«Մեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 44. Տող 44.


=== Բնակչության դինամիկա ===
=== Բնակչության դինամիկա ===
{{ԱՄՆ մարդահամար
|1790= 96540
|1800= 151719
|1810= 228705
|1820= 298335
|1830= 399455
|1840= 501793
|1850= 583169
|1860= 628279
|1870= 626915
|1880= 648936
|1890= 661086
|1900= 694466
|1910= 742371
|1920= 768014
|1930= 797423
|1940= 847226
|1950= 913774
|1960= 969265
|1970= 992048
|1980= 1124660
|1990= 1227928
|2000= 1274923
|2010= 1328361
|estimate= 1335907
|estyear= 2017
|align-fn=center
|footnote=Source: 1910–2010<ref>{{cite web|author=Resident Population Data |url=http://2010.census.gov/2010census/data/apportionment-pop-text.php |title=Resident Population Data – 2010 Census |publisher=2010.census.gov |accessdate=March 15, 2012 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20111028064539/http://2010.census.gov/2010census/data/apportionment-pop-text.php |archivedate=October 28, 2011 |df=mdy }}</ref><br />2015 estimate<ref name=PopEstUS/>
}}
* [[1950]]-913 774 մարդ
* [[1950]]-913 774 մարդ
* [[1960]]-969 265 մարդ
* [[1960]]-969 265 մարդ
Տող 58. Տող 87.
Loon Island, Forest Lake, Gray, Maine.jpg
Loon Island, Forest Lake, Gray, Maine.jpg
</gallery>
</gallery>

== Կլիմա ==
== Կլիմա ==
Մենը գտնվում է խոնավ մայրցամաքային (ըստ Köppen climate classification Dfb կլիմայի դասակարգման) կլիմայական գոտում, ամռանը խոնավ է: Ձմեռը Վ պետության տարածքում ցուրտ է և ձնառատ, խիստ է հատկապես հյուսիսային մասում: [[Ատլանտյան օվկիանոս]]ի ափամերձ շրջաններում փքր-ինչ մեղմ է ձմռանը և հով է ամռանը: Սովորաբար, հուլիսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը 75-80 °F (24-27 °c) է, իսկ գիշերը հասնում է մինչև 50 °F (մոտ 15 °C):
Մենը գտնվում է խոնավ մայրցամաքային (ըստ Köppen climate classification Dfb կլիմայի դասակարգման) կլիմայական գոտում, ամռանը խոնավ է: Ձմեռը Վ պետության տարածքում ցուրտ է և ձնառատ, խիստ է հատկապես հյուսիսային մասում: [[Ատլանտյան օվկիանոս]]ի ափամերձ շրջաններում փքր-ինչ մեղմ է ձմռանը և հով է ամռանը: Սովորաբար, հուլիսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը 75-80 °F (24-27 °c) է, իսկ գիշերը հասնում է մինչև 50 °F (մոտ 15 °C):

13:48, 11 փետրվարի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեն (այլ կիրառումներ)
Մեն
անգլ.՝ Maine
flag of Maine? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄասաչուսեթս, Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնState of Maine Song? և Ballad of the 20th Maine?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕգաստա
Ամենաբարձր կետKatahdin?
ԲԾՄ180 մետր
Օրենսդրական մարմինMaine Legislature?
Դատական մարմինMaine Supreme Judicial Court?
Միության մուտքմարտի 15, 1820 (23-րդ)
Բնակչություն
1 362 359 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (41 տեղ)
Տարածք91 646 կմ²  (39 տեղ)
Հիմնադրված էմարտի 15, 1820 թ.
Սահմանակցում էՆյու Հեմփշիր, Քվեբեկ և Նյու Բրանսուիկ
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումME
ՓոխարինեցՄասաչուսեթս
ISO 3166-2 կոդUS-ME
Անվանված էProvince of Maine?
ՄականունThe Pine Tree State
Միության մուտքմարտի 15, 1820 (23-րդ)
maine.gov(անգլ.)

Մեն (անգլերեն՝ Լսել Maine), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Բնակաչությունը կազմում է 1 328 188 մարդ (2011 թվականի տվյալներով 41-րդ տեղում է ԱՄՆ-ում): Վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Այս տարածաշրջանի տեղաբնիկները հնդկացիներն են, ովքեր խոսում են ալգոներեն լեզվով: Առաջին եվրոպացիները Մենում եղել են ֆրանսիացիները՝ 1604 թվականին Սուրբ խաչ կղզու վրա (Saint-Croix): 1620-ական թվականին Մեն նահանգի սահմանի երկայնքով հիմնադրվել էին մի շարք անգլիական բնակավայրեր, սակայն տեղանքը ուներ խիստ կլիմա: Տարածաշրջանում տեղաբնիկների միջև հակամարտությունների պատճառով նրանք բնաջնջվել են այդ տարիների ընթացքում: XVIII դարի սկզբին Մենում պահպանվել են բրիտանական բնակավայրերի միայն մի մասը: Ամերիկյան և բրիտանական պատերազմներիի ժամանակ նրանք կռվել են նաև Մեն նահանգի տարածքում: 1820 թվականին Մենը եղել է Մասսաչուսեթս նահանգի մի մասը: 1820 թվականի մարտի 15-ին Միսսուրի գետի փոխզիջման հետևանքով՝ Մենը առանձնանլով դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը:

Շատ հաճախ նահանգը անվանում են նաև`«Սոճիների նահանգ»։

Պատմություն

Եվրոպացիների տարածումը Մենում եղել է 1607 թվականին՝ Պլիմուտի ընկերության հսկողության տակ: 1622 թվականի հողային կարգավորումից հետո ստեղծվեց Մեն նահանգը: Անկախության պատերազմի ընթացքում, 1812 թվականին Մենը գտնվում էր բրիտանացիների հսկողության տակ: Մենը որպես առանձին նահանգ գոյություն է ունեցել 1820 թվականին, մինչ այդ եղել է Մասաչուսեթս նահանգի մի մաս:

Աշխարհագրություն

Նահանգի մակերեսը կազմում է 91 646 կմ², վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչները (1606 մ բարձրությամբ— Քաթադին լեռը): Կլիման խոնավ բարեխառն է: Հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 5 °C, իսկ հուլիսին `15-18 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 1000 մմ: Արագընթաց գետերում և լճերում կան հիդրոէլեկտրակայններ (1973 թվականի տվյալներով հզորությունը կազմում է ավելի քան 1,5 գիգավատ): Նահանգի կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է: Ֆերմերային տնտեսությունները հիմնականում փոքր են, զբաղեցնում է Մեն նահանգի տարածքի 18%-ը: Գյուղատնտեսության 65%-ը ստացվում է անասնապահությունից (1971): Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն (1972) կազմել է 142 հազար, այդ թվում 66 հազարը կաթնատու կովեր են: Կարտոֆիլի արտադրությամբ Մենը ԱՄՆ-ում առաջին տեղում է (աճեցման հիմնական վայրը Արուստուկ գետի հովիտն է): Զարգացել է կաշվե կոշկեղենի, տեքստիլի և կարի արդյունաբերությունը: Զարգանում է նաև նավաշինությունը: Ափամերձ հատվածում զարգացած է նաև ձկնորսությունը և պահածոյացված ձկների արտադրությունը: Արտադրական արդյունաբերությունը ուներ 103 հազար աշխատող (1971):

Հանքային հանածոներ

Ոչ մետաղային օգտակար հանածոներն են` ավազը, մանրախիճը, կավը, կրաքարը, գրանիտը և տորֆը: Կան նաև ցինկի, կապարի և թանկարժեք քարերի պաշարներ:

Ֆլորա և ֆաունա

Անտառները զբաղեցնում են Մեն նահանգի 84 %-ը։ Այս ցուցանիշը չունի հավասարը ԱՄՆ մյուս նահանգների հետ համեմատած: Ամենատարածված ծառերն են` փշատերև ծառերը, կարմիր և սպիտակ եղևնին, մայրի, մոլեխինդին և սպիտակ սոճին: Հյուսիսային և հյուսիսարևելյան մասում աճում են եղևնիները և մայրին, իսկ հարավ արևմտյան մասում աճում է սպիտակ սոճի: Սաղարթախիտ ծառերից առավել տարածված է հաճարենին, սպիտակ և դեղին կեչին, շաքարե և դեղին թխկի, բարդի, սպիտակ կաղնի, սև ուռենի, սև ու սպիտակ հացենի և ամերիկյան կնձնի: Ծաղիկների ու թփերի մեծ մասը աճում է նահնգին բնորոշ հյուսիսային ջերմային գոտում:

Անտառային նահանգում ապրում են` եղջերու, սև արջ, լուսան, կուղբ, ջրասամույր, ջրաքիս, կզաքիս, աքիս, կարմիր աղվես, մոխրագույն և սպիտակ նապաստակ, կարմիր եւ մոխրագույն սկյուռ, շերտասկյուռ, և մացառախոզ: Նահանգի լճերում և գետերում ապրում են սովորական պերկես, կարմրախայտ, գայլաձուկ և սաղմոն: Ափամերձ ջրերում ապրում են `փոկեր և ծովային խոզեր, ինչպես նաև բազմաթիվ ձկներ, որոնք բնորոշ են Հյուսիսային Ատլանտիկային:

Նահանգը նաև բնակավայր է բազմաթիվ թռչունների համար, ինչպիսիք են` ճայերը, փափկասուն բադերը, կանադական սագերը:

Բնակչություն

Բնակչության խտություն

Ըստ 2015 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների, Մենի բնակչությունը կազմել է 1 329 328 մարդ, իսկ բնական աճը 2010 թվականի համեմատ աճել է 0,07 %-ով [2]: Բնակչության խտությունը կազմում է 16,6 մարդ՝ մեկ կիլոմետր քառակուսու վրա: Բնակչության ամենացածր խտությունը նահանգի արևելյան մասում է Միսսիսիպիում: Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների, ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (94,4 %), աֆրոամերիկացիներ (1,1 %), տեղաբնիկներ (0,6 %), ասիացիներ (1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,1 %) [3]: Բնակչության 1,3 %-ը լատինոամերիկացիներ են: Սպիտակամորթների հիմնական մասը կազմում են անգլիացիները (30,6 %), ֆրանսիացիները (25 %), իռլանդացիները (18,3 %), գերմանացիները (8,3 %), իտալացիները (5,8 %), շոտլանդացիները (4,8 %):

2000 թվականի տվյալներով բնակչության 92,25 %-ը խոսում է անգլերեն: Բնակչության 5,28 %-ը խոսում է ֆրանսերեն [4]: Մեն նահանգում չկա պաշտոնական լեզու, բայց առավել տարածված է անգլերենը [5]:

Բնակչության դինամիկա

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
179096 540
1800151 719572%
1810228 705507%
1820298 335304%
1830399 455339%
1840501 793256%
1850583 169162%
1860628 27977%
1870626 91502%
1880648 93635%
1890661 08619%
1900694 46650%
1910742 37169%
1920768 01435%
1930797 42338%
1940847 22662%
1950913 77479%
1960969 26561%
1970992 04824%
19801 124 660134%
19901 227 92892%
20001 274 92338%
20101 328 36142%
2017 (est.)1 335 90706%
Source: 1910–2010[6]
2015 estimate[7]
  • 1950-913 774 մարդ
  • 1960-969 265 մարդ
  • 1970-992 048 մարդ
  • 1980-1 124 660 մարդ
  • 1990-1 227 928 մարդ
  • 2000-1 274 923 մարդ
  • 2010-1 328 361 մարդ


Կլիմա

Մենը գտնվում է խոնավ մայրցամաքային (ըստ Köppen climate classification Dfb կլիմայի դասակարգման) կլիմայական գոտում, ամռանը խոնավ է: Ձմեռը Վ պետության տարածքում ցուրտ է և ձնառատ, խիստ է հատկապես հյուսիսային մասում: Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում փքր-ինչ մեղմ է ձմռանը և հով է ամռանը: Սովորաբար, հուլիսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը 75-80 °F (24-27 °c) է, իսկ գիշերը հասնում է մինչև 50 °F (մոտ 15 °C): Ջերմաստիճանը հունվարին հասնում է մոտ 32 °F (0 °C), հարավային ափամերձ գոտում գիշերը ցածր է լինում 0 °F - ից (-18 °C) [8]

Նահանգում ռեկրդային բարձր ջերմաստիճան 105 °F (41 °C),գրանցվել է 1911թ հուլիսին, Նորթ Բրիջթոնում[9]: Տեղումների քանակը Մենում կլոր տարին գրեթե հավասարաչափ է բաշխվում, բայց ավելի խիստ է Հյուսիսային և Հյուսիս-Արևմտյան Մենում, որտեղ ուշ աշնանը կամ վաղ գարնանը ափի երկայնքով ցուրտ փոթորիկներ են լինում: Սակայն այս տարածքներւմ գարնան վերջին և ամռան ամիսներին սովորաբար չոր է, համեմատած ողջ Միացյալ Նահանգների հետ: Այլ նահանգների համեմատ ամպրոպները ևս քիչ են, տարվա մեջ ընդամենը 20 ամպրոպային օրեր են գրանցվում: Տորնադոները Մենում հազվադեպ են լինում, կարելի է ասել՝ երկու տարին մեկ անգամ, այն էլ հիմնականում նահանգի հարավային մասում[10], Արևադարձային ցիկլոնները ևս շատ հազվադեպ են լինում[11]:


Տրանսպորտ

Օդանավակայաններ

Մենում գործում են երկու խոշոր օդանավակայաններ՝ Փորթլենդի միջազգային օդանավակայանը և Բանգորի միջազգային օդանավակայանը: Որպես խոշոր ավիաընկերություններ՝ ամեն օր ունենում են ինքնաթիռների հետևյալ ուղղությունները՝ Նյու Յորք, Ատլանտա և Օռլանդո: Կան նաև փոքր օդանավակայաններ, որոնք անցնում են Կեյպի օդային տարածքով և սպասարկում են Սեսնա (Cessna 402s) և Փայնե (Penair) ընկերության Սաբ (Saab 340s) ինքնաթիռները: Ամբողջ Մենով ցրված շատ փոքր, ընդհանուր նշանակության օդանավակայաններն էլ զբաղվում են ավիափոխադրումներով[12]:

Ավտոմոբիլային ճանապարհներ

Մեն նահանգով անցնում են մի շարք միջպետական ճանապարհներ և մայրուղիներ՝ Միջպետական 95 (I-95), ինչպես նաև նրա Արևելյան մասնաճյուղը I-295, լրացուցիչ 195, 395 և ոչ պաշտոնական I-495 ճանապարհները: Բացի այդ, U. S. Route 1 (US 1)-ից սկսվում է Ֆորթ Քենթ-ի ճանապարհը և տանում է դեպի Ֆլորիդա:

Կայարաններ

Ուղևորատար գնացքը, ուղևորվելով դեպի Ամտրակ (Amtrak,) կապում է Բրանսվիկի (Brunswick) և Բոստոնի Հյուսիսային կայարանները, ունենալով կայարաններ Ֆրիպորտում, Պորտլանդում, Օլդ-Օրչարդ- Բիչում, Սակոում և Ուելսում:

"Downeaster" գնացքը կատարում է հինգ ամենօրյա ուղևորություններ, որոնցից երեքը շարունակվում են մինչև Պորտլանդ- Բրունսվիկ[13]:

Բեռնափոխադրումներ

Պետության ողջ տարածքում բեռնափոխադրումներ իրականացնում են տարածաշրջանային և կարճ երթուղիներով փոխադրամիջոցները: Գործում են Փան Ամ երկաթուղին (Pan Am Railways, նախկինում հայտնի էր որպես Guildford Երկաթուղային համակարգ), որը կապում է նախկին Բոստոն և Մեն Կենտրոնական երկաթուղիները, Սուրբ Լոուրենս և Ատլանտյան երկաթուղիները, Մենի Արևելյան երկաթուղին, Կենտրոնական Մեն երկաթուղին (Quebec), Քուբաք և Նյու Բրանսուիկ Հարավային երկաթուղին:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2015
  3. 2010 Census: Maine Profile
  4. MLA Language Map Data Center
  5. Maine History, Language and Culture
  6. Resident Population Data. «Resident Population Data – 2010 Census». 2010.census.gov. Արխիվացված է օրիգինալից October 28, 2011-ին. Վերցված է March 15, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «PopEstUS» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Lent, Robert (February 10, 2009). «New All Time Low Temperature Recorded in Maine». U.S. Geological Survey. Վերցված է November 6, 2011-ին.
  9. «Each state's high temperature record». USA Today. August 2006. Վերցված է February 11, 2009-ին.
  10. «Maine climate averages». Weatherbase. Վերցված է November 9, 2015-ին.
  11. [1] NOAA National Climatic Data Center. Retrieved on October 24, 2006.
  12. KEPM – Eastport, Maine – Eastport Municipal Airport". Great Circle Mapper. http://gc.kls2.com/airport/KEPM. Retrieved August 9, 2009.
  13. «Downeaster Schedule, effective November 1, 2012» (PDF). Amtrak Train Schedules, Timetables. Amtrak. Արխիվացված է օրիգինալից (PDF) November 14, 2012-ին. Վերցված է November 10, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեն» հոդվածին։