Jump to content

Ջիմի Սմիթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմի Սմիթս
Ծնվել էհուլիսի 9, 1955(1955-07-09)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունԲրուքլինի քոլեջ, Կոռնելի համալսարան և Thomas Jefferson High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Համատեղ ապրող(ներ)Wanda De Jesus?
Պարգևներ և մրցանակներ

Ջիմի Սմիթս (անգլ.՝ Jimmy L. Smits, հուլիսի 9, 1955(1955-07-09)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» և «Էմմի»[4] մրցանակների դափնեկիր։ Հայտնի է դարձել «Լոս Անջելեսի օրենքը», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Արևմտյան թև», «Դեքստեր», «Անարխիայի որդիներ» սերիալներում խաղացած դերերի շնորհիվ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ Հայրը՝ Կոռնելիուս Սմիթսը, հոլանդական ծագմամբ սուրինամցի ներգաղթյալ էր[5], որն աշխատում էր տրաֆարետային տպագրության գործարանում։ Մայրը՝ Էմիլինան, պուերտոռիկացի ծագմամբ բուժքույր էր[5][6]։

Սմիթսը դաստիարակվել է հռոմեակաթոլիկական խիստ ընտանիքում[7][8]։ Ունի 2 քույր՝ Իվոն և Դիանան։

Մանկության տարիներին Ջիմին որոշ ժամանակ անցկացրել է Պուերտո Ռիկոյում[9][10]։ 1980 թվականին Սմիթսը Բրուքլինի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին Կորնելի համալսարանում՝ գեղարվեստի մագիստրոսի աստիճան[5]։

Սմիթսի ամբողջական անունը ոչ թե Ջիմ կամ Ջեյմս է[5], այլ Ջիմի։ Դա, ըստ էության, նրա բնածին անունն է[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Սմիթսը 1981-1987 թվականներին ամուսնացած է եղել Բարբարա Սմիթսի հետ։ Ունեն 2 երեխա՝ Տայնան (ծնվել է 1973 թվականին) և Հոակինը (ծնվել է 1983 թվականին)[5]։ 1986 թվականից Սմիթսը հարաբերությունների մեջ էր դերասանուհի Վանդա Դե Ջիսուսի հետ։

Ջիմին ապրում Է Լոս Անջելեսում[5]։ 2001 թվականին ձերբակալվել է Վիեկես կղզում ԱՄՆի ռազմածովային ուժերի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ս Մայամիի ոստիկանությունը Miami ViceԷդդի Րիվերա
1986-1992 ս Լոս Անջելեսի օրենքը L.A. LawՎիկտոր Սիֆուենտես
1991 ֆ Նենգափոխություն SwitchՈւոլթեր Սթոուն
1993 հֆ Տոմինկերները The TommyknockersՋիմ «Գարդ» Գարդեներ
1994 հֆ Փոքրիկ Սիսկո The Cisco KidՍիսկո
1994-2004 ս Նյու Յորքի ոստիկանությունը NYPD BlueԲոբի Սիմոնե
1995 ֆ Իմ ընտանիքը My FamilyՋիմի
2000 ֆ Պահիր և պահպանիր Bless the Childգործակալ Ջոն Թրեվիս
2000 ֆ Հյուրանոց «Միլիոն դոլար» The Million Dollar HotelՋերոնիմո
2002 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը Star Wars Episode II: Attack of the Clonesսենատոր Բեյլ Օրգանա
2004-2006 ս Արևմտյան թև The West WingՄեթ Սանթոս
2005 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը Star Wars Episode III: Revenge of the Sithսենատոր Բեյլ Օրգանա
2007 ֆ Կյանքը՝ ըստ Ջեյն Օսթինի The Jane Austen Book ClubԴենիել
2008 ս Դեքստեր DexterՄիգել Պրադո
2009 ֆ Մայրն ու երեխան Mother and ChildՊակո
2012-2014 ս Անարխիայի որդիներ Sons of AnarchyՆերո Պադիլյա
2016 ֆ Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ Rogue Oneսենատոր Բեյլ Օրգանա
2016-2017 ս Բրուքլին 9-9 Brooklyn Nine-NineՎիկտոր Սանտյագո
2017 ս 24 ժամ. Ժառանգություն 24: LegacyՋոն Դոնովան

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար (1996) - «Նյու Յորքի ոստիկանությունը»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #136460720 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 1 2 Awards for Jimmy Smits
  5. 1 2 3 4 5 6 Biography for Jimmy Smits
  6. Hispanic Magazine.com — March 2005 — Jimmy Smits
  7. Crawford, Franklin (1998 թ․ դեկտեմբերի 10). «Away for 16 years, Jimmy Smits is still a big man on campus». Cornell Chronicle. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին. «The oldest of three children born to a devout Catholic family,...»
  8. Hernandez, Lee (2010 թ․ հուլիսի 9). «EXCLUSIVE: Jimmy Smits on Playing Outlaws: "There Might Be An Ethnicity Thing to It"». Latina. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  9. Jimmy Smits — Redbook Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
  10. Gale — Free Resources — Hispanic Heritage — Biographies — Jimmy Smits
  11. «In Step With: Jimmy Smits». Parade Magazine. 2005 թ․ հունվարի 2.
  12. Consuelo Lopez Springfield (2001 թ․ օգոստոսի 6). «Navy Must Heed Puerto Ricans: Stop The Bombing». The Puerto Rico Herald. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Սմիթս» հոդվածին։