Jump to content

Սալահ ալ-Դինի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալահ ալ-Դինի բերդ
قلعة صلاح الدين
Նկարագրություն
Տեսակմիջնաբերդ, դղյակ, crusader castle? և հնագիտական հուշարձան
ՏեղագրությունԱլ-Հաֆֆա, Լաթակիայի մարզ, Սիրիա Սիրիա
Վարչական միավորAl-Haffah?
ԵրկիրՍիրիա
Համալիրի մասCrac des Chevaliers and Qal’at Salah El-Din?
Շինանյութկրաքար
Քարտեզ
Քարտեզ
 Qal'at Salah ed-Din Վիքիպահեստում

Սալահ ալ-Դինի բերդ (արաբ․՝ قلعة صلاح الدين‎‎, կալաաթ Սալահ ալ-Դին), գտնվում է ալ-Հաֆֆա քաղաքից 7 կմ արևելք, կոչվում է Սալահ ալ-Դինի անունով։ Գտնվում է Սիրիայում՝ Լաթակիայի մարզում։

Հայտնի է Սաոնե կամ Սալադինի ամրոց անուններով։ Գտնվում է բարձր լեռնային տեղանքում և շրջապատված է անտառներով։ Տարածքը ամրացվել է դեռևս 10-րդ դարում։ 975 թվականին բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկը գրավեց տարածքը և մնաց բյուզանդական հսկողության տակ մինչև 1108 թվականը։ 12-րդ դարի սկզբին ֆրանկները ստանձնեցին տարածքի հսկողությունը, և այն մտավ Անտիոքի դքսության կազմ։ Խաչակիրները ստանձնեցին շինարարական ծավալուն ծրագիր՝ ամրոցին տալով ներկայիս տեսքի մի մասը։

1188 թվականին այն ընկել է Սալադինի եռօրյա պաշարումից հետո։ 1287 թվականին կրկին պաշարվեց։ Այս անգամ և՛ պաշտպանները, և՛ կռվողները մամլուքներն էին։ 2006 թվականին այս և ալ-Հուսն բերդերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեցին համաշխարհային ժառանգության տարածք։

Տեղանքի իրական անունը Սահյուն է, արաբերենում համարժեք է Սիոնի։ Դա ըստ պատմաբան Հյու Նայջել Քեննեդի, նրան տվել են քաղաքական անվանում՝ կալաաթ Սալահ ալ-Դին, ինչը նշանակում է Սալադինի ամրոց[1]։ Տարածքը գրավվել է դեռևս 10-րդ դարի կեսերին։ 975 թվականին բյուզանդացի կայսր Հովհաննես Ա Չմշկիկն այն գրավեց Հալեպի ամիրայությունից։ Այն մնաց Բյուզանդիայի իշխանության տակ մինչև 1108 թվականը, երբ խաչակիրները գրավեցին Լաթակիան, ապա անցնելով դեպի Սոանե։ Այն գտնվում էր Անտիոքի իշխանության տարածքում։ Վերջինս Մերձավոր Արևելքում խաչակիրների չորս պետություններից էր (Եդեսիա, Անտիոք, Տրիպոլի, Երուսաղեմ)։ Սոանեի կառավարիչներն ամենաուժեղն էին Անտիոքում։ Նրանցից առաջինը Ռոբերտ Բորոտն էր, ում ընտանիքին բերդը շարունակում է պատկանել մինչև 1188 թվականը։ Հավանաբար Ռոբերտը, կամ իր որդին՝ Ուիլյամը, կառուցեցին խաչակիրների այդ ամրոցը նախկին բյուզանդական ամրությունների շուրջ[2]։ Այս ամրոցն այն եզակիներից է, որ խաչակրաց արշավանքների պատճառով չի փլուզվել։

Արևելյան Միջերկրականը 1135 թվականին

1188 թվականի հուլիսի 27-ին Սալահ ալ-Դինը և նրա որդի Ալ-Զահիր Ղազին ժամանեցին Սոանե զորքով և պաշարեցին այն։ Մուսուլմաները ընդունեցին ամրոցի արտաքին երկու դիրքերը՝ Սալահ ալ-Դինը հաստատեց իր դիրքերի ամրոցի արևելյան մասում պաշարողական մեքենաների շնորհիվ, մինչդեռ նրա որդին գտնվում էր ամրոցի հյուսիսային կողմում։

Երկու օրվա ընթացքում նրանք 50-300 կգ զանգվածով քարերեր էին նետում ամրոցի պարիսպների վրա, ինչը ամրոցին մեծ վնաս էր տալիս։ Հուլիսի 29-ին հարձակման հրաման տրվեց։ Ազ-Զահիրը հարձակվեց ամրոցի քաղաքի վրա, որը գտնվում էր ամրոցին կից։ Բնակիչները թաքնվեցին ամրոցում։ Ամրոցը և քաղաքը իրարից տարանջատվում էին առվով, բայց հյուսիսով փորումը անավարտ մնաց։ Օգտագործելով այդ փաստը՝ Ալ-Զահիրը հեշտությամբ կարողացավ գրոհել ամրոցի պատերը։ Նրանք գրավեցին ներքին բակը, իսկ զորքը նահանջեց դեպի դոնժոն։ Օրվա վերջում երկու կողմերը համաձայնության եկան։ Սոանեն հզոր ամրոց էր, բայց ընկավ երեք օրում։

Պատմաբան Հյու Քենեդիի կարծիքով՝ չնայած լավ պատրաստված լինելուն՝ խաչակիրների կայազորը այդքան էլ մեծ չէր, և նրանք չունեին սեփական պաշարում կանանց մեքենաները[3]։ Սալադինը Սոանեն և Բուրզեյի ամրոցը նվիրեց իր իշխաններից մեկին։ Այն անցավ իր ժառանգներին մինչև 1272, երբ այն անցավ մամլուքների սուլթան Բայբարսին։ 1278 թվականին այն միացավ Տրիպոլիի կոմսությանը[4]։ 1286 թվականի վերջին սուլթան Ալ-Մանսուր Քալաունը ձեռնամուխ է լինում ճնշել իր մրցակիցներին. ապրիլին բերդը հանձնվեց[5]։

Ամրոցն Ալ-Հուսն բերդի հետ միասին 2006 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեցին նյութական ժառանգություն[6]։ 2011 թվականի Սիրիայի ապստամբության ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություններ ցուցաբերեց, ասելով, որ հակամարտությունները կարող են վնասել կարևոր նշանակություն ունեցող բերդերը[7]։

Քալաթ Սալահ ալ-Դին

Սոանեն կառուցվել է 700 մետր բարձրության վրա, երկու խոր կիրճերի միջև[2]։ Այն ծառայում է որպես երթուղի Լաթակիա և Անտիոք քաղաքների միջև[8]։ Ճանապարհը, որի վրա կառուցված է ամրոցն արևելքից միացված է սարահարթին։ Բյուզանդացիներն ամրոցը պաշտպանելու համար արևելքում պատ են կառուցել։ Պատերը կառուցվել են անկանոն կերպով[2]։ Առվի ստեղծումը վերագրվում է բյուզանդացիներին[9]։

Ամրոցի մուտքը գտնվում է հարավային կողմում։ Աջ կողմի մուտքը կառուցվել է խաչակիրների կողմից։ Կա ևս մեկ մուտք, որը գտնվում է ավելի հեռու։ Կա նաև ջրի պահեստ, որը գտնվում է առվի մոտ։ Այն զբաղեցնում է 5 մ տարածք, իսկ հաստությունը 24 մ²։ Հյուսային կողմում գտնվում է ամրոցի կամուրջը։ Բյուզանդական միջնաբերդը գտնվում է բերդի կենտրոնում, այնտեղ նույնպես կա ջրամբար, խաչակիրների թեյարան և խաչակիրների եկեղեցի։

Արաբական տիրապետության ժամանակ այստեղ կառուցվում է նաև մզկիթ՝ Քալավուն սուլթանի օրոք, ինչպես նաև՝ բաղնիքներ և այգիներ։ Այն մասնակիորեն վերականգնվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kennedy 1994, էջեր. 84–85
  2. 2,0 2,1 2,2 Kennedy 1994, էջ. 85
  3. Kennedy 1994, էջեր. 95–96
  4. Kennedy 1994, էջ. 96
  5. Folda 2005, էջ. 383
  6. Crac des Chevaliers and Qal’at Salah El-Din, UNESCO, Վերցված է 2012-04-16-ին
  7. Director-General of UNESCO appeals for protection of Syria’s cultural heritage, UNESCO, 2012-03-30, Վերցված է 2012-04-16-ին
  8. Molin 2001, էջ. 85
  9. Molin 2001, էջ. 148

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]