Վաչովսկիներ
Լանա և Լիլի Վաչովսկիներ անգլ.՝ Lana and Lilly Wachovksi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | Լանա․ Լոուրենս Վաչովսկի հունիսի 21, 1965 (57 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ Լիլի․ Էնդրյու Փոլ Վաչովսկի դեկտեմբերի 29, 1967 (55 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ամերիկացիներ |
Երկեր | The Matrix series? |
Մասնագիտություն | Ֆիլմերի և հեռուտատեսության ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ |
Աշխատանք | Ամբողջական ցանկ |
Գործունեություն | 1994–այժմ |
Պարգևներ և մրցանակներ | Ամբողջական ցանկ |
![]() |
Լանա Վաչովկի (անգլ.՝ Lana Wachowski, ի ծնե՝ Լոուրենս Վաչովկի (անգլ.՝ Laurence Wachowski), հունիսի 21, 1965[1]) և Լիլի Վաչովսկի (անգլ.՝ Lilly Wachowski, ի ծնե՝ Էնդրյու Փոլ Վաչովսկի (անգլ.՝ Andrew Paul Wachowski), դեկտեմբերի 29, 1967, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ[2]։ Երկու քույրերն էլ տրանսգենդեր կանայք են[3][4][5][6]։
Վաչովսկիներն իրենց ռեժիսորական դեբյուտը կատարել են 1996 թվականին լույս տեսած «Սահման» ֆիլմով, իսկ համաշխարհային հռչակի են արժանացել «Մատրիցա» գիտաֆանտաստիկ տրիլոգիան ստեղծելուց հետո։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարի և Էնդի Վաչովսկիները (հետագայում՝ համապատասխանաբար Լանա և Լիլի) ծնվել են Չիկագոյում՝ լեհա-ամերիկյան ընտանիժքում[7]։ Նրանց մայրը բուժքույր էր, իսկ հայրը՝ բիզնեսմեն։ Վաչովսկիների խոսքով՝ իրենց հայրը համոզված աթեիստ էր, իսկ մայրը՝ նախկին կաթոլիկուհի, որն անցել է շամանության[8]։ Ընտանիքում յուրահատուկ կրոնական մթնոլորտն ազդել է դուետի ապագա գործունեության վրա[9]։
Վաչովսկիներն ավարտել են Չիկագոյի տարրական դպրոցը, Ուիթնի Յանգի ավագ դպորցը (անգլ.՝ Whitney Young High School), որը հայտնի է արվեստի կատարողական տեսակների և բնական առարկաների իր ուսումնական ծրագրով։ Նրանք մասնակցել են դպրոցական թատրոնում և հեռուստատեսությանը, սակայն միշտ բեմի ետևում էին։ Հետագայում Լիլին ընդունվել է Բոստոնի Էմերսոնի քոլեջը, իսկ Լանան՝ Նյու Յորք նահանգի հյուսիսային մասում գտնվող Բարդի քոլեջը։ Վաչովսկիները թողել են ուսուցումն, այդպես էլ չավարտելով կրթությունը։ Դրանից հետո նրանք շինարարական բիզնեսով են զբաղվել և սկսել են մշակել «Մատրիցա»-յի գաղափարը։ Մինչև շոու բիզնեսը նրանք Չիկագոյում որպես ատաղձագործ էին աշխատում՝ դրա հետ մեկտեղ կոմիքսներ ստեղծելով։
Լանա Վաչովսկու տրանսգենդերության մասին շշուկները սկսել են հրապարակվել տարբեր հրատարակությունների կողմից 2000-ական թվականների սկզբից, սակայն այն ժամանակ Վաչովսկին դեռ հանրայնորեն հանդես չէր գալիս այդ թեմայով[10]։ Այնուամենայնիվ, որոշ հրատարակություններ սկսել են անվանել դուետը Էնդի և Լանա Վաչովսկիներ[11], իսկ imdb.com խոշորագույն տեղեկատվական կինոպորտալում «Լարի Վաչովսկի» կայքէջը վերանվանվել է «Լանա Վաչովսկի»[12]։ Որպես տրանսգենդեր կին՝ Լանա Վաչովսկին քամինգ աութ է արել 2012 թվականի հուլիսին, դառնալով ամենախոշոր հոլիվուդյան ռեժիսորների շրջանում առաջին բացահայտ տրանսգենդերը[13][14]։ 2012 թվականի հոկտեմբերին «Քարոզարշավ հանուն մարդու իրավունքների» իրավապահ կազմակերպությունը նշել է Լանայի հանրային քամինգ աութի քաջությունը, նրան «Տեսանելիության մրցանակ» (անգլ.՝ Visibility Award) հանձնելով[15]։
1991 թվականից ի վեր Լիլին ամուսնացած է Ալիսա Բլեսինգեյմի հետ։ 1993-2002 թվականներին Լանան ամուսնացած է եղել Թեա Բլումի հետ։ 2002 թվականին նա սկսել է հանդիպել Քարին Ուինսլոուի հետ՝ դոմինայի, որը առավել հայտնի է Իլզա Սթրիքս կեղծանվան տակ։ 2009 թվականին կանայք պաշտոնապես ամուսնացել են[8]։
2016 թվականին Daily Mail հրատարակության կողմից աութինգի (տրանսգենդերության մասին տեղեկությունների հարկադիր հրապարակում) բազմաթիվ սպառնալիքներից հետո, Լիլի Վաչովսկին նույնպես հանրայնորեն քամինգ աութ է արել որպես տրանսգենդեր կին՝ հրաժարվելով Էնդի անունից[16][17][18].։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Հեղինակ | Պրոդյուսեր | ||||
1995 | Վարձու մարդասպաններ | Assassins | Ոչ | Այո | Ոչ | [19][20][21] |
1996 | Սահման | Bound | Այո | Այո | Գործադիր | |
1999 | Մատրիցա | The Matrix | Այո | Այո | Գործադիր | |
2001 | Մատրիցա։ Վերանայում | The Matrix Revisited | Ոչ | Ոչ | Գործադիր | Վավերագրական ֆիլմ |
2003 | Անիմատրիցա | The Animatrix | Ոչ | Այո | Այո | Գրել է՝ «Օսիրիսի վերջին թռիչք Պատմության հեղինակ՝ «Երկրորդ Վերածնունդը։ Մաս I և II» և «Երեխայի պատմություն» |
Մատրիցա։ Վերալիցքավորում | The Matrix Reloaded | Այո | Այո | Գործադիր | ||
Մատրիցա. Հեղափոխություն | The Matrix Revolutions | Այո | Այո | Գործադիր | ||
2005 | V նշանակում է Վենդետա | V for Vendetta | Ոչ | Այո | Այո | Երկրորդ ստորաբաժանման ռեժիսորներ (չհիշատակված)[20][22][23][24][24][25][26] |
2007 | Ներխուժումը | The Invasion | Ոչ | Չհիշատակված | Ոչ | Վերաշարադրում[27] |
2008 | Արագընթաց մրցարշավորդ | Speed Racer | Այո | Այո | Այո | |
2009 | Նինջա մարդասպան | Ninja Assassin | Ոչ | Ոչ | Այո | |
2012 | Ամպային ատլաս | Cloud Atlas | Այո | Այո | Այո | Նկարահանվել է Թոմ Թիքվերի հետ համագործակցությամբ |
2014 | Ինձ սեր գուգլիր | Google Me Love | Ոչ | Ոչ | Գործադիր | Կարճամետրաժ ֆիլմ[28] |
2015 | Յուպիտերի վերելքը | Jupiter Ascending | Այո | Այո | Այո | |
2021 | Մատրիցա 4 | The Matrix 4 | Միայն Լանան | Միայն Լանան | Միայն Լանան |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | |||
---|---|---|---|---|---|---|---|
Ստեղծող | Շուրաներ | Հեղինակ | Ռեժիսոր | ||||
2015–2018 | Sense8 (անգլ. թարգմանաբար՝ «Ութերորդ զգացողություն») | Sense8 | Այո | Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ Եթերաշրջան 2․ Միայն Լանան |
Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ Եթերաշրջան 2․ Միայն Լանան |
Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ Եթերաշրջան 2․ Միայն Լանան |
Ստեղծվել է Ջ․ Մայքլ Սթրաժինսկիի հետ համագործակցությամբ |
2019–այժմ | Աշխատանքն ընթացքում | Work in Progress | Ոչ | Միայն Լիլին | Միայն Լիլին | Ոչ |
Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | |
---|---|---|---|---|
Ռեժիսոր | Հեղինակ | |||
2003 | Enter the Matrix | Այո | Այո | [29][30][31][32] |
2005 | The Matrix Online | Այո | Ոչ | [33][34][35] |
The Matrix: Path of Neo | Այո | Այո | [36][37] |
Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | |
---|---|---|---|---|
Հեղինակ | Հրատարակիչ | |||
1989–1994 | Clive Barker's Hellraiser | Միայն Լանան | Խնդիրներ․ 8–9, 12–13 և «Hellraiser: Spring Slaughter – Razing Hell» | |
1992 | Clive Barker's Nightbreed | Միայն Լանան | Խնդիր․ 17 | |
1993 | Clive Barker's Book of the Damned | Միայն Լանան | Գրքեր․ 1–2 և 4[38] | |
1993–1994 | Ectokid | Միայն Լանան | Խնդիրներ․ 3–9 | |
1999–2004 | The Matrix Comics | Այո | Այո | Գրված՝ «Տեղեկատվության փշուրներ և կտորներ»[38] |
2004–[39][40] | Doc Frankenstein | Այո | Այո | |
2004–2007 | Shaolin Cowboy | Միայն ամփոփում | Այո |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Արտիստ | Նշումներ |
---|---|---|---|
2009 | «Epilepsy Is Dancing» | Antony and the Johnsons | [41][42] |
Եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Բյուջե | Եկամուտ
(դրամարկղային հավաքում)[43] |
---|---|---|---|
1995 | Վարձու մարդասպաններ | $50 միլիոն | $30 միլիոն |
1996 | Սահման | $6 միլիոն | $7 միլիոն |
1999 | Մատրիցա | $63 միլիոն | $463.5 միլիոն |
2003 | Մատրիցա։ Վերալիցքավորում | $150 միլիոն | $742.1 միլիոն |
Մատրիցա․ Հեղափոխություն | $150 միլիոն | $427.3 միլիոն | |
2005 | V նշանակում է Վենդետա | $54 միլիոն | $132.5 միլիոն |
2007 | Ներխուժում | $65–85 միլիոն | $40.2 միլիոն |
2008 | Արագընթաց մրցարշավորդ | $120 միլիոն | $93.9 միլիոն |
2012 | Ամպային ատլաս | $146.7 միլիոն | $130.5 միլիոն |
2015 | Յուպիտերի վերելքը | $176 միլիոն | $184 միլիոն |
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1997 | Դովիլի ամերիկյան կինոփառատոն | Մեծ հատուկ մրցանակ | Սահման | Առաջադրված |
Ֆանտասպորտու | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Աութֆեստ | Ժյուրիի մեծ պարգև՝ պատվավոր հիշատակում Լավագույն ամերիկյան գեղարվեստական ֆիլմ |
Հաղթանակ | ||
Սատուրն մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն | Պատվավոր հիշատակում | Հաղթանակ | ||
2000 | Ամանդա մրցանակ | Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ | Մատրիցա | Առաջադրված |
Հյուգո մրցանակ | Լավագույն դրամատիկ ներկայացում՝ երկար ձև | Առաջադրված | ||
Մայնիթիի կինոմրցույթ | Ընթերցողների համակրանքի մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար | Հաղթանակ | ||
Նեբյուլա մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
Սատուրն մրցանակ | Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Առաջադրված | |||
2004 | Ոսկե ազնվամորի մրցանակ | Վատագույն ռեժիսոր | Մատրիցա։ Վերալիցքավորում և Մատրիցա. Հեղափոխություն | Առաջադրված |
2007 | Հյուգո մրցանակ | Լավագույն դրամատիկ ներկայացում՝ երկար ձև | V նշանակում է Վենդետա | Առաջադրված |
Նեբյուլա մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
Սատուրն մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
2012 | Առցանց կինոքննադատների միության մրցանակ | Լավագույն ադապտացված սցենար (կիսվել է Թոմ Թիքվերի հետ) | Ամպային ատլաս | Առաջադրված |
2013 | Deutscher Filmpreis | Լավագույն գեղարվեստական ֆիլմ (կիսվել է Գրանտ Հիլի, Ստեֆան Արնդտի և Թոմ Թիքվերի հետ) | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսուրա (կիսվել է Թոմ Թիքվերի հետ) | Առաջադրված | |||
2016 | Ոսկե ազնվամորի մրցանակ | Վատագույն ռեժիսոր | Յուպիտերի վերելքը | Առաջադրված |
Վատագույն սցենար | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Larry Wachowski Biography (1965–)»։ FilmReference.com։ Արխիվացված է օրիգինալից March 10, 2016-ին։ Վերցված է March 9, 2016
- ↑ «21 Transgender People Who Influenced American Culture»։ Time։ Արխիվացված է օրիգինալից August 5, 2016-ին
- ↑ Sieczkowski Cavan (July 30, 2012)։ «Larry Wachowski Transgender: 'Matrix' Director Reveals Transition To Lana Wachowski (VIDEO)»։ HuffPost։ Արխիվացված է օրիգինալից August 9, 2012-ին
- ↑ Abramovitch Seth (March 8, 2016)։ «Second Wachowski Sibling Comes Out as Transgender»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից March 9, 2016-ին։ Վերցված է March 8, 2016
- ↑ Stedman Alex (March 8, 2016)։ «Second Wachowski Sibling Comes Out as Transgender»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից March 9, 2016-ին։ Վերցված է March 8, 2016
- ↑ Adams Nick (March 8, 2016)։ «GLAAD responds to Lilly Wachowski's statement about her transition» (Press release)։ GLAAD։ Արխիվացված է օրիգինալից March 8, 2016-ին։ Վերցված է March 8, 2016
- ↑ «Wachowski Brothers Reload» (անգլերեն)։ The World of English։ Արխիվացված օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2007-09-30
- ↑ 8,0 8,1 Husam Sam Asi (2012-10-20)։ «The Wachowski siblings (formerly brothers) seek the meaning of life in Cloud Atlas» (անգլերեն)։ UK Screen։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-25-ին։ Վերցված է 2016-03-9
- ↑ «Chat with the Wachowski Brothers» (անգլերեն)։ WhatIsTheMatrix.com։ 1999-11-06։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-13-ին։ Վերցված է 2016-03-09
- ↑ «Sex Change for Larry Wachowski?» (անգլերեն)։ gothamist.com։ June 5, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է August 19, 2012
- ↑ Kulish Nicholas, Cieply Michael (December 5, 2011)։ «Around the World in One Movie: Film Financing's Global Future»։ The New York Times։ Վերցված է July 19, 2012
- ↑ «Lana Wachowski» (անգլերեն)։ imdb.com։ Վերցված է 2016-09-03
- ↑ Doty Meriah. (July 30, 2012)։ «'Cloud Atlas' directors reveal more than just back story» (անգլերեն)։ Yahoo! Movies։ Վերցված է July 30, 2012
- ↑ Sieczkowski Cavan (July 30, 2012)։ «Larry Wachowski Transgender: 'Matrix' Director Reveals Transition To Lana Wachowski (VIDEO)»։ Huffington Post
- ↑ Abramovitch Seth (October 24, 2012)։ «Lana Wachowski Reveals Suicide Plan, Painful Past in Emotional Speech»։ The Hollywood Reporter։ Վերցված է October 30, 2012
- ↑ Abramovitch Seth. (March 8, 2016)։ «Second Wachowski Sibling Comes Out as Transgender»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է March 8, 2016
- ↑ Stedman Alex. (March 8, 2016)։ «Second Wachowski Sibling Comes Out as Transgender»։ Variety (անգլերեն)։ Վերցված է March 8, 2016
- ↑ Adams Nick. (March 8, 2016)։ «GLAAD responds to Lilly Wachowski's statement about her transition»։ GLAAD (անգլերեն)։ Վերցված է March 8, 2016
- ↑ Horowitz Josh։ «The Lost Wachowski Brothers Interview»։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2012-ին։ Վերցված է July 2, 2014
- ↑ 20,0 20,1 Hemon Aleksandar (September 10, 2012)։ «Beyond The Matrix»։ The New Yorker։ Արխիվացված է օրիգինալից September 5, 2012-ին։ Վերցված է September 4, 2012
- ↑ Whilk Nat, Whitehead Jayson (January 1998)։ «Glory Bound: An interview with Larry and Andy Wachowski»։ Gadfly Online։ Արխիվացված է օրիգինալից March 1, 2004-ին։ Վերցված է July 24, 2014
- ↑ «Sin City, V For Vendetta, Ghost Rider, Batman Begins: April 28th Comic Reel Wrap»։ Comic Book Resources։ April 28, 2005։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2014-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ «V for Vendetta Comic-Con Panel»։ Warner Brothers։ Pdl.warnerbros.com։ Արխիվացված է օրիգինալից May 7, 2013-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ 24,0 24,1 «The BAFTA Interview: Martin Walsh on editing»։ ideastap.com։ Արխիվացված է օրիգինալից October 2, 2016-ին։ Վերցված է September 29, 2016
- ↑ Shay Estelle։ «Overview: Dan Glass on V for Vendetta»։ Cinefex (106): 19
- ↑ «V For Vendetta»։ mattmueller.co.uk։ Արխիվացված է օրիգինալից October 1, 2016-ին։ Վերցված է September 29, 2016
- ↑ Frosty (userid) (April 3, 2007)։ «Was Nicole Kidman's THE INVASION in Trouble |4017»։ Collider։ Collider.com։ Արխիվացված է օրիգինալից May 10, 2007-ին։ Վերցված է July 24, 2014
- ↑ Lurz Nathan (May 27, 2014)։ «Wheaton filmmaker steps into spotlight at Independent Film Showcase»։ mySuburbanLife.com։ Արխիվացված է օրիգինալից July 28, 2014-ին։ Վերցված է July 24, 2014
- ↑ Marriott, Michel (February 20, 2003)։ «From Projector to Polygons; A Thin Line Between Film And Joystick»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից March 10, 2014-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ Martin Paul (December 21, 2012)։ «Interview with Stuart Roch (Executive Producer) from Enter the Matrix»։ MatrixFans.net։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2013-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ «Enter The Matrix Video Game»։ Warner Brothers։ enterthematrixgame.com։ Արխիվացված է օրիգինալից April 23, 2009-ին
- ↑ «Enter The Matrix Trailer 2»։ Shacknews.com։ Վերցված է July 9, 2013
- ↑ Chadwick Paul (April 11, 2005)։ «The Matrix Online – IGN»։ Uk.ign.com։ Վերցված է December 28, 2012
- ↑ Chadwick Paul։ «Paul Chadwick . Net – The Matrix Online»։ Paulchadwick.net։ Արխիվացված է օրիգինալից April 19, 2013-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ «Matrix Online Q&A with Paul Chadwick»։ Phase9.tv։ Արխիվացված է օրիգինալից March 28, 2013-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ «The Matrix: Path of Neo for PlayStation 2 (2005) Ad Blurbs»։ MobyGames։ February 21, 2008։ Արխիվացված է օրիգինալից March 28, 2013-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ Dunham Jeremy։ «Path of Neo: The Matrix Interview – IGN»։ Uk.ign.com։ Վերցված է December 28, 2012
- ↑ 38,0 38,1 Vaughan Brian K. (2005)։ Ex Machina, Vol. 2: Tag: Brian K. Vaughan, Tony Harris, The Wachowski brothers: 9781401206260: Amazon.com: Books։ ISBN 978-1401206260
- ↑ Siuntres John։ «Word Balloon The Pop Culture Interview Podcast: Word Balloon Podcast Geof Darrow's Shaolin Cowboy & Chris Roberson & Dennis Culver's Edison Rex»։ wordballoon (blog)։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2014-ին։ Վերցված է October 1, 2014
- ↑ Lindberg Eric (August 24, 2010)։ «Chicago Comic-Con 2010: Geof Darrow – Broken Frontier – Comic Book and Graphic Novel News & Community | Articles and Interviews»։ Broken Frontier։ Արխիվացված է օրիգինալից December 3, 2013-ին։ Վերցված է December 28, 2012
- ↑ «Tranny Fest 2009 program»։ Sean Dorsey Dance։ Seandorseydance.com։ Արխիվացված է օրիգինալից July 14, 2014-ին։ Վերցված է June 17, 2014
- ↑ Evers Derek (January 21, 2009)։ Antony and the Johnsons – "Epilepsy Is Dancing"։ The Fader։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2017-ին։ Վերցված է June 17, 2014
- ↑ «Lilly & Lana Wachowski Movie Box Office Results»։ www.boxofficemojo.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լանա Վաչովկսի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Լիլի Վաչովկսի (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Ապրող անձինք
- 1965 ծնունդներ
- Հունիսի 21 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Քույրեր և եղբայրներ
- 1960-ականների ծնունդներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Դուետներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոգործիչներ