Նեոլիտի դարածրջանում(մ.թ.ա 8500-4500 թվականներ) սկսում է զարգանալ գյուղական տնտեսությունը։ Աին Գիազալլի շրջանում Ամմանի հյուսիսում գիպսե արձանիկներ են հայտնաբերվել։ Էնեոլիթյան կամ պզնձե դարաշրջանում (մ.թ.ա. 4500-3200 թվականներ) Փայնայում սկսեցին հալեցնել պղինձը, հայտնաբերվել են ֆրեսկաներ այդ ժամանակաշրջանի Տելալատ Ալ-Գխասուլ գյուղում։
Համարվում է Ակաբայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ակաբայի ամրոցի հարևանությամբ գտնվում է Հորդանանի դրոշակաձող, որի վրա պատկերված է Օսմանյան Թուրքիայի դեմ կազմակերպված Արաբական մեծ հեղափոխության խորհրդանշական դրոշը:
Հովհաննես Մկրտիչ (լատ.՝ Io[h]annes Baptista, հուն․՝ Ιωάννης ο Βαπτιστής, եբրայերեն՝ יוֹחָנָן הַמַּטְבִּיל Յոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլ Ղուրանում:
Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1: 5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ Գաբրիել հրեշտակապետի միջոցով՝ Տաճարում ծիսական խնկարկությունշարունակելի...
Քաղաքի բնակչությունը ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների կազմում է մոտ 140,000 մարդ, իսկ ցամաքային տարածքը՝ 375 կմ։ Քաղաքը աշխարհագրական տեսանկյունից գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի հարակից տարածքներում:
Քաղաքը հանդիսանում է Հորդանանի միակ նավահանգիստը և այն հազարավոր տարիներ կարևոր նշանակություն է ունեցել Հորդանանի և մյուս արաբական պետությունների համար։ Ներկայումս նավահանգստային այս քաղաքը հանդիսանում է Թագավորության և այլ տարածաշրջանային երկրների տնտեսական գլխավոր կենտրոնը:
Ակաբա քաղաքը հանդիսանում է Ակաբայի մարզի վարչական կենտրոնը և Ակաբայի ծոցի ափին գտնվող ամենամեծ քաղաքը: Ակաբան Հորդանանի երկրորդ տարեկան ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքն է՝ Պետրայից հետո շարունակելի...:
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային ստեղծելով հոդվածներ նվիրված Հորդանանի պատմությանը, աշխարհագրությանը, գիտությանը, տրանսպորտին, այգիներին, ինչպես նաև Հորդանանում ծնված և գործունեություն ծավալած անձանց: Բացի այդ, դուք կարող եք թարգմանել Հորդանանի թեմատիկ կարևորագույն հոդվածներ՝ Հորդանան, Ամման, Հորդանանի դրոշ
Ցուցափեղկ
Հայերեն Վիքիպեդիայի ցուցափեղկում տվյալ պահին Հորդանանի թեմատիկ որևէ հոդված չկա