Մատրիցա 4
Մատրիցա։ Հարություն անգլ.՝ The Matrix Resurrections | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | Գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ |
Թեմա | dream and reality?[1], human-machine relationship?[1], Մարդու բնույթ[1], սեր[1], Կամքի ազատություն[1], autonomy?[1], Վիրտուալ իրականություն[1] և actuality?[1] |
Թվական | 2021 |
Պրեմիերա | Դեկտեմբերի 22, 2021(Միացյալ Նահանգեր) |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Լանա Վաչովսկի |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ |
|
Դերակատարներ |
|
Օպերատոր | Ջոն Թոլ |
Երաժշտություն | Ջոննի Կլայմեկ և Տոմ Տիկվեր |
Մոնտաժ | Ալեքսանդր Բերներ |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն |
|
Տևողություն | 148 րոպե |
Տեղայնացնող | Warner Bros. Pictures |
Նախորդ | Մատրիցա։ Հեղափոխություն |
IMDb | ID 10838180 |
ԿինոՊոիսկ | ID 1294123 |
Պաշտոնական կայքէջ |
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
«Մատրիցա 4» (անգլ.՝ The Matrix 4), 2022 թվականի սպասվելիք ամերիկյան գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ և «Մատրիցա» ֆիլմաշարի չորրորդ մաս։ Դրա համահեղինակը և ռեժիսորը Լանա Վաչովսկին է՝ երկու Վաչովսկի քույրերից մեկը, որոնք եղել են նախորդ երեք ֆիլմերի ռեժիսորները։ Կիանու Ռիվզը, Քերի Էն Մոսը, Ջադա Փինքեթ Սմիթը և Լամբեր Վիլսոնը կերտելու են շարքի նախորդ ֆիլմերից իրենց դերերը։ Ֆիլմը լինելու է Warner Bros. Pictures-ի և Village Roadshow Pictures-ի համատեղ արտադրությունը, որի թողարկումը նախատեսված է 2022 թվականի ապրիլի 1-ին։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիանու Ռիվզ՝ Նեո / Թոմաս Անդերսոն[2]
- Քերի Էն Մոս՝ Տրինիթի[2]
- Ջադա Փինքեթ Սմիթ՝ Նիոբի
- Լամբեր Վիլսոն՝ Մերովինգ[3]
Բացի այդ՝ Յահյա Աբդուլ-Մաթին II-ը, Նիլ Պատրիկ Հարիսը, Պրիանկա Չոպրան, Ջեսիկա Հենուիքը, Ջոնաթան Գրոֆը, Թոբի Օնվումերեն, Մաքս Ռիմելթը, Էրենդիրա Իբալան, Էնդրյու Քալդուելը, Բրայան Ջ․ Սմիթը և Էլեն Հոլմանը նույնպես ընդգրկվել են ֆիլմի դերասանական կազմում, սակայն նրանց դերերը դեռ չեն բացահայտվել։
Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Լոուրենս Ֆիշբորնը չի նկարահանվելու ֆիլմում[4]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մատրիցա» ֆիլմերի նկարահանումների ժամանակ Վաչովսկին իր մտերիմ գործընկերներին ասել է, որ այդ ժամանակ նրանք չէին պատրաստվում «Մատրիցա։ Հեղափոխություն» մասից հետո ևս մեկ ֆիլմ նկարահանել[5][6][7][8]։ 2015 թվականի փետրվարին՝ Jupiter Ascending-ին տված հարցազրույցում, Լիլի Վաչովսկին անվանել է «Մատրիցա»-ի վերադարձը «մեր ժամանակներում հատկապես վանող գաղափար»՝ նշելով կանաչ սիքվելների, վերարձակումների և ադապտացիաների նկատմամբ ստուդիաների միտումը օրիգինալ նյութի համեմատ[9], Իսկ Լանա Վաչովսկին՝ անդրադառնալով պոտենցիալ վերարձակման մասին լուրերին, ասել է, որ ոչինչ չի լսել, բայց կարծում էր, որ ստուդիան կարող է փոխարինել նրանց[10]։
2017 թվականի մարտին The Hollywood Reporter-ը գրել է, որ Warner Bros.-ը ֆիլմաշարի վերարձակման արտադրության վաղ փուլում է։ Վաչովսկիներից ոչ մեկը ներգրավված չէր այս փուլում[11]։ Վերարձակման կամ ռեմեյքի գաղափարը դատապարտվել է Փենի կողմից, արդեն ուսումնասիրված են եղել գաղափարներն այն պատմությունների համար, որոնք տեղի էին ունենում արդեն ստեղծված տիեզերքում, ներառյալ, ինչպես հաղորդվում է, երիտասարդ Մորֆեուսի մասին փրիքվել ֆիլմը[11][12][13]։ 2018 թվականի մարտին Փենը հայտարարել է, որ աշխատում է ֆիլմաշարի վերածննդի վրա և հայտնել է ընդլայնված տիեզերքի հնարավորության մասին[14]։ Փենը 2019 թվականի հոկտեմբերին պարզաբանել է, որ աշխատել է Warner Bros.-ի երկու «Մատրիցա» նախագծերից մեկի վրա, և որ նրա աշխատանքը առանձնացվել է ծրագրված ֆիլմից[15]։
2019 թվականի մայիսին հաղորդվել է, որ Չադ Ստահելսկին, որը հնարքների համակարգող է եղել նախորդ «Մատրիցա» ֆիլմերում, հաստատել է, որ քույրերից առնվազն մեկը ներգրավվել է նոր ֆիլմում, թեև նա վստահ չէր, թե արդյոք նրանք ռեժիսոր կլինեն[16]։ Դրանից կարճ ժամանակ անց Ստահելսկին վերադարձել է իր մեկնաբանություններին՝ ճշտելով, որ նա հիպոթետիկորեն է խոսել և չի պատրաստվել հաստատել նրանց մասնակցությունը[17]։
Նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի մասին պաշտոնապես հայտարարվել է 2019 թվականի օգոստոսի 20-ին։ Լանա Վաչովսկի վերադառնալու է որպես սոլո ռեժիսոր, իսկ Ռիվզը և Մոսը կատարելու են իրենց դերերը շարքի նախորդ ֆիլմերից։ Սցենարի հեղինակներն են Վաչովսկին, Ալեքսանդր Հեմոնը և Դևիդ Միթչելը, որոնք միասին աշխատել են «Sense8» հեռուստասերիալի եզրափակիչ մասի սցենարի վրա[18][19]։ Բացի այդ՝ Վաչովսկիները նաև եղել են Միթչելի «Ամպային ատլաս» վեպի ադապտացիայի ռեժիսորները։ Լիլի Վաչովսկին չի ներգրավվել ֆիլմում, քանի որ նա աշխատում էր Showtime-ի «Անավարտ աշխատանք» սերիալի վրա, բայց տվել է իր օրհնությունը նրանց, ովքեր ներգրավված են ստեղծել մի պատմություն, որը նույնիսկ ավելի լավը կլինի, քան բնօրինակը[20]։ Ջոն Թոլին վարձել են որպես օպերատոր նույն ամիս։ Թոլը մինչ այդ արդեն աշխատել է Վաչովսկիների հետ «Ամպային ատլաս»-ի, «Sense8»-ի և «Յուպիտերի վերելքը»-ի վրա[21]։ 2019 թվականի հոկտեմբերին Յահյա Աբդուլ-Մաթին II-ը միացել է դերասանական կազմին։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ նա կատարելու է երիտասարդ Մորֆեուսի դերը, իսկ Նիլ Պատրիկ Հարիսը միացել է անձնակազմին չբացահայտված դերի համար։ Ջադա Փինքեթ Սմիթ բանակցությունների մեջ է մտել նախորդ ֆիլմերում իր կողմից կերտված Նիոբիի դերը կատարելու, իսկ Ջեսիկա Հենուիքը՝ չբացահայտված դերի համար[22][23][24][25]։ Փինքեթ Սմիթի և Հենուիքի մասնակցությունը հաստատվելու է դեկտեմբերին՝ Ջոնաթան Գրոֆի և Թոբի Օնվումերեի հետ միասին[26][27]։
2020 թվականի հունվարին դերասանական խմբին է միացել Էրենդիրա Իբարան, իսկ Պրիանկա Չոպրան մտել է բանակցությունների եզրափակիչ փուլ[28][29]։ նույն ամիս Լամբեր Վիլսոն, որը կատարում է Մերովինգի դերը սիքվելներում, հայտարարել է, որ բանակցությունների մեջ է գտնվում վերադառնալու համար, իսկ Հյուգո Ուիվինգը, որը ֆիլմաշարում կատարել է Ագենտ Սմիթի դերը, հայտարարել է, որ չի վերադառնալու այդ դերի կատարմանը պլանավորման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով[30][31]։ Չոպրայի և Վիլսոնի մասնակցությունը ֆիլմում հաստատվել է փետրվարին՝ Էնդրյու Քալդուելի, Բրայան Ջեյքոբ Սմիթի և Էլեն Հոլմանի հետ միասին[3][32][33][34]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Project Ice Cream» ( անգլ. թարգմանաբար՝ «Նախագիծ Պաղպաղակ») կոդային անվան ներքո, ֆիլմի արտադրությունը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում 2020 թվականի փետրվարի 4-ին[32][35][36]։ Նկարահանումները նախատեսվում են անցկացվել նաև Գերմանիայի Բաբելսբերգ ստուդիայում և Չիկագոյում[36][37]։ Սան Ֆրանցիսկոյում ֆիլմի նկարահանումները քաղաքացիների և քաղաքային աշխատողների մոտ դժգոհություն են առաջացրել այն բանից հետո, երբ վնաս է հասցվել շենքերին և փողոցային լապտերներին[38]։ Ի տարբերություն մյուս բեմադրությունների՝ դրվագների գործողության ժամանակ ոչ մի երկրորդ լրակազմ չի պահանջվել՝ Վաչովսկին ինքն էր ղեկավարում բոլոր տեսարանները[39]։
2020 թվականի մարտի 16-ին ֆիլմի արտադրությունը սառեցվել է COVID-19 համավարակի պատճառով[40]։ Այն նախատեսվում է շարունակել 2020 թվականի հուլիսի 6-ին[41]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 The Matrix Resurrections — 2021.
- ↑ 2,0 2,1 Kroll Justin (օգոստոսի 20, 2019)։ «'Matrix 4' Officially a Go With Keanu Reeves, Carrie-Anne Moss and Lana Wachowski»։ Variety։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ 3,0 3,1 «C'est officiel : le Mérovingien sera de retour dans Matrix 4»։ Konbini։ Վերցված է փետրվարի 27, 2020
- ↑ «Լոուրենս Ֆիշբորնը «Մատրիցա 4»-ում նկարահանվելու հրավեր չի ստացել | ԿինոՊրես» (հայերեն)։ 2020-08-18։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-26-ին։ Վերցված է 2020-08-18
- ↑ «Don Davis - Interview»։ Soundtrack.Net։ Վերցված է մարտի 25, 2017
- ↑ «Love bug bites the new Matrix»։ The Sydney Morning Herald։ Վերցված է մարտի 25, 2017
- ↑ «Next Neo Thing»։ Entertainment Weekly։ նոյեմբերի 14, 2003։ Վերցված է մարտի 25, 2017
- ↑ «New Matrix Games On The Way»։ Daily Haggis։ հոկտեմբերի 28, 2003։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ Lang Derrik J.։ «Wachowskis unfazed by negativity ahead of 'Jupiter Ascending' launch»։ Times Colonist։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-16-ին։ Վերցված է մարտի 15, 2017
- ↑ «The Wachowskis Talk JUPITER ASCENDING, Creating the Chicago Sequence, SENSE8, and More»։ Collider։ փետրվարի 4, 2015։ Վերցված է մարտի 15, 2017
- ↑ 11,0 11,1 «'The Matrix' Reboot in the Works at Warner Bros. (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է մարտի 25, 2017
- ↑ «‘The Matrix’ Reboot Writer Says It May Not Be a Reboot After All»։ Collider։ մարտի 17, 2017։ Վերցված է մարտի 31, 2017
- ↑ Wampler Scott (մարտի 17, 2017)։ «The New MATRIX May Be A Young Morpheus Movie»։ BirthMoviesDeath։ Վերցված է մարտի 25, 2017
- ↑ Paur Joey (մարտի 19, 2018)։ «The Writer of THE MATRIX Revival Offers an Update and Teases an Expanded Universe»։ GeekTyrant։ Վերցված է մարտի 19, 2018
- ↑ Bullard Benjamin (հոկտեմբերի 5, 2019)։ «The Matrix: Writer Zak Penn Says Wachowski Sequel Just One Of Two Matrix Projects At WB»։ Syfy։ Վերցված է փետրվարի 7, 2020
- ↑ Ashurst Sam (մայիսի 10, 2019)։ «Wachowskis working on fourth ‘Matrix’ film, claims ‘John Wick 3’ director Chad Stahelski (exclusive)»։ Yahoo։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ Bui Hoai-Tran (մայիսի 10, 2019)։ «No, the Wachowskis Are Still Not Involved With ‘The Matrix’ Reboot»։ Slash Film։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ Kroll Justin (օգոստոսի 20, 2019)։ «‘Matrix 4’ Officially a Go With Keanu Reeves, Carrie-Anne Moss and Lana Wachowski»։ Variety։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ Kit Borys (օգոստոսի 20, 2019)։ «'Matrix 4' in the Works With Keanu Reeves and Lana Wachowski»։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ Topel Fred (օգոստոսի 2, 2019)։ «Lilly Wachowski Hopes WB’s New ‘Matrix’ Movie is “Better Than The Original”»։ Slash Film։ Վերցված է օգոստոսի 20, 2019
- ↑ 'Braveheart' Cinematographer John Toll Boarding 'Matrix 4'
- ↑ ‘Matrix 4’ Adds ‘Aquaman’s Yahya Abdul-Mateen II
- ↑ ‘Matrix 4’: Neil Patrick Harris Lands Role in Latest Installment (EXCLUSIVE)
- ↑ ‘The Matrix 4’: Jada Pinkett Smith In Negotiations To Return To Franchise
- ↑ ‘Matrix 4’: ‘Iron Fist’ Actress Jessica Henwick In Talks To Board
- ↑ Exclusive: ‘Matrix 4’ Adds ‘Mindhunter’ and ‘Frozen’ Star Jonathan Groff
- ↑ ‘The Matrix 4’: ‘Sense8’ & ‘Empire’ Actor Toby Onwumere Joins Sequel
- ↑ ‘Matrix 4’: ‘Sense8’ Actress Eréndira Ibarra Reteams With Lana Wachowski On Warner Bros.-Village Roadshow Sequel
- ↑ Priyanka Chopra Jonas In Final Negotiations to Join ‘Matrix 4’ (EXCLUSIVE)
- ↑ The Matrix 4 May See The Return of Lambert Wilson's Merovingian
- ↑ ‘The Matrix 4’ Won’t Bring Back Hugo Weaving as Agent Smith, But It Sounds Like That Was the Original Plan
- ↑ 32,0 32,1 ‘Matrix 4’ Adds ‘iZombie’ Actor Andrew Caldwell
- ↑ ‘Matrix 4’: ‘Sense8’ Alum Brian J. Smith Joins Lana Wachowski Sequel
- ↑ ‘The Matrix 4’ Adds ‘Spartacus’ Alum Ellen Hollman to Cast (Exclusive)
- ↑ «Major movie to film in downtown SF for three weeks in February»։ SFGate։ հունվարի 22, 2020
- ↑ 36,0 36,1 Megan Peters (սեպտեմբերի 8, 2019)։ «The Matrix 4 Working Title Revealed»։ Comicbook.com։ Վերցված է սեպտեմբերի 14, 2019
- ↑ «Coup für das Filmstudio: „Matrix 4“ wird in Babelsberg gedreht»։ MAZ - Märkische Allgemeine (German)
- ↑ 'The Matrix 4' filming causes building damage
- ↑ Sharf Zack (ապրիլի 29, 2020)։ «Lana Wachowski Directing Matrix 4 Action Herself, No Second Unit Needed»։ IndieWire։ Վերցված է ապրիլի 30, 2020
- ↑ Kroll Justin (մարտի 16, 2020)։ «‘Matrix 4’ Halts Production as Coronavirus Pandemic Grows»։ Variety։ Վերցված է մարտի 16, 2020
- ↑ D'Alessandro Anthony (մայիսի 13, 2020)։ «‘The Matrix 4’ Hoping For Early July Return To Production»։ Deadline Hollywood։ Վերցված է մայիսի 14, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մատրիցա 4»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- 2021 ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Արտադրությունում գտնվող ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Մատրիցը (ֆիլմաշար)
- 2022 ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Չիկագոյում նկարահանված ֆիլմեր