Էնթոնի Գիլրոյ
Էնթոնի Գիլրոյ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1956[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Բոստոնի համալսարանի հաղորդակցական կապերի քոլեջ և Washingtonville High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Ոճ(եր) | դրամա, միստիկ ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0006904 |
Էնթոնի Ջոզեֆ Գիլրոյ (անգլ.՝ Anthony Joseph «Tony» Gilroy, սեպտեմբերի 11, 1956[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Գրել է «Ջեյսոն Բորն» ֆիլմերի սցենարը (գլխավոր դերում՝ Մեթ Դեյմոն) և նկարահանել է «Բորնի էվոլյուցիա» ֆիլմը։ Առաջադրվել է Օսկար մրցանակի՝ «Մայքլ Կլեյտոն» ֆիլմի սցենարի և ռեժիսուրայի համար, որի գլխավոր դերում նկարահանվել է Ջորջ Քլունին։ Գիլրոյը գրել և նկարահանել է «Ոչ մի ավելորդություն» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Ջուլիա Ռոբերտսը և Քլայվ Օուենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոնի Գիլրոյը ծնվել է Մանհեթենում (Նյու Յորք), քանդակագործ և գրող Ռուտ Դորոտիի և դրամատուրգ Ֆրենկ Դ․ Գիլրոյի ընտանիքում։ Նրա եղբայրներն են սցենարիստ Դան Գիլրոյը և մոնտաժոր Ջոն Գիլրոյը[3][4]։ Ամուսնացած է Սյուզան Գիլրոյի հետ, ունի երկու երեխա։ Ընտանիքի հետ միասին ապրում է Մանհեթենում։
1974 թվականին[5][6]՝ 16 տարեկան հասակում, Գիլրոյն ավարտել է Washingtonville ավագ դպրոցը[7] և երկու տարի հաճախել է Բոստոնի համալսարան, ապա թողել այն՝ կենտրոնանալով երաժշտական կարիերայի վրա։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլրոյը գրել է բազմաթիվ ֆիլմերի սցենարներ՝ սկսելով 1992 թվականին նկարահանված «Ոսկե սառույց» ֆիլմով։ Դրան հետևում է 1995 թվականի «Դոլորես Կլեյբորն» և 1997 թվականի «Սատանայի փաստաբանը» ֆիլմերի սցենարները։ Նաև Մայքլ Բեյի «Արմագեդոն» ֆիլմի հինգ սցենարիստներից մեկն է։ Գիլրոյի հաջորդ սցենարը 2000 թվականի «Կյանքի ապացույց» ֆիլմն է։ 2002, 2003 և 2007 թվականներին գրել է «Բորնի նույնականացումը», «Բորնի գերակշռությունը» և «Բորնի վերջնագիրը» ֆիլմերի սցենարները։
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Գիլրոյը նկարահանել է իր դեբյուտային «Մայքլ Կլեյտոն» ֆիլմը, որի սցենարի հեղինակը եղբայրն է՝ Ջոն Գիլրոյը։ Ֆիլմն առաջադրվել է Օսկար մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Բացի «Էդգար Ալան Պոյի մրցանակ»-ից (լավագույն ֆիլմի համար), ֆիլմը ստացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Թիլդա Սուինտոն) մրցանակը[8]։ Ֆիլմն ունեցել է շահութային մեծ հաջողություն համաշխարհային կինովարձույթում, որը կազմել է 92,991,835 ԱՄՆ դոլար[9]։
2009 թվականին թողարկվել է Գիլրոյի «Ոչ մի ավելորդություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս նա է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Թոմ Ուիլկինսոնը, Ջուլիա Ռոբերտսը և Կլայվ Օուենը։
2010 թվականին հանդես է եկել որպես «Բորն» ֆիլմաշարի չորրորդ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջերեմի Ռեները, Ռեյչել Ուայզը, Էդվարդ Նորթոնը, Ջոան Ալենն ու Ալբերտ Ֆիննին։ Ռուսաստանում «Բորնի Էվոլյուցիա» ֆիլմի պրիեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 30–ին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 - «Ոսկե սառույց» - The Cutting Edge (սցենարիստ)
- 1995 - «Դոլորես Կլեյբորն» - Dolores Claiborne (սցենարիստ)
- 1996 - «Ծայրահեղ միջոցառումներ» - Extreme Measures (սցենարիստ)
- 1997 - «Սատանայի փաստաբանը» - The Devil’s Advocate (համահեղինակ)
- 1998 - «Արմագեդոն» - Armageddon (համահեղինակ)
- 2000 - «Գայթակղություն» - Bait (համահեղինակ, գործադիր պրոդյուսեր)
- 2000 - «Կյանքի ապացույց» - Proof of Life (սցենարիստ, գործադիր պրոդյուսեր)
- 2002 - «Բորնի նույնականացումը» - The Bourne Identity (համահեղինակ)
- 2004 - «Բորնի գերակշռությունը» - The Bourne Supremacy (սցենարիստ)
- 2007 - «Բորնի վերջնագիրը» - The Bourne Ultimatum (համահեղինակ)
- 2007 - «Մայքլ Կլեյտոն» - Michael Clayton (սցենարիստ/ռեժիսոր)
- 2009 - «Ոչ մի ավելորդություն» - Duplicity (սցենարիստ/ռեժիսոր)
- 2009 - «Մեծ խաղ» - State of Play (համահեղինակ)
- 2012 - «Բորնի էվուլուցիան» - The Bourne Legacy (համահեղինակ/ռեժիսոր)
- 2014 - «Nightcrawler» (продюсер)
- 2016 - «Մեծ պարիսպը» - The Great Wall (սցենարիստ)
- 2016 - «Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ» - Rogue One: A Star Wars Story (սցենարիստ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Frank D. Gilroy Biography (1925-)
- ↑ Tony Gilroy Biography ((?)-)
- ↑ McKnight, Dale (2010 թ․ փետրվար). «Making the Grade: Examining the Valley's High Schools». Hudson Valley Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Lussier, Germain (2008 թ․ հունվարի 23). «7 Oscar nominations for Washingtonville's Tony Gilroy and 'Michael Clayton'». recordonline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Lussier, Germain (2007 թ․ հոկտեմբերի 12). «'Michael Clayton' starring George Clooney, Blooming Grove, Moodna Viaduct and a directorial debut by Washingtonville grad Tony Gilroy». Times Herald-Record. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Michael Clayton (2007) — Awards
- ↑ Michael Clayton (2007) — Box Office Mojo
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոնի Գիլրոյ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Գիլրոյ» հոդվածին։ |
|