Արաբական գարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական գարուն
Բողոքներ Թունիսում (հունվար 2011)
Ամսաթիվ17 դեկտեմբեր 2010 – դեկտեմբեր 2012
ՎայրՀյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք (i.e. "Արաբական աշխարհ")
Պատճառ
Նպատակ
Մեթոդ

«Արաբական գարուն»‎‎ (արաբ․՝ الربيع العربي‎‎), ինչպես նաև՝ «արաբական գարուն և ձմեռ», «արաբական զարթոնք», «համաարաբական հեղափոխություն», «արաբական ապստամբություններ», ցույցերի և հանրահավաքների հեղափոխական ալիք Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որ սկսվել էր արաբական երկրներում 2010 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այն սկսվեց Թունիսում[1], Եգիպտոսում[2] և Եմենում[3] տեղի ունեցած հեղափոխություններից ու շարունակվեց Լիբիայում[4] ու Սիրիայում[5]՝ քաղաքացիական պատերազմի տեսքով։ Վերջինս շարունակվում է մինչ այժմ, իսկ Լիբիայում ավարտվեց 2012 թվականին՝ իշխանափոխությամբ։

Դրան հաջորդեցին քաղաքացիական ապստամբությունը Բահրեյնում, զանգվածային բողոքի ցույցերը Ալժիրում[6]։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իրաքում[7], Հորդանանում[8], Մարոկկոյում[9] և Օմանում[10]։ Ինչ վերաբերում է Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում և Արևմտյան Սահարայում տեղի ունեցած սակավաթիվ հանրահավաքներին, ապա դրանք էական նշանակություն չեն ունեցել և ոչնչով չեն ավարտվել։

Բողոքի ցույցերի ընթացքում օգտագործվում էին քաղաքացիական դիմադրության քարոզչության բոլոր մեթոդները՝ գործադուլներ, ցույցեր, երթեր և հանրահավաքներ, ինչպես նաև կազմակերպությունների համար հասարակական լրատվամիջոցների օգտագործումը, տեղեկատվության փորձերի նկատմամբ պետական հալածանքները և ինտերնետային գրաքննությունը։

Շատ ցույցեր հանդիպում էին իշխանության բռնի արձագանքին։ «Ժողովուրդը ցանկանում է իշխանության անկումը» արաբ․՝ الشعب يريد إسقاط النظام‎‎՝ այս կարգախոսը ցուցարարների հիմնական կարգախոսն էր դարձել արաբական աշխարհում։

Այն սկսվեց Թունիսում 2011 թվականի դեկտեմբերի 18-ի իրադարձությամբ, երբ Մուհամեդ Բուազիզի անունով մի երիտասարդ ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի ոստիկանական կոռուպցիայի և դաժան վերաբերմունքի դեմ։ Թունիսի ցույցերի հաջողությամբ անկարգությունների ալիքը տարածվեց Ալժիրում, Հորդանանում, Եմենում և Եգիպտոսում, իսկ ավելի ուշ՝ այլ երկրներում։ Ամենազանգվածային և կազմակերպված ցույցերը տեղի էին ունենում «Զայրույթի օրը»՝ որպես կանոն ուրբաթ օրը՝ կեսօրվա աղոթքից հետո։ Ցույցերը առաջացրեցին նմանատիպ անկարգություններ տարածաշրջանից դուրս։

2012 թվականի մայիս ամսի դրությամբ հեղափոխությունները 4 երկրների ղեկավարների տապալմանը հանգեցրին։ Թունիսի նախագահ Զեյն ալ-Աբիդին բեն Ալին 2011 թվականի հունվարի 14-ի հեղափոխություից հետո փախավ Սաուդյան Արաբիա։ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը 2011 թվականի փետրվարի 11-ին՝ 18-օրյա զանգվածային բողոք-ցույցերից հետո հրաժարական տվեց՝ ավարտելով դրանով իր 30-ամյա նախագահությունը։ Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը 2012 թվականի փետրվարի 27-ին հեռացավ իշխանությունից՝ թողնելով այն նոր նախագահին, որը պետք է ընտրվեր վաղաժամկետ ընտրությունների արդյունքում։ Նախկին լիբիական առաջնորդ Մուամմար Կադդաֆին գահընկեց արվեց 2011 թվականի օգոստոսի 23-ին, երբ Ազգային Անցումային խորհուրդը իր ձեռքում կենտրոնացրեց Բաբ Ալ-Ազիզը։ Նա սպանվեց 2011 թվականի օգոստոսի 20-ին իր հայրենի Սիրթ քաղաքում, երբ Ազգային Անցումային խորհուրդը քաղաքը վերցրեց իր հսկողության տակ։

Տարածաշրջանում այդ անկարգությունների արդյունքում որոշ առաջնորդներ հայտարարեցին հրաժարական տալու մտադրության մասին՝ իրենց կառավարման ժամկետն ավարտվելուց հետո։ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հայտարարեց, որ 2015 թվականին այլևս չի վերընտրվի, նույնը արեց Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, որի կառավարման ժամկետը լրացել էր 2014 թվականին։

Այդ ցույցերի արդյունքում արաբական աշխարհը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ Այդ թվում ի հայտ եկան ենթադրություններ, որ ցուցարարներից ոմանք կարող են դառնալ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Եմենից Թավաքյուլ Քարմանը 2011 թվականին դարձավ Նոբելյան 3 մրցանակակիրներից 1-ը՝ որպես արաբական գարնան ակնառու առաջնորդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]