Ձորք
(Վերահղված է Կապան (գավառ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորք (այլ կիրառումներ)
Ձորք, պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։
Ձորք փոքրիկ գավառը տարածվում էր Կապան գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառը 11-րդ դարից սկսած կոչվեց Կապան, այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով, իսկ ավելի ուշ՝ Բաղաբերդ։
Ձորքը Սյունիքի ամենալեռնոտ շրջանն է։ Նրա մի զգալի մասը այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։
Սյունիքի թագավորության գոյության ընթացքում Ձորքը դարձել էր նրա կենտրոնական շրջանը՝ ոստանը։
Ձորք գավառի պատմա-աշխարհագրական նշանավոր վայրերն են Գեղի բնակավայրը, Կապան քաղաքը, Վահանավանքը, Բաղաբերդ և Շլորուտ բերդերը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք»։ էջ 201-202
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 249)։ ![]() |