Ակաբայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ակաբայի ամրոց
قلعة العقبة
20100927 aqaba026.JPG
Տեսակպաշտպանական ամրոց
ՏեղագրությունՀորդանան Հորդանան, Ակաբայի մարզ, Ակաբա
Վարչական միավորԱկաբա
ԵրկիրFlag of Jordan.svg Հորդանան
Կառուցողխաչակիրներ
Ընթացիկ վիճակկիսականգուն
Կոորդինատներ: 29°31′17.274000099997″ հս․ լ. 35°0′7.3692000999909″ ավ. ե. / 29.52146500002777785° հս․. լ. 35.002047000027772583° ավ. ե. / 29.52146500002777785; 35.002047000027772583
Aqaba Fort Վիքիպահեստում

Ակաբայի դղյակ կամ Ակաբայի մամլուքյան ամրոց (արաբ․՝ قلعة العقبة‎‎), պաշտպանական ամրություն՝ ամրոց, որը գտնվում է Հորդանանի թագավորության Ակաբա նավահանգստային քաղաքում:

Համարվում է Ակաբայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ակաբայի ամրոցի հարևանությամբ գտնվում է Հորդանանի դրոշակաձող, որի վրա պատկերված է Օսմանյան Թուրքիայի դեմ կազմակերպված Արաբական մեծ հեղափոխության խորհրդանշական դրոշը:

Ակաբայի ամրոցին կից գործում է նաև Աքաբայի հնագիտական թանգարանը և Մեքքայի շերիֆ և էմիր, Հեջազի թագավոր Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմիի ամառային նստավայրը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբայի ամրոցը կառուցվել է խաչակիրների կողմից՝ Խաչակրաց արշավանքների շրջանում: 14-րդ դարում այն լրջորեն վերակառուցվել է Եգիպտոսի մամլուքյան կառավարիչների կողմից:

1587 թվականին Ակաբայի ամրոցը վերակառուցվել է Սալադ ալ-Դինի կառավարման տարիներին: Ամրոցի մուտքի պատերի մոտ մեզ են հասել արձանագրություններ և փորագրություններ՝ արաբերեն լեզվով:

Ակաբայի ամրոցի պատերին կան նաև արձանագրություններ Ղուրանից: 16-րդ դարում Աքաբա քաղաքը և գրեթե ամբողջ Արաբական թերակղզին գրավվել է 1299 թվականից պատմության թատերաբեմում հայտնված Օսմանյան կայսրության կողմից[1]: Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին քաղաքի կարգավիճակը կտրուկ անկում ապրեց և Ակաբան վերածվեց ձկնորսական նշանակության փոքրիկ գյուղի:

Այս կարգավիճակում Ակաբան մնաց 400 տարի: Մանդատային կարգավիճակի հանձնումից հետո ամրոցը վերակառուցվեց՝ Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գնալով թուլացավ թուրքական տիրապետությունը քաղաքում: Ակաբայի ամրոցը վնասվեց պատերազմի ընթացքում, սակայն այս թվականները նշանավորվեցին նրանով, որ քաղաքը աստիճանաբար անցավ արաբական տիրապետության տակ:

Ակաբայի ամրոցը ծառայել է, որպես կարևոր ռազմական կայանք և հենակետ Արաբական հեղափոխության տարիներին[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]