Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմի
حسين بن علي الهاشمي
Sharif Husayn.jpg
Ծնվել է մոտ. 1853[1][2][3]
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել է հունիսի 4, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:4|2|0}})[2]
Մահվան վայր Ամման, Հորդանան[2]
Քաղաքացիություն Kingdom of Hejaz
Ազգություն արաբ
Կրոն սուննի իսլամ և իսլամ
Մասնագիտություն գերիշխան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ King of Hejaz և Sharif of Mecca
Պարգևներ և
մրցանակներ
Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Supreme Order of the Renaissance Order of Muhammad 'Ali of Egypt Order of Osmanieh Grand cross of the order of Nichan Iftikhar և Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ
Երեխաներ Աբդալլահ I իբն Հուսեյն, Ալի իբն Հուսեյն, Ֆեյսալ I և Prince Zeid bin Hussein
Hashemites Վիքիպահեստում

Հուսեյն իբն Ալին (արաբ․՝ الحسين بن علي الهاشمي‎‎, al-Ḥusayn ibn ‘Alī al-Hāshimī, 1854 - 1931), 1908-1917 թթ. եղել է Մեքքայի շերիֆ և էմիր, իսկ 1917 թ. իրեն հռչակել է Հեջազի թագավոր և ստացել միջազգային ճանաչում։ 1916 թ. ձեռնարկել է արաբական հեղաշրջումը Օսմանյան կայսրության երիտթուրքական ազգայնամոլության դեմ։ 1924 թ., երբ Օսմանյան խալիֆայությունը անկում ապրեց՝ Հուսեյն իբն Ալին իրեն հռչակեց բոլոր մուսուլմանների խալիֆ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյն իբն Ալին ծնվել է 1854 թ. Կոստանդնուպոլսում, եղել է շերիֆ Ալի իբն Մուհամեդի ավագ որդին։ Նա Հեջազի թագավորության վերջին Հաշիմյան կառավարիչն էր, ով նշանակվել է Օսմանյան սուլթանի կողմից։ Հուսեյն իբն Ալին մեծ հարգանք էր վայելում իսլամական աշխարհում։

Արաբական ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Al-husayn.gif

1908 թ.-ին Օսմանյան թուրքիայում իր գագաթնակետին հասած երիտթուրքական հեղաշրջումը հավանության չի արժանանում Հաշիմյանների կողմից և նրանց միջև տարաձայնությունների պատճառ է դառնում։ Հուսեյն իբն Ալիի որդին՝ Աբդուլլան, ով մինչև 1914 թ. ծառայել էր թուրքական պառլամենտում, համոզվելով, որ երիտթուրքական կառավարությունը ծայրահեղ ազգայնամոլական է՝ խորհուրդ է տալիս հորը բանակցություններ սկսել Մեծ Բրիտանիայի հետ՝ արաբական պետության սահմանները ճշտելու խնդրով։ 1916 թ. Օսմանյան Թուրքիայի դեմ սկսվեց արաբական մեծ հեղաշրջումը, և առաջին համաշխարհային պատերազմի ավարտին արաբները կարողացան ի վերջո ազատագրվել թուրքական դարավոր լծից։

Հուսեյն իբն Ալիի դերը Հայոց Ցեղասպանության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունը 1914 թ. ջիհադ հայտարարեց։ Ցեղասպանության կազմակերպիչները, իսլամադավան բնակչության հակաքրիստոնեական կրոնամոլությունը բորբոքելով, ջիհադն օգտագործեցին որպես հայերին ոչնչացնելու միջոց։ Իսլամական հոգևոր կենտրոն Մեքքայի շերիֆ և էմիր Ալ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմին խստորեն դատապարտեց հայերի կոտորածները և արաբ բնակչությանը կոչ արեց պաշտպանել ու պատսպարել հայերին։

Այսպիսով՝ արաբ ժողովուրդը առաջիններից էր, որ ապաստան տվեց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մի զգալի հատվածին։ 1917 թ. իր հորդորի մեջ Հուսեյն իբն Ալին իր որդիներին ասում է.

«Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]