293։ ISBN 978-1-900949-69-9։ Վերցված է մայիսի 30, 2012 
  2. Howard Tony, Taylor Di (May 1997)։ Վադի Ռամի անապատային տարածք։ Ցիցերոն Պրեսս։ էջ 20։ ISBN 978-1-85284-254-3։ Վերցված է մայիսի 30, 2012 
  3. Զբոսաշրջային տուրեր դեպի Վադի Ռամ, Հորդանան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]